User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Կինոսանտա 3

  1. #76
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցուցակի մեծ մասին ծանոթ չեմ, մի երեք-չորս կինո եմ մենակ տեսել:
    I may be paranoid but no android!

  2. #77
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2016
    Գրառումներ
    38
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Nightrawler
    IMDB 7.9
    ռեժ. Dan Gilroy
    Ֆիլմը մի մարդու մասին է, ով գողությամբ է զբաղվում ապրուստը վաստակելու համար, քանի որ աշխատանք չունի: Եվ օրերից մի օր տեսնելով փողոցում դժբախտ պատահարներ նկարողների, որոշում է ինքն էլ նույնով զբաղվի:
    Ֆիլմը ռեժիսորի համար դեբյուտային է, առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոֆեստիվալում, որպես լավաագույն սցենար եղել է Օսկարի հավակնորդ, իսկ Ջեկ Ջիլլենհոլը որպես լավագույն դերասան ստացել է Ոսկե Գլոբուս:

    Արդեն գրել էի, որ ֆիլմի trailer-ը նայելուց հետո առանձնապես տպավորված չէի, հույս ունեի, որ իզուր չի առաջադրվել Օսկարի և մի օրիգինալ կինո կլինի: Բայց չարդարացրեց իրեն ու շատ լավա, որ Օսկար չի ստացել: Կարծում եմ գաղափարը շատ լավն էր, ուղակի չեն կարողացել ճիշտ կերպով ներկայացնել: Ես անընդհատ ուզում էի առաջ տալ, վերջին 15 րոպեն եմ հետաքրքրությամբ, նայել, չնայած արդեն լինում էր գուշակել, թե ոնց կվերջանա: Հոլիվուդում կերպարները լավ են մտածում, հոգեբանական նկարագիրը շատ ցայտուն է լինում, և կարողանում ես գուշակել, թե տվյալ մարդը կոնկրետ իրավիճակում, ոնց կվարվի: Իսկ Ջեկ Ջիլլենհոլին կարելի է առանձնացնել կինոյից, ինքը իրա դերը լավ կատարեց, իր կերտած կերպարը լավ տպավորվող է: Վերևի գրվածներից հասկացա, որ քիչ մարդու է դուր եկել այս կինոն: Համաձայն եմ, որ բարոյական կինո չի, երևի ռեժիսորն էլ հենց դա է ուզեցել ցույց տալ, քանի որ մեր շրջապատում էլ նման դեպքեր շատ կան, և հենց դա էլ գրավել է շատերին, նաև կինոքննադատներին, բայց կարծում եմ ճիշտ չի մատուցվել: Երկրորդ անգամ չեմ նայի այս կինոն, ու խորհուրդ էլ չեմ տա:
    Մեկ Էլ մի բան նկատեցի ինքը կարևոր բան անելուց միշտ մազերը պոչիկ եր կապում Իմ մոտ ամենաշատը սա է տպավորվել
    Վերջին խմբագրող՝ Sky: 10.10.2016, 21:07:

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (15.10.2016), Quyr Qery (11.10.2016), Անվերնագիր (11.10.2016), Մուշու (11.10.2016), Ռուֆուս (10.10.2016), Վոլտերա (11.10.2016)

  4. #78
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    https://www.kinopoisk.ru/film/645910/
    ЖИТЬ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մենակ տրեյլերը նայելով հասկացա, որ լացացնելու ա։
    Նախնական տպավորությունը շատ լավն ա։
    Վերջապես նայեցի ու, ինչպես և սպասում էի, բավականին ծանր ֆիլմ էր։
    Սյուժեն հարազատ մարդկանց կորստի մասին ա, ու շատ անձնական ֆիլմ ա։ Կարծում եմ ամեն մարդ մի ռեակցիա կտա։ Սա կոմեդիա չի, դրամա չի, որ ասես սաղ ծիծաղելու են կամ տխրեն։ Սաղ ընթացքում դիմացա, բայց վերջի 4 տառերը կոտրեցին ։)

    Վստահ չեմ, որ ինչ որ մեկին խորհուրդ կտայի։

    Դերասանները լավն էին, երաժշտությունը տեղ-տեղ շատ էր առաջ գալիս, բայց ընդհանուր տրամադրությանը լրիվ համապատասխանում էր։
    Շնորհակալ եմ, լավ էր։

    Սյուժեի մասին ոչ մի բան չեմ կարա ասեմ, որտև գլխավորը մարդիկ էին ու իրանց ապրումները։ Սյուժեն լրիվ երկրորդական էր։ Irréversible-ն ձեզ օրինակ։

    Հ.Գ.
    Արդեն իմացել եմ, որ սանտաս Քույր Քերին ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (15.10.2016), Mr. Annoying (11.10.2016), Quyr Qery (11.10.2016), Sky (11.10.2016), Անվերնագիր (11.10.2016), Մուշու (11.10.2016), Ռուֆուս (11.10.2016)

  6. #79
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, կներեք, ինձնից անկախ պատճառներով չկարողացա մասնակցել, բայց խոստանում եմ՝ հաջորդի ժամանակ չի կրկնվի։

    Հավեսով կարդացի քննարկումները, մի երկու բան էլ ուզեցի նայել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. #80
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,671
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Laurence Anyways
    Դե ֆիլմը դեռ չէի նայել,բայց գիտեի թեման ու 65%-ով գիտեի իմ սանտային Եթե անկեղծ լինեմ,սպասելիքներս մեծ չէին:Մտածում էի հերթական ձանձրալի մելոդրաման եմ նայելու ու մի կերպ եմ ինձ զսպելու,որ ընթացքում չանջատեմ:Դե հա,կար նման բան,երբ առաջին 30 րոպեն նայում ու վայելում ես,դրանից հետո սկսվում է մի շրջան,որտեղ ամեն ինչ անտանելի դանդաղ է առաջ գնում ու ձանձրույթը կամաց-կամաց սկսում է քայքայել քեզ:Բայց մինչև էս շրջանը կա աննկարագրելի մեկնարկ,եզակի ֆիլմեր են լինում,որ հենց առաջին րոպեներից կարողնաում են նման գեղագիտական հաճույք պատճառել,կարծում եմ վերջին անգամ նման բան տեսել էի Only Lovers Left Alive-ում:Աննկարագրելի գեղեցիկ կադրեր են ու դրանց հետ շատ ճիշտ է ընտրված երաժշտությունը:Սկզբում արդեն կարելի է զգալ ռեժիսորի հանճարը ու դերասանների հզոր խաղը:
    Իսկ այ 30րդ րոպեից սկսված ձանձրույթը փակվում է,էս դրվագով

    Ֆիլմի ավարտից հետո էս պահը մի 15 անգամ նայել եմ:Ցնդելու բանա ու Քսավյեն էս նկարելա 23 տարեկանում:Արդեն ֆիլմը մտնում է իր երկրորդ շրջանի մեջ,որտեղ հիանում ես կերպարների էմոցիաներով,իսկ ֆիլմի գաղափարի ամբողջապես հասունանում է:Մնում է վերջնական որոշումները,որոնց պետք է պատասխաներ վերջնամասը,բայց մինչև վրջնամասին անցնելը,ստեղ մի հատ հանճարեղ դրվագ կա,որով կրկին չեմ կարող չկիսվել:

    Իսկ վերջնամասը չափից դուրս համահունչ էր ֆիլմի սցենար,բայց կերպարների մտածելակերպին ընդհանրապես համապատասխան չէր:Բայց համենայնդեպս հիացած եմ Քսավյեի ունակություններով ու էս ֆիլմը հիմք հանդիսացավ,որ իրա ֆիլմերը մտնեն իմ ցուցակի մեջ:
    Ընդհանուր ֆիլմը ամփոփելով կունենանք հետևյալը.
    Սովորական ձանձրացնող մելոդրամայի սցենար,շոբլոն գաղափար,չափից դուրս գեղեցիկ դրվագներ,լավ սաունդներ,հզոր դերասնական խաղ,գազան կերպարներ:
    Ֆիլմը կգնահատեմ 7,5/10
    Հ.Գ. Կարծում եմ սանտաս Վոլտերան է,նախ իրա կինոճաշակի ձևավորման մեջ իմ փոքրիկ մասնաբաժինը ունեմ,հետո էլ իրա ոճը լավ գիտեմ:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2016), insider (15.10.2016), Sky (12.10.2016), Աթեիստ (12.10.2016), Անվերնագիր (12.10.2016), մարիօ (12.10.2016), Մուշու (13.10.2016), Ռուֆուս (13.10.2016), Վոլտերա (12.10.2016)

  9. #81
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆսյո՞, էս թեման մեռա՞վ, ոչ ոք չի ուզու՞մ կինոները նայել

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  10. #82
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆսյո՞, էս թեման մեռա՞վ, ոչ ոք չի ուզու՞մ կինոները նայել

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    Դու ուրիշ կինո նայել ե՞ս, գրի, մինչև մնացածը գան։
    Ժամանակ չունեմ, թե չէ հաճույքով կնայեի։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #83
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ուրիշ կինո նայել ե՞ս, գրի, մինչև մնացածը գան։
    Ժամանակ չունեմ, թե չէ հաճույքով կնայեի։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    Չէ, ես ուզում եմ ռեվյուները կարդամ, հետո կորոշեմ արժի նայել, թե չէ ։))
    I may be paranoid but no android!

  12. #84
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեժիսյոր` Alan Parker.
    Ինքը, Birdy-ն` Matthew Modine.
    Սիրելի դերասանս` Nicolas Cage.
    Սիրելի կոմպոզիտորս` Peter Gabriel.
    William Wharton-ի վեպի հիման վրա.
    Սցենարը` Sandy Krooph-ի և Jack Behr-ի.

    Թռչել երազող տղայի ու իր լավագույն ընկերոջ արկածները: Թռիչքային հաճելի զգացողություններ, սիրուն պահեր:
    Հիվանդանոցային ծանր գորշություն՝ Արցունքներ: Ոչ հազվադեպ հանդիպող ժպիտ՝ հիվանդանոցից դուրս:
    Տեղ-տեղ բաց տեսարաններ` բայց էս ֆիլմում քիչ էի հուշտ լինում և' դրանցից, և՛ fuck/shit-երից:

    Երբ թռչնիկին հանեց կատվի բերանից ու փորձում էր ուշքի բերել՝ քիչ էր մնում լացեի, մեկ էլ հանկարծ հոպ... ծիտիկը թռա՜վ: Էնքան ազդեցիկ դրվագ էր, որ խեղճի հաջորդ դեպքը վրաս չազդեց էդ աստիճանի: էն պահերից էր, որ և՛ հուզվում ես և՛ ասում ես, ինչ սիրուն էր:
    Մի բան համ ինձ հուշում էր, որ ամեն ինչ լավ կլինի, համ էլ չէր բացառվում մռայլ տարբերակը: Իսկ ֆիլմը ինչքան էլ տխուր էր ու պարբերաբար լարվածության մեջ էր պահում, վերջին երեք-չորս վայրկյանները ամենաուժեղն էին, մանավանդ վերջին բառը:

    Հրաշալի դերասանական խաղ հատկապես երկու գլխավորների կողմից: Բայց շատ վախենալու ու անկանխատեսելի ծիտ դուրս եկավ տղեն:
    Հիմնական մեղեդին, որ ամենաշատն էր հնչում` շատ նման էր Gabriel-ի Wallflower երգին: Հեշտությամբ կհուշեր, որ նույն կոմպոզիտորն ա:
    Birdy-ի արտաքինը երբեմն Matt Damon-ին էր հիշեցնում, բայց պարզ ա, որ ինքը չէր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (15.10.2016), John (14.10.2016), Sky (14.10.2016)

  14. #85
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաց 4 ռեվյու:

    Մոռացա ասեմ՝ շատ շնորհակալ եմ իմ Սանտային: Անհամբեր սպասում եմ, որ վաղը բացահայտվի: Նաև հետաքրքիր են մյուս ֆիլմերի մասին կարծիքները:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 14.10.2016, 14:12:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #86
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա ես
    Մի անգամ էլ հիշեցնեմ ֆիլմս՝ Gregor Jordan-ի Unthinkable

    Քանի որ հատկապես վերջին շրջանում շատ եմ սկսել փախած/ քիչ հայտնի ու սյուռ ֆիլմեր նայել, դրա համար մի քիչ դժվար էր էդ աննոռմալ տրամադրություններ առաջացնող ֆիլմերից հետո նայել կոնկրետ կառուցվածք ու սյուժե ունեցող, դե մի քիչ էլ հոլիվուդյան ստանդարտությամբ լցված ֆիլմ: Բայց հեչ չեմ դժգոհում, գոնե առիթ եղավ մի քիչ ցրվելու, էս աշխարհ իջնելու: Ֆիլմը ոչ մի մանրուք բաց չթողած ու շատ լավ ծրագրված տեռորիզմի մասին է ու էդ ամենի դեմ պայքարողների: Պայքարողներից ամեն մեկը իրեն հոգեհարազատ միջոցներ է կիրառում՝ մարդկային հասարակ շփումից մինչև ամենավերջին դաժանությունները: Տեռորիզմը կազմակերպած Արթուր Յանգերը, ով իսլամի ազդեցության տակ անվանափոխվել է, հոլովակի միջոցով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի երեք տարածքներում ատոմային ռումբ է տեղադրել և որ դրանք պատրաստվում են իրենց նպատակին ծառայել՝ եթե կառավարությունը չկատարի իր պահանջները: Էդ ամենից հետո իր կամքով իրեն բռնել է տալիս ու էդտեղից արդեն կինոն է սկսվում: Ճիշտն ասած, սկզբում, իր հանդեպ սասպենսի որոշակի չափաբաժին էի զգում, հատկապես իր դեմքի արտահայտությունն էր պատճառը. տառապագին, ինքն իր մեջ իրեն արդարացրած դեմքի արտահայատություն էր: Հետո պարզվում է, որ չէ, էս անձնավորությունն էն տիպի է ամեն ինչ նախապես ծրագրել, բոլոր տարբերակները հաշվի առել, որ նույնիսկ իր ընտանիքին է պլանի կետերից մեկը դարձրել: Վերջաբանը քիչ անսպասելի էր, բայց մեկ է՝ մանթո մնացի մի քիչ. հոլիվուդը սիրում է <<բոլոր թշնամիներին հաղթել ու հերոս դառնալ>> տիպի մոտեցումը, էդ նախատրամադրվածությունն էլ էր մանթո մնալու պատճառը: Ֆիլմում մարդու միջի գազանի հիմնախնդիրն էլ էին բարձրացրել, ևս մի հազար տարվա ծեծված թեմա: Անզորությունը, էլ ոչ մի տարբերակ չունենալու վիճակը ստացվել էր ֆիլմում, ըստ այդմ էլ՝ լարված էր, չնայած, որ կոնկրետ մի բանի դեմ էին պայքարում բոլորը, իրականում հերոսներից ամեն մեկի պայքարելու պատճառն ու պայքարելու օբյեկտը տարբեր էին: Ընդհանուր առմամբ չեմ ձանձրացել, որոշակի sense առաջացնող ֆիլմ էր, դերասանները լավ էին խաղում և այլն: Տասից յոթ: Սանտաս էլ երևի Անվերնագիրն է: Ով էլ որ լինի, շնորհակալություն նվերի համար:
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.10.2016), insider (15.10.2016), Sky (14.10.2016), Անվերնագիր (14.10.2016)

  17. #87
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն, ինձ բաժին էր ընկել Ostwind-ը (2013)
    Հուսով եմ ճիշտ ֆիլմ եմ նայել, քանի որ մի հատ էլ 1967 թվականի ֆիլմ կար, բայց դրա վերաբերյալ ինֆո չգտա: Ինչևէ:

    Ռեժ.` Katja von Garnier
    Գլխավոր դեր.` Hanna Binke (սիրունիկ գերմանուհի աղջիկ մը, 1999թ.ծ.)
    Գլխավոր ձի` Ostwind (սիրուն գերմանացի նժույգ մը)
    Սցենարիստ` Kristina Magdalena Henn




    Ֆիլմը գերմանական է: Ճիշտն ասած գերմանական ֆիլմեր շատ չեմ նայել, ու էս ֆիլմը հաստատ չէի էլ գտնի, որ սանտաս չլիներ:

    Սյուժեն ամբողջությամբ չեմ պատմի, որ չսպոյլերեմ ու նայելուց հետաքրքիր լինի դիտողի համար: Ֆիլմը 14 տարեկան դեռահաս աղջնակի` Միկայի ու սև նժույգի` Օստվինդի մասին է: Միկային ողջ ամառ ուղարկում են ֆերմա` տատիկի մոտ: Որպես տույժ` դպրոցում վատ առաջադիմության համար: Ֆերմայում տատիկը նժույգներ ունի, որոնք մասնակցում են ձիասպորտի մրցումների: Օստվինդը տատիկի նժույգներից ամենաանսանձն է: Օստվինդը ոչ ոքի մոտ չի թողնում ու ֆերմայում ոչ ոք չի էլ փորձում նրան սանձի, առավել ևս մարզի ու մասնակցի մրցումներին: Բայց ոչ ոք չի էլ փորձում նրան հասկանալ: Ու արի ու տես 14 տարեկան դեռահասը, չնայած, որ նրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում, գտնում է ոչ միայն Օստվինդին մոտենալու բանալին, այն նաև մտերմանալու, ընկերանալու ... ու ընդհանրապես ինքն իր համար բացահայտում է մի ուրիշ աշխարհ ... ինչու չէ, այդ աշխարհում գտնում է նաև ինքն իրեն ...

    Կարծում եմ, որ կենդանիների ու մարդկանց փոխհարաբերությունների մասին ֆիլմերը չեն կարող վատը լինել, մնում է միայն լավ մատուցել: Իսկ ֆիլմը, որքան որ հասարկ էր, այնքան էլ` լավ մատուցված: Նման ինֆո չգտա, բայց մտածում եմ, որ շատ փոքրիկ բյուջեով էր նկարված ֆիլմը ու հաստատ չէր զիջում, նանատիպ, մեծ բյուջեով ու համակարգչային էֆեկտներով, նկարված ֆիլմերին:

    Մի խոսքով ընտանեկան դիտման համար գեղեցիկ ֆիլմ էր: Սյուժեն` կանխատեսելի: Չնայած մինչև վերջ մտածում էի, որ վերջաբանը չի լինի էնպես, ինչպես կանխատեսել էի, որ գերմանացիները այլ բան կհորինեն, բայց տիպիկ, ամերիկյան վերջաբան էր: Այնուամենայնիվ ֆիլմը բավականին հաջողված էր, բարի, միայն դրական էմոցիաներով: Չի ձանձրացնում, վերջում նույնիսկ գամել էր էկրանին: Ընտանեկան դիտման համար միանշանակ կանաչ լույս:

    Հա, մոռացա, միակ բանը, որ դուրս չեկավ, դա թարգմանությունն էր: Այսինքն դրա բացակայությունը: Գերմաներենին չեմ տիրապետում, որ օրիգինալով նայեի, իսկ ռուսերեն թարգմանությունն էլ ցավոք գոբլին էր: Դե սա իհարկե ֆիլմի հետ կապ չունի: Ձեզ բարի դիտում:

    Հա, մի բան էլ ասեմ, որ հետաքրքրեմ Ձեզ, գնաք նայեք էս ֆիլմը: Էս ֆիլմը դիտելուց հետո շատ մարդիկ հրաժարվել են սալյամի ուտելուց ... Էհ ...

    Հ.Գ. Սանտա ջան, շնորհակալություն, լավ նվեր մատուցելու համար, մասնակիցներ ջան Ձեզ` նույնպես: Ռեվյուները կարդացել ու մի քանի ֆիլմ աչքիս տակ արդեն առել եմ:
    Հատուկ շնորհակալություն մարիօ-ին ...
    The Truth Is Out There

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.10.2016), Sky (15.10.2016), Smokie (15.10.2016), Աթեիստ (15.10.2016), Յոհաննես (16.10.2016), Տրիբուն (15.10.2016)

  19. #88
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլ գրող չկա՞ ժող․ դնե՞մ սանտաների ցուցակը։
    i wanted to destroy something beautiful

  20. #89
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ գրող չկա՞ ժող․ դնե՞մ սանտաների ցուցակը։
    չէ, հլը ես կամ, եթե մի օր ժամանակ տաս, ես վաղը մինչև իրիկուն կգրեմ ռեվյու
    A long time ago, in a galaxy far, far away...

  21. #90
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իմը չեմ նայել դեռ ու երևի առաջիկա մի շաբաթում չեմ էլ նայի։ Թող ների ինձ սանտաս։ Ուղղակի վերջին երկու շաբաթս գժանոց էին, նոր-նոր ուշքի եմ գալիս։ Եթե մի շաբաթ լրացուցիչ ժամանակ տրվի, գուցե մյուս շաբաթ օրը հասցնեմ նայել։ Կամ էլ կարաք սանտաներին հայտարարեք, ես ուշացումով կգրեմ ռիվյուն։

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 4
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 101
    Վերջինը: 30.11.2019, 03:12
  2. Կինոսանտա 2
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 255
    Վերջինը: 24.09.2016, 15:19
  3. Կինոսանտա
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 133
    Վերջինը: 19.12.2015, 18:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •