User Tag List

Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Զարթուցիչը խփում ա։ Անջատում եմ, շուռ գալիս մյուս կողմի վրա ու քնում։ Խփում ա երկրորդ անգամ։ Ես էլի եմ քնում։ Ավելի ճիշտ` հոգեպես պատրաստվում եմ երրորդ համազարկին, որովհետև էդ ժամանակ պետք ա իրոք վեր կենամ։ Երրորդ անգամը։
    - 08։40,- ասում ա ժամացույցը։
    - Լավ,- ասում եմ ես ու ևս երկու րոպե քնում։

    ***
    - Ըհն,- ասում ա քնաթաթախ ձայնը։
    - Բարի լույս,- էս էլ ուրիշ քնաթաթախ ձայն ա հեռախոսի էս կողմից։
    - Բարի լույս,- առաջին քնաթաթախը։
    Երկու ձայներն էլ ոչինչ չեն ասում։ Մութ ա։ Դրսում էլ ամպամած ու ցուրտ ու երևի երկուսն էլ վեր կենալ չեն ուզում։
    - Դե լավ,- ասում ա առաջին ձայնը։
    - Ըհն,- պատասխանում ա երկրորդը ու երկուսն էլ անջատում են հեռախոսները։
    - 08։45,- ասում ա ժամացույցը։
    - Վեր եմ կենում,- ասում եմ ես ու քնում էլի երկու րոպե, որ վեր կենամ։

    ***
    Ավտոբուս։ Մի հղի պարսկուհի, որի նկատմամբ բոլոր ուղևորները տարօրինակորեն սիրալիր ու հոգատար են։ Ինչ֊որ մեկը հարցնում ա` պատուհանը բացի՞, հո տոթ չի՞ իր համար։ Հայերեն չի հասկանում։ Ձեռքերով ու ոտքերով ա սկսում բացատրել։ Կինը ժպտում ա, "մերսի" ասում ու գլուխը բացասական շարժում։ Որ կարող ենք լավը լինել, ինչի՞ լավը չենք լինում։ Ականջակալներ։ Scorpions - Humanity:
    - 11:50,- ասում ա ժամացույցը։
    - Ես ժամը 2֊ից եմ դասի,- ասում եմ ես։

    ***
    Համալսարան։ Գրադարան։ Ընթերցադրահ ու ընթերցասրահի բզզոց։ Ինչ֊որ մեկի մազերից փչող լաքի սուր հոտ։ Սիրուն ու չմուննաթ գրադարանավարուհի։ Չարած դասեր։ Կարդում եմ մի անգամ։ Ախմախ պատմվածք ա ախմախ ամուսինների մասին։ Փակում եմ ու շարունակում "Մարսյան քրոնիկները կարդալ"։ Երրորդ արշավախումբ, որը հաստատ վերջինը չի ու արշավախմբի հնագետ, որը էդ գրքում սարսափելի սիրուն ա։ Ասում ա` մենք ամեն ինչ փչացնելու բացառիկ տաղանդ ունենք։ Ախր ինչի՞ են կարգին գրականությունը թողած, դասագրքերը զիբիլով լցնում։ Մի քիչ կարդում եմ ու դուրս գալիս ընթերցասրահից։
    -13։25,- ասում ա ժամացույցը։
    - Մեկ ա դասս չեմ կարդալու,- ասում եմ ես։

    ***
    Հետո պարզվում ա, որ 50% զեղչ ունեմ։ Զանգում եմ։
    - Պարզվում ա` ես 50% զեղչ ունեմ,- ասում եմ։
    - Իա՜, շնորհավո՜ր։ Էդ ո՞նց,- էլ քնաթաթախ չի ձայնը։
    - Դե ես վերջերս սովորում էի, չէ՞։
    - Ըհն, շատ լավ ա, ապրես։
    - Կտեսնե՞մ էսօր քեզ։
    - Ըհն։
    - Դե լավ։

    -13։37,- ասում ա ժամացույցը։
    Ես ոչ մի բան չեմ ասում իրան որովհետև տեսնում եմ Two-Face-ին։ Խոսում ենք մի քիչ քննություններից, մի քիչ բանբասում ակումբից ու գնում ենք դասի։
    - Անպայման արի ուրբաթ օրը,- ասում ա։
    - Ես չեմ խմում, չէ՞։
    - Դու չայ կխմես։
    - Կփորձեմ։

    - 13։59,- ասում ա ժամացույցը։
    - Մի րոպե մնաց,- ու գնում եմ լսարան։

    ***
    Առաջին ժամ։ Չինարեն։
    Մեր ընկեր Լուսինեն կուրսեցիներիս սովորեցնելու հավես մի տեսակ ոնց որ չունենա ու մեղադրելու էլ չի. ախր տնաշենները կրիտիկական դեբիլ են։ Բայց սիրում ա ինձ ընկեր Լուսինեն ու, ի՜նչ խոսք, հաճելի ա երբ դասախոսներդ քեզ սիրում են։ Նոր սովորածս հիերոգլիֆներն եմ գրում։ Ամեն ինչ շատ լավ ա. ես գիտեմ որ հիերոգլիֆները գրելիս սկզբում վերևի հորիզոնական գաղափարագծերն են անում հետո դեպի ձախ ետծալվածները։ Ամեն ինչ լավ ա, հրաշալի ա, հոյակապ ա։

    Հետո հաջորդ դասը։ Էն որ տենց էլ չսովորեցի։ Բայց 98 ստացա ու ափսոսում եմ որ չէի սովորել, թե չէ 100 կստանայի։ Բայց տնայինս չէի գրել ու ինձ մեղավոր էի զգում։ Ախր սարսափելի լավն ա Բարսեղյանը։

    Դասի վերջին մնում ա 5 րոպե։ Մի հատ նամակներս ստուգեմ։ Ընդամենը երկու վայրկյան։ Կարդում եմ մենակ մի հաղորդագրություն. "ես վերջացրեցի, դու ե՞րբ կվերջացնես"։ "4 րոպեից"֊ պատասխանում եմ ես։
    - 16։56,- ասում ա ժամացույցը։
    - մնաց 4 րոպե,- ասում եմ ես։

    ***
    - Բարև, ձնեմարդ,- ինձ ա ասում։- Ի՞նչ հավես տաք ես,- ասում ա։
    Քայլում ենք։
    - Բարի ու՞ր ես գնալու։
    - Գրադարան։ Դու՞։
    - Ես տուն կգնամ,- ասում ա ինքը։
    - Ուրեմն կգնանք կանգառ, դու տուն կգնաս, ես էլ գրադարան։
    - Դե նամակս տուր։
    Պայուսակս քրքրում եմ, գտնում նամակս ու տալիս իրան։ Բացում ա։
    - Հիմա՞ ես կարդում,- հարցնում եմ։
    - Հա՜, դու ո՞նց էիր էն օրը իմ տվածը կարդում։
    - Հա, բայց ամեն ինչ սկսվեց էն օրը, որ ձեր տանն էի ու դու կարդացին նամակս հենց տվեցի։
    Փակեց ծրարը ու գրպանը դրեց։
    8 համարի ավտոբուս։ Հաջող։ Գնաց։ Ժամացույցին չեմ նայում էս անգամ։

    ***
    Գրադարան։ Անժել։ Հետո Էլիա։ Հետո դաս ենք անում։ Հետո զանգում, անԾիլօպներից ա հարցնում Ժամացույցը 19։19 ա ասում ու որոշում եմ մի քիչ շուտ տուն գնալ։ 22 համարի ավտոբուս։ Էն իմ սիրածը։ Ու ես մտածում եմ, որ երևի 22 համարի ավտոբուս իրականում չկա, որ երևի ես եմ իրան հորինել, որովհետև էդ չափազանց լավն ա իրական լինելու համար։
    Տուն։ Հաց։ Չայ։ Չաթ։ Օրագիր։
    - Տափակ գրառում,- ասում ա ժամացույցը։
    -22։46,- ասում եմ ես։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 26.10.2016, 22:55:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.10.2016), kitty (27.10.2016), laro (29.10.2016), Mr. Annoying (26.10.2016), Smokie (28.11.2016), Արէա (26.10.2016), մարիօ (30.10.2016), Մուշու (29.10.2016), Ուլուանա (27.10.2016)

  3. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ հասկանում եմ ինձ, մեկ էլ հաջորդ պահին էլ չեմ հասկանում։ Գրում եմ, թե ինչ եմ ուզում, հետո կարդում եմ ու չեմ հավատում որ ես եմ գրել էդ։ Մեկ անկապ քրքջում եմ, երկու րոպե հետո դեպրեսվում ու ես էլ չեմ հասկանում` ինչի՞։ Ամեն ինչ լավ ա, բայց ախր ոչ մի բան էլ լավ չի։ Էսօր կարող էի Գավառում լինել, բայց չգնացի։ Զբաղված եմ ես դե, չէ՞, ու չեմ հասցնում ոչինչ անել, բայց արածս էլ չի երևում։ Ու ես ուզում եմ գրողի ծոցը ուղարկել ամեն ինչ, բայց հասկանում եմ, որ հիմա պետք չի, հիմա չի կարելի, ամեն ինչ ջուրը կլցնեմ հիմա։ Բայց մեկ ա գրողի ծոցն եմ ուղարկում ամեն ինչ։ Ինձ թվում ա` ես մեռել եմ։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (31.10.2016), laro (31.10.2016), Mr. Annoying (30.10.2016), Մուշու (30.10.2016)

  5. #93
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ինձ թվում ա` մարդիկ ինձ սիրում են։ Եսիմ, ինձ տենց ա թվում։ Մարուսիկը ասեց, որ կկարոտի ինձ, Դիանը` որ շուտ֊շուտ գնամ իրանց տուն։ Կուրսեցիս, էն քիչ խելքը գլխին մարդկանցից մեկը, ուղարկել էր հավանածս երգի հղումը ու ես երջանկացել էի դրանից։ Համալսարանում մեր մասնաշենքի պահակը` Արթուր ձյաձյան ինձ հիշում ա դեմքով համալսարանի մնացած բոլոր դեմքերի միջից ու էդ էլ ա երջանկանում։ Թամուշի հետ լաց էինք լինում ու հավես ա, որ մարդիկ քեզ իրանց արցունքներն են վստահում։ Տուն էկա ու պառկել էի։ Չէի քնել, ուղղակի էներգիա չունեի աչքերս բաց պահելու համար։ Միլենան, էն էրեխեն որ ներվերս անընդհատ ուտում ա, գրքերս ու թղթերս խառնում, շորերս անհայտ կորցնում, բերեց ու ծածկոցով ծածկեց, որ չմրսեմ։ Հետո ախպերս զանգեց։ Մենք ընդհանրապես հազվադեպ ենք իրար զանգում, բայց հավես էր։ Զանգել էր ու անկապ բաներ էր պատմում։ Հուզվեցի։ Ախր գիտեմ` փոքր, անպետք, անկարևոր լիքը մանրուքներ կան որ ինքը մենակ ինձ կպատմի։ Ու ինչքան էլ իրար կոկորդ կրծենք, մեկ ա մենք սիրում ենք իրար էնքան, ինչքան փոքր ժամանակ էինք սիրում, էն ժամանակ որ գիշերները արթնանում էինք, կպցնում իրար մեր մահճակալները ու խոսում ամենաանկապ ու անիրական բաների մասին։ Չէ, երևի այնուամենայնիվ մարդիկ սիրում են ինձ։


    ***
    Մեկ֊մեկ պատահաբար մարդկանց եմ հանդիպում, լրիվ անծանոթ, որ թեկուզ տաս տարի հետո էլ եթե նորից տեսնեմ, կճանաչեմ ու կհիշեմ թե առաջին անգամ որտեղ եմ տեսել։ Էսօր էդ դեմքերից մեկին տեսա։ Առաջին անգամ ուղիղ մի տարի առաջ ու էլի ավտոբուսում էի հանդիպել։ Կողքիս էր նստած։ Մեծ ականջակալներով էր ու հետո վարորդը իրա վրա մուննաթ էկավ, որովհետև ինչ֊որ բան էր ասել ու էդ տղան չէր լսել։ Չեմ հիշում թե ինչ։ Էսօր տուն գալիս ավտոբուսում էլի իրան տեսա։ Էլի կողքիս էր նստած։ Հետո երկար ժամանակ փորձում էի հասկանալ թե որտեղ եմ իրան տեսել։ Մի պահ անգամ թվում էր թե անունն էլ գիտեմ։ Հետո հիշեցի։ Փոխվել, մեծացել էր։ Ընդհանրապես, ո՞նց են մարդիկ մի տարում էդքան շատ փոխվում։ Ու հետո ես մտածում էի` վերջին մի տարում փոխվե՞լ եմ ես թե՞ չէ ու հասկացա, որ չէ, գլոբալ առումով ես չեմ փոխվել։


    ***
    Ես մի էնքան հրաշալի դասախոսներ ունեմ, որ մեկ֊մեկ ափսոսում եմ իրանք դասախոսներս են ու ոչ թե, ասենք, ակումբցիներ։ Չէ, դուք պետք ա տեսնեք, թե ոնց են փայլում Բարսեղյանի աչքերը, երբ ուսանողները լավ են պատասխանում, երբ տեսնում ա, որ իրեն հաջողվել ա սովորեցնել ինչ֊որ բան։ Իրանց գործը սիրող մարդիկ ուրիշ կրքով ու ոգևորությամբ են անում է գործը։ Ուրիշներին ոգևորող ոգևորությամբ։ Ախր էնքան լավն ա ինքը, որ ամեն անգամ միջանցքում տեսնելիս սկսում եմ ժպտալ։ Լրիվ արև ա։
    Քերականությունը ատելով ատում եմ։ Ավելի տափակ առարկա չի կարող լինել, բայց Մաթևոսյանը ստիպում ա սիրել համ իրան, համ էլ իր առարկան։ Սեպտեմբերին, երբ դեռ դաս չէինք արել ու չգիտեինք թե ով ա լինելու մեր նոր դասախոսը, մտածում էի, որ Մաթևոսյանը (մենակ ազգանունը գիտենք էդ ժամանակ) պետք ա լավը լինի, դե Մաթևոսյան ա վերջիվերջո ու չգիտեմ ազգանունից էր թե ինչից, բայց ինքը սարսափելի լավն ա։ Էնքան լավը, որ քիչ ա տանը կարդում եմ դասերը, դեռ մի բան էլ դաս եմ պատմում, քննություններին պատրաստվում։ Քերականության գրքերս հենց բացում եմ, ականջներումս սկսում ա Մաթևոսյանի ձայնը հնչել։ Սիրում եմ իրան։
    Չէ, իրոք, իրանք ափսոս են ուղղակի դասախոս լինելու համար։


    ***

    ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ........................................................................................... ու ամեն ինչ հիասքանչ ա

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (19.11.2016), John (04.11.2016), kitty (03.11.2016), laro (06.11.2016), Mr. Annoying (04.11.2016), Smokie (04.11.2016), մարիօ (03.11.2016), Մուշու (04.11.2016), Վոլտերա (06.11.2016)

  7. #94
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ֊մեկ մարդիկ սարսափելի երջանիկ են լինում։ Էնքան երջանիկ, որ չեն կարողանում քնել, որ երջանկությունից շունչները կտրվում ա։ Որ հազար անգամ Քինգի "Stand by me"-ն են լսում, որ ուղղակի stand by me։ Սարսափելի լավ ա, երբ մարդիկ երջանիկ են լինում։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (19.11.2016), kitty (06.11.2016), laro (06.11.2016), Mr. Annoying (06.11.2016), Smokie (22.01.2017), Մուշու (10.11.2016), Վոլտերա (06.11.2016)

  9. #95
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ ներվայինացնող, բայց հաճելի բաներ են ավտոբուսները։ Ես սիրում եմ իրանց։ Մի օր ավտոբուսապատում կգրեմ։
    Երեկ առավոտ շուտ դասի էի գնում ու բնականաբար ավտոբուսի 0.5 քառ. մետրում 5 հոգի էին տեղավորված, շարք֊շարք, շերտ֊շերտ։ Ավտոբուսը էնքան լիքն էր, որ մի տղա գլուխը դրել էր իր դիմաց կանգնած ձյաձյայի մեջքին ու հանգիստ պառկել, իսկ էդ ձյաձյան չէր էլ մտածի, թե իր մեջքին հանգչում է ինչ֊որ մեկի հոգնատանջ ու խորամանկ քմծիծաղ տվող գլուխը։

    ***
    Կային բաներ, որ երբեք չէի ուզի անել։ Չէի ուզի մամային ցավացնել։ Չէի ուզի անպատասխանատու մարդ լինել։ Չէի ուզի մարդկանց փողոցում տեսնել ու չտեսնելու տալ։ Չէի ուզի մարդկանց զգացմունքների հետ խաղալ ու իրանց մեջ ինչ֊որ բաներ փչացնել։ Բայց արել եմ։ Հիմա էլ կան լիքը բաներ, որ երբեք չեմ ուզենա անել։ Ես վախենում եմ էն ամենից, ինչը չեմ ուզում որ լինի։

    ***
    Երեկ գրադարանից նոր էի դուրս էկել, լուսացույցի մոտ կանգնած սպասում էի որ կարմիրը կանաչ դառնա ու լսում էի, թե կողքիս կանգնածները ինչ էին խոսում։ Մի տղա ընկերոջը ասում ա.
    ֊ Ապեր, չգիտեմ էդ աղջկա հետ էլ ինչից խոսամ, թեման պրծել ա։ Բեզոարյան այծերից խոսացել ենք, կռիսներից խոսացել ենք....
    Ու հետո էլ չլսեցի։ Մարդիկ բեզոարյան այծերից են խոսում, իսկ դու՞։ Ի՞նչ ես արել դու քո ողջ գիտակից կյանքում։

    ***
    էսօր կուրսեցիս register-ը [ռեգիստըռ] կարդաց։ Ու ես հասկացա, որ ամենակարևորը քննության ժամանակ արտագրել բաշարելն ա, թե չէ ի՞նչ կրթություն, ի՞նչ զարգացում։ Դիպլոմ լինի, որպես օժիտ կեսրանց տուն տանի, ուրիշ էլ ի՞նչ է պետք այս կյանքում երջանիկ լինելու համար։ Մարդիկ կարողանում են արտագրելը արվեստի մակարդակի հասցնել ու մինուս անվերջությանը ձգտող IQ֊ով 90֊ներ ու 100֊ներ ստանալ քննությունից, իսկ դու գյոզալ գնահատականներդ փչացնում բառերի մեջ տառերը հետուառաջ գրելով։ Է՜հ, աշխարհ, աշխարհ (խոհափիլիսոփայական հոգոց, վարագույր, ծափեր)։

    ***
    Թողնեն ժամերով կկանգնեմ իմ սիրած լապտերների տակ։ Տուն գնալու միակ մխիթարանքը էն ա, որ ճանապարհին միանգամից երկու սիրելի լապտեր կտեսնեմ քիչ ա, լույսի միջով կանցնեմ քիչ ա, դեռ մի բան էլ կարող եմ մի քանի վայրկյան կանգնել ու տաքանալ։ Իրոք, էնքան տաք են էդ լապտերների լույսերը ու կապ չունի թե էդ պահին դրսում ինչքան ցուրտ կլինի։

    ***
    Ես վախենում եմ, որ Չինաստանը կդառնա էն երկրներից մեկը, որին սիրահարվել եմ, բայց ինչքան ավելի շատ եմ ծանոթանում մշակույթին, տեսնում թե ինչքան սիրուն են արվեստը, լեզուն, բնությունը, լեգենդները, հասկանում եմ, որ չսիրահարվելու ձև չունեմ։ Ախր իրոք ամեն ինչ սարսափելի սիրուն ա։ Արդեն 86 հիերոգլիֆ գիտեմ, մինչև գալիս սեպտեմբեր ծրագրում եմ սովորել ևս 1914֊ը։ Ես կանեմ դա։

    ***
    Որոշ երգեր մտնում են գլուխս ու մի քանի օր շարունակ գլխիցս դուրս չեն գալիս։ Կապ չունի թե ինչ կլսեմ, ինչքան կլսեմ, էդ երգը ինձ բաց չի թողնի մինչև ուրիշ երգ չգտնեմ ու դրա ճիրաններում հայտնվեմ։ Մինչև էսօր առավոտ Քեյվենց "Henry Lee"֊ն էր անընդհատ գլխումս, էս օրվանից արդեն Passengerանց "Beautiful Birds"֊ը։ Տեսնենք էս մեկից հետո գլխիս ինչ կգա։

    ***
    Սկզբում դասախոսիս խոսքում քերականական սխալներ էի նկատում ու մտածում, թե ինձ ուղղակի թվացել ա, թե ականջներս են ձայն տվել։ Հետո երբ իմացա որ մյուս կուրսեցիներիս էլ են այդօրինակ անոմալիաներ նկատել, մի պահ նենց էի ուրախացել. նշանակում ա ես ճիշտ եմ։ Հետո մի տեսակ ջղայնացա, տխրեցի, ափսոսացի, փոշմանեցի։ Վաղը առաջին ժամին իրա դասն ա ու էդ միտքը արդեն իսկ չի տրամադրում առավոտ շուտ արթնանալուն։

    ***
    Անցած տարի գոթերեն էինքը անցնում ու մտածում էի թե երբեք չեմ հասկանա էդ լեզվով կարդալու տրամաբանությունը։ Ամռանը սկսեցի գերմաներեն սովորել ու հույս չունեի թե մի օր գերմաներեն կկարողանամ կարդալ, թեկուզ մենակ կարդալ։ Հիմա գրաբար եմ սովորում ու գոթերենն ու գերմաներենը էնքան մանկական են թվում
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 09.11.2016, 22:27:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Smokie (18.04.2017), մարիօ (09.11.2016), Մուշու (10.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  11. #96
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    You're always there, you're everywhere
    But right now I wish you were here...
    Oh, how I wish, how I wish I were beer...
    Ես չեմ խմում։ Չէ, իրոք, լուրջ։ Հաստատ չեմ խմում։ Ես վատանում եմ, գրողը տանի։ Համ ֆիզիկապես եմ վատանում, համ հոգեպես։ Ես էսօր էլ չեմ խմել։ Ես շատ քիչ եմ խմել։ Ես շատ քիչ եմ խմած։ Էնքան քիչ, որ ես խմած չեմ։ Պետրոսը պետք ա բալետ պարեր։ Ինչի՞ չպարեց։ Ինքը ուղղակի քիչ էր խմել։ Ընդհանրապես, լավն են իրանք։ Մի տեսակ առանձնահատուկ լավն էին Գոհարն ու Ռազմիկը։ Դախ են իրանք, չեմ հիշում էրկուսից որ մեկն էր, մյուդին ասում ա` ուզում եմ տեսնեմ` դու ես տաք թե ես եմ սառը։ Ու "Lie lie lie"-ն ու "Empty walls"-ը նույնը չեն։ Մեզ վերջում էկան, ռադ արեցին։ Բայց հավես էր, ինչ խոսք։ Չէ, իրոք ես սիրում եմ ինձ խմած ժամանակ։ Ու երևի մենակ ես չէ։
    Ասում ա` ես կնեղանայի եթե ինձ նման բան ասեին, դու չե՞ս նեղանում։ Ու հասկանում եմ որ պետք ա նեղանամ, որ դա միանգամայն բնական տրամաբանական և օրինաչափ կլիներ, բայց զգում եմ որ չեմ կարա, ուղղակի չեմ կարա։ Ուզում եմ լացեմ եմ պահին, բայց ապուշի պես ժպտում եմ, չնայած որ լացելը ավելի հարմար էր։ Բայց ուզում էի լացել ոչ թե իրանք ասածի համար, այլ ուղղակի երբ նախադասությունը սկսեց, ես ուրիշ վերջի էի սպասում։ Ես չգիտես ինչի կարծում էի, թե իմ մտածած նախադասությունը կլսեմ։ Ես ուզում էի էդ լսել։ Բայց ուրիշ բան էղավ։ Սենց սիրուն ոտքերիցս քաշեց, կանգնեցրեց գետնին ու ասեց` կներես, բայց քո թևերով դու չէ, որ պետք ա քայլես, դու գոյություն չունեցող տեղեր ես թռչում, ավելի լավ ա դու քայլես։ Կքայլեմ ես։ Ես լավ եմ քայլում։ Ես քայլել գիտեմ։ Ընդհանրապես, միշտ տենց ա, միշտ քո թևերով ուրիշներն են թռչում։ Ընդհանրապես, այսուհետ ես կքայլեմ մենակ։ Գրելիս զգացի որ էս նախորդ նախադասությունը ես հասկանում եմ երկու իմաստով, բայց չեմ հասկանում թե որ իմաստով եմ մտածել։

    Ասում ա` կյանքը կարճ ա։ Կարճ ա, բայց ինչ ա։ Ես էլ որոշել եմ ապրելուց մեռնել։ Ոչ թե ծերությունից, լիֆտի դռան տակ մնալուց, տանիքից ընկնելուց, ձկան փշից, չայից թունավորվելուց, կաթվածից, ծիծաղից, մենակությունից, մազաթափությունից կամ չգիտեմ ինչից։ Չէ, ուղղակի ապրելուց մեռնեմ։ Գրողը տանի, ինչ տափակ ա էս նախադասությունը։

    Գրողը տանի, ասում էր թե նամակ ունի ինձ համար։ Մի շաբաթ առաջ էր։ Չի գրել երևի դեռ։ Դե լավ հա։

    Ես հիմա չեմ հասկանում` ատում եմ բոլորին թե սիրում եմ։ Ես սկսեցի տզզալ։ Ես իմը չեմ, հասկանու՞մ եք։

    Ես կշտացել եմ բոլոր մարդկանցից։ Ես էլ մարդիկ չեմ ուզում։ Անջատեք բոլորին, թող մնան մի երկուսը։ Ինձ էլ անջատեք։ Ես չեմ սիրում ինձ։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.11.2016), GriFFin (19.11.2016), kitty (20.11.2016), laro (19.11.2016), Mr. Annoying (17.11.2016), Smokie (18.04.2017), Մուշու (19.11.2016)

  13. #97
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն երկրորդ օրն ա, որ առավոտ տնից դուրս եմ գալիս դասի գնալու հաստատ մտադրությամբ ու արդյունքում գալիս գրադարանում վեր եմ ընկնում։ Դասերս արած չլինեի, կասեի հա, ջահնդամ։ Ես զզզզզզզվում եմ համալսարանից, ախմախ կուրսեցիներիցս, ախմախ դասերիցս։ Բայց միևնույն պահին ես նաև գիտակցում եմ որ սենց բառադի երկար չի կարելի շարունակել։ Պետք ա խելքս գլուխս հավաքեմ։ Մեկ որոշում եմ որ վաղը հաստատ դասի եմ գնալու, մեկ էլ ասում եմ` վարի տալու դեպքում միանգամից սաղ շաբաթը վարի տամ։ Ես ինձ էն ծխողներից եմ զգում, որ ամեն երկուշաբթի թարգում են։ Չէ, բայց իրոք, հաստատ, սա իմ բառադիության վերջին շաբաթն է։ Ախր ոչ էլ դեպրեսված եմ, որ ասեմ` հա, դրանից ա։ Թարսի պես մոտիվացված եմ էլ։ Սաղ համալսարանն ա մեղավոր։ Ատում եմ, զզվում եմ, չեմ ուզում։ Բայց ատելությունն ու զզվանքն էլ կարելի ա մոտիվացիա սարքել։ Ամեն ինչից կարելի ա մոտիվացիա սարքել...

    ***
    ֊ Կարող ա ստացվի ու մյուս տարի գնամ։
    ֊ Շատ լավ ա,- ասում եմ ես։
    ֊ արա, ինչն ա լավ։ Լավ չի։ Եթե գնամ, ես կգնամ ու... ,- ասում ա թե ինչ կլինի եթե գնա։
    Չէ բայց, իրոք, ես ուրախ կլինեմ երբ ինքը գնա։ Ինքն էր ինձ ասում, որ ստեղ չմնամ։ Էս ճահիճ ա ու ինձ էլ մի օր կճահճացնի։ Ու ես չեմ ուզում, որ ինքը մնա ստեղ, ճահճանա։

    ***
    Ընդհանրապես, վերջերս հաճախ եմ համեմատում անցյալ տարվա էս ժամանակահատվածը հիմայի հետ ու էս ինչքա՜ն բան ա փոխվել։ Ու մենք բոլորս ենք փոխվել։ Վերջին մի տարին սարսափելիորեն սիրուն էր։ Տեղ֊տեղ ախմախ էր։ Ու միշտ դժվար։ Լավն էր էս տարին։ Ինձ թվում ա ես մեծացել եմ էս տարի։

    ***
    Գյումրին եմ կարոտում։ Չգիտեմ ոնց էղավ, բայց ես սիրահարվել եմ քաղաքին։

    ***
    ասում ա` դու Նիկեան ես, ով աշխարհով մեկ թափառելու ա, բայց Հայաստանը դեռ չի իմանում: Բայց ինձ հետ ա Հայաստանում թափառելու: Ինքը, ընդհանրապես, սովորաբար, լավ բաներ ա ասում։ Ես սարսափելի շատ սիրում եմ իրան։

    ***
    Բայց վաղը հաստատ դասի կգնամ։ 240 րոպե ա էլի։ Չեմ մեռնի։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (23.11.2016), Smokie (18.04.2017), Մուշու (01.12.2016)

  15. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենդրիկ վան Լուն... ինքը դանիացի պատմաբան, գրող, լրագրող ա էղել։ մի քանի օր առաջ ես բացահայտեցի իրա "Մարդկային ցեղի պատմությունը" (The Story of Mankind") ու սիրահարվեցի համ էդ գրքին, համ էլ վան Լունին։

    Պատմավեպեր տանել չեմ կարողանում, պատմության դասագրքերն էլ առանձնապես չէի սիրում, 5֊րդ դասարանի համաշխարհային պատմության գիրքը չհաշված։ Բայց էս գիրքը ախր շատ լավն ա։ Եթե ուզենայի, որ էրեխեքս փոքր ժամանակվանից իմանային թե ոնց էղավ, որ մեր մոլորակը դարձավ էն, ինչ հիմա ա, էս գիրքը կկարդայի իրանց համար։ Ոչ մի թվական, ոչ մի ավելորդ ինֆորմացիա, փոխարենը լիքը սիրուն նկարագրություններ ու հեշտ ընկալելի լեզու։ Ասում ա` որ կանգնես Քեոփսի բուրգի կատարին ու նայես չորս կողմդ անապատից բացի ոչ մի բան չես տեսնի, բայց այ որ ուշադրությունդ մի քիչ լարես, կտեսնես որ հեռվում, հենց անապատի մեջտեղում մի հատ կանաչ օազիս կա երկու գետի արանքում։ Այ էդ հենց Միջագետքն ա։ Ու սենց սիրուն Հին Եգիպտոսի պատմությունից անցնում ա Միջագետքի պատմությանը։ Հետո ասում ա` Հենրիխ Շլիմանը որ փոքր էր, իրա պապան հաճախ պատմում էր Տրոյայի մասին ու էս մեր փոքրիկ Շլիմանը որոշում ա` հենց մեծանա, գնալու ա Տրոյան գտնի։ ախր ո՞նց չսիրես էս գիրքը։ Գեղարվեստագիտական գրականություն ա. միաժամանակ գեղարվեստական, "արվեստագիտական" ու գիտական։ Ու վատ ա, որ մենք հայերեն սենց գրքեր չունենք։

    ***
    Ես զգում եմ թե ոնց են քիչ֊քիչ մեր տնից ջնջվում իմ հետքերը։ Ամեն անգամ տուն գալիս ես ավելի ու ավելի շատ եմ ինձ հյուր զգում։ Գնալով ավելի քիչ բաներ են ինձ հիշեցնում էս տանը։ Մի ժամանակ էստեղ ունեի իմ սենյակը, մահճակալը, դարակները, գրքերը... հիմա ոչ մի բան էլ չունեմ ու մի տեսակ լրիվ մեկ ա իմ համար։ Անգամ ուրախ եմ, որ տնեցիք համակերպվում են իմ` տանը չլինելու մտքի հետ։
    Երբ փոքր էինք, գիշերը մաման ու պապան մի քանի անգամ հերթով գալիս էին մեր սենյակ, մեզ վերմակով տաք֊տաք ծածկում, որ չմրսենք։ Ես զգում էի, թե ոնց են ինձ ծածկում, համբուրում ճակատս հետո էլ փակ աչքերով զգում էի թե ոնց են սենյակի դռան մոտ կանգնած մինչև դուրս գնալը մեզ նայում։ Մենք իրանց ունեցած ամենալավ բաներն էինք։ Բայց ես չէի ուզում, որ իրանք գիշերները արթնանան մեր վրա ծածկելու համար ու փորձում էի հնարավորինս վերմակի տակ մնալ։ Արթնանալու դեպքում էլ եղբորս վրա էի ծածկում։ Մտածում էի, որ եթե մերոնք տեսնեն մեզ ծածկելու անհրաժեշտությունը չկա, հանգիստ կքնեն գիշերները։ Բայց մեկ ա գալիս էին։ Ես ինձ մեղավոր էի զգում, բայց համ էլ հաճելի էր։ Հիմա ոչ ոք գիշերը չի գալիս ստուգի` վերմակով լավ ծածկավա՞ծ եմ թե՞ չէ։ Հիմա ամեն ինչ փոխվել ա։ Ու ես էլ չգիտեմ թե ինչի էս հիշեցի հիմա։ Եսիմ, կարոտեցի կարող ա։

    ***
    Երկու դասախոս ունեմ, ինձ շատ են սիրում ու ես անկեղծ ինձ մեղավոր եմ զգում դրա համար։ Ինձ թվում ա` ես չեմ արժանացել դրան։ Երբ բացակայում եմ, Բարսեղյանը բացականերս չի նշանակում, բայց հաջորդ ժամին էնքան ա վրաս խոսում, որ փոշմանում եմ բացակայելու համար։ Ախր նենց էլ չի որ շատ եմ բացակայում։ Էն մնացածի բացակայությունները աչքին չեն էլ երևում։ Կամ մեկ էլ տեսար դասի կեսից սկսում ա մենակ իմ հետ դաս անել, ոնց որ էն մնացած Էրեխեքը լսարանում չլինեն, մենք իրար հետ խոսում ենք, քննարկում, բանավիճում, ես սիրուն գնահատականներ եմ ստանում, էն մնացածներն էլ էդ ընթացքում մյուս առարկայի տնայիններն են արտագրում։ Չէ, իհարկե հավես ա, լավ ա, չեմ բողոքում։ Ուղղակի մի տեսակ ինձ պարտավորված եմ զգում սովորել անկապ դասերը, կարդալ անկապ պատմվածքները։ Իսկ այ որ իրանք վհուկներ լինեին, ես էն ժամանակը որ դաս սովորելու վրա եմ ծախսում, կօգտագործեի ավելի հետաքրքիր բաներ սովորելու համար։

    ***

    Իսկ ես կարծում էի, թե էլ սիրահարված չեմ։ Բայց չէ, գրողը տանի, չէէէէէ։ Ես արդեն մի տարի ա երևի համարյա ամեն օր իրան եմ սիրահարվում։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 25.11.2016, 22:37:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.11.2016), kitty (26.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Smokie (19.04.2017), Մուշու (01.12.2016), Ուլուանա (27.11.2016)

  17. #99
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արի գրազ գանք, որ իզուր էր էսքան նստելդ ու դաս անելդ։ Արի գրազ գանք, որ առավոտ կքնես ու քնած կմնաս, դասի չես գնա, առաջին ժամին կլինես բացակա ու էսքան արածդ ջուրը կընկնի։ Միշտ էլ տենց ա լինում։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (02.12.2016), Mr. Annoying (01.12.2016), Մուշու (01.12.2016), Վոլտերա (02.12.2016)

  19. #100
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ատում եմ էս գրողի տարած համալսարանը։ Ինքը ինձանից խլել ա երկու ականջակալ, մեկ զարյադչնիկ, գլխարկ ու նախշուն կիսաձեռնոցներս։ Ինքը ամեն օր ինձանից խլում ա էդքան թանկ ժամանակս ու ոչ մի բան փոխարենը չի տալիս։ Ինքը խլում ա էդ ժամանակահատվածում ինչ֊որ բան սովորելու հնարավորությունը։ Ինքը ամեն օր ճզմում֊սպանում ա իմ նյարդային բջիջներին ու ես ամեն օր իրա պատճառով ավելի հիստերիկ եմ դառնում։
    Բայց ինքը հո մենակ չի՞ վերցնի։ Ինքը նաև շատ բաներ ինձ տվել է։ Օրինակ տափակ, տախտակ, քյառթ, բլանդինկա, հայեցի, գաջ կուրսեցիներ։ երանի մենակ գաջ լիներ, իրանց դեմքի վրա հնարավոր ա հայտնաբերել Մենդելևի աղյուսակի տարրերի մեծամասնությունը, հիմնականում ծանր մետաղներ։ Ես անգամ կասկածներ ունեմ որ էդ ծանր մետաղները կգտնենք նաև իրանց գլխում։ Իրանք չեն դադարում ամեն օր ինձ զզվցնել իրանց տափակ կատակներով, "սրամիտ" մեկնաբանություններով։ Գրողը տանի, ատում եմ իրանց, ատում եմ, ատում եմ, ատում եմ, ատում եմ, ատում եմ ամբողջ ուժով, իսկ ես բավականին ուժեղ եմ։ Ինչքան չագուճ, տապոռ, հարթաշուրթ են իրանք, ո՞նց են տենց կարողանում։ Ու ինչի՞ եմ ես ստիպված օրվաս մեծ մասը իրանց հետ անցկացնել։ Ասում են` ինչի՞ ես էկել էս համալսարան, եթե սենց բողոքում ես։ Դե արի ու սրանց բացատրի որ ամեն տեղ նույն քաքն ա ու կապ չունի ես Բրյուսովում կսովորեմ թե Պետականում, լեզվաբան կդառնամ թե հնագետ։
    Գրադարանի մուննաթ աշխատողներ։ Յախք։ Իրանց մասին չեմ էլ ուզում գրել։ Իրանց էլ եմ ատում։ Ընդհանրապես ես սրանից հետո մենակ էլեկտրոնային տարբերակով եմ կարդալու, եթե իհարկե ազգային գրադարանում չեմ։
    Հեռակայի քյառթազավր դեմքեր։ Ես իրանց չեմ ատում, իրոք, լուրջ։ Ուղղակի չեմ հանդուրժում։ Ձեռքս հնար լիներ, հատիկ֊հատիկ կվառեի սաղին ու էդ կրակի վրա մուրաբա կեփեի։
    Համալսարանը ինձ մի մի տոննա տնային ա տալիս, բայց այ թե ինչ են տալիս էդ տնայինները ոչ ոք չգիտի։
    Չէ, ես ունեմ նաև լավ դասախոսներ, մի երկուսը։ Իրանք էդ համալսարանում արևներ են ուղղակի ես շաբաթական 80 րոպե եմ տեսնում։ Այ, սենց պահերին ափսոսում եմ, որ Էրասմուսին չդիմեցի ու գոնե մի սեմեստր էդ համբալսարանից հեռու կլինեի։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.12.2016), laro (03.12.2016), Mr. Annoying (02.12.2016), Վոլտերա (02.12.2016)

  21. #101
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտ արթնանալու համար ես կարևոր մոտիվացիա ունեմ. սովորաբար 8։45 էլի մեկին եմ քնից հանում։

    ***
    Ինչ ուզում ա ասեն, ցուրտը սիրուն ա։ Սկսած "ցուրտ" բառից վերջացրած երևույթով։ Իսկ ի՞նչ ա ցուրտը։ Ցուրտը սառած քիթն ու փայտացած մատներն են։ Ցուրտը գործած գլխարկներն ու շարֆերն են։ Խոսելիս բերանից դուրս էկող գոլորշին։ Չէ, էդ գոլորշի չի։ Մառախուղ ա։ Ցուրտ եղանակին մենք մառախուղի գեներատորներ ենք դառնում։ Իրական մառախուղները առաջանում են որովհետև ցրտին խոսում, ծիծաղում ենք ու մեր բերանից գոլորշիններ են դուրս գալիս։ Մի անգամ երբ սովորականի նման էլի անկապ բաներ էի ասում, ասեց, որ ինքն էլ ինձ ա մառախուղի չափ սիրում։ Մառախուղի չափ։ Մառախուղի չափ... Ցուրտը համ էլ պոնչիկանոցում խմած տաք կակաոն ա երբ օդափոխիչը սառը օդը հենց գլխիդ ա փչում։

    ***
    - Իսկ դու վաբշե սխալ խաղադրույք ես արել,- ասում ա ինձ։
    - Ըհն, բայց ես վերջում շահելու եմ,- ասում եմ ես։
    Մեծ աչքերը դեմքի վրա ավելի են մեծանում ու ավելի սիրուն փայլում ու ես մտածում եմ որ հնարավոր չէր ավելի ճիշտ "խաղադրույք" անել։

    ***
    - Ինձ մի տեսակ հարբած եմ զգում։
    - Հա, ես էլ։
    Իսկ մենք ընդամենը կակաո էինք խմել։

    ***
    Սիրուն ա ցուրտը։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.12.2016), Smokie (19.04.2017), Մուշու (06.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Ուլուանա (05.12.2016)

  23. #102
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արի խոստովանի, որ դու հոգնած ես էնքան, ինչքան հնարավոր ա հոգնած լինել։ Հոգնած բոլոր առումներով, բոլոր հաշվարկման համակարգերում։ Ամեն ինչից, համարյա սաղից։ Ոչ մի բան չանելուց ու առավելագույն գնահատականը ստանալուց։ Տափակ դասերից, տոննաներով տնայինները ռոբոտացած գրելուց։ Գրադարան գնալուց էլ եմ հոգնել, որովհետև հիմա համարյա միշտ լիքն ա ու հնարավոր չի գտնել նենց սեղան, որի մոտ կնստեմ մենակ, սաղ գրքերս կփռեմ սեղանով մեկ ու իմ սիրած ձևով դաս կսովորեմ։ Նույն քարոզները լսելուց (էն որ արդեն անգիր գիտեմ իրանց տեքստը, հասկանում եմ որ իրավիճակը փոխելու համար ես պետք ա իմ դերը փոխեմ, իմ տեքստը փոխեմ, բայց ես մտադիր չեմ իմ ելույթին "հա", "ըհն", "բնականաբար", "անշուշտ", "իհարկե", "ըհն", "հա" բառերից բացի ուրիշ բան ավելացնել իմ հանդիսավոր խոսքին, համ էլ էսքանը արդեն բավականաչափ նյարդայնացնում ա մարդկանց, էլ ի՞նչ կարիք կա բաց տեքստով հակաճառելու)։ Ախպորս հետ անընդհատ նույն կռիվներից եմ հոգնել, իրա անվերջ պրովոկացիաներից ու իմ անվերջ պրովոկացվելուց։ Լավատեսությունից, աջուձախ մարդկանց մոտիվացնել փորձելուց, հույսեր տալուց։ Ու՞մ ա դա պետք։ Հույսեր, ակնկալիքներ, սպասելիքներ ունենալուց եմ հոգնել, ապագա նկարելուց ու դրա մասին մտածելուց եմ հոգնել։ Անընդհատ ինչ֊որ բան փնտրելուց, ինչ֊որ տեղ շտապելուց, ինչ֊որ մեկի, ինչ֊որ բանի համար անհանգսանալուց, ինչ֊որ բան չհասցնելուց եմ հոգնել։ Ու չէ, ես դեպրեսված չեմ, ոչ մի վատ բան չի էղել։ Ես ուղղակի զգում եմ, որ վերջանում եմ։ Բայց ես չպետք ա վերջանամ։ Պետք ա դիմանալ, էլի ձգել, առաջ գնալ, որովհետև պետք է հանձնել գալիք քննությունները, որովհետև պետք խաղալ ապուշի դերը, որովհետև պետք ա կռվել գալիք ճակատամարտերում։ Որովհետև մարդիկ ուզում են կողքից լսել, որ ամեն ինչ լավ կլինի ու դու պետք ա ասես, որ դա հենց տենց էլ կլինի ու դու, ամենաառաջինը հենց դու պետք ա հավատաս դրան։ Վերջանալ չի կարելի, որովհետև դու վաղը մարդկանց պետք է տեսնես, ինչ֊որ բաներ պետք է անես, որոնք կարող ա հեչ էլ կարևոր չեն, կարող ա իմաստ էլ չունեն։ Մի անգամ, երբ էլի սենց ախմախ հոգնած գրառում էի արել օրագրումս, Ջոնը ասեց, որ հոգնելը ծերության առաջին նշաններից ա։ Ու ես չեմ ուզում "ծեր" լինել, հոգնել... Ու ես չպետք ա հոգնեմ, վերջանամ, մեռնեմ, որովհետև ես անելիքներ, հույսեր, սպասելիքներ ունեմ։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 14.12.2016, 22:13:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (15.12.2016), Նաիրուհի (17.12.2016)

  25. #103
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարսափելի վատ ա, երբ կան մարդիկ, որոնցից փախչում ենք։ Անընդհատ, անկախ էն բանից հավանական ա էդ մարդուն էդ ժամին էդ տեղում տեսնելը թե չէ, դու վախենում ես որ կարող ա հանկարծ էդ պահին անկյունից դուրս գա ու դու չիմանաս թե իրան ոնց չտեսնելու տաս։ Սարսափելի ա կանգառ գնալը մտածելով, որ կարող ա ինքը կանգառում ա։ Սարսափելի ա ավտոբուսում իրան տեսնելը ու կողքիդ կանգնած խոշորամարմին կնոջ թևի տակ թաքնվելը։ Իրոք սարսափելի ա։ Նման մարդկանց գոյությունը չի կարող թողնել, որ դու մինչև վերջ երջանիկ լինես։ Ու ես արդեն չունեմ նման մարդիկ։ Տեսա առավոտ, բարևեցի, խոսացինք մի քիչ ու հիմա էլ ոչ մեկից ես չեմ փախչում։ Հրաշալի ա

    ***
    Դասի եմ գնում, մեկ էլ տեսնեմ իմ Գրիֆինդորի շարֆից մեկ ուրիշի վզին ու էդ մեկ ուրիշը արագ֊արագ համալսարան ա գնում։ Մի անգամ էլ էի տեսել, ուղղակի ինձ թվում էր թե ինձ թվացել ա։ Էս անգամ որոշեցի գնամ, խոսեմ հետը։ Վազում, հասնում եմ հետևից ու ձեռքով ուսին խփում։ Շրջվում ա, նայում ինձ, նայում շարֆիս ու միանգամից ժպտում.
    - Դուք Հոգվարթսի՞ց եք,- հարցնում եմ գլուխս շարֆի ու գլխարկի մեջ խրած։
    - Դու՞ք էլ,- ժպտում ա։
    Ծանոթանում ենք։ Պարզվում ա չորրորդ կուրսում ա արդեն սովորում ու շուտով կավարտի։ Բնականաբար ինքն էլ ա դժգոհ ու բողոքավոր։ Հետո որոշում ենք, որ մի օր անպայման քվիդիչ կխաղանք։ Արդեն համալսարանում էինք ու երկրորդ հարկից ամեն մեկս մեր ուղղությամբ պետք ա գնայինք։ Հինգ րոպե էր, ինչ ծանոթ էինք բայց արդեն լիքը֊լիքը խոսել էինք։ Ոնց որ մի հազար տարվա ծանոթներ լինեինք։ Գնալուց առաջ Մելինեն (տենց էր անունը) ասեց` էս համալսարանը տենց էլ Հոգվարթս չդարձավ, բայց մենք հեսա կավարտվենք Հոգվարթսը։ Չգիտեմ ինչի ամբողջ օրը գլխիս մեջ էս նախադասությունն էր պտտվում։ Ու չէ, Հոգվարթսը էն դպրոցն ա, որը մենք երբեք չենք ավարտի։ Ու պետք էլ չի ավարտել։

    ***
    Էսօր մի տեսակ ջրիկ էի։ Ասում ա.
    - Не будь ջրիկом.
    - Буду պնդիկом,- ասում եմ ու կեսից սկսում էլի անկապ ծիծաղել։
    ... Ես կսարքեմ... կգնամ առաջին պատահածով... առաջին պատահած հասարակական տրանսպորտով... Հովիկը... Թումանյան Հովիկը... ասա` բայց քեզ ո՞վ էր հարցնում... դիր տեղը... մի փչացրու պետական գույքը... որ մի քիչ էլ ճոճես, կքնեմ, մի արա... շատ լիքն ա, սրանով չեմ գնում... դարձիր իմ Ֆրոյդը, ես կպատմեմ քեզ իմ երազները... ես կանաչ եմ, կանաչ ինչպես Լիբիայի դրոշն էր մինչև 2011 թվականը... հա, ըհն, ըհն... ըհն... լավ...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 15.12.2016, 21:58:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (15.12.2016), Smokie (19.04.2017), Մուշու (17.12.2016), Նաիրուհի (17.12.2016)

  27. #104
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այոոոոոո, վերջապես... ես էս կես ժամ անց լացում եմ...

    Սկզբում ուղղակի CV֊իս էի ուղարկել ու մտածում էի` մեկ էլ տեսար կանչեցին հարցազրույցի։ Սենց առանձնապես չէի ուզում մեծ հույսեր կապել, որովհետև էս տարվա ընթացքում գործ փնտրելն ու չգտնելը լիքը դեպրեսիաների պատճառ էր դարձել ու չէի ուզում տարվա վերջում կիսադեպրեսված հալիս էլի դեպրեսվել։
    Առաջին անգամ որ զանգել էին, չէի տեսել։ Հաջորդ օրը ես իրանց հետ զանգեցի, բայց հեռախոսավարուհին գաղափար չուներ թե ինձ ինչի համար են նախորդ օրը զանգել մինչև մյուս քանի ժամ հետո նորից չզանգեցին ու հաջորդ օրը կանչեցին հարցազրույցի։ Հարցազրույցը խմբակային էի լինելու։ Էդ էն օրն էր, որ Նոյեմին էի հանդիպել։
    Էդ նույն օրը ժամը 5֊ի կողմերը զանգեցին ու ասեցին որ երկուշաբթի օրը գնամ թեստ գրելու, առաջին փուլը անցել եմ։ Երկուշաբթի օրվա թեստից հետո մի շաբաթ մեռնելով, փշերի վրա ապրում էի, արդեն համակերպվել էի էն մտքի հետ, որ ինձ չեն կանչի հաջորդ փուլին, որ պըրծ, վերջացավ։ Բայց ուրբաթ օրը, էն ակումբի հանդիպումից հետո որ տուն էի գնում էլի զանգեցին ու երկուշաբթի օրը էլի հարցազրույցի կանչեցին։ Էս անգամ անհատական էր լինելու։
    Էդ օրը։ Գրողը տանի։ Ես աղոթել էի իմ իմացած բոլոր աստվածներին, առավոտ շուտ աստվածաշնչի փոխարեն Բրեդբերի էի կարդացել, խմել էի էնքան չայ, ինչքան չայ կարող էի խմել ընդհանրապես, զինվել Գրիֆինդորի շարֆով, սիրածիս ձեռնոցներով ու էլ մյուս սիրածիս նվիրած վզնոցով։ Մի խոսքով ես պատրաստ էի մարտնչել աշխարհի բոլոր չար ուժերի դեմ ու հաղթող դուրս գալ, բայց ինձ ընդամենը պետք էր մի հարցազրույց հաղթահարել։
    Ժամը չորսին էին ինձ կանչել, 3։10 էր, դեռ Անժելենց տանը չայ էի խմում։ Ու դաշնամուր նվագում։ Մենակ Անժելը գիտի թե ոնց եմ ես դաշնամուր նվագում։ Ավելի ճիշտ չնվագում։ 3։20 դուրս էկա իրանց տնից։ Շենքից կանգառ հասնելու համար պետք ա ընդամենը մի վերգետնյա անցում անցնել։ Ու երբ էդ գրողի տարած աստիճաններն էի սղղալով իջնում, 27 ու 8 համարի ավտոբուսները անցան։ Հետո 10 րոպե սպասում էի ու բնականաբար էդ երկուսից ոչ մեկը չէր գալիս որ ես գնայի։ Վերջը էկավ 27֊ը։ Խցանում էր ճանապարհին։ Սարսափելի խցանում։ Ներվերս չհերիքեց, օպերայում իջա ու մի 5 րոպե սպասելուց հետո վերջապես էկավ 8 համարը ու ես 4։01 տեղ հասա։ Մի րոպե ուշացել էի, բայց պարզվեց ինձանից առաջ մի աղջիկ էլ պետք ա անցնի հարցազրույց, այսինքն ես չէի ուշացել։ Էն ոնց սիրտս տեղն ընկավ։

    Հետո հասավ իմ հերթը։ Լիքը անկապ հարցեր էին տալիս։ Անկապ չէ, որ մտածում եմ շատ էլ կապակցված էին ուղղակի ես հեչ չէի մտածի որ նման հարցեր կլինեն։ Հարցնում էին` ի՞նչ կանեմ եթե ուսանողներիցս մեկը ինձ սիրահարվի, ի՞նչ կանեմ եթե պետք լինի կոլեգիայիս արածները կոծկել, որտե՞ղ եմ ինձ պատկերացնում 3 տարի հետո։ Ու ես էլ էշ֊էշ պատասխանում էի։ Արդյունքում ասեցի, որ եթե պետք լինի ղեկավարությանն էլ կխաբեմ, ու որ երեք տարի հետո ես Հայաստանում չեմ լինի։ Ու էլի լիքը անկապ բաներ էի ասում, որոնք երևի չարժի ասել հարցազրույցի ժամանակ, բայց ինձ ասել էին անկեղծ կլինես ու ես էլ ինչքան կարայի անկեղծ էի։
    Երբ Վարդանին պատմեցի հարցազրույցի մասին, ասեց` խզարել ես, բայց ես էնքան էլ վստահ չէի։

    Իսկ էսօր... մի քիչ առաջ... մի քանի րոպե առաջ... մեյլիս նամակ էկավ, որ ինձ կանչում են պրակտիկա անցնելու ու որ ես էլ գործազուրկ չեմ։
    Չէ, դուք չեք պատկերացնի թե ես ինչ էի զգում էդ պահին ու ինչ եմ զգում հիմա։ Էլ ոչ մի սթրես, ոչ մի դեպրեսիա գործ ման գալու պատճառով։ Վերջ։ Պրծավ։
    Զանգել եմ Անժելին ու լաց եմ լինում։ Անկապ լրիվ։ Դրսում ցուրտ ա, ես մրսում եմ ու արցունքները սառում են դեմքիս բայց ես մեկ ա լացում եմ։ Անկախ ինձանից ա ստացվում։ Ես էլ գործազուրկ չեմ... հասկանու՞մ եք։

    Էս տարվա "առաքելություններիցս" մեկը գործ գտնելն ու գործազուրկ/ձրիակերի կարգավիճակից դուրս գալն էր։ Արեցի։ Հետո ինչ որ ես էս տարվա վերջին ամիսն էլ եմ ձրիակեր լինելու ու առաջին աշխատավարձ ստանամ մյուս տարի։
    Կյանքը հրաշք ա, էլ ի՞նչ ասեմ

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.12.2016), John (20.12.2016), kitty (22.12.2016), Mr. Annoying (20.12.2016), Smokie (19.04.2017), Աթեիստ (21.12.2016), մարիօ (21.12.2016), Մուշու (22.12.2016), Նաիրուհի (26.12.2016)

  29. #105
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարիա Ալեքսանդրովնան

    Գաղտնիք չի, որ ես ատում եմ ռուսերենը: Էն փոքր ժամանակվանից, որ տնեցիք ռուսական ալիքներ էին նայում, ես մի տեսակ ջղայինանում էի էդ լեզվից: Ու հիմա էլ եմ ջղայինանում, երբ ինչ-որ բան անգլերենից հայերեն թարգմանելիս կուրսեցիներս ասում են, թե դրա հայերենը չկա, ռուսերենը ավելի սիրուն է: Ախր ո՞նց չկա չկա: Ո՞նց է ավելի սիրուն: 12-րդ դասարանում միակ լավ բանն էն էր, որ երկրորդ կիսամյակում էլ ռուսաց չէինք անցնում: Բայց երջանկությունս կարճ տևեց, որովհետև համալսարանում բնականաբար անցնում էինք հետն էլ շաբաթական երկու ժամ: Ու մինչև ռուսերենի առաջին դասը ես համոզված էի, որ ատելու եմ շաբաթվա էդ 180 րոպեները ու որ վերջում էլ լիկվիդ եմ մնալու: Բայց հետո եկավ Մարիա Ալեքսանդրովնան:

    Դեմքին նայելով դժվար էր ասել 50 տարեկան է, 55 թե՞ 60: Տարեց չէր երևում, բայց երիտասարտ էլ չէր: Չէ, խաբեցի: Ինքը ինձանից էլ, քեզանից էլ, բոլորիցս էլ ավելի երիտասարդ էր մնացել: Դեմքի վրա փայլում էին չարաճճի աչքերը: Դժվարանում եմ ասել, թե ինչ գույն ունեին աչքերը: Սև չէին, ոչ էլ շագանակագույն, բայց համ սև էին, համ շագանակագույն, համ էլ մի տեսակ կարմիր երանգ ունեին: Համարյա միշտ ժպտում էր, չեմ հիշում մի դաս, որ գար անտրամադիր, հոգնած, սկսեր մուննաթով խոսալ: Ու որ ժպտում էր, դեմքի կնճիռները ավելի էին շատանում, բայց ինքը դրանից չէր տգեղանում: Ինքը իմ տեսած ամենասիրուն տատիկներից էր: Առաջին օրը, երբ ծանոթանում էինք, հարցրեց թե ինչ եմ ուզում անել հետո: Ասեցի, որ գրող եմ դառնալու: Ժպտաց, բայց մի տեսակ ուրիշ, մի տեսակ խորհրդավոր: Ինձ թվում էր՝ կմոռանա իմ մասին պատմածներս էլ, անունս էլ, բայց չէ, Մարիա Ալեքսանդրովնան բոլորին ճանաչում ու հիշում էր: Չգիտեմ ինչ յուրահատուկ բան կար իրա մեջ, բայց հենց առաջին օրվանից սիրեցի իրան: Ու չնայած ատելով ատում էի ռուսերենը, ինձ համար ամենաքայքաիչ բանը ռուսերեն կարդալ, գրել ու մտածելն էր, բայց ես կարդում էի իրա հանձնարարած բոլոր պատմվածքները, գրում էի բոլոր տնայինները, անգամ շարադրությունները: Անգամ ռուսերենով պատմվածք եմ գրել: Որովհետև դա հանձնարարել էր Ինքը:

    Ռուսացի ժամին մենք խոսել ենք եգիպտագիտությունից ու մումիաներից, լատիներենից ու գոթերենից, դիցաբանություններից ու աստվածներից: Մենք խոսում էին աշխարհի լավագույն համալսարանների ու Հոգվարթսի մասին, սև անցքերի, տելեպորտացիայի ու կախարդական փայտիկների մասին: Մենք Չակ Պալանիկ ու Օրհան Փամուկ էինք քննարկում, մենք սարսափ ֆիլմեր էինք նայում, Բիթլզ ու Բոուի լսում: Ռուսացի ժամին ինչ ասեց որ չենք անցել. բնապահպանություն, քաղաքագիտություն, պատմություն, մշակութաբանություն, աստվածագիտություն, կինոմատոգրաֆիա, երաժշտություն, անգամ ֆիզիկա ու մաթեմատիկա ենք անցել: Ախր դուք չգիտեք ինչ հրաշք է էն դասախոսը, որի սիրած գրողը Բրեդբերին է: Ախր իրոք հրաշք է էն դասախոսը, որ կարողանում է էնպես անել, որ դու էլ չզգաս թե ոնց ես սովորում: Մի անգամ, երբ խոսում էինք թե ինչպիսիսն պետք է լինի իսկական մանկավարժը, ասեց՝ դասարան կամ լսարան մտնելուց առաջ իսկական մանկավարժը պետք է կարողանա իր անձնական խնդիրներն ու մնացած ամեն ինչը թողնել դռնից էն կողմ ու էդ 45 կամ 80 րոպեն լրիվ, ամբողջությամբ ապրի իրա էրխեքով: Ու ինքը կարողանում էր անել դա: Ու մենք էլ ռուսացի լսարան մտնելով աշխարհը ու ամեն ինչը թողնում էինք դռան մյուս կողմում:

    Երեկ ռուսացի քննությունն էր: Բանավոր էր, առաջինը պատասախանեցի ու շուտ վերջացրեցի: Դասախոսս գոհ էր ինձանից ու դրանից ավել բան չէի էլ ուզում: Ասեց, որ չմոռանամ ռուսերենը, գրքեր կարդամ, ոնց էլ չլինի մի օր պետք կգա: Ասեց, որ ես կդառնամ գրող: Երկրորդ սեմեստրից էլ ռուսաց չենք անցնի, Մարիա Ալեքսանդրովնան մեզ էլ դաս չի տա: Ու էնքան տխուր էր դա գիտակցելը: Ուզում էի գրել, ասել, որ ինքը ամենաամենասիրելի դասախոսս է, որ համալսարանի գորշության մեջ ու հատկապես ռուսերենի ամբիոնի, ինքը իսկական արև է, բայց չարեցի: Ամաչեցի, չնայած որ շատ էի ուզում:
    Հիմա էս ժամին մեր մոտ պետք ա ռուսաց լիներ, բայց էլ չի լինի: Մարիա Ալեքսանդրովնան էն մարդկանցից է, որ չգիտեմ երջանի՞կ լինեմ որ դասախոսս է/էր թե՞ տխրեմ, որ իրա նման ընկեր չեմ ունենա:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 23.12.2016, 15:48:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.12.2016), erexa (25.12.2016), Mr. Annoying (24.12.2016), Smokie (19.04.2017), Մուշու (25.12.2016), Նաիրուհի (26.12.2016)

Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •