չէ, Յոհաննես ջան, հենց շատ թարմ, նույն օրվա ձու է պետք, բայց շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիր![]()
չէ, Յոհաննես ջան, հենց շատ թարմ, նույն օրվա ձու է պետք, բայց շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիր![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Յոհաննես (05.02.2017)
impression (05.02.2017)
Բուսաբանությունից ու հողագործությունից գիտակ ժողովուրդ, խնդրում եմ օգնեք գտնել հարցերիս պատասխանը.
Ուզում եմ բակում կակաչ ու նարգիզ տնկել։ Ե՞րբ պետք է տնկել և որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել սոխուկներ (մոտավորապես ի՞նչ արժեն)։ (Մեկ էլ դրանք բազմամյա բույսե՞ր են, թե՞ միամյա)։
Մեկ էլ խառըխշտիկ աճող ի՞նչ ծաղիկներ խորհուրդ կտաք, որ ցանեմ լուսամուտի տակ՝ մարդկանցից չպաշտպանված հատվածում![]()
Կակաչները սովորաբար աշնանն են տնկում: Բայց եթե չեմ սխալվում, մամաս գարնանն էլ ա տնկել, կպել ա: Ուղղակի էդ դեպքում պիտի մի տարի սպասես ծաղիկ տեսնելու համար: Միամյա կամ բազմամյան դժվարանում եմ ասել, բայց մեր այգում կակաչ ու նարգիզ կա, ամեն տարի ծաղկում են: Կակաչների պահով. ամեն աշուն պետք ա հողը քանդել, սոխուկներն առանձնացնել, որովհետև կողքից «ձագ» են տալիս: Գնի պահով չգիտեմ, որտև ես Հոլանդիայից էի բերում մամայիս համար: Մենակ մի կարևոր բան կա. անկախ նրանից, թե ինչ գույն են ասում, մի հավատա էդ գույնին: Կակաչները տարօրինակ հատկություն ունեն, որ ըստ իրանց հավեսի գույնը փոխում են: Նույն մեր բակի կակաչները պետք ա վարդագույն ու սպիտակ լինեին, բայց դեղին ու կարմիր էին ստացվել:
Խորհուրդ կտամ մագլցող վարդ տնկել: Շատ լուրջ խնամքի կարիք չունի, առավելությունն էլ էն ա, որ կարա բարձրանա պատի վրա, լուսամուտի շուրջ: Բայց մարդկանցից չպաշտպանվածի մասով էլ մեծ սպասելիքներ չունենաս. մարդիկ ահավոր շատ են սիրում պռճոկել: Մեր այգին որ փողոցի վրա չի, շատ քիչ մարդ ա մոտով անցնում, մեկ ա, հարևանները պռճոկում են: Պատկերացրու՝ լրիվ անպաշտպան տարածքն ինչ կլինի:
Cassiopeia (08.02.2017), Շինարար (08.02.2017)
Որտեղ որ կարամ մագլցող վարդ տնկել, բաղեղ կա ցանկապատի վրա։
Բայց մարդկանցից չպաշտպանվածի մասով էլ մեծ սպասելիքներ չունենաս. մարդիկ ահավոր շատ են սիրում պռճոկել: Մեր այգին որ փողոցի վրա չի, շատ քիչ մարդ ա մոտով անցնում, մեկ ա, հարևանները պռճոկում են: Պատկերացրու՝ լրիվ անպաշտպան տարածքն ինչ կլինի:
Լրիվ անպաշտպան չի, պատուհանից նկարած պատկեր ա։ Մոտ երկու մետր լուսամուտից հեռու՝ կես մետր բարձրությամբ ցանկապատ կա։ Թող ցանկապատի մոտինը պռճոկեն, իսկ լուսամուտի տակ դժվար հասնեն։ Ուղղակի հասարակ մի բան եմ ուզում, որ խնամք առանձնապես չպահանջի։ Հա, մեկ էլ էդ թևի վրա արև չկա, ստվերոտ հատված ա։
Cassiopeia (08.02.2017)
Ժող, Հայաստանում բնակվողներ, ինչ-որ մեկը երբեւէ ինտերնետով պատվիրե՞լ ա Power Bank կամ մեկ այլ սարք, որը մարտկոց ա պարունակում ու բարեհաջող ստացել։
Ես նման սարքերից մենակ հեռախոս եմ պատվիրել ու նորմալ ստացել (չհաշված, որ երկու անգամ էլ բռակ հեռախոս ա եղել), բայց վերջերս ինձ փաթեթ են ուղարկել, որի մեջ եղել ա Power Bank ու դրա պատճառով հետ ա գնացել։
Mr. Annoying (08.02.2017)
Rammstein (08.02.2017)
Աթեիստ (09.02.2017)
ժողովուրդներ, կարող ա՞ ինչ որ մեկը ինֆո ունենա վարորդական իրավունքի մեջ A(մոտոցիկլ) կետ ավելացնելու համար նույն քննություններն ե՞ն, թե առաձին հարցաշար կա, որ պիտի հանձնվի։
Շնորհակալություն։
տեսական քննությունը, եթե նույնիսկ կա, նույն հարցաշարով ա լինելու, գործնականն էլ դե մոտոցիկլի վարում ա :Ճ բայց կարող ա և տեսական քննություն պետք չի. վարորդական իրավունք ունես, տեսական քննությունը հանձնել ես, հիմա ուղղակի պետք ահամոզվեն, որ մոտո քշել էլ գիտես, էդ էլ ավելացնեն: Տենց եմ պատկերացնում
keyboard (24.08.2017)
John (24.08.2017)
keyboard (24.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ