StrangeLittleGirl-ի խոսքերից
Լինում են իրավիճակներ, երբ միջին վիճակագրական հայ տղայի ֆիզիկական գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ ա, որ ինքը մտնի խոհանոց ու ուտելու բան սարքի իր սեփական ստամոքսի համար, որովհետև շրջակայքում կին արմատներ չկան ինչ-ինչ պատճառներով: Ինքնուրույն մարդն ավելի շատ տարբեր տեսակի իրավիճակներում ա կարողանում կողմնորոշվել ու ինքն իր մասին հոգ տանել, իսկ հայ ծնողների երեխաները բազմաթիվ իրավիճակներում ուղղակի կորում են: Մի օրինակ էլ կարող եմ բերել համալսարանների քննությունները: Գիտե՞ս Հայաստանում քանի անգամ եմ տեսել, որ կտրվող/ցածր ստացած ուսանողի ծնողը հայտնվի, բացատրություն պահանջի, փող առաջարկի և այլն: Գիտե՞ս իմ ապրած եվրոպական երկրներում համալսարանի տարածքում քանի ուսանողի ծնողի եմ տեսել: Ոչ մի: Սա էլ ա ինքնուրույնության տեսակ:
Էջանիշներ