Երևանում մի քանի հարյուր հոգի թույն, լուսավոր դեմքեր կան, ովքեր հա մտածում ու անում են բաներ, որոնք պիտի «աշխարհը մի քիչ ավելի լուսավոր դարձնեն»։
Ֆեյսբուքում ՀՀԿ-ի թաքնված ու բացահայտ քարոզիչներն էդ մարդկանց մարգինալ ուժեր էին անվանում։
Սկզբում ջղայնանում էի, բայց հետո հասկացա, որ ամեն դեպքում, ինչքան էլ դառը լինի, բայց ճիշտ են ասում։
Էդ մարդիկ շատ լավն են, բայց կապ չունեն հասարակության հիմանական մասի հետ, ու ինչ էլ անեն, դրանից միայն իրենք են ավելի լավը դառնում ու իրենց նեղ շրջապատը։
Հասարակությունում առկա տրամադրությունները հնարավոր ա փոխել միայն համակարգված ձևով։ Դրանով պիտի զբաղվել նախարարությունների մակարդակով, կրթությունից սկսած, արդարադատությունից ու առողջապահությունից վերջացրած։
Հայաստանում քրեականներն են զբաղվում էս հարցով։ Ըստ այդմ, հասարակությունում զարգանում են քրեականին նմանակող հարաբերություններ ու արժեքներ։
Մի քանի հոգին, եթե հազարավոր մարդկանց առաջնորդելու ներուժ չունեն, ոչ մի բան էլ չեն փոխելու։
Իհարկե «խավարից բողոքելու փոխարեն, լավ կլինի մեկ մոմ վառել», բայց դե իրատես լինելն են արգելված չի։
Էջանիշներ