User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, սեղանին կա խնդրի լուծման պլան, դուք դեմ եք դրան, ասում ենք ձեր տարբերակը ո՞րն ա. ասում եք հզոր երկիր կառուցելը։ Կուզե՞ս ես էլ ավելացնեմ ատոմային զենքի ստեղծումն ու Հյուսիսային Կորեայի հետ ռազմական դաշինքի կնքումը, էդ դեպքում Ադրբեջանը հաստատ չի համարձակվի չարություն անի։ Բայց թե իմ նշածը ճիշտ նույնքան վերացական լուծում ա, որքան ձեր հզոր հայրեինքի կերտումը։

    Մենք չենք կարողանում մեր բաշիբոզուկների հախից գանք։ Տենց ա ստացվել։ Մոտ ապագայում չենք էլ կարողանալու։ Դու ինձ լուծում առաջարկի որի իրագործմանը կարանք հենց վաղը լծվենք, էս իշխանությունների պարագայում։

    Տենց լուծում կա՝ մեղմացնել դիրքորոշումը, քարոզել ժողովուրդների բարեկամություն, բարիդրացիություն, ժողովրդին նախապատրաստել համատեղ ապրելու մտքին, նույնը համաձայնացնել ադրբեջանի իշխանությունների հետ՝ իրենց կողմից նույնպես վերացվի թշնամանքի հրահրումը, ԼՂԻՄ-ի հարակից շրջաների վերադարձում ադրբեջանին, թող փախստականները երկու կողմից էլ վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր, թող մի քառասուն տարով միջանկյալ կարգավիճակ տրվի Ղարաբաղին, մինչև ժողովուրդները բարեկամանան, իրենք որոշեն որտեղ են ուզում ապրել։ Նորմալ մարդավարի ապրենք։

    Սենց մենք ո՞ւր ենք գնում։ Իմ կարծիքով ցավալի պարտության։ Դուք ուրիշ տեսլական ունե՞ք, բացի վերացական հզոր հայրենիքի կառուցումը։

    Արէա ջան, ասածներիդ մեջ հակասություններ կան...
    մասնավորապես` երբ դու ասում ես <Մենք չենք կարողանում մեր բաշիբոզուկների հախից գանք>, ուրեմն ես ենթադրում եմ, որ դու խոսում ես ժողովրդի անունից..
    հետո հարցի լուծման տարբերակ ես հարցնում, որին <դուք> կարաք հենց վաղը լծվել..

    այսինքն` տպավորություն է ստեղծվում, թե քեզ սովորական ժողովրդի (ղեկավարությունից անկախ) պոտենցյալ քայլերն էին հետաքրքրում

    բայց մյուս պարբերությունը սկսում ես <Տենց լուծում կա>-ով ու շարադրում քո լուծման տեսլականը, որը, կարծես թե, ոչ թե շարքային քաղաքացիների իրավասության սահմաններում է, այլ` իշխանությունների..

    այնուամենայնիվ` փորձեմ պարզաբանել գրառումս, որը պատճառ էր հանդիսացել քո հարցի..

    անձամբ ես, ինչպես և, կարծում եմ, համարյա բոլորը Արցախի խնդրի լուծում եմ ցանկանում` մեզ համար հաղթական ելքով..
    իսկ այն, ինչ ասում են ԼՏՊ-ն ու իր համախոհները, ես բնավ հաղթական ելք չեմ համարում..
    զերծ կմնամ ԼՏՊ-ին կամ իր համախոհներին <դավաճան>, <հիմար> կամ այլ պիտակումներից, քանի որ ենթադրում եմ, որ նրանք անկեղծ հավատում են իրենց առաջարկած լուծման (որը <փոխզիջում> են կոչում) միակ ճիշտ լինելուն..

    իսկ ես այդ մտքի հետ, ու, մասնավորապես, <փոխզիջում> տերմինի հետ կտրուկ համաձայն չեմ..

    նախ` ինձ համար անհասկանալի է, թե ինչն են իրենց կողմից զիջելու ազերիները, քանի որ <փոխզիջում> ենթադրում է երկկողմանի զիջում..

    ԼՏՊ-ն ասումա, որ մեր զիջած 5+2 շրջանների դիմաց մենք կստանանք
    1. խաղաղություն
    2. Արցախի միջանկյալ վիճակ
    3. տնտեսական աճ

    1. կներեք, բայց ԼՏՊ-ի վստահ լինելը ինձ համար բավական հիմք չի համոզված լինելու, որ 10-15 կամ 20 տարի հետո, երբ մենք արդեն մի լավ ընդարմացած կլինենք ու Արցախի ու Հայաստանի դատարկ(վող) գյուղերը նորից լցված կլինեն ազերիներով, ազրբեջանում հանկարծ չեն որոշի, որ իրենց համաձայնությունը <Արցախի միջանկյալ վիճակ>-ից սխալ էր ու նորից լայնամասշտաբ պատերազմ սկսեն հայության դեմ: ոչ էլ, ինձ համար, խաղաղապահ զորքի առկայությունն է նման համոզման երաշխիք:
    գուցե կան այնպիսիք, որոնք իրոք հավատում են, թե խաղաղապահ զինվորը` լինի ռուս, ֆրանսիացի, վրացի, թուրք թե ով ուզումա լինի, հայ զինվորից ավելի լավ է պահպանելու հայոց աշխարհի խաղաղությունը, բայց ես էդպես հավատացողների թվին ինձ չեմ դասում

    2. ինչ ասել է <միջանկյալ վիճակ>?? էն որ ասումա` նի ռիբո, նի մյասո..
    եղբայր Արցախն էսօր փաստացի անկախա..
    ուզում ես դե-յուրե կոչի, ուզում ես` դե-ֆակտո
    Արցախին բնորոշ են անկախ պետականության բոլոր ինստիտուտները ու բոլոր հարցերը լուծվում են հայերի կողմից
    հիմա դուք ասում եք` բերեք Արցախից վերցնենք իր անկախությունը, հետո ազերին համոզենք միջանկյալ վիճակ տան, ու սրա անունը դնում եք <փոխզիջում>???

    3. էս հարցն էլ ես չեմ կապում Արցախի հետ, ու սրա արծարծումը համարում եմ ԼՏՊ-ի հերթական մանիպուլյացիան, որպիսիքով լիքն էին իր հայտարարությունները..
    բերեք միասին մտածենք, թե ինչ կտա մեզ էդքան ծեծված ու երկրի բոլոր խնդիրները դրա հետ կապվող սահմանների բացումը..
    ունենք 2 փակ սահման` թուրքի հետ ու ազերու..
    Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, ով չիմանա, որ հայերը լավ էլ հանգիստ ու առանց լուրջ խոչնդոտի գնում գալիս էլ են թուրքիա, առևտուր էլ են անում..
    խնդրում եմ ասածս սխալ չմեկնաբանել, ես երկու ձեռքով կողմ եմ, որ էս սահմանը բացեն ու համոզված եմ, որ սա կխթանի թե ապրանքաշրջանառության աճին, թե վրացիքին վճարվելիք հավելյալ հարկերից կազատվենք ու ընդհանրապես սաղ լավ կլնի.. բայս էս ուղղությամբ թուրքերի հետ բանակցելա պետք, Արցախի հարցը շրջանցող ու Եղեռնի եղելությունը կասկածի տակ չառնող դիվանագիտական մանևրներ են պետք, որոնք մենք չենք անում ու ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների համար առանձին քնած թեմա կա Ակումբում
    ինչ վերաբերում է ազրբեջանի հետ սահմանին..
    ԼՏՊ-ն, էս մասով, որպես փաստարկ բերեց Ռուսաստանի հետ երկաթգծային կապը` չերեզ ազրբեջան..
    դեմ չեմ` շատ դիպուկ փաստարկա..
    բայց մենք կարող ենք վստահ լինել, որ ազրբեջանը թույլ կտա մեզ իր երկաթգծերից օգտվել կամ առնվազն աստղաբաշխական հարկեր չի սահմանի դրա դիմաց??
    կարողա ՄԱԿ-ը մի հատ էլ բանաձև սրա համար հանի ու ազրբեջանին մեղադրի անտիհումանիզմի մեջ ա լյա խաղաղ բնակիչների ականջներ կտրել ու դիակը սրբապղծել չի կարելի?
    կամ կարող ենք վստահ լինել, որ հատուկ մեր գնացքներից մի քանիսը չեն պայթեցնի բնակավայրերից դուրս ճանապարհներին էնքան, մինչև ինքներս հրաժարվենք էդ ճամփեքից օգտվելու մտքից..
    խնդրում եմ չմոռանալ, որ մենք ոչ թե սովորական ագրեսոր ալիևի հետ գործենք, այլ մի ժողովրդի, որը ոգևորված բառաչյունով էր դիմավորում թե սաֆարովին ու թե Քյարամի գլուխը կտրած ստահակին...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (16.02.2017), StrangeLittleGirl (15.02.2017), Վիշապ (16.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •