Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Թույլ առարկություն ա, եթե վերցնում ես մենակ բացասական օրինակը, ու անտեսում լիքը դրականները: Հաջորդող կետերով էլ ահագին հիմնավորվում ա, թե ինչու ա քիչ հավանական Ռուանդայի սցենարը:

Ես ուզում եմ մի բան հասկանանք, քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չի: Հետևաբար քննարկելի է նաև Ռուանդայի օրինակը: Բայց եթե շարժվենք զուտ օրինակներից կառչելով ու բացառելով, ասա խնդրեմ, ո՞րն ա քո տեսած լուծումը: Օքեյ, չփողզիջեցինք: Ի՞նչ է լինելու, ի՞նչ ընթացք է ունենալու, ի՞նչ հետևանքներ են լինելու: Խնդրում եմ կոնկրետ խոսել, վերացական «զարգանալ ա պետք»-ը չեմ ընդունում, եթե դա ես ասելու, պետք է հստակ նշես զարգացման հեռանկարը, ձևը:
Էլի պիտի ասեմ զարգանալը, բայց դա պատկերացնում եմ քայլերով: Նախ, պետք ա գա ձախ գաղափարներով քաղաքական ուժ (ժողովրդի մասին մտածող չէ, այլ հենց ձախ): Ամենաբարդն էդ ուժին իշխանության բերելն ա: Բայց էդ ուժը պետք ա հատ-հատ ամեն ՀՀ քաղաքացու հետ աշխատի, իրա գոյությունն էլ մենակ ընտրությունից ընտրություն նկատել չտա: Հենց գալիս ա իշխանության, լավագույն դեպքում անխնա հարկեր ա սահմանում շատ բարձր եկամուտ ունեցողների վրա, անխնա տուգանքներ ու պատիժներ համակարգը չարաշահողների վրա, սեփականաշնորհված լիքը կառույցներ նորից պետականացնում ա, որոնց եկամուտը մտնում ա բյուջե, գնում ա կրթությանը, առողջապահությանն ու պաշտպանությանը: Դե էլ չեմ ասում՝ կոռուպցիայի դեմ իսկական պայքարի մասին, որը չի սահմանափակվի մանր-մունր չինովնիկներ բռնելով, այլ եթե Սաշիկն ա, ուրեմն Սաշիկը պիտի նստի: