Բայանդուրի ֆեսյբուքյան գրառումը։

Էս Բելլա Լալայանի պրոֆիլում Խանումյանի վրա հարձակման հետ կապված արձագանքները կարդալուց մի բան հասկացա:Անկեղծորեն, հուսով եմ, որ դա մեծամասնության կարծիքը չի, հակառակ դեպքում՝ մեզ Արցախ պետք չի:
Պարզ բան է՝ Արցախը պարզապես հող չի: Այն նաև Արցախում ապրող մարդիկ են, իրենց մշակույթը, քաղաքական ու քաղաքացիական կուլտուրան:
Կցանկանայի հիշեցնել, թե մենք ինչ զոհողությունների ենք գնում հանուն Արցախի:
- սառեցված պատերազմական դրություն
- տնտեսական շրջափակում
- ռազմական գործողությունների վերսկսման անընդհատ վտանգ
- ռազմական ու տնտեսական կախվածություն Ռուսաստանից
- ժողովրդավարության կորուստ՝ ի օգուտ ներքին կայունության, որպեսզի Ադրբեջանը չօգտվի ներքին անկայունությունից
- արտաքին քաղաքականության ճկունության կորուստ
- ամեն տարի միջինում 50-60 զինվորի կորուստ
- խաղաղ բնակչության կորուստներ, Ադրբեջանի անընդհատ ռազմական ագրեսիա ՀՀ սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ
- զբոսաշրջության սահմանափակում՝ հաշվի առնելով պատերազմի վտանգը
- ռազմական ծախսեր
- հանդուրժողականություն ռազմական ոլորտում կոռուպցիայի նկատմամբ՝ անբավարար քանակությամբ կադրերի հետևանքով
- այլ, վերոհիշյալից բխող հետևանքներ:

Ինչ ենք ստանում փոխարենը՝ ԼՂՀ տարածքում մի քանի հանքի շահագործում տեղական քրեաօլիգարխական համակարգի ու իրենց համագործակիցների կողմից: Ոչ մի կերպ չի փոխհատուցում վերևում նշված կորուստները: Հետևաբար, Արցախի համար մեր պայքարում մենք դիտարկում ենք Արցախի մարդկանց որպես մեր եղբայրներ, ու կամավոր ու անշահախնդիր երաշխավոր ենք կանգնում իրենց ինքնորոշման իրավունքին ու անվտանգությանը: Ու սրանք ժողովրդավարական լոլոներ են, ինչպես Բելլա Լալայանն ու իր նմաններն են ասում, լոլոներ, որոնք մենք բավականաչափ լուրջ ենք ընդունում, որպեսզի մեր եղբայրներին, ընկերներին ու երեխաներին կանգնեցնենք ադրբեջանական փամփուշտների տակ: Ոչ հանուն Բելլա Լալայանի «արդարամիտ բռնակալների» սեփական բանանային հանրապետություն ստեղծելու:
Եթե Արցախում այդքան ատելություն կա «ներմուծյալ», «հայաստանցի» մարդկանց նկատմամբ, կներեք, պահանջեք, որ ձեր սահմաններից հեռացնեն «ներմուծյալ», «հայաստանցի» զինվորներին: Թե՞ դուք պատրաստ եք ընդունել «ներմուծյալների» զոհողությունները, իսկ քննադատությունը՝ ոչ:
Քանի դեռ ԼՂՀ-ն չի դրսևորում իրեն որպես ազատ, ինքնավար, ժողովրդավարական, իրավական, քաղաքականորեն հասուն պետություն, ոչ ոք իրեն լուրջ չի վերաբերվի: Երբեք: Իսկ Լալայանի գրառումն ու մեկնաբանությունները, ԼՂՀ օրենքներից այնքան էլ տեղյակ չեմ, բայց ՀՀ ՔՕ որոշ հոդվածներ էին խախտում, մասնավորապես՝ 137-րդ հոդվածը:
Ինչ վերաբերում է Դավիթ Բաբայանի հայտարարություններին, համադրելով դրանք իր նախորդ հայտարարությունների հետ, այն է՝ ապրիլմեկյան ռազմական ագրեսիայի հետևանքով զոհերի իրական թիվը փոքրացնելը, կորցրած տարածքները թաքցնելն ու դրանց նշանակությունը փոքրացնելը՝ ռազմական անհաջողության փաստը թաքցնելու նպատակով, տարածքային ու մարդկային կորուստները ադրբեջանական զինված ուժերի ենթադրյալ մեծ կորուստների միջոցով արդարացնելը, բանակի մատակարարման ու սպառազինության վիճակը, կոռուպցիան ՀՀ ու ԼՂՀ զինված ուժերում, կներեք, բայց չեմ կարող Խանումյանի «մատաղ են արել զինվորներին» արտահայտությունը որակել որպես վիրավորանք: Վիրավորանքներով ու սենտիմենտալիզմով լի էր հենց Դավիթ Բաբայանի հայտարարությունը:
Ասածս ինչ էր: Ձեզ մարդու նման պահեք, որ ձեզ մարդու նման վերաբերվեն: Ես չեմ պատրաստվում իշխանավորների կատարած հանցագործությունները վերագրել ժողովրդին: Բայց երբ ժողովրդի իբր թե ընտրած իշխանությունը հանցագործություն է կատարում ժողովրդի լուռ համաձայնության ու ակտիվ աջակցության կոչերի տակ, դա պատասխանատվությունը գցում է նաև ժողովրդի վրա: Ու, կրկին զգուշացնեմ, մի դրեք «հայաստանցի-ղարաբաղցի», «ներմուծյալ-տեղացի» տարանջատում, ինչպես մենք պահանջում ենք, որ այստեղ ձեր «արտահանյալների» արածները չվերածել ատելության Արցախի ժողովրդի նկատմամբ, ու «արտահանյալներին» դատապարտել իրենց արածների, ոչ թե ղարաբաղցի լինելու համար: Որովհետև եթե մի օր «հայաստանցիները» ու «ղարաբաղցիները» որոշեն իրար դիտարկել որպես առանձին, իրենց հետ կապ չունեցող ժողովուրդներ, դուք արդեն ստիպված ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից «ներմուծյալ» քաղաքական գործիչների քննադատությունը: Իսկ ում համար ավելի կործանարար կլինի նման կորուստը՝ պատմությունը ցույց կտա, թեև դժվար չի հետևություններ անել:
Դավաճաննե՞ր եք փնտրում: Փնտրեք իրենց մարդկանց խմբերի բաժանողների ու այդ խմբերն իրար հետ կռվեցնողների մեջ, ոչ թե իշխանության սխալները քննադատողների ու քաղաքական դիրքորոշում արտահայտողների:
Էս էլ Բելլա Լալայանի գրառումն ու տակի մեկնաբանությունները։