Միջին վիճակագրական հայի՝ ուղղագրական սխալներ անելն արդարացում չի դասականին վերադառնալու, որովհետև դասականն է՛լ ավելի խրթին ա, ու ուղղագրական սխալներ անողներն ավելի շատ են լինելու նույնիսկ բարձրագույն կրթություն ստացած, խելացի մարդկանց շրջանում։ Իհարկե աբեղյանական ուղղագրության անցնելը քաղաքական պատճառներ ուներ, բայց հիմա դասականին անցնելու իմաստը ո՞րն ա։ Բոլշևիկներ չկան իրենց քաղաքական սպառնալիքներով։ Վաղուց պատմություն են։ Ինչու՞ հետ անցնենք դասական ուղղագրության ու գլխներիս նոր խնդիրներ բերենք, երբ առանց էդ էլ լիքը ուրիշ խնդիրներ ունենք։ Սկի չենք կարողանում էնպես անել, որ բոլորը հայատառ գրեն ինտերնետում։ Մի հատ էլ նոր ուղղագրությու՞ն սարքենք գլխներիս։
Ես էս բոլորից լավ տեղյակ եմ։ Հա, հասկացանք, ուզում էին քսանականներին կիրիլիցայի կամ լատինատառի կամ չգիտեմ ինչի անցնել։ Չեն անցել։ Հիմա հետ փոխելու իմա՞ստը։ Էսքան գիր ու գրականություն նորից տպագրելու իմա՞ստը, երբ ներկայիս պայմաններում առանց էդ էլ գիրք առնող ու կարդացող չկա։Մի խօսքով․
Քո տված հարցերին շատ յաճախ են անդրադառնում ու պատասխանները կան։
https://www.youtube.com/watch?v=w9f8gA3x2c4 եթէ հաշուի չառնենք, որ ֆիլմում մարդիկ կային, որոնց խոսելը բացասական տրամադրութիւն կարող է ստեղծել, այստեղ հարցերիդ պատասխանները կան։
Մակինցեանի ծրագրի մասին երևի տեղեակ ես․
Սա ինքն է ասել, երբ չստացվեց անցնել լատինական գրերին։
Ի դեպ, մի բան էլ ասեմ, որ քեզ համար պարզ լինի։ Ինձ ահագին դժվար ա դասական ուղղագրությամբ քո գրառումները կարդալը։ Ու ես, մեղմ ասած, անգրագետ չեմ։ Դե պատկերացրու ինչքան դժվար կլինի նրանց համար, ովքեր ամեն օր չի, որ կարդում են։
Էջանիշներ