Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆիլմի աշխարհում սինգլ լինելը հանցագործություն ա: Դրա համար մարդիկ իրանց ոտով գնում են հյուրանոց, որ կարողանան էդ հարցից փրկվեն: Ոչ մի տեղ չի ասվում, թե բռնում-տանում են հյուրանոց: Սինգլներին բռնում են, բայց չի ասվում՝ ինչ են անում: Գուցե էլի կենդանի են սարքում, գուցե տանում են հյուրանոց, գուցե բանտ են գցում, բայց դա բաց ա մնում, չի ասվում՝ ինչ են անում: Ինչ-որ չեմ հիշում, որ գլխավոր հերոսին բռնեն-տանեն հյուրանոց: Իմ հիշելով, իրա ոտով ա գնում, շանն էլ հետն ա տանում (կարող ա սխալ եմ հիշում):
Ինքը ու նախկին կինը նստած խոսում են, դռան զանգը տալիս են, հետո ցույց ա տալիս, որ երկու հոգու հետ քայլում, նստում ա մեքենա: Ես դա ընկալել եմ որպես կամքին հակառակ տանել, բանական մարդը չի գնա մի տեղ, որտեղ միսիան չկատարելու դեպքում կենդանի կդառնա(ինչին ես մինչև վերջ էլ չէի հավատում, կարծում եմ ուղղակի սպանում են ու դիանով սահմանափակվուն)
Ինձ դուր եկավ էն, որ ինքը ամբողջությամբ տարբերվում ա իմ տեսած կինոներից, դուր եկավ երաժշտական լուծումները, դերասանական խաղը, էն որ թվում ա թե ֆիլմը միապաղաղ ա գնում բայց միևնույն ժամանակը բնավ տենց չի: Ահավոր շատ չհավանեցի էն թե իրենք ոնց էին իրենց համար երկրորդ կես գտնում: Ասենք ոնց կարա կարճատեսությունը մարդկանց միավորի, կամ քթի արյունահոսությունը, կամ անսիրտ լինելը(չնայած վերջինը կարա): Եթե մաս-մաս գրեմ, ինչ հավանեցի ինչը չէ, կսատցվի ավելի քիչ ա հավանածս, բայց իմ համար շատ կարևոր ա որ ստանդարտ ֆիլմ չի: