Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Լիլ, նույնիսկ եթե հիմա էս կետերը վստահություն չեն ներշնչում, պետք ա քննարկել, գտնել էն կետերը, էլ երաշխիքները, որոնք կներշնչեն։ Ոչ թե հենց սկզբից ասել իրանց չի կարելի վստահել, ու պրծ։ Էն որ սա լուծում չի, հասկանում ենք, ու էն որ պատերազմը կամ պրծնում ա մեկի կրվելով, կամ խաղաղության համաձայնագրով, էլի հասկանում ենք։
Առաջին տարբերակը մեզ (ինձ որ հաստատ) ձեռ չի տալիս։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Lion (27.02.2017)
Դե որ երաշխիքներ ենք քննարկում, մի պուճուր կարծիք հայտնեմ, մեկ էլ տեսար ինչ-որ մեկին դեռ հետաքրքրեց... Սինայի «փոխզիջման» փաստը ՀԱԿ-ը կարծես մանտրա ա սարքել։ Իսկ այդ փոխզիջումից 5 տարի առաջ Սադաթը կնեսեթում այ սենց ելույթ ա ունեցել (ի դեպ, առանց իրեն որևէ մեկը համոզելու)... կարա՞նք Ալիևին համոզենք գա ԱԺ-ում սենց խոսա։
Իսկ ի՞նչ կասես էն երաշխիքների մասին, որ սենց շարունակելու դեպքում շարունակելու ենք տարեկան ունենալ 50+ զոհ, ռմբակոծվող գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, անընդհատ լարված վիճակ, շարունակվող արտագաղթ, մարդաթափվող սահմանային գյուղեր:
Եթե երաշխիք չունենանք, փոխզիջման չենք գնալու: Բայց դրա հակառակը այ էս վերևի նկարագրածս ցավալի իրողությունն ա: Այդտեղ մենք երաշխիքներ ունենք: Ու չգիտենք մինչև ուր է հասցնելու, որ պահին է բերելու լայնամաշտաբ պատերազմի, դրա դեպքում հաղթելու դեպքում ինչ կորուստներով հաղթած դուրս գալու:
Ու էս ամեն ինչը բերում ա ելքի փնտրտուքին:
Լևոնը հա բացում ա թեման, մյուսները (նկատի ունեմ քաղաքական ուժերը) կամ թռնում են թեմայից կամ հայրենասիրական պաթոս մտնում: Արդյունքում լուծման մենակ էս մի տարբերակն ունենք սեղանին:
Ու ինչքան էլ ոմանք վրդովվեն, բայց էս պարագայում հարցը գալիս ա պատերազմ կամ խաղաղություն ընտրելուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (27.02.2017), Աթեիստ (27.02.2017), Արէա (27.02.2017)
Վիդեոն չեմ նայել, էդքան անգլերենը դժվար հասկանամ։ Բայց որտեղ սենց ելույթ չեն ունենում, փոխզիջում չի լինո՞ւմ։ Եթե ըստ քեզ էս պարտադիր պայման ա, արդեն առաջընթաց ա։ Գոնե չես ասում անհնար ա։
Իհարկե զարմանալի ա, որ միջազգային փաստաթղթերին ավելի քիչ ես վստահում, քան մի հոգու ԱԺ-ում ելույթին, բայց դե ...
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (27.02.2017)
Պաթոսով խոսողներին միանգամից կեղծ հայրենասեր, կարճամիտ ու տգետ անվանելն էլ լուծում չի, Արտ։
"Մենք պատրաստ էինք դրան" ա ասվում, բայց ռեակցիայից հեչ չի երևում, որ պատրաստ էին։
Պատերազմում հող գրաված մարդուն եթե ուզում ես համոզես հետ տա էդ հողը, չպետք ա ասես՝ դու էշ ես, բան չես հասկանում։ Պետք ա քեզնից գնացած ամեն ինչ անես, որ բացատրես։
Եթե լուծումներից մեկը ժողովրդի հասկանալն ու ընդունելն ա, հնարավոր ամեն ռեսուրս պետք ա ծախսել բացատրելու ու պարզաբանելու վրա։ Իսկ եթե թքած ունեք, թե հասարակ մարդը ինչ ա մտածում, "Մեկ ա խելքը չի հասնելու" մտածելով, ուրեմն դատապարտված եք ձախողման։ Տենց էլ նախընտրական ծրագիր ա մնալու։
Ես էդ աշխատանքը չեմ տեսնում, որ արվի։
ՖԲ-ում խելոք դեմքով հակաճառելը շատ քիչ ա։
Իսկ որ դրությունը հիմա անտանելի ցավոտ ա, չեմ կարա չհամաձայնեմ։ Պետք ա մի բան փոխվի։
Գլոբալ հետդ համաձայնելով արի ֆիքսենք, որ մերոնք էսպես ասած խոսք են գեներացնում, դրա մի մասը դրված ա էս թեմայում, ու դրանց եղած արձագանքները մեկը ինձ հուսահատության են հասցնում:
Գիտե՞ս ինչի եմ սենց ներվային էս թեմայում: Որտև չի ստացվում հարցը քննարկելի դարձնել: «Ալիևը համաձայնողը չի» ոճով թեման միանգամից փակվում ա:
Իսկ վերևում հարցման արդյունքներն են, որտեղ մարդիկ ասում են, որ հա, մի պահի կարող ա համաձայնվենք էդ փոխզիջմանը, երբ նպաստավոր պայման լինի: Ասում ես արի քննարկենք, թե երբ կլինի էդ նպաստավոր պայմանը, ինչ պետք ա անենք դրա համար, ասում են՝ չի լինի ու ֆսյո:
Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ առաջիկա մի ամսում մեզ կհավաքենք ու ավելի համոզիչ ու գրագետ խոսքը տեղ կհասցնենք, մարդկանց հետ կխոսենք էս թեմայով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լիլ, ի դեպ դուք էլ հո ունեք խոսքը լսելու շանս, հնարավորություն: Լիպարիտյանի հետ հանդիպում կազմակերպեք, ինձ էլ հրավիրեք էլի
Ուզում եմ էդ մարդուն կենդանի լսել, իրա ոչ մի հանդիպման չի հաջողվել գնալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (27.02.2017)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էնքան էս Արշակին «գովազդեցիք» վերջը վիդեոն նայեցի ու մի երկու հոդված էլ գտա «կտո էտըտ Առշակ» տիպի ։Ճ Իր վարկաբեկվածությունից անկախ, տղեն ճշմարտանման բաներ ա ոնց որ ասում, կարող ա մի քիչ պրիմիտիվ, բայց համենայն դեպս գոնե չի զառանցում ։Ճ
Ինչ-որ կարծիք, գաղափար կամ հակափաստարկ արժեզրկելու համար ցույց տալ վարկաբեկված մեկին, որը նույնն ա ասում, սա ձեր կողմից համար երկու պրիմիտիվ մանիպուլյացիան է (առաջինը Ծլնգը մանրամասն բացատրել է)։
Իսկ առհասարակ, կրկնում եսիմ որերորդ անգամ։ Եթե ասողի ով լինելուն, անկեղծությանը, պետության ու բանակի բարդակ վիճակի հետ կապվածությանը նայենք, ապա ԼՏՊ-ի տեսլականները պիտի ազգովի պասլատ անենք։
ՈՒ էն որ էս ներքին բարդակային պրոբլեմները թողած ֆոկուս եք եղել «փոխզիջումների» ու բանակցությունների վրա, կամ մտածում եք, որ էս ներքին բարդակի պայմաններում մենք պիտի ռեզկի քայլերի գնանք, որտեղ որ հնարավոր է արտակարգ կազմակերպվածության կարիք կա, դա մեծ կասկած ա հարուցում ձեր պլանների կամ գաղափարների լավ մտածվածության մասին։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ