Դու լավ տեղերն ասա ։)
Դու լավ տեղերն ասա ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Իմ համար սաղ ուտելու տեղերն էլ լավն են, լիշբի ուտելու բան լինի։Նենց չի, որ կես տոննա եմ, մի բան էլ հակառակը, կյանքիս մեծ մասը նորմայից նիհար եմ եղել, բայց ես ամենակեր եմ։ Միակ բանը, որ չեմ ուտում, բամիան ա։
Իրականում, լավ տեղերում համով ուտել ես էլ եմ սիրում, ու քանի որ նաև սնոբ եմ, սիրում եմ ասենք լավ ռեստորանում, լավ շեֆի սարքած բլյուդը, իրա հասանելիք գինիով, որ գա կողքից էլ խորհուրդ տա, ասի էսի սրա հետ, էս նրա հետ, էսի սենց կեր, էս պատառաքաղով ․․․․․ սենց ․․․․բուրժույսկի էլի ․․․․Բայց երբ պետք ա եղել բացարձակապես ամեն ինչ (կարդա, ամեն քաք) կերել եմ, որտեղ ասես, ու երբեք չեմ բողոքել - խուլ գյուղերում ու քաղաքներում վիետնամա, կհմերա, լաո, թաի, ֆուլա, տեմնե, մենդե, մադինգոյախառը ամեն տեսակի բան, որի տեսքից մենակ լիքը մարդ վատանում ա
Իսկ ես սոված վախտս ջիգյարով քաշում եմ դեմս ու ուտում եմ։ Ու երբ կադում եմ քո ձվածեղի չոր ու թացից բողոքելը, ախորժակս փակվում ա, տրամադրությունս ընկնում, մելամաղձվում եմ, ու սոված եմ բլյա մնում ․․․․
![]()
boooooooom (10.08.2017), ivy (10.08.2017), John (10.08.2017), Moonwalker (11.08.2017), StrangeLittleGirl (10.08.2017), Աթեիստ (10.08.2017), Անվերնագիր (10.08.2017), Արէա (10.08.2017), Հայկօ (11.08.2017), Ներսես_AM (10.08.2017), Շինարար (10.08.2017), Ռուֆուս (10.08.2017)
Մի ազգական ունենք, որ ամուսնանալուց հետո կնոջ բամիայով ճաշը փորձելուց հետո կտրականապես ասել էր՝ էս խլինքով ճաշը էլ չեփես։
Բայց եթե ոտքդ մի տեղ ընկնի ուր աութենտիկ նեպալական ռեստորան կա, մտի թխված կամ տապակված բամիայով որևէ ճաշատեսակ պատվիրի, լրիվ տեսակետդ կփոխի բամիայի մասին։ Ախ, հոտը քիթս ընկավ... սովածացա, այդ մարդ...
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 10.08.2017, 00:57:
Տրիբուն (11.08.2017)
Ինձ թվում ա Աթեիստը ուղղակի տրոլլինգ ա անում էս թեման :ԴԴԴ
Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.08.2017, 03:52:
Ժող, դուք ոնց որ թե էդքան էլ չեք հասկանում ասելիքս։
Ինչքան ուզում ես ամենակեր եղի, եթե դու մտնում ես օբյեկտ ու կանաչի ես ուզում, բայց դեմդ կանաչ օձ են դնում, որտև «նույն գույնի ա, մարգերի մեջ էր, համ էլ դու ամենակեր ես, ինչ դեմդ դնում են կեր», սա չի կարա նորմալ համարվի։
Խոսքը ճաշակի մասին չի, այլ սննդի կետերի, որոնք լավ չեն պատկերացնում իրանց ֆունկցիան։ Ես եսիմինչ գուրման չեմ, բայց մի բան ուզել, ուրիշ բան ստանալը ճաշակի հետ ոչ մի կապ չունի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես ավելի քան համոզված եմ, որ սենց բան չի կարա լինի ․․․ հավայի չափազանցնում եսՄենակ էս թեմայում քո մի տաս գրառում կա, որտեղ դու մոտավորապես ասում ես «․․․ ես էսի սենց չեմ ուտում», «էսի վաբշե բերանս չեմ դնում», «սրանից զզվում եմ ․․․ »: Տենց տեղ չկա ալամ աշխարհում, որ քո կապրիզներին լիարժեք համապատասխանի ու իրա սաղ մենյուն պադգոնկա անի քո տակ։
Ու դու գուրման by default չես կարա լինես, դու պռոստը քթի մազ եսԲայց քանի որ մեկա քեզ չենք կարանալու փոխենք, կարաս ախպերական մի երկու խորհուրդ ընդունես։ Կարաս նաև չընդունես, գնաս տուն, էն խեղճ աղջկա հոգին հանես։ Ուրեմնս․
- Քեզ ու շրջապատիդ հավայի մի տանջի ու օրգանիզմդ ու մեր հոգեկան հավասարակշռությունը ամեն անգամ փորձության մի ենթարկի․ ընտրի 2-3 տեղ քաղաքում, որտեղ տոշնի գիտես թե ինչը ոնց են սարքում, կարաս դաժե հետները մի քանի հիմնական բլյուդների շուրջ համաձայնության գաս՝ օրինակ ձվածեղի, ու հաճախի մենակ էտ օբյեկտները։
- Կեր մենակ տունը, ու հետդ ֆոլգով փաթաթած պերերիվ վերցրա, մեր վաղ տարիների դպրոցական պերերիվի պես:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.08.2017, 13:42:
boooooooom (11.08.2017), StrangeLittleGirl (11.08.2017), Հայկօ (11.08.2017), Ռուֆուս (11.08.2017)
Արտ, օրինակ էս թեմայում դու քննադատել էիր մի օբյեկտ, որ քյաբաբի տեղը չգիտեմ ինչ էր բերել, ու դու համոզում էիր, թե դա քյաբաբ չի, որովհետև ֆարշով չի պատրաստված, խնդիրը ոչ թե իրանք էին, այլ քո չիմանալը: Քյաբաբը շատ այլ տարատեսկաներ ունի, քան մեր հայկական քյաբաբը, ու հաստատ սիրիահայերը շատ ավելի լավ են պատկերացնում, թե քյաբաբն ինչ ա, քան դու: Հետո բողոքում ես, որ խոզի միս չկա, կներես, էդ օբյեկտի քաղաքականությունն ա, քո խնդիրն ա չգնալ էդտեղ, որովհետև դու խոզի միս ես սիրում, բայց կներես, դա նշել, որպես թերություն, անհեթեթություն ա:
Շինարար (11.08.2017)
Ես մի անգամ Կիևում բորշ պատվիրեցի, տեղը ուզբեկական փլավ բերեցին: Էնքան համով էր, սուսուփուս կերա, վճարեցի, հեռացա
Անցյալ տարի էլ մի ամիս Հայաստանում էի, դրսներում լիքը հաց եմ կերել ու menu.am-ով պատվիրել, ամեն ինչ արտակարգ համեղ է եղել:
Ինձ թվում է, Աթեիստը ինչ-որ ուրիշ դժգոհություններ ունի երկրից, որոնք ենթագիտակցաբար ուտելիքի վրա է պրոյեկտավորում:
Էս ինչ խմբակային գրոհ եք անում Աթեիստի վրա․․․ մի կողմից ասում են «մի գնա կեր, թե էդքան չմահավան ես», մյուս կողմից էլ շարունակում են Աթեիստի գրառումները կարդալ սսնդի մասին թեմաներում։ Մի խորհուրդ էլ զձեզ, խորհրդատուներ․ մի կարդացեք Աթեիստի գրառումները սննդի մասին թեմաներում, կամ էլ «ֆոլգայով փաթաթեք» ու կարդացեք այն ժամանակ, երբ լավ կուշտ եք, տրամադրություններդ էլ ներում են այդ գրառումները ժպիտով կարդալ։ Մեկը ես այս գրառումից ապրածս սկզբնական շոկից հետո մեծ խանդավառությամբ եմ սպասում Աթեիստի սննդի մասին անկեղծությունների նոր սերիաներին։ Ու նենց չի էլի, որ մարդը գնում ա պոնչիկնոցից բորշ ա ուզում․․․ մենյուի մեջի եղածը պատվիրում ա, ասում են՝ հա ունենք, էս ա կբերենք, բայց վերջում քաքմեջ արած ուրիշ բան են բերում։
Աթեիստ ջան, ես քո կողմից եմ, ու մեծ սիրով կսպասեմ նոր բացահայտումներիդ․․․![]()
Պատկերացրեցի էն ուզբեկական փլավ պատվիրածի վիճակը ում դիմացը բորշ դրեցին․․․լրիվ էն անեկդոտի նման, որ հարսանիքի մյուս օրը կինը ամուսնու դեմը ճաշը դնելուց խոստովանում ա, որ մենակ երկու բան գիտի սարքել՝ բորշ ու խնձորի կոմպոտ։ Էս մարդն էլ դիմացի դրածին ա նայում, ու հարցնում՝ բա հիմա սա դրանցից ո՞ր մեկն ա։
Cassiopeia (11.08.2017), Mr. Annoying (11.08.2017), Աթեիստ (11.08.2017), Մուշու (11.08.2017), Շինարար (11.08.2017), Տրիբուն (11.08.2017)
Ժող ջան, եթե ձեր համար մեկ ա, թե ինչքանով ա ձեր դեմը դրածը համապատասխանում ձեր պատվիրածի հետ, ընդհանրապես չեմ հասկանում, թե էս թեմա ինչի ակնկալիքով եք մտնում ։)
Եթե ձեր համար մեկ ա, թե ինչ եք ուտում, պարզապես անունը դրեք սնունդ, կուլ տվեք։ Ես տենց չեմ, ես կոկա կոլան պեպսի կոլայից տարբերող մարդկանցից եմ։ Ու ես դեբիլ են համարում են վաճառողին, որից պեպսի ես ուզում, ասում ա կոկա ունեմ։ Էդ մարդիկ իմ համար ոչ մի բանով չեն տարբերվում անեկդոտի Վարդանիկից, որ Туда-обратно տոմս առնելուց 2 հատ туда-յա առնում։
Ինչևէ։
Էսօր մեղեդիում էի ու կարամ ասեմ, որ ինքը շատ հազվադեպ ա դժգոհելու առիթ տալիս։
Պատվիրել եմ հավի կրծքամիս գինու մեջ (որը որ առանց գինի ա, լիքը կանաչ պղպեղով են սարքում, դրա հոտն էլ հերիք ա, որ ախորժակս երկար ժամանակով փակվի)։
Բերեցին շատ համով ու հաճելի փափուկ հավի միս, գինով եփած խնձոր ու կարտոֆիլ։
Ես սովորաբար պարապ չնստելու համար դեմից «հոթդոգ» եմ ուտում։ Սա էնքան շատ էր, որ հոթդոգից հետո լրիվ չկարացա ուտեմ, կարտոֆիլն ու խնձորը ահագին մնացին։
Էս մի ափսեն արժեր 1300դր։
Զարմանալիորեն էժան էր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (11.08.2017)
boooooooom (14.08.2017), One_Way_Ticket (13.08.2017), Ծլնգ (13.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ