Արտ, տնտեսական աջակցություն ավելի շատ Իսպանիան ա Կատալոնիայից ստանում, քան Կատալոնիան՝ Իսպանիայից։
Ես խոսել եմ մի խումբ խելքը գլխին կատալոնացիների հետ։ Իրանք ասում են, որ ուղղակի զզվել են Իսպանիայի տիրապետության տակ լինելուց, որ իրանք առանձին ազգ են, առանձին լեզվով և այլն, իսկ Իսպանիան ոնց կարում, ճնշում ա իրանց։ Ամեն դեպքում, ասում են նաև, որ անկախանալու էս ձևի մասին էլ չգիտեն՝ ինչ ասեն։ Մի կողմից, լավ ա, որ անկախանում են, մյուս կողմից՝ էն կարգի ոչ մի տեղից աջակցություն չունեն, որ կարող ա էս ամենը շատ վատ հետևանքներ ունենա։
Իմ կարծիքը․ ես կողմ եմ, որ ազգային ինքնություն ունեցող խմբավորումն անկախանալու հնարավորություն ունենա։ Ու վաբշե ԵՄ-ն կեղծ, սրիկա կառույց ա, իսկ ժողովրդավարությունը երկակի արժեք ա։ Եթե էդքան ժողովրդավար լինեին, Իսպանիայի վրա մատ թափ կտային, երբ խոչընդոտում էին Կատալոնիայի բնակիչների՝ հանրաքվեին մասնակցելու դեմոկրատական իրավունքը։
Էջանիշներ