Մեկ ակնթարթի լուսաբաց
Այդ լուսաբացին, երբ կրկին օդանցիկից անցած
թույլ քամին վարսերիդ կփաթաթվի,
Եվ պատուհանից շունչը արևի լույսի տեսքով ու կարոտով
կդիպչի կոպերիդ ու կարթնացնի անուշ քնից,
Ինչպես ամեն լուսաբաց այն կընդգծի տեսքդ աստվածու-
հու և քո շուրթերին ժպիտ կգծվի,
Ինչպես ամեն լուսաբաց կցանկանաս կրծքիցս պոկել շուրթերդ
ու համբույր առնել իմ պարանոցից:
Սովորական, իմ ու քո լուսաբացն է, մեզ նոր օր, նոր
գվգվանքներ, նոր համբույրներ է բերում,
Բայց և անսովոր,այդ լուսաբացը վախ կներշնչի սրտիդ,հենց
հասկանա,որ միայնակ ես իրեն դիմավորում,
Ախ, դու գիտես,գիտես,թե ինչպես եմ ես սիրում,երբ գրկումս
ես քուն մտնում, գրկումս էլ արթնանում,
Եվ չգիտես, թե հանուն ինչի եմ այս առավոտ ես ինձ
իմ ամեն օրվա բաղձալիից զրկում:
Երբևիցէ մտածե՞լ էիր, որ մի օր կարող ես արթնանալ
ու սկսել փնտրել իմ շնչառությունը,
Փնտրել իմ ափերը, իմ գիրկը փնտրել ու այդպես էլ
չգտնել, կցանկանաս աչքերդ բացել,
Եվ շուրթերիդ այդժամ կզգաս այն վարդերի սառնությունը,
որ կփարատեն սրտիդ անհանգստությունը,
Այնուհետև իմ շուրթերի ջերմությունը, որ մեկ ակընթար-
թում արդեն հասցրել էիր այնքա~ն կարոտել:
Վերջապես կարող ես բաց անել աչքերդ ու
սենյակով մեկ նրանց փայլը շաղ տալ,
Կարող ես տեսնել վարդերով կարված անկողինը,
որոնք յուրովի արտացոլանք են ստանում,
Երբ քո փայլն իրենց մարմնին ես նետում հայացքով
ու ստիպում ես կենդանանալ,
Այդ նույն հայացքով շուրջդ դրախտի վերածում,
ինքդ էլ դրախտի փերի ես դառնում:
Ավելացվել է 3 րոպե անց
Առաջին անգամ կարդալոից կարող ա շատ նախադասոիթյուններ մյուսների հետ անկապ թվան...
Ավելացվել է 3 րոպե անց
Ժող ջան հանկարծ չգրեք, թե լավ չի:
Էջանիշներ