User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքն արտասահմանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքն արտասահմանում

    Ուրեմն, ներկայիս ակտիվ ակումբցիների մեծ մասը սփյուռքից են: Էստեղ շատ ենք ասում-խոսում, Հայաստանից էլ, դրսերից էլ, բայց ոնց հասկանում եմ, էսպիսի թեմա չկա, որտեղ կարող ենք ընդհանուր մեր առօրյայից խոսել (դե օրագրերից բացի, օրագրերի գրառումներն էլ թեմայից դուրսում են քննարկվում), մտածեցի՝ բացեմ էդ թեման: Էստեղ հայաստաբնակ կամ ոչ հայաստանաբնակ ակումբցիները կարող են իրար հարցեր տալ ու քննարկել էս կամ էն երկրում զանազան նրբությունների ու երևույթների մասին:

    Սկսեմ Tiger29-ի հարցերին պատասխանելով: Ես Դանիայի մասին եմ պատմելու, մի քիչ էլ կարող ա դեսուդեն անեմ, այլ երկրներից խոսեմ: Բայց մյուսները թող ազատ լինեն իրանց կողմերից պատմեն:

    Նախ ասեմ, որ կոնկրետ իմ կյանքը շատ չի տարբերվում Դանիայի քաղաքացու կյանքից: Երևի հիմնական տարբերությունը զզվելի բյուրոկրատիան ա, որի միջով մի քանի տարին մեկ պիտի անցնես, մեկ էլ ընտրելու իրավունք չունենալը (չնայած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարանք մասնակցենք): Դե մեկ էլ կան հարցեր բանկից վարկ վերցնելու և այլնի հետ կապված: Բայց առօրյաս որպես էդպիսին շատ տարբեր չի: Հիմա անցնենք հարցերին:
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը

    * Երբ գիշերվա ժամերին բակից լսվում է բարձր երաժշտություն ոստիկանությանը դիմում են? Փորձում են ինքնուրույն լուծել այս խնդիրը?
    Կոպենհագենում էս հարցն ամենահետույքային հարցերից ա: Սրճարանները, բարերը, համերգասրահներն ու այլ շուխուռոտ տեղեր ժամը 11-ից հետո իրենց հաճախորդներին թույլ չեն տալիս դրսում մնալ, այսինքն՝ բացօթյա ամեն ինչը փակվում ա 11-ի կողմերը: Լվացքի մեքենան օգտագործելու իրավունք չունես ժամը 11-ից հետո: Բայց եթե ինչ-որ մեկը տանը փարթի ա անում, բան չես կարա անես: Կարաս գնաս դուռը ծեծես, կասեն՝ դու էլ արի, միացի: Կարաս ոստիկանություն զանգես, կասեն՝ դու էլ գնա, մասնակցի փարթիին: Էդ ուղղակի տխուր իրականություն ա: Ստեղ փարթիի դեմ խաղ չկա:

    * Մեքենաների խախտումների վիդեոներով կիսվում են ճանապարհային ոստիկանության հետ? Փորձում են նրանց պատասխանատվության ենթարկել? Օրինակ մեքենայի մեջից բան շպրտելը, ոչ թույլատրելի տեղերից հետադարձ կատարելը, կարմիր լույսերի տակից անցնելը, ոչ ճիշտ տեղ կայանած մեքենաները:
    Մեքենաներից ընդհանրապես տեղյակ չեմ: Հեծանիվ եմ քշում ու լիքը խախտումներ եմ անում, բայց գիտեմ, որ եթե բռնացնեն, կտուգանեն (մեկ-մեկ մայթի վրա եմ բարձրանում, դեմիս լույսը ոչ միշտ ա աշխատում, գրպանիցս հեռախոսը հանում, ժամն եմ նայում ու տենց): Դեպքեր գիտեմ:

    * Ընտրությունների ժամանակ կաշառք վերցնողների մասին տեղյակ պահում են?
    Էստեղ ընտրակաշառքը չլսված-չտեսնված բան ա: Չկա տենց բան: Որևէ մեկի մտքով չի անցնում: Ստեղի ամենամեծ ընտրական հանցագործությունն էն կարա լինի, որ որևէ կուսակցություն ինչ-որ մութ, արգելված աղբյուրներից փող վերցնի քարոզարշավի անցկացման համար: Սենց բաների մասին թերթերում գրվում ա, սկանդալ ա դառնում, բայց հետո էլ արագ մարում ա, հիմնականում ոչ ոք չի պատժվում:
    * Համալսարանական քննություններին կաշառք տվողների մասին տեղյակ պահում են ոստիկանությանը, որ հետագայում նրանց դիպլոմները չհավասարվեն իրենցիններին:
    Էս հարցի վրա ուշքս գնաց: Կաշա՞ռք: Համալսարանու՞մ: Հը՞: Դիպլո՞մ: Դա ֆանտաստիկայի ժանրից ա, որևէ մեկի մտքի ծերով էլ չի անցնում, որ կարելի ա քննություն ստանալու համար փող տալ, դեռ բռնվելուց հետո էլ ավարտելու շանսեր ունենալ: Էստեղ ամենավատ ուսանողական հանցագործությունը, որ կարա լինի, պլագիատն ա: Բայց պլագիարիզմի վրա բռնված ուսանողը չափսից կախված կա՛մ կտրվում ա տվյալ քննությունից, նորից պիտի հանձնի, կա՛մ ընդհանրապես դուրս ա շպրտվում համալսարանից: Ու քննությունները ստուգելիս հատուկ պլագիարիզմի դետեկտորներ կան:

    Օրինակ ես փորձում եմ էս հարցերը լուծել իմ միջոցներով, կամ ուղղակի լռել: Ինքս փորձում եմ չանել, տարիքով փոքրերին սովորեցնել, ծանոթներին նկատողություն անել: Բայց ոստիկանությունից օգնություն ստանալը դեռ մենթալիտետումս չկա:
    Էստեղ ոստիկանությունից օգնություն ստանալն էլ ա ֆանտաստիկայի ժանրից: Իրանք թամբալ են, ուժները մենակ Քրիստիանիայի պլան ծախողների վրա ա պատում: Ուրիշ հարցերով որ դիմում ես, ցրում են: Ասենք, վերջերս մեկի ամուսինը դուրս էր էկել ու չէր վերադարձել մի երեք օր, դիմել էր ոստիկանություն, ասել էին՝ սպասի, հետ կգա:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.06.2016), John (23.06.2016), Sambitbaba (20.06.2016), Նաիրուհի (20.06.2016), Վոլտերա (20.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •