User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքն արտասահմանում

  1. #31
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Թայգր ջան, ներող էլի ապեր, բայց պիտի հարցնեմ՝ էս հարցերդ հատուկ կատալոգի միջից ե՞ս պեղում հանում։ Էս հարցերով ուզում ես պարզապես թեմային զարգացում տա՞լ, թե՞ իրոք չգիտես ու ուզում ես իմանալ։ Եթե երկրորդն է, ապա մեծ հոժարութամբ պատրաստ եմ բոլոր հարցերիդ պատասխանել։ Իսկ եթե զուտ թեման ես ուզում ապրեցնես, ասա՝ սուետայի մեջ չընկնենք։
    Micke ջան, «Հայաստանի Հանրապետության պրոբլեմները» կատալոգից եմ հանում հարցերս։
    Էստեղ իմանալ-չիմանալու հետ կապված չի։ Որոշ երկրներինը գիտեմ, որոշներինը՝ չէ։
    Էստեղ փորձի փոխանակման համար եմ անում։ Բաներ կան, որոնք խնդիր են առաջացնում մեր մոտ ու ըտեղ, ոչ նախագահը կապ ունի, ոչ քաղաքապետը, ոչ էլ մի ուրիշը։ Երբ մեր էրեխեն պաղպաղակի թուղթը գցում ա գետնին, ըտեղ Տարոնը մեղավոր չի, որ քաղաքը կեղտոտ ա։

    Մի օրինակ բերեմ։ Երբ Գերմանիայում էի, նկատեցի, որ ամեն տեղ շրջանաձև խաչմերուկներ են կառուցված։ Էդ խաչմերուկներում գործում էր էս օրենքը՝ ով արդեն խաչմերուկ է մտել ունի առավելություն։
    Մեր մոտ էդ խնդիրը ունեինք։ Գործում էր սովետական աջից հարվածի կանոնը։ Էդ թեքության վրա մեքենայի կողային հայելիները ցույց չեն տալիս կողքի մեքենաներին և տեղի էին ունենում բազմաթից վթարներ։ Գերմանիայից հետ գալուց հետո բազմաթիվ ճանապարհային ոստիկանների ասել եմ էդ մասին, ասում էին սա ճիշտն ա։ Հիմա արդեն շատ տեղերում էդ ձևով ա՝ Գարեգին Նժդեհ, Բանգլադեշ, 15-րդ թաղամաս և այլն։ Բանվորի արձանում էլ էնքան շատ էր վթար լինում՝ լուսացույց դրեցին։

    Հիմա ասածս էն ա, որ եթե ինչ-որ օգուտներ քաղենք էս փորձի փոխանակումից, վատ չէր լինի։

  2. #32
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Բայց եթե ինչ-որ մեկը տանը փարթի ա անում, բան չես կարա անես: Կարաս գնաս դուռը ծեծես, կասեն՝ դու էլ արի, միացի: Կարաս ոստիկանություն զանգես, կասեն՝ դու էլ գնա, մասնակցի փարթիին: Էդ ուղղակի տխուր իրականություն ա: Ստեղ փարթիի դեմ խաղ չկա:
    էս ինչ լավ քաղաք ա

  3. #33
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Micke ջան, «Հայաստանի Հանրապետության պրոբլեմները» կատալոգից եմ հանում հարցերս։
    Էստեղ իմանալ-չիմանալու հետ կապված չի։ Որոշ երկրներինը գիտեմ, որոշներինը՝ չէ։
    Էստեղ փորձի փոխանակման համար եմ անում։ Բաներ կան, որոնք խնդիր են առաջացնում մեր մոտ ու ըտեղ, ոչ նախագահը կապ ունի, ոչ քաղաքապետը, ոչ էլ մի ուրիշը։ Երբ մեր էրեխեն պաղպաղակի թուղթը գցում ա գետնին, ըտեղ Տարոնը մեղավոր չի, որ քաղաքը կեղտոտ ա։

    Մի օրինակ բերեմ։ Երբ Գերմանիայում էի, նկատեցի, որ ամեն տեղ շրջանաձև խաչմերուկներ են կառուցված։ Էդ խաչմերուկներում գործում էր էս օրենքը՝ ով արդեն խաչմերուկ է մտել ունի առավելություն։
    Մեր մոտ էդ խնդիրը ունեինք։ Գործում էր սովետական աջից հարվածի կանոնը։ Էդ թեքության վրա մեքենայի կողային հայելիները ցույց չեն տալիս կողքի մեքենաներին և տեղի էին ունենում բազմաթից վթարներ։ Գերմանիայից հետ գալուց հետո բազմաթիվ ճանապարհային ոստիկանների ասել եմ էդ մասին, ասում էին սա ճիշտն ա։ Հիմա արդեն շատ տեղերում էդ ձևով ա՝ Գարեգին Նժդեհ, Բանգլադեշ, 15-րդ թաղամաս և այլն։ Բանվորի արձանում էլ էնքան շատ էր վթար լինում՝ լուսացույց դրեցին։

    Հիմա ասածս էն ա, որ եթե ինչ-որ օգուտներ քաղենք էս փորձի փոխանակումից, վատ չէր լինի։
    Լավ եթե տենցա, փորձեմօգտակար լինել, չնայած կասկածում եմ որ շատ օգնի՝ եթե ընդհանրապես։
    Ավստրիայում լուսացույցները կախված են և խաչմերուկներում ճամփուղու մեջտեղում, և խաչմերուկներում մայթերի վրա։ Կանաչից կարմիր փոխելու ընթացքում կանաչը չորս անգամ թարթում է, փոխվում դեղինի, որը մնում է երկու վայրկյան, ապա կարմրի է փոխվում։ Հակառակ պրոցեսում դեղինը վառվում է, երբ կարմիրը դեռ չի մարել. երկու լույսը միաժամանակ մնում է վառված մոտ մեկ վայրկյան, ապա փոխում կանաչի։ Կարմիրի և կանաչի տևողությունը կախված է խաչմերուկի կարևորությունից։ Այժմ գնալով պակասում են խաչմերուկները, որոնք վերափոխվում են շրջանաձև, առանց կարգավորող լուսացույցի խաչմերուկների։ Դրանք շատ ավելի ապահով են ու գործում են հենց այն սիստեմով, որը դու տեսել ես Գերմանիայում։ Օրինակ Բրյուսելում ես զարմացած էի մնացել. կանաչ լույսը առանց նախազգուշացման փոխում է դեղինի՝ ուզած չուզած անցնում ես տակով։ Մեր մոտ դեղինի տակով անցնելը հավասար է կարմիրի տակով անցնելուն և տուգանվում է մինչև հարյուրհինգ եվրո։
    Մի անգամ Ստոկհոլմում ընկա մի հիմար պատմության մեջ. ինձ հյուրընկալողները իմ համար վարձու մեքենա էին վերցրել։ Հոյակապ ժեստ էր, որից ինքնասիրությունս խիստ շոյվել էր։ Ուպպսալայից գնացի Ստոկհոլմ զբոսնելու՝ քաղաքը տեսնելու։ Հատուկ պարքինգները շատ թանկ են՝ երեսուներկու կռոն, ինչը հավասար է չորս եվրոյի։ Վիեննայում միջին հաշվով երկուսից-երեք եվրո է։ Որոշեցի փողոցում կանգնեցնել։ Գտա մի հարմար տեղ՝ խաչմերուկից մոտ յոթ-ութ մետր խորության վրա։ Մեկ պարկոմատից գնեցի կտրոնը, որն արժեր կարծեմ քսանհինգ կռոն ժամվա համար՝ մեր մոտ փողոցում կանգնելն արժէ երկու եվրո։ Ժամ հետո եկա, տեսնեմ ավտոն արդեն բարձել են էվակուատրի վրա, կողքին էլ պարքինգ շերիֆը տուգանքն է գրում։ Հարցնում եմ ինչումն է խնդիրը։ Պարզվում է, որ Ստոկհոլմում վերջին կայանած մեքենայից մինչև խաչմերուկ, պետք է տաս մետր ազատ տարածություն մնա։ Ասացի լավ տուգանքը կմուծեմ, իջեցրեք մեքենան, չէ՞ որ արդեն այսեղ եմ։ Չէ, ձև չի, որովհետև էվակատորն արդեն եկել է, ուրեմն նա իր գործը պետք է կատարի։ Շատ չերկարացնեմ՝ հազար կռոն տուգանք, երեք հազար էվակուատրի համար։ Մեկ եվրոն հավասար է մոտ ութ կռոնի։
    Ավստրիայում էվակուատոր կկանչեն միայն, եթե մեկի ճանապարհը փակել ես, այլապես տուգանք երեսունվեց եվրո։
    Զեբրաների վրա ոչինչ չի պատահում։ Տարվա մեջ հազիվ լինի մեկ-երկու դեպք, երբ մեկը զեբրայի վրա վրաերթ կատարի։

    Դպրոցներում տարրական չորրորդ դասարանից սկսած պարտադիր սովորեցնում են ճան. երթ. կանոնները։
    Շաբաթական վեց ժամ սպորտի ժամ է՝ ֆիզկուլտ։ Սպորտի ժսմի սահմաններում տանում են շաբաթական մեկ անգամ երկու ժամով լողի։ Նաև ֆուտբոլի կամ ձեռքի գնդակի հավաքական են ստեղծում, որը տարվա ընթացքում խաղում է վիեննայի դպրոցական լիգայում։ Այս ամենը դպրոցի ծրագրերի սահմաններում։ Մտավոր սպորտը զարգացած չէ։

    Զարգացող սերնդի համար առաջին խնդիրը ո՞րն է որի դեմն առնում է պետությունը։ Ալկոհոլ ու ծխախոտ մինչև տասնվեց տարեկան չի թույլատրվում, բայց դրա դեմ ինչ որ կոնկրետ քարոզարշավներ չկան։ Բայց այ սեքսի մասին լիքը բաներ են սովորեցնում։ Օրինակ պրեզերվատիվ ճիշտ հագցնել, ճիշտ պաշտպանվել և այլն, այսինքն ում որտեղը ցավումա, դրանից էլ խոսումա։

  4. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    * Հասարակական տրանսպորտից օգտվելը հարմար ա, թե չէ? Ա կետից Բ կետ հասնելու համար պարտադիր պիտի սպասես կոնկրետ ավտոբուսի, թե կարող ես մի քանի ավտոբուսով տեղ հասնել, որը իհարկե չի ազդի բյուջեիդ վրա։
    Շատ դեպքերում պետք ա լինում երկու–երեք ավտոբուս փոխել, բայց էստեղ գոյություն ունի transfer երևույթը, այսինքն՝ առաջին ավտոբուսից օգտվելու համար որ վճարում ես, արդեն հաջորդների համար ստիպված չես վճարել, համարվում ա, որ նույն ուղղության մաս են, այսինքն՝ կոնկրետ նպատակակետիդ հասնելու համար մի անգամ ես վճարում։ Ավտոբուսները հատուկ քարտով են (metro card են կոչվում, որոնք նաև մետրոյում են կիրառելի), կամ 25 ցենտանոց մետաղադրամներով, ուրիշ տեսակի փող չես կարող օգտագործել ավտոբուսից օգտվելու համար։ Եթե նպատակակետիդ հասնելու համար ուրիշ ավտոբուս էլ պիտի նստես առաջինից հետո, բայց մետաղադրամներով ես վճարում, վարորդին խնդրում ես, որ transfer–ի կտրոն տա, որ հաջորդ ավտոբուսի համար դա օգտագործես ու նորից չվճարես, իսկ եթե քարտով ես վճարում, քարտդ հաջորդ ավտոբուսի համապատասխան տեղը մտցնելիս ավտոմատ ֆիքսում ա, որ դու արդեն վճարել ես, ու լրացուցիչ գումար չի հանվում քարտից։
    Բացի մետրոյից, գնացքներն էլ են լավ զարգացած։ Անձամբ իմ ամենասիրելի փոխադրամիջոցն ԱՄՆ–ում գնացքն ա՝ արագ ու հարմարավետ։ Ուղղակի գնացքն ավտոբուսից ու մետրոյից ավելի թանկ ա, ցավոք։

    Ռուֆուսի գրած էս մասը ԱՄՆ–ի (կամ առնվազն Նյու Յորքի) դեպքում էլ ա լրիվ նույնը.
    Բոլոր ավտոբուսները աշխատում են չոտկի ժամատախտակով, որոնք փակցված են կանգառներում, կամ կարաս google maps-ով նայես, թե որ ավտոբուսը որ ժամին ա գալիս: Կանգառից դուրս կանգնել կամ կանգառից դուրս մարդ վերցնելը չլսված բան ա: Ավտոբուսը կանգառում դուռը փակեց, չհասցրեցիր նստել, ինչ ուզում ես արա, դուռը չի բացի, պետք ա սպասես հաջորդին:
    * Տաքսին զարգացած է? Միջին աշխատավարձով ապրողի համար հասանելի փոխադրամիջոց է?
    Տաքսուց օգտվելու հաճախականությունն ու հասանելիությունն ընդհանրապես համեմատելի չի Հայաստանի հետ։ Չէ, հաստատ միջին աշխատավարձ ստացողի համար հեչ հասանելի փոխադրամիջոց չի։ Շատ թանկ ա, սովորաբար օգտվում ենք խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Հետն էլ ահագին մեծ թեյավճար պիտի թողնես, որն էնքան էլ Հայաստանի պես ըստ ցանկության չի, հստակ ընդունված կարգ ա, որ պիտի գումարի 20 տոկոսի չափով թեյավճար թողնես։ Իհարկե, եթե չթողնես, քեզ դատի չեն տա, բայց կարող ա խիստ դժգոհեն, շատ արտառոց կընկալվի, էլի։ Մի տեսակ ստանդարտ բան ա էդքան տալը։ Տաքսիները նաև բավական ուշ են գալիս հաճախ։ Ճիշտ ա, մեծ մասամբ նախօրոք ասում են, որ էսքան ժամանակ հետո միայն կարող են գալ, բայց շատ դեպքերում չեն ասում, բայց ուշ են գալիս, կամ իրանց ասած ուշից շատ ավելի ուշ են գալիս։ Կարճ ասած՝ որևէ տեղ շտապ հասնելու համար տաքսու վրա հույս դնել չես կարող հիմնականում։

    Մյուս կողմից տրանսպորտը որ նորմալ աշխատում ա, տաքսու կարիքը շատ չես էլ զգում։ Ուղղակի կոնկրետ ԱՄՆ–ում տրանսպորտի հասանելիությունը նահանգից նահանգ, քաղաքից քաղաք խիստ տարբեր կարող ա լինել։ Ու շատ տեղերում առանց սեփական մեքենայի բառացիորեն անհնար ա ապրել։ Այսինքն՝ տրանսպորտը որտեղ կա, շատ լավ գործում ա, ուղղակի բնակավայրեր կան, որ շատ հեռու են տրանսպորտի կետերից, ու, ասենք, մոտակա կանգառին հասնելու համար էնքան ճանապարհ պիտի կտրես, որ լրիվ անիմաստ ա դառնում։ Ես, օրինակ, մոտ մի տարի Նյու Ջերսիում եմ ապրել, որտեղ, առնվազն իմ ապրած տեղում, առանց մեքենայի սարսափելի էր ուղղակի. ամենամոտ սուպերմարկետի մոտակայքը գնացող ոչ մի տրանսպորտ չկար, ոտքով գնալու մասին էլ խոսք լինել չէր կարող, էնքան հեռու էր։ Բայց դե մարդկանց ճնշող մեծամասնությունը սեփական ավտոմեքենա ունի, հետևաբար տաքսին ամեն դեպքում մնում ա միայն հատուկ դեպքերի համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.06.2016)

  6. #35
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դեպքերում պետք ա լինում երկու–երեք ավտոբուս փոխել, բայց էստեղ գոյություն ունի transfer երևույթը, այսինքն՝ առաջին ավտոբուսից օգտվելու համար որ վճարում ես, արդեն հաջորդների համար ստիպված չես վճարել, համարվում ա, որ նույն ուղղության մաս են, այսինքն՝ կոնկրետ նպատակակետիդ հասնելու համար մի անգամ ես վճարում։ Ավտոբուսները հատուկ քարտով են (metro card են կոչվում, որոնք նաև մետրոյում են կիրառելի), կամ 25 ցենտանոց մետաղադրամներով, ուրիշ տեսակի փող չես կարող օգտագործել ավտոբուսից օգտվելու համար։ Եթե նպատակակետիդ հասնելու համար ուրիշ ավտոբուս էլ պիտի նստես առաջինից հետո, բայց մետաղադրամներով ես վճարում, վարորդին խնդրում ես, որ transfer–ի կտրոն տա, որ հաջորդ ավտոբուսի համար դա օգտագործես ու նորից չվճարես, իսկ եթե քարտով ես վճարում, քարտդ հաջորդ ավտոբուսի համապատասխան տեղը մտցնելիս ավտոմատ ֆիքսում ա, որ դու արդեն վճարել ես, ու լրացուցիչ գումար չի հանվում քարտից։
    Բացի մետրոյից, գնացքներն էլ են լավ զարգացած։ Անձամբ իմ ամենասիրելի փոխադրամիջոցն ԱՄՆ–ում գնացքն ա՝ արագ ու հարմարավետ։ Ուղղակի գնացքն ավտոբուսից ու մետրոյից ավելի թանկ ա, ցավոք։

    Ռուֆուսի գրած էս մասը ԱՄՆ–ի (կամ առնվազն Նյու Յորքի) դեպքում էլ ա լրիվ նույնը.



    Տաքսուց օգտվելու հաճախականությունն ու հասանելիությունն ընդհանրապես համեմատելի չի Հայաստանի հետ։ Չէ, հաստատ միջին աշխատավարձ ստացողի համար հեչ հասանելի փոխադրամիջոց չի։ Շատ թանկ ա, սովորաբար օգտվում ենք խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Հետն էլ ահագին մեծ թեյավճար պիտի թողնես, որն էնքան էլ Հայաստանի պես ըստ ցանկության չի, հստակ ընդունված կարգ ա, որ պիտի գումարի 20 տոկոսի չափով թեյավճար թողնես։ Իհարկե, եթե չթողնես, քեզ դատի չեն տա, բայց կարող ա խիստ դժգոհեն, շատ արտառոց կընկալվի, էլի։ Մի տեսակ ստանդարտ բան ա էդքան տալը։ Տաքսիները նաև բավական ուշ են գալիս հաճախ։ Ճիշտ ա, մեծ մասամբ նախօրոք ասում են, որ էսքան ժամանակ հետո միայն կարող են գալ, բայց շատ դեպքերում չեն ասում, բայց ուշ են գալիս, կամ իրանց ասած ուշից շատ ավելի ուշ են գալիս։ Կարճ ասած՝ որևէ տեղ շտապ հասնելու համար տաքսու վրա հույս դնել չես կարող հիմնականում։

    Մյուս կողմից տրանսպորտը որ նորմալ աշխատում ա, տաքսու կարիքը շատ չես էլ զգում։ Ուղղակի կոնկրետ ԱՄՆ–ում տրանսպորտի հասանելիությունը նահանգից նահանգ, քաղաքից քաղաք խիստ տարբեր կարող ա լինել։ Ու շատ տեղերում առանց սեփական մեքենայի բառացիորեն անհնար ա ապրել։ Այսինքն՝ տրանսպորտը որտեղ կա, շատ լավ գործում ա, ուղղակի բնակավայրեր կան, որ շատ հեռու են տրանսպորտի կետերից, ու, ասենք, մոտակա կանգառին հասնելու համար էնքան ճանապարհ պիտի կտրես, որ լրիվ անիմաստ ա դառնում։ Ես, օրինակ, մոտ մի տարի Նյու Ջերսիում եմ ապրել, որտեղ, առնվազն իմ ապրած տեղում, առանց մեքենայի սարսափելի էր ուղղակի. ամենամոտ սուպերմարկետի մոտակայքը գնացող ոչ մի տրանսպորտ չկար, ոտքով գնալու մասին էլ խոսք լինել չէր կարող, էնքան հեռու էր։ Բայց դե մարդկանց ճնշող մեծամասնությունը սեփական ավտոմեքենա ունի, հետևաբար տաքսին ամեն դեպքում մնում ա միայն հատուկ դեպքերի համար։
    Որ երկրի մասինա խոսքը՞
    Մեր մոտ տաքսիները շատ-շատ են, միջին աշխատավարձով ապրողը կարող է իրեն թույլ տալ տաքսիներից օգտվել։ Բայց դե տաքսին հենց նրա համարա տաքսի, որ ամեն օր չես օգտվում։ Թեյանվերը պարտադիր չի և քանակը ըստ ցանկությանա։ Միշտ կլորացնում են գումարը։ Ասենք եթե 13 ու 70 է վճարվում ե 15, եթե 14ու 50 է, էլի 15։ Այս կարգն ընդհանրապես գործում է բոլո սֆերաներում, որտեղ թեյանվեր տալը ընդունված է։

  7. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ երկրի մասինա խոսքը՞
    Մեր մոտ տաքսիները շատ-շատ են, միջին աշխատավարձով ապրողը կարող է իրեն թույլ տալ տաքսիներից օգտվել։ Բայց դե տաքսին հենց նրա համարա տաքսի, որ ամեն օր չես օգտվում։ Թեյանվերը պարտադիր չի և քանակը ըստ ցանկությանա։ Միշտ կլորացնում են գումարը։ Ասենք եթե 13 ու 70 է վճարվում ե 15, եթե 14ու 50 է, էլի 15։ Այս կարգն ընդհանրապես գործում է բոլո սֆերաներում, որտեղ թեյանվեր տալը ընդունված է։
    Ես ԱՄՆ–ի մասին եմ գրում։ Էս թեմայում առաջին գրառմանս մեջ հենց սկզբից նշել էի, որ ԱՄՆ–ի մասին եմ գրում։ Էս գրառման մեջ էլ եմ մի քանի տեղ նշել, դրա համար չեմ հասկանում, որ համ կարդացել ես, համ էլ չես տեսել ԱՄՆ անունը։

    Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի ես ամեն անգամ հենց իմ գրածը մեջբերում ու պատասխանում։ Ամեն մեկս մեր ապրած երկրի մասին ենք գրում՝ տրված հարցերը մեջբերելով ու տակը պատասխանելով։ Դու ամեն անգամ իմ գրածը մեջբերում ես, ու տպավորություն ա, ոնց որ գրածիս հակաճառես , էն դեպքում, երբ ես ուրիշ երկրի մասին եմ գրում, դու՝ ուրիշ։ Իմ պատասխանները մեջբերելու փոխարեն ճիշտ կլինի Tiger29 տված հարցերը մեջբերես ու իրեն պատասխանես, ոչ թե ինձ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.06.2016)

  9. #37
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ԱՄՆ–ի մասին եմ գրում։ Էս թեմայում առաջին գրառմանս մեջ հենց սկզբից նշել էի, որ ԱՄՆ–ի մասին եմ գրում։ Էս գրառման մեջ էլ եմ մի քանի տեղ նշել, դրա համար չեմ հասկանում, որ համ կարդացել ես, համ էլ չես տեսել ԱՄՆ անունը։

    Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի ես ամեն անգամ հենց իմ գրածը մեջբերում ու պատասխանում։ Ամեն մեկս մեր ապրած երկրի մասին ենք գրում՝ տրված հարցերը մեջբերելով ու տակը պատասխանելով։ Դու ամեն անգամ իմ գրածը մեջբերում ես, ու տպավորություն ա, ոնց որ գրածիս հակաճառես , էն դեպքում, երբ ես ուրիշ երկրի մասին եմ գրում, դու՝ ուրիշ։ Իմ պատասխանները մեջբերելու փոխարեն ճիշտ կլինի Tiger29 տված հարցերը մեջբերես ու իրեն պատասխանես, ոչ թե ինձ ։
    չգիտեմ ինչի, իմ մոտ տպավորություն էր, որ չնայած ԱՄՆ-հ մասին ես գրում, բայց դու ուրիշ երկրում ես ապրում և ապրածդ երկրի մասին ես գրում։ Եթե սխալվում եմ, ապա թյուրիմացությունա։ Նույնը քեզ հակաճառելը։ Հաստատ չէ, չէ, ու նորից չէ՛։
    Եթե ե
    էդ տպավորություննա, ապա թյուրիմացությունա հաստատ։ Քեզ հակաճառել ոչ փորձում և ոչ էլ ցանկանում եմ "էն կոնտեքստում, ինչը դու նկատի ունես" էս փակագծերս մեկ-մեկ չեն աշխատում, ստիպված չակերտ եմ օգտագործում։
    Չէ Ուլուանա ջան, հաստատ քո դեմ բան չունեմ

  10. #38
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցերին հատ հատ պատասխանելու հավես չունեմ, բայց պլյուս-մինուս քննարկման կոնտեքստում կգրեմ Ավստրալիայի մասին:
    1. Մարդիկ շատ ավելի ջերմ ու "ախպերական" են, քան շատերը կարծում են: Գուցե զգացվում է որոշ չափով բանտարկյալներից սերելը: Ամեն փռշտոցի համար ոստիկանություն չեն զանգի, կփորձեն հարցը փոխադարձ համաձայնությամբ լուծել: Իհարկե այստեղ իր դերը խաղում է նաև ապահով կյանքը ու սոցիալական էլեմենտը (Ավստրալիայում աշխարհում ամենաբարձր մինիմալ աշխատավարձն է սահմանված): Ասենք, երբ սրճարանում իմ պատվերը չափազանց ուշ են բերել, գրեթե միշտ կոմպենսացիա են առաջարկել. կամ անվճար խմիչք, կամ ուտելիքի համար արդյունքում փող չեն վերցրել: Ոչ թե որպեսզի հանկարծ ոստիկանություն չզանգեմ, այլ քանի որ դա է "ճիշտը":
    2. Երթևեկության կանոնները լավն են: Ես Ավստրալիայից դուրս մեքենա չեմ վարել (Նոր Զելանդիան չհաշված, որն առանձնապես չի տարբերվում), համեմատելու բան չունեմ, բայց դժգոհելու տեղ էլ չունեմ (չհաշված, որ որոշ խճուղիների վրա 110 կմ/ժ-ն քիչ է, կարելի է գոնե 130 բարձրացնել): Բոլոր գծերը հստակ են, լուսացույց որպես կանոն մի քանի հատ է դրված, որ եթե մեկը կանգնածդ տեղից լավ չի երևում, մյուսը հաստատ լավ կերևա: Նավիգատոր գրեթե չեմ օգտագործում, փողոցային ուղեցույցներով շատ լավ հնարավոր է ուզածդ տեղը գնալ: Ասենք, մի անգամ 300 մետր առաջ կզգուշացնի, որ X քաղաք գնալու համար պիտի ձախ թեքվես, հետո էլ բուն խաչմերուկում:
    3. Հասարակական տրանսպորտը հարմար չէ: Լիարժեք մետրո ոչ մի քաղաքում չկա, վերգետնյա գնացքների շարժման ինտերվալները մեծ են, ավտոբուսների համար շատ տեղեր առանձնացված գծեր չկան: Փոքր քաղաքների միջև ավտոբուսները կարող է երկու ժամը մեկ գնան, կամ ընդհանրապես չլինեն: Բացի քաղաքի կենտրոն ցերեկ օրով գնալուց, ես հասարակական տրանսպոտից գրեթե չեմ օգտվում (քաղաքի կենտրոն էլ ավելի շատ հեծանիվով եմ գնում):
    4. Բժշկությունը զիբիլ է: Ասենք, գնում ես GP-ի մոտ, ինքը քո նկարագրած սիմպտոմները քո աչքի առաջ գուգլում է ու քեզ դրանք քողարկող ուժեղ դեղ է նշանակում: Լավ մասնագետներ անշուշտ կան, բայց պիտի գտնես: Հերթագրելու պահով, եթե անճար ես ուզում, կարող է կես տարի էլ սպասեցնեն: Վճարովիների մոտ հիմնականում խնդիր չկա առաջիկա օրերին ընդունելու:
    5. Առօրյա կյանքում կաշառքի մասին լսած չկամ: Ինձ թվում է, եթե մեկին ասես "գուցե հարցին այլ լուծում տանք", նա ակնարկը նույնիսկ չի հասկանա:
    6. Փոքրիկ խանութներ կան, բայց տարծված չեն, առևտրի առյուծի բաժինը սուպերմարկետներին է հասնում: Ավելի շատ շուկաներն են տարածված, բայց դրանք էլ լայն մասսան չի հաճախում, ավելի շատ հազվագյուտ էնտուզիաստներ:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (22.06.2016), Lusina (22.06.2016), Micke (21.06.2016), Tiger29 (21.06.2016), Աթեիստ (21.06.2016), Նաիրուհի (21.06.2016)

  12. #39
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ասածս էն ա, որ եթե ինչ-որ օգուտներ քաղենք էս փորձի փոխանակումից, վատ չէր լինի։
    մի թեմայի անդրադառնամ` գուցե ինչ որ մեկին պետք գա..

    ՀՀ վարորդական իրավունքը, ինչպես գիտենք, նաև միջազգային վարորդական իրավունքի դեր է տանում..
    ԲԱՅՑ որոշ եվրոպական երկրներում (կոնկրետ որտեղ ապրել եմ` Շվեյցարիա, Հոլանդիա, Բելգիա.. այլ տեղեր` չգիտեմ) դա կարող ես օգտագործել միայն երկիր մուտք գործելուց հետո առաջին 6 ամիսների ընթացքում..

    վերը նշված երկրներից միայն Բելգիայում է գործում օրենք, որ ՀՀ վարորդական իրավունքը կարող ես, առանց որևէ խնդրի փոխել բելգիականի (միայն այն տարբերությամբ, որ հայկական BC-ն միայն B-ի են փոխում..)
    հավելեմ, որ էս օրենքը նախօրոք չիմանալուս պատճառով հայկականս մնաց Հոլանդիայում ու ստիպված Բելգիայում 0-ից սկսեցի հանել.. ինչը վրաս 1400 եվրոյի կարգի նստեց (պարտավոր ես առնվազն 20 մեքենա վարելու դասաժամ վերցնել, որ թույլատրեն քննությանը + քննությունների վճարները.. իմ ժամանակ մեկ դասաժամը 60 եվրո էր, իսկ հիմա դարձել է 65)..


    p.s. հատուկ տողով օրենքը խախտելու սիրահարների համար հուշեմ, որ դեպք գիտեմ, երբ հայ մարդը իր ընտանիքով հանդերձ երկար տարիներ փաստացի անօրինական ապրում էր ու չէր բռնվում զուտ տեղական վարորդական իրավունքի խաթր.. այսինքն` ամեն <պասպորտ-կոնտրոլին> դա էր ցույց տալիս ու ներողություն խնդրում, որ քաղաքացիության ID-ն տանն է մոռացել.. ոստիկանի մոտ նման դեպքը երբեք կասկած չի հարուցի, քանի որ, սկզբունքորեն, առանց բնակության իրավունք ունենալու, վարորդական իրավունք չես կարող ձեռք բերել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #40
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Նավիգատոր գրեթե չեմ օգտագործում, փողոցային ուղեցույցներով շատ լավ հնարավոր է ուզածդ տեղը գնալ:
    Նավիգատորի հետ կապված..
    բացի այն, որ շատ հարմար է (հիմնականում` ողջ Եվրոպայի քարտեզները ներբեռնված են), նաև տեսախցիկների հիմնական տեղերն է հուշում..
    խոսքս տարածված նավիգատորներից TomTom-ի մասին է, որն օգտագործում էի նախկին մեքենայիս մեջ..
    ինչ մեծ արագություն ուզում ես հավաքի.. ինքը քեզ նախօրոք կզգուշացնի տեսախցիկին մոտենալուց 3-4կմ առաջ (մայրուղիներին.. բնակավայրերում` քիչ ավելի ուշ), արագությունը կիջեցնես ու <չիստի-բլիստի> տեսախցիկի տակով կանցնես...

    այս հարցով խնդիրներս սկսեցին միայն նոր մեքենա գնելուց հետո...
    հիմա` գործարանից դուրս եկող հիմնական մոդելներն ինքնստինքյան ունեն board-ին տեղադրված նավիգատորներ, որոնք տեսախցիկը իհարկե տեսնում են, բայց քեզ հայտնելու իրավունք չունեն (օրենքով արգելված է` հայերից... ըըմմմ... պոտենցիալ խախտողներից խուսափելու համար)
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 21.06.2016, 05:08:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #41
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նավիգատորը այն պատճառով չեմ սիրում, որ բացի ճանապարհին հետևելուց պիտի մի հատ էլ դրան հետևեմ: Ու մի տեսակ ռոբոտացնում է: Սկզբնական շրջանում նավիգատորով էի քշում, նույն տեղը երրորդ անգամ գնայի, էլի ճանապարհը չէի հիշի: Իսկ այսպես, կարող է մի անգամ մոլորվեմ, բայց երկրորդ անգամ հաստատ կհիշեմ, թե որը որից հետո էր: Ընկերներիս մեծամասնությունը միայն նավիգատորով է քշում, ներվայնացնում է, երբ բացատրում ես տեղը փողոցի անունով ու ձախ-աջդարձով, չէ որ չէ, GPS կոորդինատներն ուղարկի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (21.06.2016)

  16. #42
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նավիգատորը այն պատճառով չեմ սիրում, որ բացի ճանապարհին հետևելուց պիտի մի հատ էլ դրան հետևեմ: Ու մի տեսակ ռոբոտացնում է: Սկզբնական շրջանում նավիգատորով էի քշում, նույն տեղը երրորդ անգամ գնայի, էլի ճանապարհը չէի հիշի: Իսկ այսպես, կարող է մի անգամ մոլորվեմ, բայց երկրորդ անգամ հաստատ կհիշեմ, թե որը որից հետո էր: Ընկերներիս մեծամասնությունը միայն նավիգատորով է քշում, ներվայնացնում է, երբ բացատրում ես տեղը փողոցի անունով ու ձախ-աջդարձով, չէ որ չէ, GPS կոորդինատներն ուղարկի:
    բան չասեցի ))
    հարմարավետության հարց է...
    ինքս էլ եմ նկատել, որ տեսողական հիշողությանս վրա շատ փիս ազդում է ու բանավեճը կարող է վերածվել <հաշվիչն է լավ, թե մտքում հաշվելը> թեմայի, եթե հաշվի չառնենք լրիվ նոր տեղեր գնալու հանգամանքը..
    ասենք` ինչ որ հետաքրքիր վայր պիտի այցելես ու դրա հասցեն միայն ունես.. կամ պիտի նավիգատորով գնաս, կամ էլ` կողքդ քարտեզի գիտակ պահես` համապատասխան ատրիբուտներով.. )))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 21.06.2016, 06:01:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #43
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,536
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, չգիտեմ ինչքանով եմ թեմայի մեջ, բայց սենց մի հարց. Դանիայում սև դելֆինների մասսայական սպանությունը զուտ տրադիցիաների համա՞ր է արվում:

  18. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, չգիտեմ ինչքանով եմ թեմայի մեջ, բայց սենց մի հարց. Դանիայում սև դելֆինների մասսայական սպանությունը զուտ տրադիցիաների համա՞ր է արվում:
    Դա Դանիայում չի, Ֆարոյան կղզիներում ա, որոնք որոշակի ավտոնոմիա ունեն: Էդ կղզիները դարերով մեկուսացված են էղել: Որևէ բան չի աճում էնտեղ: Դելֆինը տեղացիների միակ կերակուրն ա էղել: Մեր ժամանակներում, բնականաբար, վիճակն ավելի լավ ա. աշխարհի հետ կապ կա, ներմուծում են ուտելիք: Դելֆին բռնելն էլ հազիվ մի քանի տարին մեկ ա լինում: Ճիշտ ա` մեծ ծիսակատարություն ա, բայց էդ դելֆինին հենց էնպես չեն բռնում, հետո ուտում են: Ոնց որ մենք ուրիշ տեսակի մսեր ենք ուտում, իրանք դելֆին են ուտում:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.06.2016), Life (22.06.2016)

  20. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ ինչի, իմ մոտ տպավորություն էր, որ չնայած ԱՄՆ-հ մասին ես գրում, բայց դու ուրիշ երկրում ես ապրում և ապրածդ երկրի մասին ես գրում։ Եթե սխալվում եմ, ապա թյուրիմացությունա։ Նույնը քեզ հակաճառելը։ Հաստատ չէ, չէ, ու նորից չէ՛։
    Եթե ե
    էդ տպավորություննա, ապա թյուրիմացությունա հաստատ։ Քեզ հակաճառել ոչ փորձում և ոչ էլ ցանկանում եմ "էն կոնտեքստում, ինչը դու նկատի ունես" էս փակագծերս մեկ-մեկ չեն աշխատում, ստիպված չակերտ եմ օգտագործում։
    Չէ Ուլուանա ջան, հաստատ քո դեմ բան չունեմ
    Իրականում ես չեմ էլ մտածել, թե իմ դեմ ինչ–որ բան ունես։ Ուղղակի գրածդ ձևն իսկապես տարօրինակ էր ու անհասկանալի։

    Հա, ես արդեն համարյա 10 տարի ա՝ ԱՄՆ–ում եմ ապրում, ու էս թեմայում արածս բոլոր գրառումներն ԱՄՆ–ին էին վերաբերում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •