Տրիբուն-ի խոսքերից
Առավոտ բարլուսով ահագին նորություն իմացա․
- Էս 25 տարի ա պատերազմի մեջ ենք։ Տո լա՞վ է։ Ով զարմացած ա ասեմ, որ 25 տարի չի, 2500 տարի ա։
- Հայաստանը շրջափակման մեջ ա, այսինքն Վրաստանն ու Իրանը սահմանը փակել են, խաբար չենք։ Ու կապ չունի, որ հայկական շուկայի հալալ 70%-ը թուրքական ապրանքներ են։ Դե թուրք են, մի ձևի շրջափակումը շրջանցելու ձև են գտել, ես դրանց ազիզը թաղեմ։
- Հենց փոխզիջեցինք ծով ենք ունենալու, հնարավոր ա նույնիսկ օվկիանոս, ու զարգանալու ենք։ Լիոնի ականջը կանչի, էս տղու ծովից-ծով Հայաստանի երազանքը վերջապես կիրականանա։
- Հենց փոխզիջեցինք, Սաշիկը տարած սաղ փողերը հետ ա բերելու, ներդնելու ա ՀՀ կրթության, գիտության, առողջապահության ու հատկապես անասնաբուծութան (որ իրա պես հալալներին շատացնի) զարգացման մեջ, արա էտ տղու երազանքն էլ կիրականան վերջապես։
Լիքը մարդու համար, Լևոնը կուլտ ա, ու ինչ էլ բլթցնի տիեզերական ճշմարտության տեղ ա անցնելու, Մեֆի սիրած աքսիոմն ա, էլի։ Էն օրը TV-ով Կոնգրես-ՀԺԿ քարոզարշավից հատվածներ են ցույց տալիս։ Ստեփան Դեմիրճյանը (դաշինքի երկրորդ համարն ա) ասում ա․ «մեեեեզ, պեեեեետք էէէէ, խաղաղությու՛ն, քանի որ ապազգայիիիիիին իշխանությունները պետք էէէէ հեռանաաաաան, և սահմանադրակաաաաան կարգը վերականգնվի՛»: Տրամաբանության ազիզն էլ ստեղ թաղեմ։
Էջանիշներ