Էրեկ խառն էի, քննարկմանը չէի կարող մասնակցել, բայց բոլոր գրառումները թռուցիկ կարդացել եմ։ Ծլնգի պատասխանը հարցիս ամենայն ուշադրությամբ եմ կարդացել, քանի որ իրոք կարևոր էր ինձ համար էդ պատասխանը։ Հիմա ասեմ՝ ինչու հարցրի։
Երբ էդ մանիֆեստը (կամ մեմոն, կամ հոդվածը, ոնց ուզում եք անվանեք, ամեն տեղ տարբեր անունով ա հանդես գալիս) շուխուռ հանեց, որոշ կանայք, էդ թվում՝ ես, արտահայտվեցինք հոդվածի տոնի մասին։ Ըստ էության, էնտեղ կան հարցեր, որոնք կարելի ա ու պետք ա քննարկվեն (մասնավորապես, քվոտաների կամ մենակ կանանց համար նախատեսված ծրագրերի հարցերը)։ Բայց հոդվածի mansplain-ական տոնը քննարկման տեղ չի թողնում։ Ուղղակի երբ էս տոնի մասին բարձրաձայնեցի, ինձ ասեցին, որ էմոցիոնալ եմ դատում, որ էդպիսի տոն չկա։ Դրա համար Ծլնգին խնդրեցի, որ իր կարծիքն ասի, որովհետև իմ ճանաչած փոքրաթիվ ֆեմինիստներից մեկն ա ինքը, որ տարբեր բաներ կարողանում ա նաև կանանց տեսանկյունից տեսնի։
Ինչևէ, մի երկու բառով անդրադառնամ հետագա քննարկմանը։
Անկեղծ ասած, ինձ ահավոր չի դզում հիստերիկ ֆեմինիստների ստեղ-ընդեղ գոռգոռալը, թե՝ էսքան ժամանակ կանայք են ճնշված էղել, հիմա էլ թող տղամարդիկ ճնշվեն, թե՝ էն գիտնական տղան տնկլոր կանանցով վերնաշապիկ էր հագել, ամոթ իրան, թե՝ աշխարհի ամեն չարիք տղամարդկանցից ա գալիս, և այլն, և այլն։ Ինձ ահավոր չի դզում, որ քվոտաների պատճառով լիքը դատարկ գլուխներով կանայք հեշտ կարիերա են անում, բայց լիքը տաղանդավոր տղամարդիկ խաղից դուրս են մնում։
Բայց էսքանով հանդերձ, ֆեմինիզմի անելիքները դեռ ավարտված չեն, ու ֆեմինիզմը կանանց ընտրելու, կրթություն ստանալու ու աշխատելու իրավունքով չի սահմանափակվում։ Ու անկեղծ ասած, մինչև հոգուս խորքը զզվել եմ բոլոր կողմերի հիստերիաներից ու բոլոր տեսակի տեսություններից, որտև տեսությունով հարց չես լուծում։ Ֆեմինիզմն ինձ համար կարևոր ա զուտ էն տեսանկյունից, որտև էսօր կան բաներ, որոնք իմ առօրյայի վրա շատ վատ են անդրադառնում հենց կենսաբանական սեռիս պատճառով։ Նույն բանը Հայաստանում իհարկե շատ ավելի վատ էր, բայց նույնիսկ զարգացած Սկանդինավիայում ես կանգնում եմ էնպիսի խնդիրների առաջ, որոնց առաջ չէի կանգնի, եթե տղամարդ լինեի։
Ես ամեն օր արթնանում եմ կարիերա, թե երեխա ունենալ հարցին պատասխանելով, ու ամեն օր հարցի մի պատասխան եմ ընտրում։ Էս հարցն իմ ոլորտի ոչ մի տղամարդ չի տալիս։ Հիմա կասեք՝ բա կին ես, քո ֆիզիոլոգիան ա։ Կամ՝ բա գործատուն տուժելու ա, եթե դու դեկրետ գնաս, ուրեմն տենց էլ պիտի լինի։ Բայց ջոկու՞մ եք, որ հասարակության շատ փոքր տոկոսը կազմող գործատուն որոշում ա հասարակության հիսուն տոկոսը կազմողների փոխարեն։ Ջոկու՞մ եք, որ էդ գործատուի մաքսիմալ եկամուտն ու բարօրրությունը էսօրվա աշխարհում ավելի կարևոր ա, քան հասարակության հիսուն տոկոսի լիարժեք կյանքը։ Ես իհարկե չեմ ժխտում, որ կան կանայք, որոնք հեշտությամբ ընտրում են երեխա ունենալն ու էնպիսի աշխատանքն ունենալը, որտեղ իրենց պոտենցիալը լիարժեք չեն դրսևորելու։ Կամ կան կանայք, որոնք հեշտությամբ ընտրում են կարիերան ու ընդհանրապես մոռանում երեխա ունենալու մասին։ Բայց ինձ նման երկընտրանքի առաջ կանգնած կանայք ավելի շատ են, ու էս խնդիրը շատ ավելի լուրջ ա, քան կարծում են ոտը ոտին գցած զանազան տեսություններ քննարկող տղամարդիկ։
Դրան գումարենք էն վերաբերմունքին, որ ես ամեն օր արժանանում եմ որպես կին։ Նույն ակումբում որոշ տղամարդ ակումբցիների կողմից բավական նվաստատուցիչ վերաբերմունքի եմ արժանանում, ու գիտեմ, որ դա տեղի ա ունենում սեռիս պատճառով, որովհետև չեմ տեսել, որ տղամարդ ակումբցիները նույն մարդկանց կողմից նման վերաբերմունքի արժանանան։ Հիմա գալու եք, ասեք՝ իմ ֆանտազիաներն են, ինձ թվում ա և այլն։ Ու սա ակումբով չի սահմանափակվում։ Հայկական միջավայրում գրեթե ամենուր, իսկ ոչ հայկականում՝ ոչ ամենուր, բայց ոչ հազվադեպ։ Ավելին ասեմ՝ առաջ նույնիսկ հաճախ կպնում էին սինգլ լինելուս, թե՝ քո նման կնոջ ոչ մի տղամարդ չի ուզի և այլն։ Իսկ ո՞րն ա ինձ նմանը։ Որ ուզում ա ինքն իր ապրուստի միջոցը վաստակի իրա ուժերով ու խելքով, որ սուսուփուս չի նստում, տղամարդկանց հրահանգներին ենթարկվում, այլ երբ կարծիք ա ունենում, արտահայտվում ա, որ օրվա մեծ մասը խոհանոցում չի անցկացնում։
Ու այ հենց էս պատճառներով ա ահավոր դժվար մեր օրերում կին (ու հա, համարձակվում եմ ասել, նաև), շատերից խելացի կին լինելը։ Իմ պահանջը որպես ֆեմինիստ ընդամենը հարգալից վերաբերմունքն ա իմ ու իմ սեռի նկատմամբ, մեր հնարավորությունները չսահմանափակելն ա, որ եթե մեկն ուզում ա շտանգիստ դառնա, թող դառնա, ոչ թե գան, իրան ասեն՝ միջին վիճակագրական կինը ֆիզիկապես թույլ ա շտանգիստ լինելու համար, որ եթե մեկը ծրագրավորող ա ուզում դառնա, թող դառնա, ոչ թե ասեն՝ կանայք հիմար են, չեն կարա լավ ծրագրավորեն, որ եթե մեկը, գրողը տանի, ուզում ա թե՛ երեխա ունենալ, թե՛ աշխատել ու իր ողջ պոտենցիալն օգտագործել, ստեղծվեն հնարավորությունները, ոչ թե էրեսին սաղ դռները շրխկան։
Ու չեմ կարծում էս ամենին հասնելն էդքան բարդ ա։ Էնքան որ ամեն ինչ բարդացվում ա, խճճվում ա զանազան խրթին տեսությունների մեջ, ոմանք էլ իրանց ժամանակը վատնում են հավայի խոսակցությունների վրա։
Կներեք էսքան անկեղծանալուս համար։


Մեջբերել





Էջանիշներ