Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
Լևոնն ասեց, որ համաձայն ա իշխանությունների հետ, որ Ղարաբաղի հարցը Մադրիդյան սկզբունքներով պետք ա լուծվի: Իսկ ինչի՞ ոչ մեկ իշխանություններին չի մեղադրում հողեր հանձնելու մտադրության մեջ:
Բյուրը լավ ասաց, բայց ավելացնեմ՝ հլը թող իշխանությունները փորձեն ռեալ հողեր հանձնել, կբզկտենք: Բայց ես արդեն ասացի, իշխանությունները ձև են տալիս, այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ու Լևոնը անկեղծ են:

Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
Անկախ ամեն ինչից՝ Լևոնի լավ կամ վատ լինելուց, Լևոնի անկեղծությունը, գաղտնիքների պարզաբանումը ԼՂՀ-ի հարցի հետ կապված, Լևոնի՝ մանրամասն, դետալային բացատրելը, հարգանքի է արժանի:
Խոսքը Հ1 և Կենտրոն հեռուստաալիքներով ելույթների մասին է:

Այսքան ժամանակ, այսքան տարի ոչ մի քաղաքական գործիչ այսքան բան չէր ասել ԼՂՀ-ի մասին:

Լևոնի՝ նշված երկու հաղորդումից հետո ԶԼՄ-ների, օգտատերերի բուռն քննարկումը խոսում է այն մասին, որ Լևոնը ինտելեկտուալ առումով ընդունելի է, ծանրակշիռ է:


Հ.Գ. Իմ գրածը չի նշանակում, թե ես բացարձակապես համաձայն եմ Լևոնի բոլոր ասածների հետ:
Օրինակ, էլի, ինչ գաղտնիք բացեց, որ չգիտեինք - ես, ճիշտն ասած, երկու ինտերվյուներն էլ լսել եմ, առանձնապես նոր բան չեմ լսել, հատկապես երկրորդում: Դե իսկ բուռն քննարկումների պահով՝ է ելել, ազգին զայրացնող, անընդունելի բաներ է ասում, քննարկում ենք - նույն կերպ, որ ասեր, ասենք, Եղեռն չի եղել, ավելի բուռն կքննարկեինք...

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հայաստանում եթե կան դավաճաններ, դրանք կեղծ պատմաբաններն են:
Բարի գիշեր, իմ դավաճան բարեկամ:
Կեղծ պատմաբանը հեչ լավ բան չի՝ աստված փրկի դրանցից Բարի լույս, իմ զգայացունց բարեկամ - մնաց 2 օր