Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Կամքին հակառակի հարց չի, այլ հասարակության մեջ ընդունված կանոն: Ու էդ շատ կարևոր ա, որ ինքն իրա ոտով ա գնում, որովհետև էդպես ա ընդունված, որ սինգլ մարդը պիտի նոր մեկին գտնի, թե չէ վերջը վատ կլինի:

Իսկ երկրորդ կես գտնելու ձևերը լրիվ արտացոլում ա մեր օրերի դեյթինգ կուլտուրան, որ հանդիպում ու սկսում են հավայի ընդհանրություններ փնտրել: Ֆիլմի գլխավոր թեման հենց մեր օրերի դեյթինգ կուլտուրայի վրա ղժժալն ա: Ու կարճատեսին կարճատեսի հետ միավորելն էլ հենց դրա ծայրահեղ դրսևորումներից ա: Ասենք էն սուտի քթից արյուն բերելն էլ շատ նման ա, թե ոնց են մեր օրերում լիքը տղաներ կամ աղջիկներ սուտի ձևացնում, թե կոնկրետ երաժշտի են լսում կամ կոնկրետ կինո են սիրում, որ դիմացինի դուրը գան:

Նաև ղժժում ա, որ մեր հասարակությունը հավատացած ա, որ վատ ա սինգլ լինելը: Իսկ անտառում էն փախստականների տարածքում էլ ղժժում ա որոշ «տարբերվող» մարդկանց վրա, որոնք համոզված են, որ սինգլ լինելն ա ճիշտ:

Ինձ թվում ա՝ շատ լուրջ ես ընդունել ֆիլմը:
Հա բայց նենց էր, որ անտառում ապրողներն էլ մի այլ ծայրահեղություն էին: Իրանք էլ կատաստրոֆիկ դեմ էին զույգերին ու նենգ պլաններ էին մշակում զույգերին բաժանելու համար: Ասենք «կարմիր համբույրը» կամ աղջկան կուրացնելը ֆանատիկություն էր, կարելի էր թողել մարդիկ հանգիստ ապրեն: Ֆիլմում միջին ասվածը չկար:

Համաձայն եմ որ շատ լուրջ եմ ընդունել ֆիլմը:

Հ. Գ. Ես էլ ասեմ ինչի եմ դեռ մենակ, փաստորեն պետք ա ստել ու ձևացնել թե նման եմ դիմացինիս :դդդ(էս կատակ իհարկե)