Մեր շենքի հայաթ ինչ-որ մարզասարքեր են դրել, տարօրինակ տեսք ունեն, վախում եմ մոտենամ ։Ճ Այ սենց ապերախտ ժողովուրդ ենք, չենք գնահատում Տարոնի աշխատանքը։
Si vis pacem, para bellum
Էս մեր ընտրությունները լրիվ էն «ինչպես սպանել զոքանչին» անեկդոտն են
Սկզբից անեկդոտը՝ ուրեմն անհրաժեշտ է մեկնել Հյուսիսային Աֆրիկա, տեղաբնակներից հարցնել, ման գալ գտնել իրենց ամենաթունավոր բույսը՝ Ատրոպա յա կոչվում, զգուշորեն ձեռնոցներով հավաքել, բերել Հայաստան, չորացնել, աղալ, փոշին լցնել թեյի մեջ, մեղմիկ թակել զոքանչի սենյակի դուռը ու զոքանչին թեյ առաջարկել, հենց զոքանչը կռանա թեյը վերցնելու՝ չագուչով տալ գլխին:
ՈՒրեմն տալիս ես անձնագիրդ, հետո մատնահետքդ սկան են անում, սարքը տպում ա տվյալներովդ ու նկարովդ մի հատ թերթիկ, ցուցակում քեզ գտնում են, ստորագրում ես, ծրարով թերթիկ են տալիս, գնում ես ընտրում ես, դնում ես ծրարի մեջ, բերում ես, տվյալներովդ թերթիկը տալիս ես մեկ ուրիշին, որը թերթիկի վրա մի հատ հոլոգրաֆիկ բան ա կպցնում (ծրարի վրա կտրվածք կա, որ թերթիկի անկյունը երևա կպցնելու համար), քցում ես արկղի մեջ: Հետո էդ արկղը ուղղակի փոխում են ուրիշ արկղովՍտեղ հարցական ա մնում, թե մատնահետքդ ում տանձին էր պետք
Իսկ հետամնաց ամերկացիք դեռ փոստով են ընտրում, ու պատկերացրեք, էնքան դեբիլ են, չեն ֆայմում, որ կարելի է ընտրությունները կեղծել;
Si vis pacem, para bellum
Ստեղ հարցական ա մնում, թե մատնահետքդ ում տանձին էր պետք
..............................................................................................
Մատնահետքերը ոստիկանության համար են վերցնում, եւ ոմանց իբրեւ թե չի ճանաչում, վերցնում են բոլոր մատներինը:
Որ փորձեն «օրենքով» վերցնել, ժողովուրդը կըմբոստանա, իսկ այս տարբերակով՝ իբրեւ թե իրենց օգտի համար ա...
Ծլնգ (15.05.2017)
Նախնական տվյալներով ընտրություններին մասնակցել ա ընտրողների 41 տոկոսը։
Հեսա հհկ-ն մի 65 տոկոսով կհաղթի։
Մի 2 տոկոս անվավեր կլինի։
Մի 33 տոկոս էլ ոչ հհկ-ի օգտին ձայները կլինեն։
41 տոկոսի 65 տոկոսը ընդամենը 27 տոկոս ա։
41 տոկոսի 33 տոկոսը 13 տոկոս ա։
Այսինքն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 27 տոկոսը ընտրել ա հհկ-ին, 13 տոկոսը ոչ հհկ-ին, իսկ մնացած 59 տոկոսը ոռները ալարել են բազմոցներից կտրել, «մեկ ա ամեն ինչ արդեն որոշած ա, նիկոլենք էլ համաձայն են խաղի կանոններին, մեզնից բան կախված չի» դեբիլագույն պատճառաբանությամբ։
Երևանցիների 59 տոկոսը որոշել ա, որ Երևան քաղաքի ճակատագիրը պիտի որոշեն ինչ-որ չնչին՝ 27 տոկոս կազմող կիսագրագետ, կիսագողական, քրեական դեմքեր, ու որ իրենք ոչ մի քաղաքացիական պարտավորություն չունեն։
Ու հետագա 5 տարիների ընթացքում մտքներովն էլ չեն անցկացնելու, որ իրենք քվեարկել են հհկ-ի օգտին։
ՀՀԿ-ն կարողացել ա կաշառել ընդամենը բնակչության 27 տոկոսին, մնացած 59 տոկոսը իրենց հոժար կամքով, հհկ-ին դեմ լինելով, խնդրել են որ Տարոնը 5 տարի էլ կառավարի քաղաքը։
Արէա ջան, էդ «Նիկոլենք համաձայն են խաղի կանոններին»-ը ես եմ ասել, ու եթե առաջիկա օրերին հակառակը չապացուցեն, էլի նույնն ասելու եմ։ Բայց քամակս աթոռից պոկել, գնացել իրանց ընտրել եմ, նենց որ պրետենզիաներիդ տարբեր հասցեատերերին քցել ես մի կածյոլի մեջ՝ խառնում ես, ըստ էության «ժողովուրդը համբալ ա» երգի հնչյունների ներքո
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
10 հոգով մի կիսախարխուլ օպելի մեջ հազիվ խցկված, իրար վրա լցված ճանապարհ են գնում։ Ճանապարհին մի ավտոբուսի վարորդ ա կանգնացնում մեքենան, ասում ա. ժողովուրդ, եկեք ես ձեզ ավտոբուսով, մարդավարի տանեմ։ Էս 10 հոգին որոշում են քվեարկություն անեն, որոշեն, թե ինչով են շարունակելու ճանապարհը։
10-ից մեկը օպելի վարորդի ընկերն ա լինում, 1-ին օպելի վարորդը ընկերոջ հետ վախեցնելով ստիպում ա իր օգտին քվեարկել, ևս մեկին էլ կաշառում ա։
Մի հոգի քվեարկում ա ավտոբուսով գնալու օգտին, էն մնացածին էլ համոզում ա, որ իրենք էլ քվեարկեն՝ ավտոբուսով հանգիստ գնան։ Բայց մնացած 6 հոգին մերժում են, թե. ախպեր, մենք էդ քվեարկությանը մասնակցողը չենք, մեկ ա կեղծելու են, ամեն ինչ արդեն որոշված ա։ Ու չեն քվեարկում։
Արդյունքում 3 կողմ ձայնով հաղթում ա օպելը, տաս հոգով նորից մի կերպ խցկվում են մեքենայի մեջ, ու շարունակում են ճանապարհը։
Mr. Annoying (14.05.2017), Աթեիստ (15.05.2017)
Արէա ջան, էդ մտքի պատճառն էլ էն ա, որ Նիկոլենք խաղի պայմաններին համաձայնվել են։ Ի վերջո քաղաքական ուժի խնդիրն ա մարդկանց համոզելն ու ուղղորդելը )
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
![]()
Փաստորեն Սմբատ Լպուտյան, Հովիկ Մուսայելյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան, Լեւոն Իգիթյան, Աննա Ասատրյան, Երվանդ Երզնկյան, Միքայել Պողոսյան կիսագրագետ, կիսագողական տարրե՞րից են:Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ներկայացնում ենք կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուներին՝
1. Տարոն Մարգարյան
2. Սմբատ Լպուտյան
3. Հովիկ Մուսայելյան
4. Աստղիկ Գեւորգյան
5. Արա Երնջակյան
6. Մարտին Վարդազարյան
7. Լեւոն Իգիթյան
8. Աննա Ասատրյան
9. Երվանդ Երզնկյան
10. Միքայել Պողոսյան
11. Ենոք Ազարյան
12. Նաիրա Նահապետյան
13. Կամո Հովհաննիսյան
14. Գրիգոր Մինասյան
15. Հովհաննես Թոքմաջյան
16. Ռոզա Սիրունյան
17. Միքայել Դովլաթյան
18. Կամո Արեյան
19. Արամ Սուքիասյան
20. Նատալյա Լափաուրի
21. Վահե Նիկոյան
22. Դավիթ Օհանյան
23. Տիգրան Բարսեղյան
24. Լիլիթ Բեգլարյան
25. Սերգեյ Մկրտչյան![]()
![]()
Իսկ հետաքրքիր ա, թե էտ համապատասխանության մեջ դու՞ ընդանրապես ասած ինչ ես
Էդ նշածդ մարդիկ, վերջին հաշվով, չգործող կառույցում ձեռ բարձրացնող են։ Իսկ իրական վարչական ռեսուրսը ստանում ա Տարոնը, ով բացի ամեն ինչից պարտավորված ա վարձահատույց լինել էն քրեական տարրերին, ովքեր իրա համար տասովշիկություն են արել։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սաղ հեչ, տենաս էս գ7երը մեր հայաթն ասֆալտ արի՞ն։
Դե արած էլ չլնեն, հինգ տարուց կանեն
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լիքը սրանից․․․ հլը ԱԺ ընտրություններից հետո այդ սարքերի օգտագործման վիդեոները տեսնելուց հետո էի ուզում գրել։ Հետո էլ մեր «եղբայրական» երկրների հատուկ ծառայություններին էն այդ ամբողջ բազաները տրամադրելու։ Big brother is watching you վիճակներ․․․ ու տխուրը այն է, որ չեմ կարծում թե ափաշքյարա անելուց էլ ժողովուրդը կըմբոստանար, սա ուղղակի ավելի հեշտ տարբերակ ա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ