Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Բանն էն ա , որ էտ <<Գրավյալ>> տարացքները նախ Արցախի մաս են եղել ու սովետի տարիներին քիչ-քիչ կտրել հանել են Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից,
երկրորդն էլ էտ հողերը, եթե տվեցին ադրբեջանին սահմանի գիծը 3 անգամ երկարելույա ու 3 անգամ ավելի շատ զորքա պետք լինելու պահելու համար,
Մեր զորքը հիմա չի հերիքում , հանձնելուց հետո Ստեփանակերտը գրավելը իրանց համար 1 օրվա գործ կլինի
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Փոստանջյանը ճիշտ ա ասում: Պետք ա Ալիևին ոչ թե փոխզիջում դեմ տալ ու լաց լինել, այլ ասել՝ հալովդ չմնաս, առաջ ենք գալու:
Իսկ պատճառը, որ հիմա ավելի ակտիվացել են փուլային լուծման տարբերակի քննարկումները, ի՞նչն ա։
Ապրիլյան քառօրյա՞ն, թե՞ առաջիկա ընտրությունները։
Ապրիլյան պատերազմի հետևանքում ինտենսիվացել են բանակցությունները: Արցախի հարցը նորից դարձել ա խիստ արդիական խնդիր: Ընտրությունները կապ ունեն էնքանով, որ միակ ուժը, որը ռիսկ ա անում ժողովրդի հետ էս թեմայով խոսել ու ասել նախ ինքը լուծումը ոնց ա տեսնում, հետո թե էս պահին ինչ լուծում ա քննարկվում, ժողովրդին իր խոսքը հասցնելու համար ուրիշ տարբերակ չունի, քան օգտագործել ԱԺ-ի քարոզչության հարթակը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վիշապ (28.02.2017)
Աթեիստ (27.02.2017)
Lion (27.02.2017)
Պատերազմել:
Բայց ինչքան էլ Ադրբեջանի մասին ենք խոսում, դա ահագին անհավանական բան ա: Էդ մասին առաջարկում եմ կարդալ Գրիգորյան Արմանի հոդվածը՝ https://www.akumb.am/showthread.php/...=1#post2550415
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարցացի։
Լավ ռիսըրչ արած, խելոք հոդված էր։
Ու եթե դու փուլայինին կողմնակից չլինեիր, Արտ, առաջիններից մեկը կլինեիր, որ "պատվիրված" կհամարեիր այն։
Բայց ես էդ բառով չեմ որակի։
Նախ շատ կասկածում եմ, որ Ադրբեջանը համաձայնի պայմանի բոլոր կետերին։ Իր խմբագրած տարբերակը կառաջարկի(ես էլ կառաջարկեի)։
Բայց եթե անգամ համաձայնի, ու էդ ութ կետերը բոլորը միասին կյանքի կոչվեն, իմ անձնական համոզվածությունն ա, որ Ադրբեջանը չի խորշի ամեն միջազգային ու տարածաշրջանային պայմանագրի վրա թքել ու կայծակնային թե դանդաղ ու կանխամտածված, բայց այնուամենայնիվ հարձակում սկսել՝ էս անգամ արդեն հենց Արցախի տարածքում։
Մենք մեզ դանդաղ գործող ռումբի վրա ենք նստացնելու, որ ըստ Իլհամի իշտահի կամ կարա պայթի, կամ չէ․․․ Վտանգավոր նախաձեռնություն ա իմ կարծիքով, հաշվի առնելով որ մարդը նավթ կերած սոցիոպատ ա։
Թող ես սխալվեմ։ Շատ կուզեի։
Ես էլ չեմ ուզում մեր երեխեքը մեռնեն սահմանին։ Ես խաղաղություն եմ ուզում։
Բայց եթե ինքը ռեալ ա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ