Տեսանելի ապագայում Հզոր Հայաստանի ստեղծումն ավելի իրատեսականա, քան թե ողջ Արցախը ազերիներին «փոխզիջել»-ով՝ նրանց ախորժակին հագուրդ տալը![]()
Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Տեսանելի ապագայում Հզոր Հայաստանի ստեղծումն ավելի իրատեսականա, քան թե ողջ Արցախը ազերիներին «փոխզիջել»-ով՝ նրանց ախորժակին հագուրդ տալը![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (16.02.2017), Quyr Qery (18.02.2017), StrangeLittleGirl (16.02.2017), Տրիբուն (16.02.2017)
Varo987 սպասում եմ հասկանալուն, թե ով ես
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայկօ ջան, հասկանում եմ, որ հարցդ հռետորական էր ու պատասխան չակնկալող, բայց թերևս մի կետ նշեմ էլի..
Արցախում մենք զուտ Արցախ չազատագրեցինք, այլ` հարատև զոհի խարանը մեր ճակատից սրբեցինք..
ու դա հզոր էներգիայի աղբյուր էր, որ պիտի ուժ ու կամք տար երկիր-դրախտավայր ստեղծելու` հաշվի առնելով նաև երկրի ու ժողովրդի պոտենցյալը..
բայց արի ու տես, որ հերթական անգամ բաց թողեցինք պատմական պահն ու հիմա ունենք էն ինչ ունենք..
ու էս ամեն ինչի պատճառները, ողջ պատմության ընթացքում, ոչ միայն մեկս մյուսի հանդեպ հարգանքի իսպառ բացակայությունն են եղել,
այլև` մեր պահանջատեր չլինելն ու հավերժ սութի մարդասեր ու զիջող լինելը..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (16.02.2017)
Էլի պիտի գանք մեր սիրած օրինակին, այլ հարմար օրինակներ չունենալու պատճառով՝ Իսրայել։
Էս էտ անտեր երկրի բնակչույունն ա, սկսած ստեղծման օրվանից։
Բոլոր հարևանների հետ պատերազմի մեջ ա։ Տարածքը ՀՀ-ց երկու անգամ փոքր ա, պրիտոմ հարթավայր-անապատային։ Աղջիկ-տղա բանակում ծառայում են։ Տարաաժկան խմելու ջուրը էս երկրում պրոբլեմ ա։ Բայց բնակչությունն աճում ա։ Ինչի՞։ Քանի որ ստեղծել ա աշխարհի լավագույն գիտակրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության համակարգերից մեկը։ Սաղ անապատ ա, բայց գյուղմթերք ա արտահանում, ամալյոտ ու տանկ ա արտադրում, ռոբոտ, կամպյուտռ, վիշի կլաս համալսարաններ, բարդագույն վիրահատություններ, նորմալ ընտրություններ ․․․ ու սենց։ Թող ոչ մեկը գլուխ չշինի - լավ երկիրը նշանակում ա նաև լավ բանակ, որից ոչ մեկը չի ուզում փախնի՝ անկախ հնարավոր պատերազմից, քաի որ գիտեն հաղթելու են։
Ախպեր, լավ դու մենակդ պայքարել ես, մենք քեզ բրախել ենք, հետդ չենք պայքարել, բան դուրս չի եկել։ Կներես, քաք ենք կերել։ Հիմա ի՞նչ ես ուզում անես, սաղիցս մու՞ռ ես հանում, ուզում ես տաս թուրքերի ձեռը՞։Ընգեր, խնդրում եմ, մի արա տենց բան։ Մենք բոլորս կոլեկտիվ ներողություն ենք խնդրում, որ մեր պատճառով Լևոնն ու Դոդը իրար հետ չկարացան երկիրը դրախտ սարքեն։ Դեմները լիքը ժամանակ կա, կարան էլի փորձեն։
Հայկօ ջան, մենք չգիտենք ինչ ա պետք անել։ Բայց դու ոնց որ շատ ավելի կոնկրետ այլընտրանք գիտես - հանձնվել Ադրբեջանին, բալքիմ բախտներս բերի, հավիտյանս հավիտենից խաղաղություն լինի։ Էտ ո՞նց։ Դե կբանակցենք, կլինի էլի։
Լավ մեր ասածը, համաձայն եմ, ասենք էշություն ա։ Բայց ձեր ասածն էլ ոնց որ կոնկրետությամբ ու բովանդակությամբ չի փայլում ու պակաս էշություն չի։
Lion (16.02.2017), Quyr Qery (18.02.2017), StrangeLittleGirl (16.02.2017), Վիշապ (16.02.2017)
Էն որ միակ կառույցն ա, կամ միակ կառոույցն ա, որ հարցի կարգավորման մասին ա խոսոում, կամ միակ կառոույցն ա, որ կոնկրետ քայլեր ա առաջարկում, դա անպայմանորեն չի նշանակում, որ այդ քայլերը իսկապես իրականանալի են ու ճիշտ: Համընդհանուր բորշության մեջ գրագետ ու առանց տառասխալների տեքստը ինքն իրենով բնավ բավարար չի, որ առանձնանա ու ոուշադրության արժանանա որպես ոչ բուլշիթշ:
Հա ոռի ա որ սենց ա, բայց հիմա ԷԴ Ա![]()
Si vis pacem, para bellum
Այ հենց սենց բաներ չեմ ուզում ստեղ կարդալ: Հարատև խարան, երկիր-դրախտավայր, էներգիա, պահանջատեր, բան-ման: Մեկն էլ ասում էր, որ մենք դարերով սովոր ենք ստրուկ լինելու, թե ինչ, արդեն չեմ հիշում: Էս կետ չի: Հոգի չենք կանչում, էլի: Հարցս էլ էնքան էլ հռետորական չի: Այսինքն հենց կակռազ բացարձակ հռետորական չի. ես հիմա ուզում եմ կոնկրետ, շատ կոնկրետ քայլեր տեսնել կամ անել:
Ախր ամեն ինչ շատ ճիշտ ես ասում, է, Տրիբուն, լուրջ: Էն մեծատառերով Հզոր Հայաստանի պահն ա: Իսկ հնարավոր ա՞ առանց բաշիբոզուկ բառն օգտագործելու նաև ասել, թե ոնց դրան հասնենք: Գոնե մի՜ քիչ կոնկրետ, էլի:
Զգում եմ, որ էս թեման միտում ունի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունից» դառնալու «Պատերա՞զմ, թե՞ հեղափոխություն»:
DIXIcarpe noctem
Հա, իհարկե: Նայեք, ես ստեղ ախր չեմ ասում, որ ճիշտը հանձնվել ա, բանակը ցրելը, եսիմինչ: Ընդհանրապես չեմ խորանում ՀԱԿ-ի փաստարկների մեջ, մենակ ասում եմ, որ իրենք խոսում են ղարաբաղյան հարցի ինչ-ինչ, բայց կոնկրետ քայլերի մասին: Իմ ասածն էն ա, տղեք, որ ախր ձեր գրածները հեչ համոզիչ չեն: Բացի «հզոր Հայաստան կառուցելուց» դեռ ուրիշ բան չեմ կարդացել: Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ:
DIXIcarpe noctem
Արէա (16.02.2017)
Հայկօ ջան, դու հիմա ուզում ես, որ ես քո համար մի գրառումով Հայաստանի զարգացման տեսլականը ներակայացնեմ, կոնկրետ քայլերով, մինչև 2267 թվականը։ Ռեալ չի էլի։ Բայց, համաշխարհաիյն փորձը ցույց ա տալիս, որ ցանկության դեպքում կարելի ա զարգանալ։ Տասնյակ երկրներ կան՝ լավ օրինակներով։ Շատերը կոնֆլիտային իրավիճակներում։ Իսրայելը դնենք մի կողմ՝ Կիպրոսը, որ շատ հեռու չգնանք։
Երկրին խելացի ու արդյունավետ կառավարում ա պետք։ Իսկ սզբի համար թալանի ու կոռուպցիայի դեմն առնելա ա պետք, ու շատ կտրուկ։ Ու հնարավոր չի առանց բաշիբոզուկի ․․․ բայց, Սաշիկի ոռը փեդ կոխելը շատ ավելի օգտակար միջոցառում կլինի Հայաստանի համար, քան Ալիևի հետ համաձայնության գալը։ Հնարավոր ա, որ մեր մոտ չի ստացվելու ոչ մի բան, քանի որ մենք պոռոտախոս, լոպազ ու անտաղանդ ժողովուրդ ենք։ Բայց եթե մենք տենց անտաղանդ ենք, Ղարաբաղի հարցը ուզում ա քսան անգամ լուծված լինի, մենք էլի կմնանք նույն չմո երկիրը։ Այսինքնս, Ղարաբաղ տուտ նիպրիչոմ, քանի որ միջազգային փորձը նաև ցույց ա տալիս, որ լիքը երկրներ, որոնք ոչ մեկի հետ չեն պատերազմում, սահմանները բաց են, սաղի հետ բարիդրացի են, բայց մեկա անասսսսուն երկրներ են։
Հիմա, կոնկրոտ քայլ ես ուզում, պետք ա Սաշիկի ոռը փեդ կոխել։ Բավականաչափ կոնկրե՞տ ա։ Կարամ նաև փեդի հաստությունն ու երկարությունը կոնկրետացնեմ։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.02.2017, 02:42:
Rammstein (15.03.2017), StrangeLittleGirl (16.02.2017), Շինարար (16.02.2017)
է կոնկրետ քայլ ասողին ասվումա հեքիաթ ես պատմում, բա ինչ ասենք..
շատ կոնկրետ քայլեր`
- դադարել միայն սեփական փորի մասին մտածել ու լծվել պետականաշինության գործին
- ամեն գնով հասնել Եվրոպական շուկա շահավետ առևտրային ծրագրերով մուտք գործելուն ու բոլորին համոզելուն, որ դա մեր ԵՏՄ ախմախութ... կներեք` անդամությանը չի վնասում..
- շարունակել Արցախի խնդրի շուրջ Ադրբեջանի հետ երկխոսությունը` հարցը ձգձգելով, բայց փորձելով երևան բերել միջազգայնորեն ընդուված զսպող մեխանիզմներ` առճակատման վտանգը չեզոքացնող կամ, առնվազն, նվազագույնի հասցնող
- ձեռքի հետ` ոչ պաշտոնական Երևանի, բայց լուրջ կշիռ ունեցող հայկական կառույցի միջոցով միջազգային դատարաններում կասկածի տակ դնել Ադրբեջանի նկրտումները Արցախ, ՈՒտիք ու Նախիջևան հայկական տարածքների հանդեպ (ու սրա համար կան լիքը իրավարար հիմքեր, ասենք օրինակ հենց իր Ադրբեջանի սահմանադրությունը, որով ինքն իրեն Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդա ճանաչու` ի նկատի չունենալով, որ Արցախը դրա մաս երբեք չի կազմել ու երբեք Արցախը սուվերեն Ադրբեջանի մաս չի կազմել, էլ ինչ տարածքային ամբողջություն)
- նախորդ կետի գոնե թեթև հաջողության դեպքում, փոխզիջման ջատագովները կարող են հանգիստ խղճով ասենք Նախիջևանը փոխզիջել ծեծված 7 շրջաններին
- բուն Ադրբեջանի ներսում ասենք ՌՖ կամ Իրանի քաղաքացի հանդիսացող ոչ հայազգի վարձկանների ձեռքերով խոշոր անհանգիստ ալիքներ հրահրել անխղճորեն ճնշված ու ոտնահարված ազգային փոքրամասնությունների շրջանում, մասնավորապես` լեզգինների ու թալիշների, էնպես, որ ազերիների ուշադրությունը երկար ժամանակով շեղվի մեզնից ու մեր սերժիկներից
առայժù այսքանը
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (16.02.2017)
Ես անձամբ «հզոր Հայաստան կառուցել» գոնե վերջերս չեմ ասել: Ես վապշէ սկսել եմ կասկածել, որ մենք նորմալ պետություն կառուցելու ունակ ժողովոուրդ ենք:
Մենք շատ-շատ կարանք մեր բալկոնները առաջ տանք, կամ դռան դեմը մետլախ խփենք :Ճ
Իմ ասածն ընդհամենը էն ա, որ կարելի է հավայի չարագացնել գրողի ծոցը գնալը «փոխզիջումներ» խաղալով (կամ քյանդրբազություններ անելով), կարելի է մի քիչ էլ դիմադրել, մարդ ես, կարող ա մի երկու թեթև պատերազմից ու մարտահրավերներից հետո վերջնականապես խելքի գանք:
Չնայած անիմաստ էլ քննարկում ենք, էս պահին ունենք մենակ ճառեր ու բարի ցանկություններ: Բանակցողներն ու փոխզիջողները վայթե չեն երևում, ինչպես որ չեն երևում հզոր Հայաստան կառուցողները:
Կներեք ճոռո-ճոռո խոսելու համար, Տրիբունի ասած, կարաք քրֆեք էլ, եթե դա կօգնի :Ճ
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ