Եսիմ, ես չէի ասի, թե ԱՄՆ–ը տենց տիպիկ էքստրավերտ հասարակություն ա, բայց հաստատ ինտրովերտ էլ չի։ Ասենք, Հայաստանի համեմատ ինտրովերտ ա, Սկանդինավյան երկրների համեմատ՝ էքստրավերտ։ Բայց, այ, small talk–ը, որ տիպիկ ամերիկյան երևույթ կարելի ա համարել, ահագին համը հանում ա
։ Ուղղակի էստեղ սենց մի պահ կա. ԱՄՆ–ում էդ small talk–ը, կարելի ա ասել, զուտ քաղաքավարական ժեստ ա, իսկ, օրինակ, Հայաստանում՝ ինքնաբուխ ու բնական պահանջ։ Ուրիշ բան, որ ԱՄՆ–ի ու Հայաստանի small talk–երն էլ են իրարից ահագին տարբերվում։ ԱՄՆ–ում մարդիկ լրիվ առանց հետաքրքրության ու պատասխանի ակնկալիքի ամեն պատահած ծանոթ ու անծանոթի կարող են ասել՝ Hi, how are you?, ու դրանից ավել չխորանալ, իսկ Հայաստանում ցանկացած small talk "big talk"–ի վերածվելու միտում ունի
։
Էջանիշներ