Իմ տղան կաթոլիկ դպրոց չի գնում, սովորական պետական դպրոց է, այսինքն՝ համոզված եմ, որ ստանդարտը դա է հենց։ Դե, գուցե տնայինների քանակն ԱՄՆ–ում ավելի քիչ է, քան Հայաստանի դպրոցներում է, բայց տնայիններ հաստատ կան ու դեռ մանկապարտեզից։ Բայց, օրինակ, իրենք բացի անգլերենից ու մաթեմատիկայից, ևս հինգ առարկա են անցնում հիմա, որոնցից գոնե երեքից կարող էին լինել տնայիններ, բայց չկան։ Էնպես որ երևի տնայինների բացակայության էդ տարածված կարծիքը, որ կա ԱՄՆ–ի դպրոցների մասին, իրականում ուղղակի պակաս ծանրաբեռնվածության հետ է կապված, չգիտեմ։ Բայց ես էլ եմ շատերից լսում անընդհատ, որ, իբր, ԱՄՆ–ի դպրոցներում տնայիններ չեն տալիս։ Չնայած էս երկու առարկաների տնայիններն անելն էլ երբեմն մինչև երկու ժամ կարող են տևել։ Կարծում եմ՝ 5-6 տարեկան երեխայի համար էլի քիչ ծանրաբեռնվածություն չի։
Էջանիշներ