User Tag List

Էջ 638 686-ից ԱռաջինԱռաջին ... 138538588628634635636637638639640641642648 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,556 համարից մինչև 9,570 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9556
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաաա գրեմ քանի ազդեցությունը չի թողել: Գժական ուիկենդ, գժական կիրակի, վերջ համերգ, համերգի հզոր փակում: Ապրի Կակտուսը, ամենասիրուն, պուպուշ, անուշ Կակտուսը:
    Էներգիայով լիցքավորված ու երջանիկ
    #Music_drive_Festival ուուուուու!!!!!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.03.2017), John (27.03.2017), Marcus (28.03.2017), Smokie (22.07.2017), Նաիրուհի (31.03.2017)

  3. #9557
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ֆսյո, գնացի քնեմ: Վաղը նախընտրական լիքը բան կա անելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #9558
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կին ա գրել, թե՝ Սամվել Մկրտչյանի անգլերեն թարգմանությամբ հայ պոեզիայի անթոլոգիա են ուզում հրատարակել, ու մեջն իմ ստեղծագործություններից կան, համաձայնությունս են ուզում։ Շվարել եմ․ ես էդքան կա՞մ․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.03.2017), Marcus (28.03.2017), Mr. Annoying (27.03.2017), Smokie (22.07.2017), Հայկօ (27.03.2017), Հարդ (27.03.2017), Մուշու (27.03.2017), Նաիրուհի (31.03.2017), Նիկեա (29.03.2017)

  6. #9559
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մենք զոռբա ենք:

    Զոռբայությունը մեր մեջ ավելի խորը արմատներ ունի քանի թվում ա:
    «Եկեք բոլորով քվեարկենք մեր սիրուն ու տաղանդավոր աղջկա օգտին : )»
    Այ սենց միշտ էլ մեր ծանոթին ու ընկերոջն ենք առաջ բրդում: Իսկ էդ ժամանակ ո՞վ ա խորանում թե ուրիշ ինչ մասնակիցներ, տարբերակներ կային: Մի գուցե էնտեղ ավելի՞ արժանիները կային: Դա մեզ չի հետաքրքրում: Համակիրներն իրար հաճոյանալու չգրված պարտավորության տակ են:
    --------------------------------------------
    Ուրիշներին մենք հեշտ ենք անուն կպցնում: Լավը կամ վատը, հետաքրքիրը կամ ձանձրալին որակում: Իսկ գուցե բոլորս էլ նույն չափով և լավն ենք և վատը: Եթե մեր որակումներն ընդամենը ամեն մեկիս յուրօրինակ ձևով ձևավորված (կարդա խեղաթյուրված) պարադիգմայի արդյունք են:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2017), John (28.03.2017), Smokie (23.07.2017), Մուշու (28.03.2017)

  8. #9560
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միաեղջյուր. հայերեն ահագին ծանր է հնչում: Գերմաներեն ավելի սահուն է՝ «այնհորն»: Կարծում էի, էստեղ միայն երեխաներն են տարված թևավոր ու ճակատին եղջյուր ունեցող էս նժույգով: Բայց չէ:
    Ինչ-որ թեթև, համարյա կատակային մոգություն կա էս քաղաքում, որը լրիվ իմն է:
    Առավոտ շուտ պատմում են, թե ինչու մեքենայի փոխարեն միաեղջյուր ընտրել.
    - Այնհորն հեծնելու համար վարորդական իրավունք պետք չի
    - Այնհորնը էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտի միջոց է
    - Երկնքում խցանումներ չեն լինում (դեռևս)
    - Այնհորնը կարող է իր տիրոջ համար ամպերից բամբակե պաղպաղակ սարքել (սա որ լրիվ նորություն էր)
    - Այնհորնը չի փչանում, ոչ էլ հնանում է

    Իսկ որտեղի՞ց ձեռք բերել միաեղջյուր: Ամազոնում ոնց որ թե չկա: Ախ հա, նրանք հավանաբար արածում են կանաչ մարգագետիններում, որոնք շատ են Մյունխենում: Պիտի գտնել նրանց, մոտենալ, ու մտքիս արդեն Ավատարից ինչ-որ կադրեր են գալիս: Հայացքով փնտրել «էն մեկին», ցատկել հեծնել վրան, թռիչքի ժամանակ քեզնով անել, հյուսը պոչին միացնել: Էդպես էր կարծեմ ինստրուկցիան: Թե՞ դա մենակ վիշապների դեպքում էր գործում: Այ չեմ սիրում, որ մի բան ասում են, բայց լրիվ չեն ասում: Գուգլը բացեմ, տեսնեմ ինչ կասի: Էսօր հաջողացնեմ այնհորնով տուն գնալ:

    Բայց դա դեռ հեչ: Ես էսօր ակնոց եմ առնելու, իմ առաջին ակնոցը: Սուտ ապակիներով իհարկե, որովհետև աչքերս ստուգելուց հետո պարզվեց, որ տեսողությունս լրիվ կարգին է: Բայց ես, միևնույն է, էլ չեմ կարող առանց ակնոցի: Երկար փնտրելուց հետո գտա էն մեկին: Մի քանի օր է պտտվում եմ շուրջը, բայց էսօր արդեն գնելու եմ: Ոգևորությանս չափ չկա: Այնհորնով կիջնեմ խանութի դիմաց, հաղթական տեսքով ներս կմտնեմ ու կվերցնեմ ակնոցս: Խանութի տերն ինձ արդեն լավ ճանաչում է: Նույնիսկ գաղտնիքս եմ իրեն վստահել, որ ապակիները սուտ են լինելու: Հիմա հենց ինձ տեսնում է, միշտ ուրախ ժպտում է: Էսօր նորից կհանդիպենք, բայց արդեն վերջնական որոշմամբ: Յուհո՜ւ:

  9. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.03.2017), John (30.03.2017), Marcus (30.03.2017), Mr. Annoying (31.03.2017), Ruby Rue (30.03.2017), Sambitbaba (31.03.2017), Smokie (23.07.2017), Աթեիստ (30.03.2017), Արէա (30.03.2017), Հայկօ (30.03.2017), Հարդ (30.03.2017), մարդագայլուկ (30.03.2017), Մուշու (30.03.2017), Նաիրուհի (31.03.2017), Նիկեա (30.03.2017), Ռուֆուս (31.03.2017), Տրիբուն (31.03.2017)

  10. #9561
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գնացի էն աշխարհ, հետ եկա։ Ինչ պատկեր ասես չանցավ էդ պահին աչքիս առաջով։ Ոչ ոքի չեմ ցանկանա տեսնել ու զգալ էն, ինչ ես ապրեցի էդ մի քանի րոպեների ընթացքում։

    Հ.Գ. որպեսզի հարցեր չառաջանան՝ շատ արագ վարող հեծանվորդը Աստղին վրաերթի ենթարկեց՝ քցեց ու վրայով անցավ։ Էժան ենք պրծել՝ մի երկու քերծվածք ու անրակի կոտրվածք։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2017), Մուշու (31.03.2017)

  12. #9562
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիֆլիսի մեր բնակարանում ապրում ենք վեց հոգով։ Խայտառակություն է ինձ նման մարդախույսի համար։ Հաճախ սենյակում մնում եմ էնքան, մինչև բոլորը քնում են, հետո դուրս եմ գալիս խոհանոց կամ բաղնիք։ Օտար մարդիկ են, ինչքան էլ իրար հետ ենք ապրում ու աշխատում, ինձ համար դժվար է համատեղ գոյատևելը։
    Էնքան եմ սենյակումս մնացել, որ անգիր գիտեմ պատերի բոլոր լաքաները, գիտեմ, թե պատշգամբի դիմացի ծառի վրա ամեն օր քանի նոր բողբոջ է ավելանում ու․․․ գիտեմ դիմացի շենքի հարևաններին։ Շենքն էնքան մոտ է, որ պարտադիր չի մոտենալ պատշգամբի դռանը՝ բնակիչներին պարզ տեսնելու համար։ Ցերեկները ծանր վարագույրները հետ եմ քաշում, արևը մտնում է ներս, ժպտում եմ։ Սովորաբար անկողնում եմ տանը գտնվելու ողջ ընթացքում, ուրիշ տեղ չկա նստելու։
    Սկզբի մի քանի օրը նայում էի դիմացի շենքի պատշգամբներին ու պատկերացնում, թե ովքեր են ապրում տներում։ Իհարկե հետո կամաց կամաց սկսեցի նրանց տեսնել, երբ դուրս էին գալիս պատշգամբ։
    Հենց իմ դիմացի պատշգամբը շատ եմ սիրում, ճապոնական ոճի է, դուռն ու պատուհանները փոքրիկ քառակուսիներ են, ամբողջը փայտից է։ Երեկոյան ներսում մեղմ լույս է վառվում, նման չէ մնացած պատուհաններից եկող վառ լուսավորությանը։ Վարագույրը թափանցիկ է։ Գիտեի, որ այդտեղ երկուսն են բնակվում, իրենց չէի տեսել, բայց լվացքից հասկացվում էր։
    Սկզբում ուղղակի գոհանում էի պատշգամբով հիանալով, բայց հետո սկսեցի զգալ, որ ուզում եմ տեսնել տանտերերին։ Օրերով վարագույրը վրա չբերեցի, որ աչքիս առաջ լինեն։ Ինչ-որ միստիկայով, հերիք էր մի տասը րոպե նայեի լապտոպին, պատշգամբում լվացք էր հայտնվում։
    Այսօր համբերությունս հատեց։ աթոռը տարա պատշգամբ, սուրճը դրեցի կողքիս ու նստեցի՝ աչքս չկտրելով դիմացիցս։ Որոշել էի, որ մինչև մեկնումեկին չտեսնեմ՝ ներս չեմ գնա։
    Մի քանի ժամ մնացի դրսում։ Լավ էր՝ եղանակն արևոտ էր, թե չէ Թիֆլիսի քամիներն անտանելի են։ Եվ վերջապես համբերությունս վարձատրվեց։ Պատշգամբի դուռը բացվեց ու նա դուրս եկավ։ Չեղած տեսողությունս լարեցի։ Միջին տարիքի տղամարդ էր, ոչ մի բանով աչքի չընկնող։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ տեսել եմ նրան ինչ-որ տեղ։ Մի քիչ հետո մի կին եկավ ու ինչ-որ բան ասաց։ Հավանաբար իր կինն էր։ Տղամարդը ծխախոտի մնացորդը դուրս շպրտեց ու կնոջ հետևից գնաց ներս։ Հիասթափված, որ էսքանից հետո ոչ մի ինտրիգա չեղավ, իրերս հավաքեցի ու ինքս ինձ հայհոյելով՝ գնացի սենյակ։ Վարագույրները վրա բերեցի, փոխեցի շորերս ու եկա աշխատանքի։
    Ու ես էդպես էլ երևի չհիշեի, թե որտեղ եմ նրան տեսել, ոչ էլ գրառում անեի, եթե մի քիչ առաջ չիջնեի խանութ՝ ուտելու բան բերելու։ Խանութ գնալիս միշտ խուսափում եմ դիմացի մայթ անցումով անցնել, որովհետև այնտեղ գրեթե միշտ ծառերի հետևում թաքուն կանգնած է նա՝ էքսհիբիցիոնիստը, նույն ինքը՝ դիմացիր սիրուն տան բնակիչը։
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2017), Cassiopeia (31.03.2017), Sambitbaba (31.03.2017), Ռուֆուս (31.03.2017), Տրիբուն (31.03.2017)

  14. #9563
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե․․․
    դրա առիթը մի քանի միտք են, որ ինձ հանգիստ չեն տալիս, որոնց մեջ ինչքան խորանում եմ, էնքան ավելի եմ մոլորվում եզրակացությունների սարդոստայնում
    նայեք, աշխարհը չէր էլ լսի երբեք Լենինի մասին, եթե նրա ավագ եղբայրը ցարի դեմ սպանության փորձ չաներ, ու դրա պատճառով նրան մահապատժի չենթարկեին։ Հենց այդ իրադարձությունն է, որ Լենինին, ով էն ժամանակ դեռ Ուլյանով էր, ստիպեց դառնալ հեղափոխական, ըմբոստանալ ու փորձել եղբոր համար վրեժխնդիր լինել իշխանություններից։ Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ է։
    Ֆլեմինգը էդպես էլ չէր հայտնաբերի պինիցիլինը, եթե անտանելի փնթի չլիներ, ու աշխատասեղանն էն օրի չհասցներ, որ փորձանոթների մեջ բորբոս առաջանար։ Բայց հենց էդ փնթիության պատճառով չեմ էլ պատկերացնում, թե քանի հոգու կյանք փրկվեց հետագայում։ էլի շատ հուզիչ է։
    ԱՄՆ նախագահ Տրումենը ընդամենը մեկ բառի սխալ ինտերպրետացիայի պատճառով Ճապոնիայի վրա ատոմային ռումբ գցելու հրաման տվեց։
    նման օրինակներն ահավոր շատ են, ու ես գնալով հակվում եմ էն մտքին, որ ամեն ինչ կամ լրիվ պատահականություն ա, կամ էնքան ընտիր ա մտածված էս մատրիցան ստեղծող(ներ)ի կողմից, որ մեզ հրամցվում ա որպես պատահականություն, ու մենք հավատում ենք։
    նույն բանը մեր խղճուկ կյանքում էլ ա տեղի ունենում, ու մենք երբեք չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե ինչ-որ բան չանեինք էնպես, ինչպես արեցինք կամ հակառակը, չանելու փոխարեն անեինք։
    չգիտեմ ինչի եմ գլուխներդ տանում, սովորաբար ՖԲում եմ գրում, ուղղակի սա երկար էր, ասեցի էստեղ թողնեմ։ ու երբեք չեմ իմանա՝ ինչ կլիներ, եթե չգրեի սա, քանի որ արդեն գրել եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.04.2017), CactuSoul (03.04.2017), Cassiopeia (31.03.2017), Freeman (31.03.2017), John (01.04.2017), Sambitbaba (31.03.2017), Sky (01.04.2017), Smokie (23.07.2017), Անվերնագիր (01.04.2017), Արէա (31.03.2017), Գաղթական (31.03.2017), Յոհաննես (31.03.2017), Նաիրուհի (01.04.2017), Նիկեա (01.04.2017), Վոլտերա (31.03.2017), Տրիբուն (31.03.2017)

  16. #9564
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջն էր էս օրս, պատմեմ լսեք
    Քանի որ կիրակի ընտրություններ են, դեռ երեկվանից կասկածում էի, կկարողանամ Վանաձոր հասնել, թե չէ ավտոկայանում առանց չափազանցնելու մոտ 60 ուղևոր ա պայքարում մի գազելի համար: Տենց երեկ ես ու հետս ապրող աղջիկը խնդում էինք էն մտքի վրա, որ Երևանից Վանաձոր ավտոստոպով կգնանք: Էսօր քննությունս ուշ պրծնելու պատճառով ահագին ուշ հասա ավտոկայան ու ընկա էդ թոխուբոհի մեջ: Մի խայտառակ վիճակ, մարդիկ իրար ջարդելով հարձակվում են գազելի վրա: Մոտ երկու ժամ նստել էի դրսի էդ նստարաններին, հույս ունենալով որ կկարողանամ գնալ էսօր: Նստած impression-ի Թիֆլիսի 6 հոգանոց տան ու ճապոնական պատշգամբի գրառումն եմ կարդում, մեկ էլ տեսնեմ հետիս ապրող աղջիկն էլ եկավ: Մոտեցա, որ տեսնենք ինչ ենք անում, ոչ տաքսի կա, ոչ էլ առավել ևս գազելով կարանք գանք: Ու էդտեղ եկավ մի ծիտ անձնավորություն :Դ Հասկացանք, որ սենց ձև չի գնանք, որոշեցինք ավտոստոպով :Դ Տաքսիով հասանք քաղաքից դուրս: Վերջը մի բարի թալիշեցի գինեգործ պապի մեզ հասցրեց Աշտարակ Նենց լավն էր ինքը, ահագին ուրախ ճանապարհ էր: Աշտարակից երկու մի քիչ քյառթ տղաներ մեզ հասցրին Ապարան: Դե էս անգամ չէինք հաջողացնում մեքենա բռնել :Դ Հայտնվեց տարածքի ոստիկան ու մեզ հանեց քաղաքից դուրս, ու հլը մի բան էլ մեր համար մեքենա էր գտնում, որ ճանապարհի: Երկու տեղանոց ճարեց, բայց դե մենք երեքով էինք: Ասում արխեին, ես էս տարածքի պատասխանատուն եմ :Դ Տենց էդ կողմերում էր լինում, մինչև չնստենք գնանք: Մի բարի աղջիկ ու տղա էլ մեզ հասցրին Վանաձոր: Շատ ուրախ ճանապարհ էր :Դ Հիմա նստած խոսում ենք, էս մեր հետի երրորդ աղջիկը պատմում ա, որ Թիֆլիս էդ տանը վեց հոգով են մնում, ու որ նեղվում ա դրանից: Տենց ծիծաղելով ասեցի կարող ա Impression-ի հետ ես մնում: Ու պարզվեց հա :Դ Ահագին ծիծաղեցինք, որտեղից որտեղ :Դ
    Վերջում էդ սիրունություններին մեր տուն բանջարով ճաշ ուտելու կանչեցի, ափսոս շատ հոգնած էին, չեկան: Լավ ծիտ էր Սերինեն, սիրեցի իրան
    Ավտոստոպով Վանաձոր :Դ Ա~խ, շատ լավ էր
    Վերջին խմբագրող՝ laro: 31.03.2017, 21:44:

  17. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2017), Cassiopeia (31.03.2017), impression (31.03.2017), John (01.04.2017), Mr. Annoying (31.03.2017), Smokie (23.07.2017), _Հրաչ_ (04.04.2017), Գաղթական (31.03.2017), Նաիրուհի (01.04.2017), Նիկեա (31.03.2017), Տրիբուն (01.04.2017)

  18. #9565
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աբսուրդ ա
    մի ժողովուրդ, որ անբարոյական ա համարում, օրինակ, ցանկացած չամուսնացած ոչ կույս աղջկա, անբարոյականություն չի տեսնում սեփական արժանապատվությունը մեկընդմիշտ վաճառելու փաստի մեջ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.04.2017), Gayl (03.04.2017), John (03.04.2017), laro (03.04.2017), Marcus (05.04.2017), Sky (15.04.2017), Smokie (23.07.2017), Աթեիստ (03.04.2017), Հարդ (03.04.2017), Մուշու (03.04.2017), Նաիրուհի (04.04.2017), Նիկեա (04.04.2017), Ուլուանա (04.04.2017), Վոլտերա (04.04.2017)

  20. #9566
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբոխը խավարամիտ ա ու վախենում ա ջահերով մարդկանցից:
    Ջահերով մարդիկ ամբոխ չեն դառնում...
    Ջահակիր դառնում են կրթվելով:
    Կրթվելու լավագույն ձևերից ա ինքնակրթությունը:
    Էսքան բան:

    #Ծակ_փիլիսոփայություններ շարքից:

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.04.2017), CactuSoul (05.04.2017), John (04.04.2017), Marcus (05.04.2017), Smokie (23.07.2017), Մուշու (05.04.2017), Նիկեա (04.04.2017)

  22. #9567
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,664
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ջահերով մարդիկ ամբոխի մի մասն են։
    Ուրիշ մարդիկ կան առանց ջահերի ու ոչ ամբոխից։Իրանցից ամբոխը չի վախենում,իրանք էլ ամբոխից։
    սքանը

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.04.2017), CactuSoul (05.04.2017)

  24. #9568
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վարձով տան իմ սենյակում զգեստապահարանի վրա մի տրաքած "մուզիկալնիյ ցենտր" կա։ Սենց հի՜ն, մեռա՜ծ, մի դինամիկը եսիմ որ պատրազմում կորցրած, կնոպկեքի կեսը ներս մտած, երկու կասետանի, իննսունականների մուրազ։ Էսօր իջացրինք, լապտոպին միացրինք ու սկսեցինք վրացիքին ցնդացնել հայկական ժողովրդական երգ ու պարով։ Նեղված էինք ընտրություններից, ու որ էդտեղ չէինք, մեղքներս քավեցինք ազգային երաժշտության տակ հավեսով տժժալով։
    Հետն էլ վերևի հարևանը մեզ ջրել էր, ասեցինք հանկարծ տրամադրությունները չգցեն դրանից, գիշերվա կեսին սկսեցինք շուխուռ անել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  25. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.04.2017), Arpine (07.04.2017), boooooooom (05.04.2017), CactuSoul (05.04.2017), Cassiopeia (05.04.2017), John (05.04.2017), laro (05.04.2017), Marcus (05.04.2017), Smokie (23.07.2017), Գաղթական (05.04.2017), Հարդ (05.04.2017), Մուշու (05.04.2017), Նաիրուհի (05.04.2017), Նիկեա (05.04.2017), Ռուֆուս (05.04.2017), Տրիբուն (08.04.2017)

  26. #9569
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան պատմություններ, որ երկար ժամանակ չես կարողանում մարսել։ Հավատդ չի գալիս, որ մարդիկ կարող էին էդքան ստոր, երկերեսանի, անհեռատես, էգոիստ ու կույր լինել, ո՞նց կարող էին չմտածել հետևանքների մասին, ո՞նց կարող էին սեփական թաքնված ցանկություններն իրականացնելու համար մանիպուլացնել ուրիշներին, ո՞նց կարող են սրբի դիմակ դրած ֆռֆռալ ու հանգիստ խղճով խաղալ ուրիշների երջանկության հետ, ո՞նց կարող են ներկայանալ որպես մեկը, ում լրիվ հակապատկերն են իրենք։ Անցնում են ամիսներ, իսկ դու նույն տեղում լռված ինքդ քեզ նույն հարցերն ես տալիս․ ո՞նց, ինչու՞, ինչի՞ համար։ Անգամ մտածում ես, որ ինքդ ես իռացիոնալ ու փորձում ես ուրիշների տեսանկյունից պատմությանը նայել։ Սարսափում ես էն մտքից, որ էդ մարդը կարող էր հանկարծ քո կյանքում հայտնվել, իսկ դու կլսեիր նրա արվեստի մասին սիրուն-սիրուն մեկնաբանությունները ու կմտածեիր՝ վահ, էս ինչ թույն դեմք ա։

    Չեմ սիրում սենց գրառումներ անել, երբ դիմացինիդ պիտի կարդա մտքերդ ու գաղափար չունենա, թե էս մարդն ինչ ա գրել ու ում մասին ու վաբշե խի ա գրել։ Բայց դե մեկ-մեկ էս գրելը նե՜նց ա հանգստացնում։ Ուֆ։
    “My God - it's full of stars!”

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.04.2017), Cassiopeia (07.04.2017), John (07.04.2017), Marcus (08.04.2017), Smokie (23.07.2017), StrangeLittleGirl (07.04.2017), Աթեիստ (07.04.2017), Մուշու (07.04.2017), Նաիրուհի (07.04.2017)

  28. #9570
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՆեՌՌՌվայնանում եմ սենց բաներից:

    ՖԲ-ի մի մասնագիտական խմբում մեկը հպարտորեն մասնագիտական մի թեմայի մասին պատմողական/սովորացնող սլայդներ է դրել, թե սենց լավ գործ ենք անում, ու անպայման շեշտում է, որ հայերենով են անում: Ամեն ինչ օքեյ ա, ուրախալի ա, հավես ա: Մեկը տակը թեթև դիտողություն է անում՝ նկատած վրիպակների հետ կապված:

    Տեղադրողն ընդունում է սխալը: Էդ էլ է լավ: Շատ լավ է: Բայց ախր ինչի՞ էդ շնորհակալության տեքստը ու հետագա զրույցը անգլերեն, ախր ինչի՞: Ախր չէ որ ձեր հպարտանալու թեման հայերենն էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  29. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.04.2017), Cassiopeia (13.04.2017), Ruby Rue (13.04.2017), Աթեիստ (13.04.2017), Գաղթական (16.04.2017), Լեո (13.04.2017), մարդագայլուկ (13.04.2017), Մուշու (13.04.2017), Նաիրուհի (13.04.2017), Տրիբուն (13.04.2017)

Էջ 638 686-ից ԱռաջինԱռաջին ... 138538588628634635636637638639640641642648 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •