Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
Ըհը; Ասում եք էլի: Պավլիկենք ահագին բան փոխեցին երկրում, ով ինչ ուզում ա ասի: Գնացել էի անկախության շքերթին: Հրապարակ մտնելուց պարզվեց, որ պարտադիր ստուգում պիտի անցնեմ: «Էս ինչ թազա ֆինտեր են»,-դժգոհ մտածեցի ես, ու անմիջապես էլ հիշեցի ՊՊԾ գնդի գրավումը, ու այն, որ մեր օրհնյալ երկրում այլեւս անհնար բաներ չկան, էդ առումով միլիցեքի զգուշությունը արդարացված էր: Մարդ ես, մեկը ջեբը գցած գռանատ տաներ, ու որոշեր ահաբեկչություն աներ, ով էր հետո տեր կանգնելու:
Երկրորդ անգամ Պավլիկենց հիշեցի հրետանային համազարկի ժամանակ: Առաջ տենց բաներ չէին անում, ու երբ անսպասելի համազարկի որոտը լսվեց, առաջին բանը որ մտքովս անցավ՝ «Էլի՞ ահաբեկչություն» միտքն էր:
Ասածս ինչ ա: Պավլիկենք իսկապես փոխեցին երկիրը: Առաջ գմփոց լսելուց մտածում էինք, որ հարեւանի անչափահաս գյադեքն են բոմբիկներ պայթեցնում, իսկ հիմա նույն գմփոցը լսելուց պիտի պառկես ու թաքստոց ման գաս, որովհետեւ չգիտես, թե էլ ով ա որոշել ահաբեկչությամբ երկիր փոխի:
Բայց դու ինչ խնդալու ես: Քո սիրելի կառավարության պատճառով սահմանի բնակչությունը ամեն օր է էդ պայթյունները լսում ու չի վախենում, դու Պավլիկենց կրակոցներից վախեցար, հա? Իրականում լավ ա, որ դու իրանցից վախեցել ես, էդ կարևոր ֆակտոր ա, որ իրանցից վախենան սաշիկի վկաները: Ոստիկանների մասին չխոսամ: Չէ մի, ոստիկան: