User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Անարխիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անարխիզմ

    Անարխիզմի մասին կան շատ տարբեր կարծիքներ, վերջին ժամանակներս էլ նկատել եմ, որ ով ասես իրեն անարխիստ է «հռչակում»։ Գումարած սրան, անարխիզմը շատ դեպքերում բացասական երևույթ են համարում, հիմնականում՝ անարխիզմի մասին հեռու բարեկամից լսած լինողները։

    Ի՞նչու են անարխիզմը համարում բացասական երևույթ։ Անարխիզմն ինչպե՞ս կարող է ազդել հասարակության վրա։

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը

    Էդ Ձեր ասած «հեռու բարեկամից լսածները» ամենայն հավանականությամբ անարխիզմը նույնացնում են անարխիայի հետ, որը հիմնականում գործածվում է ամենաթողության, անտերության ու անօրենության վիճակի հետ։ Օրինակ, հաճախ ենք ասում, որ մեր երկրում անարխիա է տիրում՝ նկատի ունենալով, որ ամենաթողություն է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսի հաշվին է գործում ու ապրում, ոչ պատիժ կա, ոչ պատասխանատվություն։ Բայց որ խորանանք, շատ չեն սխալվում էդպես ընկալողները, քանի որ անարխիզմն էլ հասարակական կարգ է, որ ենթադրում է պարտադրված օրենքի, իշխանության, այսպես կոչված «վերին ատյանների» բացակայություն, ինչն էլ ակամա ասոցիացվում է նույն էդ ամենաթողության, անկարգության ու քաոսային վիճակի հետ։ Բնականաբար, ոչ ոք չի պատկերացնում, թե անարխիզմի դեպքում բոլոր մարդիկ պուպուշ են ու իրար հետ պուպուշավարի համագործակցելով՝ համընդհանուր արդարության, բարեկեցության ու խաղաղության մթնոլորտ են ապահովում առանց վերևից կառավարվելու ու որոշակի պահվածքի պարտադրանքի, ինչպես որ ակնկալվում է։ Ու իզուր չի, որ անարխիզմով առաջնորդվող հասարակություններ գործնականում գոյություն չունեն ու որպես այդպիսին՝ կարծեմ գոյություն չեն էլ ունեցել երբևէ, քանի որ անարխիզմն, ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու. հավասար կարգավիճակով համագործակցությունն, իհարկե, շատ սիրուն է հնչում, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում այն պարզապես չի գործում. նման փորձերը վաղ թե ուշ դատապարտված են ձախողման։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ հասարակության մեջ կամ համայնքում անարխիզմը կարող է երկար գոյատևել։ Մարդիկ, իրենց բնույթից ելնելով, ուղղակի թույլ չեն տա էդպիսի բան։

    Հ.Գ. Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (02.11.2016)

  4. #3
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը, որպես բանական էակ, առանց տարբեր տեսակի իշխանությունների, կանոնների, պատվիրանների ու հոդվածների ունակ չէ՞ ղեկավարել ինքն իրեն, պատասխանատվություն կրել ինքն իր առաջ։

    ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու.
    Չե՞ս կարծում, որ դրա պատճառը էնա, որ մարդուն «իշխանությունները» չեն տվել այլ հնարավորություններ, սահմանափակել են արհեստականորեն, ու մարդ կոչվող երևույթին թույլ չեն տվել տեսնել ապրելու մյուս կողմը՝ ղեկավարելուց ու ղեկավարվելուց էն կողմ։

    Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Ես նույնպես, որովհետև անարխիզմն ավելի շատ կապում եմ հոգեբանության հետ, քան քաղաքականության։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (06.11.2016)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ Ձեր ասած «հեռու բարեկամից լսածները» ամենայն հավանականությամբ անարխիզմը նույնացնում են անարխիայի հետ, որը հիմնականում գործածվում է ամենաթողության, անտերության ու անօրենության վիճակի հետ։ Օրինակ, հաճախ ենք ասում, որ մեր երկրում անարխիա է տիրում՝ նկատի ունենալով, որ ամենաթողություն է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսի հաշվին է գործում ու ապրում, ոչ պատիժ կա, ոչ պատասխանատվություն։ Բայց որ խորանանք, շատ չեն սխալվում էդպես ընկալողները, քանի որ անարխիզմն էլ հասարակական կարգ է, որ ենթադրում է պարտադրված օրենքի, իշխանության, այսպես կոչված «վերին ատյանների» բացակայություն, ինչն էլ ակամա ասոցիացվում է նույն էդ ամենաթողության, անկարգության ու քաոսային վիճակի հետ։ Բնականաբար, ոչ ոք չի պատկերացնում, թե անարխիզմի դեպքում բոլոր մարդիկ պուպուշ են ու իրար հետ պուպուշավարի համագործակցելով՝ համընդհանուր արդարության, բարեկեցության ու խաղաղության մթնոլորտ են ապահովում առանց վերևից կառավարվելու ու որոշակի պահվածքի պարտադրանքի, ինչպես որ ակնկալվում է։ Ու իզուր չի, որ անարխիզմով առաջնորդվող հասարակություններ գործնականում գոյություն չունեն ու որպես այդպիսին՝ կարծեմ գոյություն չեն էլ ունեցել երբևէ, քանի որ անարխիզմն, ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու. հավասար կարգավիճակով համագործակցությունն, իհարկե, շատ սիրուն է հնչում, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում այն պարզապես չի գործում. նման փորձերը վաղ թե ուշ դատապարտված են ձախողման։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ հասարակության մեջ կամ համայնքում անարխիզմը կարող է երկար գոյատևել։ Մարդիկ, իրենց բնույթից ելնելով, ուղղակի թույլ չեն տա էդպիսի բան։

    Հ.Գ. Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Կարծում եմ՝ վառ օրինակը, որ անարխիզմն ուղղակի մարդու խելքի բանը չի ու ինչ-որ պահից դատապարտված ա ձախողման, Քրիստիանիան ա։ Էստեղ ամեն ինչ սկսվել ա օրենքների, կարգի ու ղեկավարների բացակայությամբ, բայց տարիների ընթացքում տեղի բնակիչները ստիպված են եղել մի քանի պարզ օրենք մտցնել, որովհետև քաղաքը վերածվել էր նարկոդիլերների կռվի դաշտի։ Ճիշտ ա՝ գոյություն ունեցող օրենքները պետությունների օրենքների համեմատ շատ ավելի պարզ են ու քանակով փոքր, բայց դե ամեն դեպքում կան:

    Ու պլյուս ազատ համարվող էս հասարակությունը եքա քննություններ-ինտերվյուներ ա անցկացնում, երբ իրենց մոտ տարածք ա ազատվում, ու նոր բնակչի պիտի թույլ տան գա: Նենց որ անարխիզմն ուղղակի աշխատող բան չի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (02.11.2016)

  8. #5
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մի մարդու վրա, անարխիզմը դրական կարո՞ղ է ազդել։

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ վառ օրինակը, որ անարխիզմն ուղղակի մարդու խելքի բանը չի ու ինչ-որ պահից դատապարտված ա ձախողման, Քրիստիանիան ա։ Էստեղ ամեն ինչ սկսվել ա օրենքների, կարգի ու ղեկավարների բացակայությամբ, բայց տարիների ընթացքում տեղի բնակիչները ստիպված են եղել մի քանի պարզ օրենք մտցնել, որովհետև քաղաքը վերածվել էր նարկոդիլերների կռվի դաշտի։ Ճիշտ ա՝ գոյություն ունեցող օրենքները պետությունների օրենքների համեմատ շատ ավելի պարզ են ու քանակով փոքր, բայց դե ամեն դեպքում կան:

    Ու պլյուս ազատ համարվող էս հասարակությունը եքա քննություններ-ինտերվյուներ ա անցկացնում, երբ իրենց մոտ տարածք ա ազատվում, ու նոր բնակչի պիտի թույլ տան գա: Նենց որ անարխիզմն ուղղակի աշխատող բան չի:
    Ես էլ էի գրառումն անելիս Քրիստիանայի մասին հիշել որպես մի հասարակություն, որտեղ անարխիզմի համար կարծես ամենաբարենպաստ պայմանները կային, բայց, փաստորեն, նույնիսկ նման ազատ ու փոքր համայնքում էլի չգործեց։

    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մի մարդու վրա, անարխիզմը դրական կարո՞ղ է ազդել։
    Մի մարդու վրան ո՞րն է, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Անարխիզմը կարծես մի մարդ չի ենթադրում, այլ մարդկանց համակեցություն, համագործակցություն, չէ՞։ Կամ էլ սխալ եմ հասկանում հարցը։ Կպարզաբանե՞ք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ ես ե՞մ անանիզմ կարդում էս թեմայի անունը։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •