Իմ ասած տաղանդը այդ ցանկությունն ու մոտիվացիան էլ են պարունակում, ու մի քանի վագոն այլ բաներ էլ։ Եթե քեզ ճիշտ եմ հասկանում, դու «nature vs. nurture» բանավեճի nurture-ի կողմնակից ես, դե շատ կոպիտ ասած։ Իսկ ես nature + nurture -ի կողմնակից եմ այն իմաստով, որ ոչ ամեն ինչն ա կարելի մարդու մեջ դաստիարակել, մանավանդ երբ խոսքը գնում ա լավ գրող դառնալու մասին, քանի որ այդ լավ գրողը իր մեջ լիքը տարբեր բարդ արժանիքներ պիտի ընգրկի, բայց և այդ nature-ի տվածները nurture-ի օգնությամբ բացահայտել ա պետք։ Հիմա, եսիմ, կարող ա նաև կան այնպիսի ուսումնա-դաստիարակչական մեթոդներ, որոնք գրողի հանճարն էլ բոլորի մեջ մեկից մեկ կբացահայտեն, բայց չեմ կարծում, որ դրանք դեռ հայտնաբերվել են։ Սրա պատճառով, գոնե այսօր, լավ գրող լինելու համար, ի տարբերություն մասնագետ գրող դառնալուն, «գնա վրադ աշխատի»-ն հերիք չի, չնայած որ անհրաժեշտ ա։
Ասենք հանճարեղ շախմատիստ սարքելու բանալին կարծես Լազլո Պոլգարը գտել էր, բայց շախմատ խաղալը շատ ավելի հեշտ բան է քան լավ գրող լինելը, գոնե այն փաստի առկայությամբ, որ համակարգչին մարդուց լավ շախմատ խաղալ ենք սովորացրել, բայց դեռ մարդուց լավ գրող մեքենաներ չկան։
Էջանիշներ