Լևոնը 98-ին ուզում էր հասարակությանը տեղեկացներ: Ազգովի սերժաքոչարյանական կուտը կերանք, ազգի դավաճան հանեցինք ու երջանկացանք իրա հրաժարականից: Անցավ գրեթե 20 տարի: Էս ամբողջ ընթացքում գիտենք որ նույն ու ավելի վատ բաներ են բանակցում, բայց հրապարակային հաշվետվություն, զեկույց չենք պահանջում: Ուտում ենք ներքին լսարանին տված կուտը ու սսկվում տեղներս:
Հիմա Լևոնը ուզում ա թեման հրապարակայնացնի: Հրապարակայնացնի էն, ինչ-որ կա, որ իշխանությունը հաշվետու լինի, ոչ թե մի օր «զարթնենք, տեսնենք արդեն ԵՏՄ-ում ենք», փոխանակ էս շանսից օգտվենք ու Լևոնին պադդերժկա անենք, որ մեր իշխանությունը բաց մեր հետո խոսի, դրել էլի Լևոնին ենք ազգի դավաճան հանում ու գամում անարգանքի սյունին, չնայած որ գիտենք որ հենց էդ նույն պահին, որ Լևոն ենք քրֆում, սերժիկը տակից խաղեր ա տալիս ու մեզնից գաղտնի պահում թե ինչ ա անում:
Պետք ա ինչ-որ պահի հասկանանք, որ էս հարցը չպիտի «ազերն անասուն ա», «ալիևը շան տղա ա» ոճով տաբու դարձնենք ու պրծնենք:
Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ շատ քիչ ա հավանականությունը, որ Լևոնը կգա իշխանության: Բայց փոխանակ հիմա օգտվենք իրա տված շանսից քաղաքական դաշտում էս հարցը դարձնել քննարկելի ու բաց, դրած մեխում ենք իրան:
Էջանիշներ