User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Անարխիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Անարխիզմի մասին կան շատ տարբեր կարծիքներ, վերջին ժամանակներս էլ նկատել եմ, որ ով ասես իրեն անարխիստ է «հռչակում»։ Գումարած սրան, անարխիզմը շատ դեպքերում բացասական երևույթ են համարում, հիմնականում՝ անարխիզմի մասին հեռու բարեկամից լսած լինողները։

    Ի՞նչու են անարխիզմը համարում բացասական երևույթ։ Անարխիզմն ինչպե՞ս կարող է ազդել հասարակության վրա։
    Էդ Ձեր ասած «հեռու բարեկամից լսածները» ամենայն հավանականությամբ անարխիզմը նույնացնում են անարխիայի հետ, որը հիմնականում գործածվում է ամենաթողության, անտերության ու անօրենության վիճակի հետ։ Օրինակ, հաճախ ենք ասում, որ մեր երկրում անարխիա է տիրում՝ նկատի ունենալով, որ ամենաթողություն է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսի հաշվին է գործում ու ապրում, ոչ պատիժ կա, ոչ պատասխանատվություն։ Բայց որ խորանանք, շատ չեն սխալվում էդպես ընկալողները, քանի որ անարխիզմն էլ հասարակական կարգ է, որ ենթադրում է պարտադրված օրենքի, իշխանության, այսպես կոչված «վերին ատյանների» բացակայություն, ինչն էլ ակամա ասոցիացվում է նույն էդ ամենաթողության, անկարգության ու քաոսային վիճակի հետ։ Բնականաբար, ոչ ոք չի պատկերացնում, թե անարխիզմի դեպքում բոլոր մարդիկ պուպուշ են ու իրար հետ պուպուշավարի համագործակցելով՝ համընդհանուր արդարության, բարեկեցության ու խաղաղության մթնոլորտ են ապահովում առանց վերևից կառավարվելու ու որոշակի պահվածքի պարտադրանքի, ինչպես որ ակնկալվում է։ Ու իզուր չի, որ անարխիզմով առաջնորդվող հասարակություններ գործնականում գոյություն չունեն ու որպես այդպիսին՝ կարծեմ գոյություն չեն էլ ունեցել երբևէ, քանի որ անարխիզմն, ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու. հավասար կարգավիճակով համագործակցությունն, իհարկե, շատ սիրուն է հնչում, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում այն պարզապես չի գործում. նման փորձերը վաղ թե ուշ դատապարտված են ձախողման։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ հասարակության մեջ կամ համայնքում անարխիզմը կարող է երկար գոյատևել։ Մարդիկ, իրենց բնույթից ելնելով, ուղղակի թույլ չեն տա էդպիսի բան։

    Հ.Գ. Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (02.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •