Ես էլ, իմ կածիքն, օրինակ, հեչ կարծիք էլ չեմ համարում դեռ, էլ ու՞ր մնաց բացասական...
Շատ հետաքրքիր միտք էր, ինձ դուր եկավ: Բայց Մայքն էլ է ճիշտ, վատ է զարգացված: Նման թեմաները մեծ ուշադրություն են պահանջում իրենց հանդեպ ու պահանջում են ամենաքիչը ոսկերիչի մոտեցում: Առաջին երկու օրը լավ էր: Բայց հետո... Հեղինակը պետք է մտածիթե ինչպես այդ տաս օրվա մեջ կարելի է տաս օրվա մեջ մի ամբողջ լիառատ կյանք ապրել, մոտավորապես սիրել-ամուսնանալ-բաժանվել տարբերակով (կոպիտ ասացի, որ հասկանալի լինի), այսինքն այդ տաս օրվա մեջ ընթերցողը պետք է տեսնի լիակատար կյանքի բոլոր երանգները և դրանից հետո միայն` հերոսի մոտեցումը դրան, որպեսզի արդարացված լինի նրա լուսամուտից նետվելը:
Իհարկե, Հանսի պես մարդիկ էլ կան լիքը, որ ապրում են անկյանք, բայց նման մարդկանց մասին էլ կամ պետք է ընդհանրապես ոչինչ չգրել, կամ էլ գրելուց այդ ցույց տալ այնպես, որ նրա` լուսամուտից դուրս ցատկելուց հետո, ուրախանաս այդպիսի մարդու այդպիսի վերջի համա՞ր...
Հարց Այվիին.
Իսկ հնարավոր չէ՞ այս "Դիմակը" բերել նրան, որ, քննարկումներից հետո, ցանկության դեպքում իհարկե, հեղինակը նորից գրի պատմվածքը, և երկրորդ քննարկումից հետո միայն բացահայտվի:
Լավ չէ՞ր լինի այս ճանապարհով փորձել օգնել մեկմեկու... Ինձ թվում է, այսպես կարելի էր ավելի արժեքավոր բաներ ստեղծել:
Վերջիվերջո, ո՞րն է ավելի կարևոր ապագայի համար. հեղինակը, թե՞ ստեղծագործությունը...
Էջանիշներ