User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 177 հատից

Թեմա: Մեր մայրաքաղաքը...Երևան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն եթե գյադաների ժամանակրջան ենք ընկել ու ինչ-որ խումբ չկայացածներ քաղաքդ աղճատում են, դու այլևս տաղանդավո՞ր չես:
    Ու ընդհանրապես ի՞ն չ ա նշանակում «տաղանդավոր ազգ»: Չկա տենց հասկացություն իմ կարծիքով:
    Ուրիշ հարց, որ մեր ազգը լիքը տաղանդներ ա ծնել: Լիքը անտաղանդների հետ միասին:

    Ի՞նչ ա նշանակում համեմատել ուրիշ քաղաքների հետ ու ըստ դրա որոշել, «տաղանդավոր ենք, թե չէ»: Հիմա եթե ես շատ լավ նկար նկարեմ, բայց Պիկասոյի նկարների հետ համեմատ ինքը էդքան երևացող չլինի, ուրեմն ես անտաղա՞նդ եմ:

    Էդ բացարձակ սխալ ու «կոմպլեքսավորված» մոտեցում ա (Վիշապ ջան, քեզ չի որ կոմպլեքսավորված եմ ասում, գլոբալ երևույթի մասին եմ խոսում):
    Չուկ ջան, մի խումբ չէ։ Մի ամբողջ ազգ։ Իմ արև։ Ես ծնվել մեծացել եմ մի ավանում, որը ասում էին, որ իբր նախագծված է գերմանացիների կողմից, որոնց գերի էին վերցրել հայրենական պատերազմի ժամանակ։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց որ մեր տները նման չէին հայկական ավանդական տներին, դա փաստ է` ահռելի երկփեղկ լուսամուտներ, բազալտե հենարաններ, փայտե հսկա պատշգամբ` փայտե ձևավոր սյուներով ու բազրիքներով, հողամասը ցանկապատված էր փայտե ցածր ցանկապատով, ոնց որ հիմա կտեսնես շատ եվրոպական կամ ամերիկյան գյուղերում։ Փողոցի երկու եզրերին նախ տնկված էին բարդիներ, իսկ մայթերը անցնում էին բարդիների ու տների ցանկապատների արանքով։ Ու կարծես դրախտ լիներ, էնքան սիրուն էր։ Երբ որ եկան բարդակ տարիները, երբ ով ինչ ուզում անում էր, ապա մեր ժողովուրդը նախ կտրեց ողջ ծառերը որպեսզի տաքանա մութ ու ցուրտ տարիներին, հետո էլ երբ վիճակը բարելավվեց, նոր ծառեր այլևս չտնկվեցին, այլ մերոնք մանրից գրավեցին դիմացի տարածքները ու փայտե ցանկապատները փոխարինվեցին բարձր բետոնե պարիսպներով, պայտե պատշգամբների հետքն իսկ չմնաց, ու ներսից էլ տները մեծացրեցին ու դարձրեցին բետոնած պատերով ու եվրոլուսամուտներով ներդաշկանության հետ ոչ մի կապ չունեցող ինչ–որ տձև շինություններ, ու նախկին գեղեցկությունից ոչ մի հետք չմնաց։ Նույնը կատարվեց Երևան քաղաքում, այսինքն ով ոնց ուզեցավ այլանդակեց իր իսկ սեփական տունը կամ բնակարանը։
    Հիմա դու ասում ես մի խումբ գյադանե՞ր... Ապեր, ո՞նց կարող են մի խումբ գյադաներ, առանց ժողովրդի աջակցությունը ստանալու այլանդակել մի ողջ երկիր... այլանդակողը մեր ժողովուրդն է։ Քեզ թվում է գերմանացիներին որ ազատություն տաս, ապա իրենց տները նույն կերպ կայլանդակե՞ն... ես կասկածում եմ։

    Ես կոմպլեքսներ ունեմ, դու ճիշտ ես ասում... որովհետև կարծում եմ մենք որպես ժողովուրդ ունենք լիքը թերություններ, ու դատարկ հպարտություն, որը ոչ մի բանով չի հիմնավորվում։ Ու այս միտքը ինձ ստիպում է անհարմար զգալ։ Սա նման չի այն կոմպլեքսին, որը ասենք կարող է առաջանալ պզուկոտ դեմքի պատճառով, սա ավելի շուտ նման է այն կոմպլեքսին, որ ասենք գիտակցում ես սեփական հիմարությունը… Հետույքային ա Չուկ։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (28.10.2013), Ներսես_AM (28.10.2013), Տրիբուն (27.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.07.2015, 10:50
  2. Աշնանային Երևան
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Երևան
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.10.2011, 19:47
  3. Հին ու նոր Երևան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 20:46
  4. Երևան ջուր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 29.03.2010, 11:25
  5. Երևան Դրայվ
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 24.10.2009, 21:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •