բոլշևիկները չկան, բայց իրենց հետքն արդէն թողել են, ես էլի եմ նշել, որ բոլշևիկեան ուղղագրութեան կողմնակիցներն աընդհատ զրոյցն իջեցնում են «եղածը եղած է»֊ի մակարդակի։
եթէ լինի 1միասնական ուղղագրութիւն, աւելի արագ կզարգացնենք լեզունաւանդականը կը փորձե մատչելի դառնալ, նորը կը ստեղծէ իր աւանդութիւննեը․ անջրպետը աւելի կը լայննայ
երբ ստիպողաբար փոխեցինք ուղղագրութիւնը, զրկեցինք լեզուին իր բնականոն զարգացումից, բառը կտրեցինք իր արմատից
զարգացմանը դեմ չենքԴասական ուղղագրութիւնը եւս դարերի ընթացքում ենթարկւել է որոշ փոփոխութեանց, իհարկէ ոչ հրամանագրով, այլ հետեւելով լեզւական զարգացման օրինաչափութեանց եւ մեր հայագէտներն ու մտաւորականները գլխաւորաբար Սփիւռքում, դասական ուղղագրութիւնը անձեռնմխելի, անփոփոխելի եւ անփոխարինելի դարձնելու միտումով, շարունակ Մեսրոպեան են կոչում այն, առանց նկատի ունենալու, որ ուղղագրական փոփոխութիւնները լեզւական զարգացման օրինաչափ երեւոյթներ են:
ոչ ոք չի ասում միանգամից փոխենք ուղղագրութիւնը, այլ՝ քայլ առ քայլ․
այսինքն, գլխավոր պատճառն այն է որ այս ուղղագրութիւնը աւելորդ անգամ երկու մասի է բաժանում հայութեանը․ խզում է կապը գրաբարի հետ
բաժանիր, որ տիրես
ու անընդհատ նշել, որ «այլ խնդիրներ էլ կան», տրամաբանական չեմ համարում․ ինչքան ուշացնենք, այնքան բարդ է լինելու։
կարելի է զիջել միմեանց, վիճելի հարցերը լուծել, բայց ունենալ մէկ միասնական ուղղագրութիւն, որը չի լինի պարտադրուած
իսկ դասականով շատ բառեր աւելի լաւ ենք հասկանում, համանունները քչանում են
հոտը սարից է գալիս /* ի՞նչ հոտ*/սովետական գրելաձևի հետեւանքները
1. խզուեց Սովետականն օգտագործողների կապը լեզուի մշակոյթի հետ
2. անսովոր և ոչ հարազատ դարձաւ մեր հոգեւոր եւ գրաւոր ժառանգութիւնը
3. տեղեկատուական կորուստ ֊ աղաւաղուեցին բառերի իմաստային արմատները, թաքցուեց լեզուի կառոյցը
4. հայերէնի եւ հայերի մէջ ստեղծուեց բառերի գրութեան պատնէշ
5. համանունները շատացան, որը ցանկալի չէ կարդալու համար
6. մօտ 150 առաւել օգտագործուող բառերը ստացան «պարզեցուած» գրելաձեւ
Տեղեկատւութեան կորուստ
1. բառերի պատկերներն աղաւաղուեցին
2. արմատները խառնուեցին
...
հօտ/հոտ, հօր/հոր, յորդ/հորդ --> հոտ, հոր, հորդ
սեր, սէր --> սեր
իսկ դասականով
հօտը սարից է գալիս
կամ
հոտը սարից է գալիս
Լեզուի ամբողջական կառոյցը մասնատուեց
նախկին սովետական միութեան տարածքում անսովոր է դարձել մեսրոպեան ուղղագրութիւնը եւ դրա համար խորթ է սովետական ուղղագրուիւն օգտագործողների համար։ մենք մեր ուղղագրութիւնից օտարացել ենք։
գրական ստեղծագործական ներուժը աւանդական է՝ բխում է նախորդ գրութիւններից։
արմատներից կտրուած գրաւոր մշակոյթը մեռնում է։
բաժանիր, որ տիրես
մեջբերումները տարբեր գրքերից են և յօդուածներից
Էջանիշներ