Էս թեման էնքան էլ քաղաքականություն չի։ Ավելի շուտ հասարակությանն ա վերաբերում, բայց համապասխան բաժին չգտա։

Երեկ ՖԲ-ի մի օգտատեր կատարեց հետևյալ գրառումը։

Ղարաբաղցիների համար մենք արեցինք հնարավորը՝ կանգնեցինք, պահանջեցինք, պայքարեցինք, կռվեցինք, մինչև հիմա զրկվում ենք հնարավորություներից:
Ինչով պատասխանեցին նրանք մեզ?
Թշնամանքով, իրենց թվաց՝ մենք իրենց պոկեցինք Բաքվից, կռիվ գցեցինք, մարտնչեցինք, սովի մատնեցինք:
Ղարաբաղցիների մեծ մասը, նույնիսկ, չգիտի, որ Հայաստանի ամբողջ սահմանով է պատերազմը գնացել:
Այ որ հարցնում ես՝ իսկ մենք ազերիների հետ ինչ խնդիր ունեինք, որ պատերազմում էինք ողջ սահմանով, զարմանում են:
Երբ հարցնում ես՝ ինչի պատճառով էր մեր շրջափակումը , զարմանում են:
Բայց չեն հապաղում ասել, որ Ռոբերտը Սերժի թաթիկը բռնած, եկավ Հայաստանը զարգացրեց:
Իհարկե, զարգացրեց:
Էնպես զարգացրեց, որ դեռ Սովետական Հայաստանի արդյունաբերական զարգացմանը երանի ենք տալիս:
Էնպես զարգացրեց, որ ինչքան գործից հասկացող մասնագետ ունեինք, արագ դուրս փախան, որ համբալ չախատեն թվանքի կոթը թողածների մոտ:
Էնպես զարգացրեցին երկուսով, որ իրենց անձնական հաշիվները դարձան մեր պետական պարտքը:
Ամենակարևորը, էնպիսի կոբայական շղթա կառուցեցին, որ խելոք մարդը կամ պտի սուս մնա, կամ բանտում է հայտնվելու, կամ՝ երկնքում:
Հիմա, ղարաբաղցիներ, քանի որ դուք պարբերաբար ինձ ջղայնացնում եք, ես էլ ձևեր թափելու հավես չունեմ, ուղիղ հարցնում եմ՝ չեք ուզենա գնաք ձեր ձարգացած հատվածով ձեր երկիր ու մեզնից անկախ ապրեք:
Մենք կճանաչենք ձեր անկախությունը, զենքով կօգնենք, բայց զորքով, չէ, դուք կանգնեք, պաշտպանեք ձեզ: Մենք ավելորդ ենք, դուք տեղից շատ հզոր եք:
Գնացեք, իրար փաթաթվեք, ձեր տոտալիտարիզմով ապրեք: Մենք էլ թողեք մեր շաշումաշ լիբեռալիզմը իրականացնենք, գլուխներս ոնց կարողանում ենք, պահենք:
Հղում

Ու դա արդեն մի քանի ծանոթ մարդ քննարկում ա։ Այսինքն ով հետը համաձայն ա, պարզապես սեղմում ա «հավանել» կոճակը, իսկ անհամաձայնները իրանց էջերում քննադատում են (հիմնականում առանց հղում դնելու, «որ չտարածվի»)։ Կոնկրետ գրառման տակ որոշակի քննարկում գնում ա, բայց քննադատողների մեծ մասի մոտ որպես փաստարկ նշվում են հեղինակի բոզ լինելը, կամ կանացի օրերը։ Այլ կերպ ասած՝ «դեբիլ քննադատություններ»։

Մի քանի ադեկվատ քննադատողներին խնդրեց մեկնաբանել Բերձորի դեպքերն ու տենց էլ ադեկվատ պատասխան չստացավ։

Ուզում եմ Ակումբցիներն էլ արտահայտվեն։ Ես մենակ ասեմ, որ քանի դեռ Բերձորի հանցագործները չեն դատվել իշխանությունների կողմից ու չեն քարկոծվել հասարակ ժողովրդի կողմից, իմ համար նրանք մնում են այլ ազգ՝ սեփական սահմանով ու սահմանապահներով։ Դե հեռախոսազանգերի ու ռուոմինգի մասին արդեն լիքը գրվել ա։