User Tag List

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #76
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես գիտեի թե ամենաշատը ում եմ ցավացրել ու հիմա ավելի լավ գիտեմ ու դրա համար ես ինձ չեմ ներում, բայց իրոք փորձում եմ ամեն ինչ ուղղել: Չնայած սխալները ուղղելը էդքան էլ հեշտ չի, ուղղակի կարմիր գրիչով գիծ ես քաշում ու ճիշտը վերևում գրում, անունն էլ դնում սխալ ուղղել, բայց դրանից սխալդ չի կորում ոչ մի տեղ, ավելի լավ ա երևում:

    էսօր ես լիքը լացել եմ ու լիքը ծիծաղել: Էսօրը հակասական էր ու խառը, բայց ես իրան միշտ կհիշեմ: Էսօր ինձ ես մեկ մեծ էի զգում, մեկ փոքր, մեկ ուժեղ էի ես, մեկ էլ չափազանց անզոր, մեկ ատում էի ինձ ու հետո սկսում սիրել ու էս տատանումների մեջ ինքս ինձ չէի կարողանում գտնել: Բայց գտա երևի:

    Էսօր ես տետր նվեր ստացա, որի մեջ կարող եմ խզբզել, որովհետև կյանքի ու հատկապես ուրիշների կյանքի վրա խզբզել չի կարելի: Ես կսովորեմ ճիշտ խզբզել թղթի վրա, տետրի մեջ:

    Լավն էր էսօրը: Էսօրվանից սկսած ես սկսում եմ իրոք պատասխանատու լինել:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (04.09.2016), Smokie (03.09.2016), Զաքար (04.09.2016), մարիօ (04.09.2016), Մուշու (03.09.2016), Ուլուանա (04.09.2016)

  3. #77
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օգոստոսի ամփոփումը անընդհատ վաղվանն էի թողնում, երևի հիմա մի երկու բան ասեմ:

    Հենց ամսվա ամենասկզբում հսկայական էշություն արեցի ու մինչև բոլորովին վերջերս փորձում էի ուղղել արածս, բայց սխալները ուղղել երբեք ոչ մեկին չի հաջողվում, ուղղակի կարմիր գրիչով ցույց ես տալիս, որ սխալ էիր ու բոլորը տեսնում են դա: Հետո ծայրահեղ դեպրեսիվ էր ամիսը ու լավ էր, որ վերջացավ:

    Հետո սկսվեց սեպտեմբերը: Ի հակադրություն իմ սպասելիքների դեպրեսիվ չէր, համենայն դեպս առաջին երեք օրից հետո: Էդ առաջին երեք օրը անընդհատ տարբեր մարդկանց հետ, տարբեր մարդկանց համար դեպրեսվել ու լաց եմ եղել, իսկ հետո ոնց որ թե ամեն ինչ կարգավորվեց: Կարեցածիս չափ կոկիկ ու սիրուն դասավորեցի կյանքս ու դեռ ամեն ինչ լավ է ընթանում:

    Հետո մորքուր դարձա ու ես երջանիկ էի: Նենց հավես էր: Ես Լինային շատ էի սպասում: Ինքը դեռ չէր ծնվել ու ես ինձ արդեն պատասխանատու էի զգում իրա համար: Պատկերացնում էի, թե ոնց է ինձ մոտ մնալու ամառային արձակուրդներին, երբ մեծանա: Պատկերացնում էի, թե ինչ եմ ասելու իրեն, ինչ եմ սովորեցնելու, ինչ երգեր ենք լսելու ու ինչ ֆիլմեր նայենք, որտեղ ենք թափառելու գնալու: Իրա համար փափուչիկներ գործեցի ու դեռ սիրուն գուլպաներ ու գլխարկներ եմ գործելու: Ինքը մենակ իրա ծնողների կյանքում չէ, որ փոփոխություն բերեց, իմ կյանքում էլ: Ես ուզում եմ ավելի լավը դառնալ, որ իրա համար ավելի լավ օրինակ լինեմ:

    Հետո ասում ա, թե ինքը ինձ փչացրել ա: Դախ ա, լրիվ դախ: Ախր ես իրա հետ, իրա կողքին ավելի լավն եմ դարձել:

    Բայց իրականում երբ որոշում էի օրագիր գրել, մտադիր էի համալսարանիս ու դասախոսներիս մասին խոսել: Ախր էս տարի համալսարանում ամեն ինչ ոնց որ հատուկ արված լինի ինձ սովորել ստիպելու համար: Բացի ռուսացի դասախոսից, մնացածը փոխվել են ու ես սարսափելի ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ հին, սովետական, դախ դասախոսներին փոխարինելու են եկել մարդիկ, որոնցից կարելի ու հնարավոր է ինչ-որ բան սովորել, համ էլ նրա համար որ ռուսաց շարունակելու ա դասավանդել Մարիա Ալեքսանդրովնան ինքը ինձ հարցնում էր, թե ամռանը ինչ եմ գրել ու ինքը մինչև հիմա ունեցածս դասախոսներից միակն է, ով քիչ ա Բիթլզ ու 60-7-ականների ռոք ա լսում, դեռ մի բան էլ Գեյման ա կարդում: Ախր շատ լավն ա տնաշենը

    Հետո Բարսեղյանը հավանում ա թարգմանություններս, ասում ա՝ շատ գեղարվեստական են Ախր ես հեչ չեմ հավանում իմ թարգմանածները: Ինձ դուր չէր գա, եթե իմ գրածների հետ անեին էն, ինչ ես անում եմ ուրիշների գրածի հետ թարգմանելու ընթացքում. սեփականաշնորհում եմ, իմն եմ սարքում, վարվում եմ համարյա նենց, ոնց կվարվեի իմ ստեղծախի հետ: Ու եսիմ, կարող ա դրա պատճառով իմ թարգմանածները չեմ հավանում: Բայց ախր ես թարգմանել էլ չեմ սիրում, ուղղակի տնային էր, ստիպված անում էի ու փորձում էի կարեցածիս չափ լավ անել: Ընդհանրապես, Բարսեղյանը ինձ հսկակայական էներգիա ա տալիս: Էն որ օրվա վերջում ինչքան էլ մեռած լինեմ, ամեն ինչ կանեմ իրա դասին պատրաստ ներկայանալու համար կամ առավոտ վեցին կարթնանամ, որ վերջացնեմ կիսատ թողածս: Հավես ա, ինձ սենց ճառագող դասախոս էր պետք: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս something-ին «սամսինգ» ասելն ա

    Մանգասարյանի իտալերենի ժամերին ես պարապ չեմ նստում, խոսում եմ, բացատրում, մնացածնեին օգնում, զգում եմ, որ ես էլ եմ ինչ-որ նոր բան սովորում կամ հասականում եմ թե ինչ գիտեի: Իսկ անցյալ տարի Գրիգորյանի ժամերին պարապ նստում էի կամ իսկի դասի չէի էլ նստում, որովհետև ես անելու ոչինչ չունեի, որովհետև իտալերենի ժամերը մանկապարտեզային են:

    Սկզբում չէի ուզում չինարեն սովորել, երբ իմացա, որ մեր չինարենի դասախոսը հայ ա լինելու, ինտրիգը կորավ, անհետաքրքիր էր: Բայց մեր սենսեյ Լուսինեն (ես մոռացա թե չինարեն ոնց էին իրան դիմում) ինքը էնքան լավն ա: Իրոք շատ լավն ա: Իրանից էլ ա ճառագում էն նույն լույսը, ինչ Բարսեղյանից ու իրանից էլ եմ հսկակայան էներգիա ստանում: Ու համ էլ էն զգացողությունն ա, որ կարող եմ հանգիստ սխալվել: Ես մի տեսակ սիրում եմ էն մարդկանց, որոնց կողիքն հանգիստ կարող եմ սխալվել: Ավելի ինքնավստահ եմ զգում: Ինքը հավանեց արածս «նկարչությունը»: Ու իրոք, ես համարյա երկու ժամ տանջվել էի տասնյոթ հիերոգլիֆ գրելու համար: Ու հիմա ես մոտիվացված եմ ոչ միայն չինարեն շատ լավ սովորելուն, ես ուզումմ եմ բացահայտել չինական մշակույթը, ժողովրդին, ամեն ինչը, որովհետև լեզուն սովորելը ինձ համար մենակ գրել, կարդալ, խոսել կարողանալը չէ: Ինձ լեզուն պետք չի, եթե դրանով ես ինձ համար մշակույթ չեմ բացահայտելու: Դեռ չինարենիս էնքան ժամանակ չեմ հատկացնում, ինչքան ուզում եմ, բայց ես ամեն ինչ կանեմ էս տարի գոնե երկու հազար հիերոգլիֆ սովորելու համար

    Միս Սեյրանյանը ոնց որ թե մեր ամենաերիտասարդ դասախոսն ա ու writing skills ա դասավանդում: Ամենայն հավանականությամբ էս դառնալու է իմ ամենասիրելի առարկան, որովհետև չնայած մենք ընդամենը էսսեյ գրել ենք սովորում, բայց ինքը հավես ա կազամակերպում դասընթացը: Իրանից յուրահատուկ էներգիա չեմ ստանում, բայց յուրահատուկ հանգստություն ունի, էն որ ուզում ես գլուխդ ուսին դնես ու քնես միակ վատ բանը՝ իրա դասերը վերջին ժամին են, երբ ես համարյա ամբողջությամբ սպառած եմ լինում էներգիայիս պաշարը:

    Իսկ Տիոյանին ես սիրում եմ հայոցի նախկին դասախոսիցս ավելի կռիս երևի մեկ էլ մեր գրադարանի պառավն ա, իսկ ընկեր Տիոյանը էնքան լավն ա, էնքան աշխույժ, կյանքով լի, չնայած որ բավականին տարիքով է: Նենց հավեսով ա ասում «Քեզ մատաղ, էդ ի՞նչ ես հորինում», որ քիչ ա մնում անընդհատ հորինեմ հայոցի դասին ես երբեք ավելի հանգիստ չեմ եղել, ավելի սիրուն ու սահուն երբեք չեմ խոսել: Ախր իրոք շատ լավն ա: Անցած ժամին էլ «Այլ կերպ» էինք խաղում դասի ժամանակ: Պետք էր սիրուն ու քերականորեն ճիշտ նախադասություններով բնորոշել թաքնված բառերը ու տեղավորվել ժամանակի ընթացքում ու ամեն անգամ ինքը էնքան սիրուն, էնքան համբերատար էր ուղղում ու բացատրում, որ չգիտեմ, ուզում էի գնալ, գրկել

    Լավ մանկավարժ, լավ ուսուցիչ, լավ դասախոս ունենալը ինչքան լավ բան ա: Նոր եմ հասականում: Ու մեզ պետք են լավ մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, որովհետև էս երկրում մարդկանց կրթելով մենակ կարելի ա ինչ-որ բան փոխել:

    Մյուս դասախոսներիս մասին էլ բան չասեցի, բայց իրանք էլ են շատ լավը: Ասում եմ է. ամեն ինչ հատուկ արված ա, որ համալսարանից բողոքելու առիթ չունենամ: Այ, եթե գրադարանի ու դեկանատի աշխատողներին էլ փոխեին, հաստատ ոչ մի բանից չէի բողոքի, բայց էլի չեմ բողոքում:

    Էս տարի սովորելու եմ ու լավ եմ սովորելու:

    Անընդհատ ակամա համեմատում եմ անցած տարին էս տարվա հետ ու տեսնում եմ, որ համարյա ոչինչ չի փոխվել, բայց համ էլ ամեն ինչ փոխվել ա: Ես լսում եմ նույն երգերը, ինչ մի տարի առաջ էի լսում, բայց էդ երգերից չեմ դեպրեսվում: Տանը էլի նույն վիճակն ա, ինչ մի տարի առաջ էր, բայց ես դրանից էլ չեմ դեպրեսվում: Ոնց որ նույն շրջանը լինի ուղղակի ուրիշ ես ա անցնում էդ շրջանը ու տպավորություններն ուրիշ են:

    Հավես ա էս շրջանը:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (10.09.2016), laro (10.09.2016), Mr. Annoying (10.09.2016), Smokie (04.11.2016), Զաքար (21.10.2016), Ուլուանա (10.09.2016)

  5. #78
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22 համարի վարդագույն ավտոբուս կա, որ լրիվ ուրիշ աշխարհից է: Էդ ավտոբուսը տուն գնալու ավտոբուս է, ոնց որ հատուկ ու հատկապես տուն գնալու համար իրան ստեղծած լինեն:

    Զարմանալի զուգադիպությամբ ամեն անգամ ավտոբուսի վարորդը նույն բարի ու ժպտերես պապին ա: Ինքը էնքան լավն ա, որ ամեն անգամ ուզում եմ իրան գրկել կամ ասել, որ լավ նայի իրան կամ որ իրան շատ եմ սիրում կամ ուղղակի շոկոլադ տալ, որ տա թոռներին, բայց ամեն անգամ անպատրաստ եմ էդ ավտոբուս նստում ու մոտս էլ բնականաբար շոկոլադ չի լինում:

    Ավտոբուսում երբեք էնքան մարդ չի լինում, որ ինչ-որ մեկին տեղը զիջելու անհրաժեշտություն լինի, ու ախմախ ռադիո միացրած չի լինում ու դու կարող ես հանգիստ, առանց ականջակալների, անիվների շփումը ասֆալտին լսելով տուն գնալ: Վարորդ պապին էլ էնքան զգույշ ու ուշադիր ա քշում, որ կարող ես գլուխդ ապակուն հենել ու քնել: Մի տեսակ հոգատարության հոտ ա գալիս իրա ավտոբուս վարելուց: Էն, որ ինքը հոգ ա տանում ոչ թե մեքենայի, այլ ուղևորների մասին, որովհետև դու հոգնած ես ու էդ ավտոբուս ես նստել տուն գնալու համար, որովհետև էդ մեծ ու վարդագույն 22 համարի ավտոբուսն ա:

    Իմ կանգառը ամենավերջինն է ու երևի համ էլ էդ պատճառով եմ 22-ը ամենաշատը սիրում. որովհետև հավես ա վերջին կանգառում իջնելը: Էն որ ավտոբուսում մենակ դու ես մնացել ու քո կանգառը ամենավերջինն է: Ընդհանրապես, հավես ա վերջին կանգառին հասնելը ու ոչ միայն ավտոբուսի:

    Ու երբ էդ ժամանակ ավտոբուսից իջնելիս բարի գիշեր ես ասում պապիին ու շնորհակալություն հայտնում, մի տեսակ տարօրինակ երջանիկ ես քեզ զգում: Չէ, ինձ թվում ա` մի օր անպայման շոկոլադ կտամ էդ պապիկին:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.09.2016), Cassiopeia (13.09.2016), kitty (13.09.2016), laro (14.09.2016), Mr. Annoying (14.09.2016), Smokie (03.11.2016), Մար. (17.09.2016), Մուշու (17.09.2016)

  7. #79
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար կենսաբանական ծննդյանս օրը առանձնապես կարևոր նշանակություն չունի, օր ա էլի ու հիշեցնում ա այն մասին, որ օրգանիզմս մի տարով էլ մեծացավ: Էդ փոքր ժամանակ էր, որ սրտատրոփ սպասում էի էս օրվան, օգոստոսի վերջից հետհաշվարկ սկսում ու երազում էն օրվա մասին, երբ ես ու մյուսները արդեն ինձ մեծ կհամարեն: Էն ժամանակ 18, 19, 20 տարեկանը էնքան մեծ էր թվում: Հետո դրա հակառակ փուլը սկսվեց` ես որոշեցի չմեծանալ ու ամեն տարի 15 տարեկան էի դառնում: Հիմա էլ երևի իմ մի մասը միշտ 15 տարեկան ա մնում, բայց էն մնացածը մեծանում ա, կարող ա դանդաղ, բայց ամեն դեպքում մեծանում ա:

    Նիկեայի ծննդյան օրերը ես սիրում եմ, իրոք շատ եմ սիրում: Ուրախանում եմ իրա մեծանալը, հասունանալը տեսնելով: Բայց Սվետայի մեծանալը ինձ մի տեսակ տխրեցնում ա: Էն տպավորությունն ա, որ մեծանալը, ծերանալը, մահանալը ու տարիքով պայմանավորված մնացած փոփոխությունները մենակ Սվետային են վերաբերվում, իսկ Նիկեան ինչքան հնանա, էնքան ավելի լավն ա դառնալու

    Ուրեմն առավոտ սովորականից շուտ եմ արթնանում, որ սովորականից շուտ տնից դուրս գամ ու որ տնեցիքի գրկոցներից ու համբույրներից խույս տամ, բայց դա բնականաբար ինձ չի հաջողվում ու բնականաբար տատին էլի չի թողնում, որ առանց նախաճաշի դուրս գամ տնից: Բայց վերջապես գնում եմ ու հանգամանքների բերումով մաշկիս վրա զգում մի էրոտիկ սարսափ ֆիլմ, որը բարեբախտաբար կարճամետրաժ էր:
    Առավոտ: Գործի ու դասի շտապող լիքը մարդիկ: Բնականաբար գերբեռնավորված ավտոբուս: Սենց իմ համար կանգնած եմ էն վերևի ձողից կախված դեղին բռնիչներից եմ բռնվել ու երգ լսելով դասի եմ գնում: Երևի ավտոբուսի վարորդը կարծում էր, թե էդ անտերը անսահման քանակությամբ մարդիկ կարող է իր մեջ տեղավորել ու ամեն կանգառում կանգնում էր, արդյունքում ինչ-որ պահից սկսած ավտոբուսը էնքան լցվեց, որ էն դեղին բաներից բռնվելու կարիք չկար. մեկ ա չէիր ընկնի: Ու հետո սկսվեց ամենասարսափելին. ավտոբուսում շարունակաբար ընթացող գոյության կռվի արդյունքում երկու լայնածավալ և հսկայակուրծ տատիներ հայտնվեցին անիմջապես իմ դիմաց, իրենց ծավալի շնորհիվ հաշված վայրկյաններում բոլոր կողմերից շրջապատեցին ինձ ու երևի դավադրաբար ուզում էին ինձ ծեփել ավտոբուսի ապակուն և այդ առաքելությունը իրականացնելու համար գործիք էին ծառայում, գուշակեք. ... բնականաբար նրանց կրծքերը: Սարսափելի էր: Բայց ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում երբ կարողացա դուրս պրծնել ավտոբուսյան գերությունից: Մինչև հիմա վերապրում ու սարսափում եմ:

    Հետո ոնց որ թե ամեն ինչ նորմալ ու հնարավորինս սովորական էր, մինչև էն պահը երբ գնացի դեկանատ` տեղեկանք վերցնելու: Ու ապշեցուցիչ էր էն, որ ոչ ոք մուննաթ չէր գալիս, անկապ չէին չլչլում, ու Բաբայանը, պարոն Բաբայանը, ախր չէ, դուք չգիտեք թե ինչ է նշանակում բաբայանական արագությունը եթե դրան ականատես չեք էղել, ավելի ճիշտ չեք էլ լինի, որովհետև իրա մոտ արագություն որպես այդպիսին չկա, մենակ դանդաղություն ա: Բայց էս անգամ քիչ ա արագ էր (կամ կարող ա ես էի իրանից ավելի անջատված ու չէի զգում իր անջատվածությունը) հլը մի բան էլ բարի ու բարեհամբույր էր: Անգամ մի տեսակ ինձ մեղավոր զգացի որ իրան չեմ սիրում:

    Հետո վազում եմ լսարան, մեկ էլ սենց խառը, անկապ տարբեր լեզուներով ինչ-որ բան են երգում կուրսեցիներս, ու ինձ հաջողվում ա կռահել որ ծնունդս են շնորհավորում ու մինչև ուշքի եմ գալիս, Թամուշ սաղ քիթս կրեմ ա անում: Ու ես էդ ամբողջ ընթացքում զգում եմ, որ չեմ սիրում կուրսեցիներիս, որ իրենք գոյություն ունեցող ամենանկապ դեմքերն են ու չեմ կարողնաում հասկանալ իրանք միասին են ավելի անկապ թե առանձին-առանձին: Ու դրա համար էլ եմ ինձ մեղավոր զգում:

    Դասերից հետո պատրաստվում եմ տուն գնալ ու ավտոբուսի մեջ էլի նույն բռնաբարիչ վիճակն ա, ինչ առավոտ, ու լուրջ, առանց փոխաբերական կամ դարձվածային իմաստի, մի ոտքի վրա կանգնած եմ մնում էդ գրողի տարած ավտոբուսում, որովհետև էն մյուսի համար տեղ չկար:

    Ժամեր անց ես մեր տուն եմ հասնում: Անկապ ա: Մերոնք գրոհում... է, շնորհավորում են ինձ, տանը լիքը հյուրեր կան ու ես չէի ուզում որ տենց լիներ, ես ամբողջ ճանապարհին երազում էի տուն հասնել ու քնելու մասին: Սենց մի տեսակ հարազատ դեմքեր են, իրանցից շատերին ես անգամ կարոտել էի, բայց ուզում էի որ բոլորը գնային, անմիջապես, միանգամից: Մի տեսակ համ սիրում էի իրանց, համ չէի սիրում: Հոգնածությանն էի վերագրում, բայց էդ պահին բոլոր զգացողություններս ու զգացմունքներս անջատված էին: Իրանց սազի դեմքերը էնքան տարօրինակ էին թվում, ոնց որ իրենք իրենք չլինեին: Օտար էին, սարսափելիորեն օտար:

    Հետո ինձ մի անգամ էլ էն տորթով լողացնում ու ես էս անգամ ցանկություն եմ պահում մոմը փչելիս, որովհետև առավոտ ինձ ասել էին, որ հավաքեմ ինձ ու մտքերս, կենտրոնանամ, ճռճռալու աստիճան ամուր փակեմ աչքերս ու ցանկություն պահած փչել: Տենց էլ արեցի ու նենց ուժեղ փչեցի, որ թվաց` տորթը կթռչի սեղանից: Չէի պատկերացնում որ էդքան ուժեղ կլինի:

    Իսկ հետո, հետո բնականաբար ամենահետաքրքիրը սկսվեց: Ախպորս համոզեցի որ ինձ մեքենա քշել սովորեցնի: Վերջապես համաձայնեց: Գնացինք: Լայն դաշտ էր ու ոչինչ չկար, որին կարող էի խփվել, սովորելու համար ապահով տեղ էր: Սկզբում ինձ երկար բացատրում էր թե որ տնակը ինչի համար է, որը երբ սեղմել ու երբ ոնց սեղմել, որ ոտքը որտեղ պետք ա լինի, բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա ու դանդաղ քշելով ցույց էր տալիս, հետո երբ ինձ հոգեպես պատրաստ զգացի, ես նստեցի ղեկին: Սկզբում լավ էր, հանգիստ քշում էի, հետո չգիտեմ ինչ էղավ, ոտնակների տեղը խառնեցի թե սխալ բան սեղմեցի, չգիտեմ, բայց մեքենան տեղից պոկվեց, մութ էր, բայց լուսարձակները հեռվում հենց ուղիղ իմ դիմաց էլեկտրասյուն էին ցույց տալիս, ես լսում էի որ պետք ա արգելակեմ, պետք ա բաց թողնեմ էդ գազի կնոպկեն, բայց մի տեսակ չէի հասկանում թե ինչ եմ լսում, մենակ տեսնում էի թե ոնց ա ավելի մոտենում սյունը ու ոնց ենք մենք ավելի արագ շարժվում ու էդ պահին ռեֆլեքսորեն փակեցի աչքերս ու պատահական ոտնակ սեղմեցի: ախր տեսնել էր պետք թե ինչքան էր մնացել սյունին բախվելու համար, ավելի քիչ քան մի մետր, իսկի կես մետր էլ չէր մնացել: Էն ինչ էր: Չեմ ուզում էլ սենց զգացողություններ: Ու ոչ էլ մեքենա վարել եմ ուզում սովորել:

    Ու հիմա... ես մոռացա թե ինչ էի ուզում ասել: Հա, հիշեցի. էս տարվա ընթացքում 2-րդ ծնունդս էր Ու ես պատրաստվում եմ նաև 3-րդը ունենալ

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.09.2016), Cassiopeia (17.09.2016), Freeman (17.09.2016), John (17.09.2016), kitty (17.09.2016), Mr. Annoying (17.09.2016), Smokie (17.11.2016), Մուշու (17.09.2016), Ուլուանա (17.09.2016)

  9. #80
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին շրջանում իմ կյանքում ամեն ինչ լավ է, անգամ շատ լավ: Էն որ մի տարի առաջ ես կերազեի էս ամենի մասին: Տնեցիք թևաթափ անելու փոխարեն թևեր են տալիս, հատկապես մաման: Մոտիվացնում ա, որ չդադարեմ գործ ման գալ, հետո ինչ, որ մենք-ձեզ-կզանգահարենքներից ոչ մեկը իրականություն չի դառնում: Մոտիվացնում ա, որ սովորեմ, հավատում ա ինձ: Մենակ ասում ա, որ առողջությանս հաշվին ոչինչ չանեմ ես էլ չեմ անում. օրական 8 ժամ քնում եմ, նորմալ սնվում, ֆիզիկական ակտիվության պակասն էլ առավոտ ու իրիկունը քայլելով եմ լրացնում, մութ սենյակներում չեմ կարդում, ականջակալներով երաժշտությունը ամենաբարձր աստիճանով չեմ լսում: Ես լավ եմ վերջերս:

    Դասախոսներիս մասին մի անգամ պատմել եմ, նորից նույնը չեմ կրկնի: Դպրոցում դասաժամեր կային, որ 45 րոպեն սարսափելի շատ էր թվում ու էդ ընթացքում սարսափելի հոգնում էի: Առաջին կուրսում 80 րոպե անընդմեջ "դաս անելու" մասին էլ չեմ ասում: Իսկ էս տարի 80 րոպեն էնքան քիչ ա թվում, չի հերիքում ոչ մի բան սովորելու համար, տնային առաջադրանքներն էլ էնքան քիչ ու հեշտ են, որ կարողանում եմ հետո գիրք կարդալ, լիքը նոր ու հավես բառեր, դարձվածքներ սովորել, եթե իհարկե մեջս էներգիա ա մնում դասերս հավուր պատշաճի անելուց հետո: Էս տարի կրթությունս ինքնակրթվելուս չի խանգարում:

    Երևի մյուս շաբաթվանից կսկսեմ գերմաներեն պարապել: Ու էդ էլ ա հոյակապ:

    Համալսարանի ու կուրսեցիներիս մոխրագույնի կողքին էդ նույն համալսարանում գունավոր էրեխեք եմ գտել, հավես դեմքեր, որոնք գիրք կարդալն ու սովորելը չեն նույնացնում ու որոնց հետ խոսելիս վրայի տեսակ-տեսակ կրեմների հոտից սիրտս չի խառնում:

    Վերջին շրջանում ես սիրահարվել եմ չինական մշակույթին: Չինական գրականություն եմ կարդում ու չեմ հիշում գրողների անունները, բայց ամեն ինչ էնքան սիրուն, նուրբ ա գրված, որ կարող ա կես ժամ նույն պարբերությունը կարդամ ու աչքերս արցունքներով լցվեն, որովհետև ախր սարսափելի սիրուն ա գրված: Անգլերեն թարգմանություններ եմ կարդում ու երազում էն օրվա մասին, երբ բնագիրը ձեռքս կվերցնեմ ու չինարենով կկարդամ: Ախր, իրոք, էնքան սիրուն ա: Չինարեն սովորելն էլ ինձ գերագույն հաճույք ա պատճառում: Չգիտեմ, երևի պատճառը էն ա, որ մինչև էս չինարենին նման ոչ մի լեզու չեմ սովորել, բայց մինչև էս լեզուն սովորել սկսելը մտքովս չէր անցել, որ լեզուն արվեստ ա: Ու ախր իրոք արվեստ ա: Պարտադիր չի չինարենի պես գաղափարագրային լեզու լինի:

    Մի հատ փիսո կա, իրան մի անգամ եմ տեսել, առավոտ դասի գնալիս կանգառ վազելիս: Էնքան լավն էր ինքը, փոքր, փափուկ, անպաշտպան: Նկարեցի իրան ու վազեցի դասի: Հիմա ամեն օր էդ կողմերում իրան եմ ման գալիս, որ տուն բերեմ, բայց ինքը չկա: Բայց ես կգտնեմ իրան:

    Կանգառից տուն տանող ճանապարհի մի ահագին հատված ընդհանրապես չի լուսավորվում: Բարձրանում, բարձրանում, բարձրանում ես զառիթափը ու մեկ էլ հոպ` դիմացդ հայտնվում է մի մենավոր դեղին լապտեր, որը էնքան սիրուն ա գիշերվա մթության մեջ: Ամեն անգամ քիչ ա մնում գնամ էդ լույսի տակ նստեմ: Մի տեսակ կախարդական ա թվում:

    Բայց...
    Ես տականք եմ: Երկու մարդ կան, շատ լավն են իրանք ու ես իրենց սարսափելի ցավեցրել եմ: Մեկից գողացել եմ իր մարդկանց, խառնվել եմ կյանքին, իբր ուզում էի օգնել, բայց վնասեցի: Ինձ թվում ա իրա մեջ մի շատ կարևոր բան կոտրել եմ: Չէ, ինձ չի թվում, հենց կոտրել եմ: Իրա հետ կեղծ ու տականք եմ եղել: Ես վատն եմ: Պաղպաղակ ուտելով թափառելը, գրադարանում դաս անելը, միասին լացելնու ծիծաղելը արդեն էնքան հեռու են թվում:

    Իսկ մյուսը... ես առանց իրան հարցնելու իմ կամքից անկախ իրա կյանք մտա, հետո անզգուշաբար էլի սաղ ջարդեցի ու փախա կամ փորձում եմ փախնել: Ես չեմ ուզում ապրել էն նույն փողոցում, ինչ ինքը, իրանից մի քանի տուն էն կողմ: Ես չեմ ուզում առավոտ վախենալով կանգառ իջնել հետո էլ անհամբեր սպասեմ ավտոբուսին հուսալով որ էդ ընթացքում իրան չեմ տեսնի ու չեմ ուզում իրիկունը համարյա վազելով տուն գալ, որ էլի հանկարծ պատահմամբ իրան չտեսնեմ: Ես սարսափելի վատն եմ:

    Էսօր սկզբում առաջինին հիշեցի ու էդ հիշողությունները ձգվեցին, հասան մինչև երկրորդը: Ես ինձ մեղավոր եմ զգում երկուսի առաջ էլ, ես վախենում եմ երկուսից էլ: Ինչքան էլ իրանք ասեն, թե ամեն ինչ լավ ա, մեկ ա ինչ-որ բան խանգարում ա ինձ: Կարող ա մեղքի զգացումն ա, խղճի խայթը կամ չգիտեմ էլ ինչը, բայց ինչ-որ բան ներսից արգելակում ա ամեն անգամ: Ու ես գիտեմ, որ ոչինչ էլ առաջվանը չի լինի, բացարձակապես ոչինչ: Բայց ես չէի ուզում իրանց ցավեցնել, իրոք չէի ուզում: Ինձ թվում էր, թե ես լավ բան եմ անում, ես իրոք ուզում էի լավ բան անել: Բայց ես փշրեցի, ճզմեցի, դեֆորմացրեցի ու ինչքան էլ հիմա իմ կյանքում ամեն ինչ վարդագույն լինի, ինչ-որ տեղից երբեմն մոխրագույն ստվեր ա հայտնվում ու ծածկում ինձ ու ես ուզում եմ փախնել էդ ստվերից, գնալ էն մենակ լապտերի մոտ նստել, գլուխս լույսի մեջ սուզել ու կատու դառնալ...

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.09.2016), John (27.09.2016), Mr. Annoying (27.09.2016), Smokie (17.11.2016), Աթեիստ (09.10.2016), Մուշու (28.09.2016), Ուլուանա (28.09.2016)

  11. #81
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անիմեների մասին

    Մի անգամ դպրոցում շարադրություն էին տվել. պետք ա գրեիինք մարդու ձեռքով ստեղծված մեզ համար ամենագեղեցիկ բաների մասին ու ես մի քանի էջ պատմել էի անիմեների, իմ ամենասիրած անիմեների մասին ու բնականաբար էդ շարադրությունս չգնահատվեց նենց, ոնց հարկն էր, որովհետև դասատուս գաղափար էլ չուներ, թե ինչ անիմեն: Բայց ախր, գրողը տանի, էդ արվեստ ա, արվեստի սիրունագույն ձև: Շարքային մուլտիկները ինչքա՞ն հաց ու պանիր պետք ա ուտեն, որ անիմեի պես սիրուն դառնան: Գույների համադրությունն ու հակադրությունը, հերսոների բազմազանությունը, հերսների գույները, երաժշտությունը, ճապոներենը... Էն, որ մազերն ու աչքերը արտահայտում են հերոսների ողջ զգացմունքները... էդ ամեն ինչի համադրությունը ախր սարսափելի սիրուն ա, էնքան սիրուն, որ անիմե նայելուց հնարավոր չի ես լաց չլինեմ (սիրուն բաներից ես միշտ լաց եմ լինում): Ու անիմեն կորցնում ա էդ գեղեցկության զգալի մասը, երբ նայում ես թարգմանված, ինչ որ ուրիշ լեզվով: Չէ, պետք չի էլի, ճապոներենը նայի անգլերեն, ռուսերեն, ղազախերեն, բանտու, կապ-չունի-թե-ինչ-լեզվի սուբտիտրերով: Ու կապ չունի, որ անորոշ ժամկետով հետաձգել եմ ճապոներեն սովորելս, մի օր ես գոնե էնքան կտիրապետեմ էդ լեզվին, որ առանց սուբտիտրերի անիմե կնայեմ: Յակուսոկու:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.10.2016), Freeman (29.09.2016), John (29.09.2016), Smokie (03.11.2016), Մուշու (30.09.2016)

  13. #82
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ սիրում կուրսեցիներիս: Ինչ մի սիրելու բան են որ? Իրենք էլ ինձ առանձնապես չեն սիրում: Ինչ մի սիրելու բան եմ որ? Բայց մեր կուրսում մի աղջիկ կա, ով էդ մարդկանց հետ օրական 5-7 ժամ անցկացնելը տանելի ա դարձնում: Թամուշը: Իրա մասին եմ էսօր պատմելու: Ինքը մեր խմբում միակն էր, որ քիչ ա գիտեր անիմեն ինչ ա, դեռ մի բան էլ մանգա էր կարդում (երբեք չեմ կարդացել) ու ճապոներեն էր սովորում (եթե ինքը չլիներ, հաստատ սովորել չէի սկսի): Ինքը էն մարդն էր, ում համալսարանի տվածը չէր հերքում, որովհետև էդ անտերը ոչ մի բան չէր տալիս, ինքը չէր էկել ուղղակի ինչ-որ դիպլոմի համար սովորելու: Ինքը բացեիբաց աշխարհին պատերազմ չէր հայտարարել, ի տարբերություն ինձ, բայց աշխարհի հետ չէր էլ համակերպվել: Ու ինձ դուր էր գալիս ձանձրալի դասերին գլուխս իրա ուսին դնելն ու փնթփնթալը կամ դասի չնստելն ու անկապ թափառելը էնքան մինչև ինչ-որ բակում ինչ-որ բիսեդկա կգտնեինք ու էդտեղ կսպասեինք մինչև մեր դասերը վերջանային: Ի տարբերություն շատ շատերի ինքը լավ լսող ա: Երևի էդ էն բաներից մեկն էր, որ ինձ գրավել ա, որովհետև միշտ ես եմ լսում ուրիշներին, իսկ երբ ուզում եմ, որ ինձ լսեն, չեն լսում ուղղակի: Չեն լսում, բայց խոսում են, անկապ ինչ-որ բաներ ասում, յանի խորհուրդներ տալիս: Իսկ ինքը իրոք լսում ա: Եթե չիմանա ինչ ասել, ուղղակի կասի որ չգիտի, եթե կարծի, որ ես սխալ եմ, կասի որ սխալ եմ: Եթե ինձ հերթական անգամ ինքնախարազանեմ ու դա արդարացված լինի, ինքն էլ կմիանա ինձ, հակառակ դեպքում` ինձ ինձանից կպաշտպանի: Ինքը էն մարդկանցից ա, որոնք կամա թե ակամա ինձ մոտիվացնում են: Ու ես սիրում եմ իրան գրկել:

    Հիմա կթվա թե մենք մտերիմ ընկերներ ենք: Ու ամենահետաքրքիրը հենց էդ ա` մենք... մենք ախր չգիտեմ, մենք կարող ա ընկերներ ենք, բայց ինքը տարբերվում ա իմ մնացած բոլոր ընկերներից ու իրա հանդեպ զգացածս էլ ա տարբեր: Մեր կուրսում մի հատ աղջիկ կա, որի խորին համոզմամբ Թամուշը իրա լավագույն ընկերուհին ա: Այ էդ մեկին չեմ հավատում: Չի կարա նման բան լինի, որովհետև ինքը տեսնում ա մենակ էնքանը, ինչքան Թամուշը ցույց ա տալիս բոլորին:

    Ես գիտեմ իրա համարյա բոլոր գաղտնիքները, ինքն էլ` իմը: Ինքը ինձ ա պատմում իր վեց կատուների մասին ամենաստից ու անկարևոր թվացող բաները, ես էլ բացատրում եմ թե սովորածս նոր հիերոգլիֆը մասնիկների ինչ հերթականությամբ պետք է գրել: Ու ինքը նաև էն մարդկանցից մեկն ա, ում մաշկի բույրը ես տարբերում եմ մյուսներից: Բայց գրողը տանի, մենք իրար ոչ մի թելով կապված չենք: Ամբողջ ամառ մենք չէինք զանգել իրար, չէինք գրել, ես ոչ մի բան իրա մասին չգիտեի, ինքը` իմ, բայց երբ սեպտեմբերին նորից հանդիպեցինք, թվում էր թե ոչ մի բան չի փոխվել, ոչ մի օր չի անցել: Ինձ թվում ա` եթե մի ամառվա փոխարեն տաս տարի անցած լիներ, էլի ոչ մի բան չէր փոխվի:
    Եսիմ, երևի լավ ա ունենալ ընկեր, որից կախվածություն չունես ու ոչ էլ կապվածություն:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.10.2016), Freeman (01.10.2016), John (01.10.2016), laro (01.10.2016), Mr. Annoying (01.10.2016), Smokie (26.11.2016), Մուշու (01.10.2016), Ուլուանա (02.10.2016)

  15. #83
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արի ու տես, որ ամեն օր նորմալ մարդու պես նորմալ կյանքով ապրելը հեչ էլ ձանձրալի չէ: Ու ոչ էլ ձանձրալի ա էն, որ կյանքդ անընդհատ նույն շրջաններն ա գծում:

    Առավոտյան ու երեկոյան նույն ավտոբուսում նույն մարդկանց տեսնելը... էդ անգամ հաճելի ա: Արդեն ուզում եմ ամեն առավոտ բարևել իրանց, ուզում եմ հարցնել թե ոնց են: Երբ ծանոթ դեմքերից ինչ-որ մեկը էդ օրը բացակայում ա, սկսում եմ մտածել թե ինչի չկա. կարող ա հիվանդ ա կամ ուղղակի էսօր իրա հանգստյան օրն ա: Հավես ա նույն մարդկանց դեմքին տրամադրությունների փոփոխությունը կարդալը, տեսնելը որ առավոտ լարված էին, աչքերը անընդհատ շարժվում էին, թվում է ուզում էին փախչել ակնափոսերից, իսկ իրիկունը տուն գնալիս արդեն մի տեսակ հանգիստ են, մի քիչ հոգնած բայց համ էլ խաղաղ ու ենթադրում ես, որ առավոտ անհանգիստ էր բայց երևի ամեն ինչ իր սպասածից ավելի լավ է անցել: Կամ հակառակը: Կամ որ արդեն գիտես` էն կարմրամազ, կապույտ աչքերով կինը Հայկ անունով փոքր տղա ունի, որ միշտ զանգում է մորը, ճշտում թե ուր է հասել ու խնդրում, որ մայրը ինչ-որ բան առնի իր համար, չգիտեմ ինձ միշտ թվում ա, թե Հայկը կինդեր ա ուզում:

    Ամեն օր տեսնում եմ էդ մարդկանց ու եթե կյանքիս մնացած մասն էլ ամեն օր տեսնեմ, երևի չձանձրանամ:

    Մի հատ տատիկ կա, ինքը արցունքագույն աչքեր ունի: Ես վախենում եմ իրեն ուշադիր նայել, որովհետև թվում ա` եթե ուշադիր նայեմ, հայացքս կծակի իրան, էն ապակին, որից պատրաստված է ինքը, կփշրվի: Թվում ա, թե էդ տատին լաց կլինի, երբ տեսնի թե ես ոնց եմ իրեն նայում:

    Մի հատ էլ պապի կա, ինքը ոնց որ "Սպիտակաձյունիկի" միջի էն ճաղատ, անմորուք, սիրուն, փոքր թզուկը լինի: Որ փոքր էի, մի անգամ պապս ասեց` մարդիկ երբ ծերանում են, փոքրանում ու երեխաներ են դառնում: Շատ երկար ժամանակ ես էդ ուղիղ իմաստով էի հասկացել ու սպասում էի, թե երբ ա պապս երեխա դառնալու: Հիմա երբ էդ պապիկին եմ նայում, իմ պապի ասածներն եմ հիշում մարդկանց ծերանալու ու երեխա դառնալու մասին. էս պապին էնքան ա ծերացել, ու երեխա ա դարձել: Պետք ա տեսնել, թե ինքը ոնց ա ժպտում: Կնճիռները թվում ա ամբողջությամբ ծածկում են աչքերը, ժպիտից դեմքը էլ ավելի ա կնճռոտվում, բայց մեկ ա էդ իմ երբևէ տեսած ամենասիրուն ժպիտներից ա: Ես մի տեսակ փշաքաղվում եմ իրա ժպիտից:

    Ամեն առավոտ ես անցնում եմ նույն ծառերի մոտով ու տեսնում եմ թե օր օրի ոնց են ծառերը գունափոխվում. կանաչ տերևները սկսում են դեղնել, դեղնում են սկզբում եզրերը, հետո ամեն օր դեղին գծերը ավելի ու ավելի են առաջանում մինչև ծածկում են ողջ տերևը: Հետո եթե տերևը չի ընկնում, սկսվում է երկրոդ փուլը. արդեն դեղին տերևը սկսում է շագանակագունել: Ամեն անգամ երբ տեսնում եմ թե մի օրվա մեջ ինչքան են փոխվել ծառերը, մտածում եմ` տեսնես իրանք իրենց կողքից տեսնում են: Կամ ասենք էն մի ծառը, որ տենում ա էն մյուսի գունափոխվելը, մտածում ա, որ ինքն էլ ա նույն փոփոխություններին ենթարկվում? Ու հետո մտածում եմ, որ մենք էլ ենք ծառեր, անարմատ ծառեր:

    Հետո էլի քայլում եմ ու ծանոթ պատահական անցորդներ փնտրում ու ամենատարօրինակը` գտնում եմ: Մի կարմիր ուսապարկ կա, չեմ հասցրել ֆիքսել էդ ուսապարկի տերը աղջիկ ա թե տղա, բայց ինքը բացի հինգշաբթի օրերից առավոտ գործի ա ու երբ Հյուսիսային պողոտայում անցորդների մեջ էդ ուսապարկը չեմ նկատում, մի տեսակ անհանգստանում եմ` հանկարծ գործից չուշանա: Ջուր եմ խմում, հեռախոսիս նայում, երգը փոխում, հետո էլի ջուր խմում, որ մի քանի վայրկյան էլ ժամանակ ձգում, որ տեսնեմ` կհայտնվի կարմիր ուսապարկը թե չէ?

    Համալսարանում մի աղջիկ կա, ամեն անգամ, երբ ես ձեռքիս լիքը գրքեր շտապում եմ մի մասնաշենքից մյուսը, պարտադիր պետք ա իրան բախվեմ, գրքերս ձեռքիցս պետք ա թափվեն ու հատակով մեկ ցրվեն, ինքն էլ պետք ա օգնի ինձ դրանք հավաքել: Նենց ռոմանԾիկ ա: Իրա մասին ոչինչ, բացարձակ ոչինչ, բայց հետո որ միջանցքում հանդիպում ենք, ժպտում ենք իրար ու անցնում: Մի տեսակ հավես ա

    Ընդհանրապես, հավես ա, երբ մարդիկ քեզ ժպտում են, դրանից սկսում ես ավելի լայն ժպտալ, իսկ էս վերջերս համարյա միշտ բերանս մինչև ականջներս բաց ա:
    Դասերի ժամանակ կուրսեցիներիս ու դասախոսներիս զննելուց հավես բան չկա: Ես սիրում եմ իրանց լսել անգամ եթե ապուշություններ են ասում, իսկ իրանք միշտ են ապուշություններ ասում: Իսկ որ շատ պարապ եմ լինում ու դասի ժամանակ չգիտեմ ինչ անել, սկսում եմ նույն իրավիճակում հերթով պատկերացնել բոլոր կուրսեցիներիս ու դասախոսներիս, նենց հավես ա, չալարեի, էդքանը կգրեի: Բայց էն օրը գրել էի. շարադրություն պետք ա գրքեինք ես էլ դասախոսիս մասին էի գրել, ով պարզվում ա կես դրույքով կախարդ ա ու ժամանակի մեջ հետ ու առաջ ա անում ու էլ եսիմ ինչեր: Ամենավատը` դասախոսս մտածեց, թե իմ "շարադրության" վհուկը ինքն ա, բայց ես լրիվ ուրիշ դասախոսի նկատի ունեի: Բայց ինքը գնահատեց երևակայությանս թռիչքը

    Մի ժամանակ քայլելու ընթացքում քայլերս հաշվելու բզիկ ունեի: Հիմա, երբ մենակ ավելի շատ եմ քայլում քան ինչ-որ մեկի հետ, էլի սկսել եմ հաշվել քայլերս: Գրադարան գնալու ճանապարհին միշտ հաշվում եմ, բայց կեսից մտքերով եսիմ ուր, եսիմ ինչքան հեռու եմ գնում ու կորցնում հաշիվս:

    Գրադարանում` էն ներքևում մի հատ ոստիկան կա, որ միշտ հարցնում ա, թե ոնց եմ: Դե կարող ա ինքը բոլորին ա հարցնու, բայց ինչ խոսք, հաճելի ա, երբ ուղղակի անծանոթ մարդիկ հարցնում են թե ոնց ես, մի տեսակ կարևոր ես քեզ զգում:

    Գրադարանում էլ բոլոր կամ համարյա բոլոր դեմքերը ծանոթ են: Արդեն գիտեմ, թե ով երբ կգա ու երբ կգնա, ինչ կկարդա ու թե որտեղ ա հավանաբար սովորում: Երբ ինչ-որ մեկը ուշանում ա իր սովորական ժամից, մտածում եմ, որ երևի էդ օրը ուղղակի դասերը ուշ են վերջանում կամ որ գործեր ունի: Երբ հոգնում եմ կարդալուց, սկսում եմ մարդկանց ուսումնասիրել: Ինձ թվում ա` բոլորի դեմքերն ու դիմագծերը արդեն անգիր գիտեմ:
    Հետո ես արդեն գիտեմ, թե երբ որ գրադարանավարուհու հերթափոխն ա ու գիրք չեմ վերցնում, երբ գիտեմ որ էն 2 վհուկներն են լինելու
    Ու դուք ընդհանրապես տեսել եք թե ինչ սիրուն ա Ազգային գրադարանի ընթերցասրահի առաստաղը? Ախր իրոք սիրուն ա: Էսօր պառկած առաստաղին էի նայում ու հետո չգիտեմ ինչի սկսեցի մտածել` արդյոք երբևէ ինչ-որ մեկի մտքով անցել ա էն ամենավերևի պատուհանները սրբել

    Հետո հավես ա դասերը վերջացրած գրադարանից դուրս գալն ու իրիկվա սառը օդը շնչելը: Հավես ա էդ ժամանակ ինչ-որ մեկին զանգելը ու մինչև կանգառ հասնելը հետը խոսելը:
    Ու ավտոբուսի բարեհամբույր վարորդներն են հավես: Ու մեկ էլ կանգառից տուն քայլելիս կողքովդ քայլող անտուն կատուները: Ու չվառվող լապտերները: Ու վառվողներն էլ: Ընդհանրապես, հավես ա ապրելը:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.10.2016), Cassiopeia (08.10.2016), laro (05.10.2016), Mr. Annoying (03.10.2016), Smokie (26.11.2016), Փոքրիկ շրջմոլիկ (10.10.2016)

  17. #84
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր լիքը անկապ քայլել եմ: Սկզբում որոշել էի հասնել Անժելենց տուն, տզտզալ մի քիչ, նվնվալ, հետո բազմոցի մի անկյունում բարձերը գրկած քնել ու նախքան էդ ամբողջ ճանապարհը քայլելով գնալ, որ բողոքելու ավելի շատ բան ունենամ: Հետո անընդհատ կողքովս կանաչ, դեղին, կարմիր, կանաչ, դեղին, սև, կանաչ, դեղին, դեղին ծառեր էին անցնում ու թվում էր, թե ես եմ ծառը: Չեմ հիշում, թե սկզբում ինչ էի մտածում, բայց վերջում` երբ համարյա Անժելենց տուն էի հասնում, մտածում էի, որ մենք մեր սիրած մարդկանց խառնուրդն ենք: Ուզենք թե չուզենք մենք մեր մեջ պահում ենք մեր սիրած մարդկանցից ինչ-որ կտորներ տարբեր չափերի, մեծ ու փոքր, սուր ու բութ եզրերով, մենք ունենք ժեստեր, որ մերը չեն, մեր սիրած մարդկանցն են, ունենք բառեր, տոներ, հայացքներ, մտքեր, ձայներ, բնավորություններ, որ էլի մերը չեն, իրանցն են: Մեր մեջ խառնված են մեր սիրելի մարդկանց սիրելի կամ չսիրելի գծերը: Մենք իրանց խառնուրդն ենք: Բայց տենց էլ չհասկացա` մենք սիրում ենք էդ մարդկանց, որովհետև մեր մեջ իրանց նման, իրանցից ինչ-որ մասնիկ կա, եղել ա նախքան իրանց հանդիպելը թե մենք էդ խառնուրդն ենք դարձել իրանց սիրելու հետևանքով? Եսիմ է:

    Հետո ես Անժելենց տուն հասա, իրենք ինձ մեխակով, դարչինով ու ուրիշ համով համերով չայեր տվեցին ու ես մոռացա, որ որոշել էի նվնվալ:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 08.10.2016, 22:58:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.10.2016), Cassiopeia (08.10.2016), Freeman (08.10.2016), John (09.10.2016), kitty (09.10.2016), laro (10.10.2016), Mr. Annoying (09.10.2016), Smokie (26.11.2016), Արէա (09.10.2016), մարիօ (09.10.2016), Մուշու (08.10.2016), Փոքրիկ շրջմոլիկ (10.10.2016)

  19. #85
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օր տուն չէի գնացել: Սկզբում` Գյումրի: Գյումրին սարսափելի սիրուն քաղաք ա ու իմ իմացած գյումրեցիներն էլ սարսափելի լավն են:
    Հաջորդ օրը` Անժելենց տուն իբր օգնելու համար, բայց թարգմանությունը անելիս զգում եմ, որ քնում եմ ստեղնաշարին, որոշեցի առավոտ շուտ վերջացնել: Բայց առավոտ էլ քնած մնացի ու հազիվ վազելով դասի հասա: Նախորդ օրը քեռուս աղջկա հետ հանդիպումը հետաձգել էի, որ իբր դասից հետո միանգամից տուն գնամ, լողանամ ու քնեմ, բայց բնականաբար տենց չէղավ: Հետո երբ գրադարանից տուն էի գնում, որոշեցի քայլել ծառերիս մոտ. երկու օր ա չէի տեսել ու հաստատ ահագին գունափոխված կլինեին: Ու իրոք, համարյա լրիվ դեղին էին: Հետո 2 ավտոբուս բաց թողեցի, որովհետև իբր չէի ուզում ճխլվելով տուն հասնել, բայց սպասելու ընթացքում հասկացա որ ուզում եմ շուտ տուն հասնել թեկուզ լինի ճխլվելով: Ու հետո մտածում էի, որ ինչքան էլ թափառական լինեմ, ինչքան էլ ինձ համար հաճելի լինի նոր բաներ բացահայտելը, անծանոթ տեղերում կորելը, մեկ ա ես տուն եմ ուզում: Որ ամեն անգամ երբ ոտքերս լրիվ կոշտուկներով պատվեն, թվա թե քայլելուց կմեռնեմ, չուզեմ ոտքերս շարժել, կոկորդս ցավի անգամ շնչելուց ու մտածեմ թե գլուխս մետաղից ա պատրաստված, որը ուղղակի չափազանց տաքացել ա, որ երբ հոգնեմ ամեն ինչից, վերցնեմ ու տուն գնամ:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.10.2016), Freeman (11.10.2016), laro (12.10.2016), Mr. Annoying (11.10.2016), Smokie (26.11.2016), Մուշու (15.10.2016)

  21. #86
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվելու մասին

    Հեչ հաշվել եք թե օրվա ընթացքում քանի հոգու եք բարևել? Կամ քանի քայլ ա լսարանի վերջին նստարանից մինչև գրատախտակը? Քանիսն աստիճանները համալսարանի երկրորդ մասնաշենքի 2-րդից 4-րդ հարկերը ընկած հատվածում? Փողոցում լամպերից քանիսը չեն վառվում? Քանի գիրք է գրված գրապահարանի մի գրադարակում ու էդ գրքերից քանիսը կապույտ կազմ ունեն? Նկարում ժպտալիս իրա ատամներից քանիսն են երևում? Իսկ ես հաշվում եմ: Հաշվում եմ ամեմաանկապ, ամենաանպետք բաները: Հոգնել եմ քայլելուց, հաշվում եմ քայլերս: Ու հետո գալիս ա մի պահ, որից հետո էլ քայլելս չեմ զգում, մենակ թվեր են... 126, 127, 128, 129, 191... ու էդ պահից հետո թվերի հաջորդականությունն էլ ա կորցնում իրա իմաստը... 191, 326, 13, 73, 1000...

    Հետո մեկ-մեկ թվում ա, թե բացի հաշվելուց ուրիշ ոչինչ չի մնացել անելու: Ու ես հաշվում եմ ստացածս զանգերը, գրածս sms-ները, անցած աշնան օրերը, հինգշաբթիները, նոր-տարիները... Հաշվում եմ: Անկապ: Հենց նենց: Ուղղակի: Եսիմ: Երևի որովհետև մեկ-մեկ հաշվելուց բացի անելու ուրիշ ոչինչ չի մնում:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.10.2016), Freeman (13.10.2016), Mr. Annoying (13.10.2016), Smokie (28.11.2016), Արէա (14.10.2016), մարիօ (16.10.2016), Մուշու (15.10.2016)

  23. #87
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակնոցիversary

    8 տարի առաջ էս օրը առաջին անգամ ես օպտիկական ակնոցներ կրեցի: Էն ոնց էի ուրախացել, որ կարճատես եմ: Աննորմալ էի թե ինչ, չգիտեմ, բայց էդ օրը կյանքիս ամենաերջանիկ օրերից էր: Ուրախ էի, որ կկարողանամ առանց կկոցելու նորմալ տեսնել աշխարհը, բայց ավելի շատ ուրախ էի, որ վերջապես ակնոց եմ դնելու: Ոնց էի հուզվում էդ օրը: Շրջանակը ընտրելը չնայած ես մտքումս վաղուց որոշել էի թե ինչպիսին եմ ուզում լինի ակնոցս, բայց վախենում էի, որ կլոր շրջանակներ չեն լինի: Բայց կային: Իմ առաջին ակնոցը... Երևի 12 անգամ ակնոց եմ փոխել էս տարիների ընթացքում, բայց մեկ ա առաջին ակնոցիս չափ ոչ մեկին չեմ սիրել: 11 տարեկան էի էն ժամանակ, Հարի Փոթերին նոր բացահայտած, ես կլոր ակնոց ունեի ու ինձ էլ մի տեսակ փոթերոտ էի զգում: Երանելի ժամանակներ էին:

    Ու հետո ոնց էի լաց լինում, երբ կոտրեցի ակնոցս: Էն ակնոցս, որով քնում ու արթնանում էի: Էն կախարդական ակնոցս: Դրանից հետո էլ կլոր շրջանակներով չառա: Եսիմ, երևի վախենում էի որ էլի կկոտրեմ ու ամեն անգամ դրանց հետ կկոտրվի նաև էդ ակնոցների մեջ եղած կախարդանքը, էնքան մինչև կախարդանքի կոտրվելը կդառնա սովորական:

    Կոտրված ակնոցս դեռ պահում եմ: Պահարանի մի անկյունում դրված ա: Ու չեմ թափում: Չգիտեմ ինչի: Պահում եմ: Թող մնա էդպես:

    Ու էսօր արդեն ութ տարի:
    Շնորհավոր:
    Ինձ հուշեցին, որ կարելի ա էս տոնին անուն տալ` ակնոցիվերսարի: Ուրեմն ուրախ ակնոցիվերսարի ինձ

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.10.2016), laro (16.10.2016), Mr. Annoying (14.10.2016), Smokie (15.10.2016), Մուշու (15.10.2016)

  25. #88
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծաղիկներ Էլջերնոնի համար

    Ասում ա. "Its easy to make frends if you let pepul laff at you. Im going to have lots of frends where I go".

    Երևի բոլորիս մեջ էլ, ինչ-որ տեղ, թաքուն, մի Չարլի Գորդոն ա ապրում ու երբ մենք բավականաչափ խելացի ենք դառնում, էդ Չարլին մեռնում ա: Ու քանզի մենք բոլորս ուզում ենք խելացի լինել, ժամանակի ընթացքում բոլորս էլ սպանում ենք մեր Չարլիին:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.10.2016), Mr. Annoying (16.10.2016), Smokie (03.11.2016), Ուլուանա (16.10.2016)

  27. #89
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտ ասեցին, որ համալսարանից մի աղջիկ է մահացել: Հետո ասեցին որ Հռիփսիմեն է: Հետո էլ` ավտովթար է եղել:

    Էս տարվա մեջ արդեն երկրորդ հասակակիցս է մահանում երկուսն էլ ավտովթարից: Մի քանի ամիս առաջ մտքովս չէր անցնի, որ մեկը, ով իմ տարիքին է, կարող է մեռնել:

    Հետո ֆեյսբուքը լցրեցին մահացած աղջկա նկարներով, ցավակցական գրառումներով: Ուսխորհրդի էջն էր ցավակցում հարազատներին, ասում թե ինչքան լավն էր ինքը, ինչքան բարի, կյանքով ու երազանքներով լի: Ուսխորհրդի նախագահը հոգու տառապանքը արտահայտող բառեր չէր գտնում: Հետո լիքը անկապ կուրսեցիներ, որոնք էլի հոգու պարտքն են համարում աղջկա նկարը տարածելն ու չպատկերացնելը թե առանց իրա ոնց են ապրելու: Ու հարյուրներով լայքեր, որ նկարվում են էդ փոստերի տակ:

    Գրողը տանի, ոնց են մարդիկ կարողանում գրել մեկի մասին, ում տեսել են մենակ շաբաթական մի անգամ հոսքային առարկաների ժամանակ ու ֆիզկուլտուրայի ժամին, եթե ընդհանրապես գնացել են էդ դասերին: Ոնց են մարդիկ հիմա մտերիմ համարում մեկին ում բացակայությունը կենդանության օրոք չէին էլ նկատի: Տեսնես քանի հոգի կսիրի ինձ, եթե վաղը որոշեմ մեռնել: Քանի հոգի չի իմանա թե ոնց է ապրելու առանց ինձ? Քանի հոգի չի կարողանա "էդ անտանելի ցավը ներսում պահել"?

    Ու իրանցից ոչ մեկը չգիտի, թե ինչ երազանքներ ու նպատակներ մեռան էսօր: Ինքը էլ չի կարդա էն բոլոր գրքերը, որ որոշել էր կարդալ: Չի նայի էն ֆիլմերը, որ էս շաբաթ-կիրակի պետք է նայեր: Չի գնա էն տեղերը, որտեղ ուզում էր գնալ: Չի ծանոթանա էն մարդկանց հետ, որոնց հետ կարող էր ծանոթանալ: Լիքը բաներ, որ կարող էին լինել, էլ չեն լինի, որովհետև էսօրը էս օրն էր:

    Վաղն էլ կանցնի ու մարդիկ կմոռանան իրան: Իրան էլ, ժպիտն էլ, ձայնն էլ ու թե ինչքան լուսավոր էր ինքը: Մարդիկ մոռանում են էն ամենը, ինչ կարող է խանգարել իրենց երջանիկ լինել ու ապրել: Մարդիկ հակված են ապրելու անկախ ամեն ինչից:

    Մի քանի ամիս առաջ չէի մտածի, որ կարող ա իմ տարիքին ինչ-որ մեկը մեռնի: Բայց դե մարդիկ մեռնում են: Մեռնում են բոլորը. մեծ ու փոքր, երիտասարդ ու տարեց, գեղեցիկ ու տգեղ, ծնված ու անգամ չծնված են մարդիկ մեռնում: Ուղղակի էդ բոլոր մահերը վերացական են: Երբ լսում ես, որ Սիրիայում 500 երեխա է մահացել, փշաքաղվում ես, ինչ-որ բան ներսումդ ցավում ա, որովհետև երեխաներ էին վերջիվերջո: Բայց էդ չի համեմատվի էն ցավի հետ, որ զգում ես, երբ մահանում է քո ճանաչած մարդկանցից մեկը: Անգամ եթե իր հանդեպ առանձնապես ջերմ զգացմունքներ չես ունեցել, գլխիցդ չես կարողանում իրան հանել: Երևի որովհետև դու գիտես կամ գոնե պատկերացնում ես էն ամենը ինչ մահացել է իր հետ: Երևի որովհետև մահը էդ ժամանակ քեզ ծանոթ դեմք է ստանում ու դու սարսափում ես: Սարսափում ես, որովհետև էն մարդը, ով մի քանի ժամ առաջ կար, իսկ հիմա դիակ է, քեզանից ոչնչով չէր տարբերվում: Հասկանում ես, որ կարող ա էսօրը լինի կյանքիդ վերջին օրը ու հաջորդ օրը մարդիկ քո նկարի վերևում ցավակցություններ ցիտեն:

    Ու կյանքդ թվում է թե ավելի արագ է ընթանում ու դու էլ ես ավելի արագանում, որովհետև դու ուզում ես հնարավորինս շատ բաներ հասցնել: Որովհետև գիտես` սենց թե նենց ամեն ինչ չէ, որ կհասցնես:

    Ու հետո հասկանում ես, որ ուրիշների մահերը սովորեցնում են քեզ ապրել:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (20.10.2016), laro (18.10.2016), Mr. Annoying (18.10.2016), Smokie (28.11.2016), Մուշու (19.10.2016), Ուլուանա (20.10.2016)

  29. #90
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ֊մեկ դեպրեսվելու պահանջ եմ զգում։ Երբ ամեն ինչ համարյա հոյակապ ա կամ համենայն դեպս կողքից նայելիս հոյակապ ա թվում, երբ դեպրեսվելու որևէ ակնհայտ պատճառ չկա, ուզում եմ վերցնել ու դեպրեսվել, գլուխս թաղել Վերմակլենդի թագավորությունում ու լացելու չափ Բոբ Դիլան ու Լուիս Արմսթրոնգ լսել։ Ու որ բարձր ձայնով լաց լինեմ, որ անգամ ագռավները վախենան ու փախնեն։ Ու ուզում եմ որ էդ ժամանակ ինձ գրկեն էն մարդիկ, որոնք ուզում եմ գրկեն։ Որ թողնեն գլուխս իրանց գիրկը դնեմ կամ թևը մտած տզզամ։ Որ ինձ չայ տան, մազերիցս քաշեն, կանաչ մատիտով դեմքիս գազարագույն ձնեմարդ նկարեն։ Մեկ֊մեկ ուզում եմ դեպրեսվել ու որ դեպրեսված ժամանակ ինձ երես տան։ Բայց սովորաբար էդ մարդիկ չեն իմանում դեպրեսիաներիս մասին ու ես դրանից ավելի եմ դեպրեսվում։ Նենց տարօրինակ ա։

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.10.2016), Mr. Annoying (24.10.2016), Smokie (03.11.2016), Մուշու (29.10.2016), Ուլուանա (24.10.2016)

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •