User Tag List

Էջ 12 25-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 372 հատից

Թեմա: Կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն

  1. #166
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Առկա իրականությունում պարտադիր ծառայությունն անհրաժեշտ ա պետության համար ու կարծում եմ, որ բոլորս էլ դա հասկանում ենք։

    Հիմա, էս թեմայի կոնտեքստում, խնդիրը հետևյալն ա. փորձել առկա իրականությունը փոխե՞լ, թե՞ պարտադիր սարքել նաև կանանց համար։

    Ես համոզված եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մի տասը տարում կարելի ա հասնել պարտադիրի վերացմանը, ու դա անել նենց, որ ոչ շատ հսկայական ֆինանսական բեռ լինի պետության վրա, ոչ էլ բանակի որակը տուժի։ Եթե շուտ տենց քաղաքականություն լիներ, ավելի շուտ դրան կհասնեինք։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (10.04.2016)

  3. #167
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առկա իրականությունում պարտադիր ծառայությունն անհրաժեշտ ա պետության համար ու կարծում եմ, որ բոլորս էլ դա հասկանում ենք։

    Հիմա, էս թեմայի կոնտեքստում, խնդիրը հետևյալն ա. փորձել առկա իրականությունը փոխե՞լ, թե՞ պարտադիր սարքել նաև կանանց համար։

    Ես համոզված եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մի տասը տարում կարելի ա հասնել պարտադիրի վերացմանը, ու դա անել նենց, որ ոչ շատ հսկայական ֆինանսական բեռ լինի պետության վրա, ոչ էլ բանակի որակը տուժի։ Եթե շուտ տենց քաղաքականություն լիներ, ավելի շուտ դրան կհասնեինք։
    Ապեր, չեմ կարա ասեմ, թե որքանով ա հիմնավորված, բայց շատ հաճախ ինձ սենց մի հատ արտահայտություն ա հանդիպել․ «այլ հավասար պայմանների դեպքում, զինակոչային բանակը միշտ կհաղթի վարձկան (պրոֆեսիոնալ) բանակին» (при прочих равных условиях призывная армия всегда победит наемную (профессиональную) армию), թեկուզ էն պատճառով, որ պարտադիր/զինակոչային բանակի մոտիվացիան միշտ ավելի բարձր ա լինում, մի բան որ էս քանի օրվա ընթացքում տեսանք։ Ոչ միայն զինվորներին մոտիվացիան էր բարձր, այլ նաև ողջ ժղովրդինը, քանի որ բանակին նայում ենք որպես մեր բանակ, մեր երեխեք, ոչ թե որպես մասնագիտություն, որի համար վարձատրվում են, դե ուրեմն իրանց գործն ա պիտի անեն, գայիշնիկ էլի։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (27.01.2019)

  5. #168
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, չեմ կարա ասեմ, թե որքանով ա հիմնավորված, բայց շատ հաճախ ինձ սենց մի հատ արտահայտություն ա հանդիպել․ «այլ հավասար պայմանների դեպքում, զինակոչային բանակը միշտ կհաղթի վարձկան (պրոֆեսիոնալ) բանակին» (при прочих равных условиях призывная армия всегда победит наемную (профессиональную) армию), թեկուզ էն պատճառով, որ պարտադիր/զինակոչային բանակի մոտիվացիան միշտ ավելի բարձր ա լինում, մի բան որ էս քանի օրվա ընթացքում տեսանք։ Ոչ միայն զինվորներին մոտիվացիան էր բարձր, այլ նաև ողջ ժղովրդինը, քանի որ բանակին նայում ենք որպես մեր բանակ, մեր երեխեք, ոչ թե որպես մասնագիտություն, որի համար վարձատրվում են, դե ուրեմն իրանց գործն ա պիտի անեն, գայիշնիկ էլի։
    Տրիբուն ձյա, ես էլ չգիտեմ, թե ինչքանով ա էդ արդարացված, բայց արի մի հատ էլ չմոռանանք, որ 90-ականների պատերազմի ժամանակ բանակ ընդհանրապես չունեինք ու էդ վեհ գաղափարներով կռվողները կամավորական հիմունքով հավաքվեցին:

    Հիմա սենց ոտի վրա արի մի հատ տարբերակ շարադրեմ.

    ամենօրյա ծառայության համար ունենում ենք պայմանագրային, պրոֆեսիոնալ բանակ, որը լիքը պատճառներով իրա գործը հրաշալի անում ա: Օրինակ քանի որ առօրյա ծառայության ժամանակ էդ վեհ գաղափարները չկան, պարտադիր ծառայողը զբաղվում ա ժամեր հաշվելով, իսկ պայմանագրայինը՝ իրա աշխատանքն ա անում ու ավելի բարձր բանի հասնելու, ավելի լավ վարձատրվելու համար ավելի շատ ջանք ա թափում:

    Սրան զուգահեռ ունենում ենք կաֆեդրաներ, ու կազմակերպում ենք բոլոր քաղաքացիների զինվորական պատրաստությունը (ոչ թե ծառայությունը) ասենք 1-ից 6 ամսով: Նպատակը լինում ա մարդկանց սովորացնել կարգապահության, զենքից ու հարակից զինվորական տեխնիկաներից օգտվելո:

    Պատերազմական վիճակում ոնց տեսանք կամավորների պակաս չունեն: Էդ 1-ից 6 ամիս պատրաստությունը հերիք ա, որ ևս մեկ շաբաթ արագ պատրաստություն անցնելով կամավորները պատրաստ լինեն կանգնել պայմանագրային կին ու տղամարդ զինվորների կողքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.04.2016), Ruby Rue (10.04.2016), Ուլուանա (10.04.2016)

  7. #169
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, ես էլ չգիտեմ, թե ինչքանով ա էդ արդարացված, բայց արի մի հատ էլ չմոռանանք, որ 90-ականների պատերազմի ժամանակ բանակ ընդհանրապես չունեինք ու էդ վեհ գաղափարներով կռվողները կամավորական հիմունքով հավաքվեցին:

    Հիմա սենց ոտի վրա արի մի հատ տարբերակ շարադրեմ.

    ամենօրյա ծառայության համար ունենում ենք պայմանագրային, պրոֆեսիոնալ բանակ, որը լիքը պատճառներով իրա գործը հրաշալի անում ա: Օրինակ քանի որ առօրյա ծառայության ժամանակ էդ վեհ գաղափարները չկան, պարտադիր ծառայողը զբաղվում ա ժամեր հաշվելով, իսկ պայմանագրայինը՝ իրա աշխատանքն ա անում ու ավելի բարձր բանի հասնելու, ավելի լավ վարձատրվելու համար ավելի շատ ջանք ա թափում:

    Սրան զուգահեռ ունենում ենք կաֆեդրաներ, ու կազմակերպում ենք բոլոր քաղաքացիների զինվորական պատրաստությունը (ոչ թե ծառայությունը) ասենք 1-ից 6 ամսով: Նպատակը լինում ա մարդկանց սովորացնել կարգապահության, զենքից ու հարակից զինվորական տեխնիկաներից օգտվելո:

    Պատերազմական վիճակում ոնց տեսանք կամավորների պակաս չունեն: Էդ 1-ից 6 ամիս պատրաստությունը հերիք ա, որ ևս մեկ շաբաթ արագ պատրաստություն անցնելով կամավորները պատրաստ լինեն կանգնել պայմանագրային կին ու տղամարդ զինվորների կողքին:
    90-ականներին կամավոր էր, բռատ, ոչ թե պայմանագրային։ Էն վախտվա կամավորը, համարյա նույն բանն ա, ինչ պարտադիր զինծառայությունը հիմա։

    Ամեն դեպքում, քո ասած տարբերակը իմ սրտով էլ ա։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.04.2016)

  9. #170
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    90-ականներին կամավոր էր, բռատ, ոչ թե պայմանագրային
    Բա էդ եմ ասում, ու ասում եմ, որ ծայրահեղ վիճակում էլի նույնն ա լինելու, ոչ թե մնա զուտ էդ պահի բանակի վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #171
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը իր աշխարհագրական դիրքի ու «հաճելի» հարևանների պատճառով երևի թե դատապարտված է պարտադիր զինվորական ծառայության ռեժիմը երկա՜ր պահելու, համենայն դեպս ես ինքս ինձ չէի խաբի «պայմանագրային պրոֆեսիոնալ» բանակի ու պարտադիրի վերացման ուտոպիաներով։
    Պարտադիրի վերացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ այդ պայմանագրային բանակի մարդկային ռեսուրսները գոնե էսօրվա մարդկային ռեսուրսներին հասնեն, ինչը նշանակում է կամ Հայաստանի բնակչությունը առնվազն մի 20 անգամ ավելանում է, կամ էլ ասենք չգիտեմ որտեղից արաբահայեր են գալիս ու ծառայում մեր փոխարեն։
    Ցանկալին ու իրականությունը պետք է իրարից տարբերել ու ապրել հիմնականում իրականության մեջ։
    Թյուրքական ցեղերի հարևանությամբ ապրել առանց հզոր բանակի նույնն է, թե՝ գայլերի մեջ առանց հրացանի։
    Իսկ կանանց պարտադիրին անցնելը վաղուց մենք պիտի անեինք, բայց դեռևս «պեչչի» վիճակ ա մեր մտածելակերպում։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.04.2016)

  12. #172
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուտոպիա ա, քանի դեռ դրա մասին օդի մեջ խոսում ու գործնական որևէ քայլ չենք անում, ծրագրեր չենք մշակում։ Շատ փոքրիկ տվյալներ. զինծառայողների թիվը մոտավորապես 45 հազար է (պրոֆեսիոնալ բանակի դեպքում ավելի քիչ մարդ է պետք), գործազուրիների թիվը՝ դրանից առնվազն տաս անգամ ավել, դեռ չխոսած խիստ ցածր աշխատավարձով, ոչ երաշխավորված աշխատանքներովի մասին։ Սա ցույց ա տալիս, որ ճիշտ քաղաքականության, լավ ռազմավարություն մշակելու դեպքում առնվազն մարդկային ռեսուրսը կա։ Շատ ավելի բարդ է ֆինանսակամ ռեսուրսի հարցը։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.04.2016), Mr. Annoying (10.04.2016)

  14. #173
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուտոպիա ա, քանի դեռ դրա մասին օդի մեջ խոսում ու գործնական որևէ քայլ չենք անում, ծրագրեր չենք մշակում։ Շատ փոքրիկ տվյալներ. զինծառայողների թիվը մոտավորապես 45 հազար է (պրոֆեսիոնալ բանակի դեպքում ավելի քիչ մարդ է պետք), գործազուրիների թիվը՝ դրանից առնվազն տաս անգամ ավել, դեռ չխոսած խիստ ցածր աշխատավարձով, ոչ երաշխավորված աշխատանքներովի մասին։ Սա ցույց ա տալիս, որ ճիշտ քաղաքականության, լավ ռազմավարություն մշակելու դեպքում առնվազն մարդկային ռեսուրսը կա։ Շատ ավելի բարդ է ֆինանսակամ ռեսուրսի հարցը։
    Նախ մեծ հարցական է, որ 45 հազարը մեզ բավարար է լիարժեք անվտանգություն ապահովելու համար, իսկ տնտեսության պահով կառաջարկեմ կարդալ հետևյալը, թե խելոք ժողովուրդը ոնց է տնտեսական զարգացման համար օգտագործել պարտադիր զինվորական ծառայությունը՝

    Բանակը պետք է լինի ավելին, քան անվտանգության երաշխավոր
    Si vis pacem, para bellum

  15. #174
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ մեծ հարցական է, որ 45 հազարը մեզ բավարար է լիարժեք անվտանգություն ապահովելու համար, իսկ տնտեսության պահով կառաջարկեմ կարդալ հետևյալը, թե խելոք ժողովուրդը ոնց է տնտեսական զարգացման համար օգտագործել պարտադիր զինվորական ծառայությունը՝

    Բանակը պետք է լինի ավելին, քան անվտանգության երաշխավոր
    Արմենն ինքը հոդվածում ակնարկել ա Հայաստանում դրա ոչ ռեալ լինելը։ Հա, ես ավելի ռեալ եմ համարում, որ կարողանանք պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, քան հասնենք Իսրայելական բանակի՝ հոդվածում նշված մոդելի իրականացմանը, թեկուզ են պատճառով, որ մեր ունեցած սպայական կազմը նման ինովացիաների համար ունակ անձնակազմ չի։ Սենց մոդելի հասնելու համար խայտառակ շատ նյութական ռեսուրսներ ու ժամանակ ա պետք։

    Իհարկե իննովացիոն բաներ էլ ունենք, օրինակ ԱԹՍների արտադրություն բանակում՝ շատ բարձր որակով, շուկայական գնից ընդհուպ մինչև 10 անգամ մատչելի ֆինանսով, բայց տենց բացառություններն ընդամենը ապացուցում են ընդհանուր օրինաչափությունն ու մտավոր ոլորտում, բանակում մասնագիտության ձեռք բերման ոլորտում մեր բանակի իմպոտենտությունը։

    Մյուս կողմից Իսրայելական բանակի էդ փորձը չի նշանակում, որ դա լավագույն տարբերակն է բանակի ու երկրի տնտեսության համար։ Եթե իրանք կարողացել են պարտադիր ծառայությունը քաղաքացու համար դարձնել գայթակղիչ (ի դեպ ահագին ուրիշ պատճառներ էլ կան, որ գայթակղիչ ա), էդ դեռ չի նշանակում, որ պրոֆեսիոնալ բանակի էնպիսի մոդել չէին կարող ստեղծել, որն ավելի արդյունավետ կլիներ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.04.2016)

  17. #175
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օր չէի մտել նորմալ, էս ինչքան եք գրել Բոլոր գրառումները կարդացել եմ, փորձեմ ամփոփ պատասխանել առանց մեջբերելու:

    Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը պարտադիր զինծառայությունը միակ ճիշտ լուծումն ա: Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ շատ սխալ ա էդ պարտադիրը մենակ հասարակության հալալ կեսի վրա տարածելը: Էստեղ լոլոներ հնչեցին, թե աղջկա տեղ չի բանակը, աղջիկներն էմոցիոնալ են, էս են, էն են: Սուտ ստերեոտիպներ են, ու հաստատ աղջիկներին էլ չէր խանգարի բանակային հարցերից գլուխ հանելը, պլյուս մի քիչ դժվարությունների միջով անցնելը: Ավելին՝ եթե աղջիկների ծառայությունն էլ պարտադիր լիներ, գուցե հնարավոր լիներ ընդհանուր տևողությունը կրճատել մինչև մի տարի:

    Ռուբին ֆիզիկոս լինելու փաստը նշեց: Եթե չեմ սխալվում, նույնիսկ հիմա, երբ տղաներին տանում են բանակ, էդպիսի մասնագիտական հարցերը հաշվի են առնվում, ու շատերը բանակում մասնագիտական կամ դրան մոտ գործ են անում: Բժիշկների մասին հաստատ գիտեմ, մյուս մանրամասների մեջ չեմ խորացել: Կարծում եմ՝ բանակին ֆիզիկոս էլ ա պետք, կենսաբան էլ ա պետք, ամեն ինչ էլ պետք ա: Միևնույն ժամանակ, իմ համեստ կարծիքով ցանկացած քաղաքացի անկախ սեռից պիտի զենք կրելու ու կրակելու տարրական կանոններ իմանա:

    Մեկ էլ հարց հնչեց. եթե լիներ պարտադիր ծառայություն, կգնայի՞նք: Թեմայի մյուս աղջիկների մասին չգիտեմ, բայց ես միանշանակ կգնայի:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (10.04.2016), Վիշապ (10.04.2016), Տրիբուն (10.04.2016)

  19. #176
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմենն ինքը հոդվածում ակնարկել ա Հայաստանում դրա ոչ ռեալ լինելը։ Հա, ես ավելի ռեալ եմ համարում, որ կարողանանք պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, քան հասնենք Իսրայելական բանակի՝ հոդվածում նշված մոդելի իրականացմանը, թեկուզ են պատճառով, որ մեր ունեցած սպայական կազմը նման ինովացիաների համար ունակ անձնակազմ չի։ Սենց մոդելի հասնելու համար խայտառակ շատ նյութական ռեսուրսներ ու ժամանակ ա պետք։

    Իհարկե իննովացիոն բաներ էլ ունենք, օրինակ ԱԹՍների արտադրություն բանակում՝ շատ բարձր որակով, շուկայական գնից ընդհուպ մինչև 10 անգամ մատչելի ֆինանսով, բայց տենց բացառություններն ընդամենը ապացուցում են ընդհանուր օրինաչափությունն ու մտավոր ոլորտում, բանակում մասնագիտության ձեռք բերման ոլորտում մեր բանակի իմպոտենտությունը։

    Մյուս կողմից Իսրայելական բանակի էդ փորձը չի նշանակում, որ դա լավագույն տարբերակն է բանակի ու երկրի տնտեսության համար։ Եթե իրանք կարողացել են պարտադիր ծառայությունը քաղաքացու համար դարձնել գայթակղիչ (ի դեպ ահագին ուրիշ պատճառներ էլ կան, որ գայթակղիչ ա), էդ դեռ չի նշանակում, որ պրոֆեսիոնալ բանակի էնպիսի մոդել չէին կարող ստեղծել, որն ավելի արդյունավետ կլիներ։
    Իսկ Իրանի ու Թուրքիայի սահմանը ռուսնե՞րն են շարունակ պահում, թե ոնց։
    Ես կառաջարկեմ մի փոքր ուսումնասիրել, թե որ երկրները ունեն պայմանագրային բանակ, որ երկրները՝ պարտադիր զինծառայություն ու որ երկրները՝ պարտադիր զինծառայություն նաև կանանց համար։ Ու փորձել հասկանալ, թե ինչու։
    Իսրայելը Հայաստանից (առանց Ղարաբաղի) փոքր երկիր ա, զինծառայողների քանակը Հայաստանինից 4 անգամ շատ է, ռազմանակ բյուջեն՝ 120 անգամ։
    Իսկ հոդվածի մեխն այն էր, որ Իսրայելի տնտեսության զարգացման հիմքում է եղել պարտադիր զինծառայությունը (ու ներգաղթը), այսինքն Իսրայելը պարտադիր զինծառայությունը օգտագործել է նաև տնտեսության զարգացման համար, և ոչ թե՝ զարգացած տնտեսություն է ունեցել, դրա համար ունի հզոր բանակ։
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.04.2016)

  21. #177
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Իրանի ու Թուրքիայի սահմանը ռուսնե՞րն են շարունակ պահում, թե ոնց։
    Ես կառաջարկեմ մի փոքր ուսումնասիրել, թե որ երկրները ունեն պայմանագրային բանակ, որ երկրները՝ պարտադիր զինծառայություն ու որ երկրները՝ պարտադիր զինծառայություն նաև կանանց համար։ Ու փորձել հասկանալ, թե ինչու։
    Իսրայելը Հայաստանից (առանց Ղարաբաղի) փոքր երկիր ա, զինծառայողների քանակը Հայաստանինից 4 անգամ շատ է, ռազմանակ բյուջեն՝ 120 անգամ։
    Իսկ հոդվածի մեխն այն էր, որ Իսրայելի տնտեսության զարգացման հիմքում է եղել պարտադիր զինծառայությունը (ու ներգաղթը), այսինքն Իսրայելը պարտադիր զինծառայությունը օգտագործել է նաև տնտեսության զարգացման համար, և ոչ թե՝ զարգացած տնտեսություն է ունեցել, դրա համար ունի հզոր բանակ։
    Քո կարծիքով առանց հարցը լուրջ ուսումնասիրելու՞ եմ կարծիք գրել։ Հոդվածի մեխն էլ եմ հասկացել, ասում եմ մեր դեպքում դրան հասնելը, որ բանակը դառնա տնտեսության խթանիչ, ավելի բարդ ա, քան այլ կերպ տնտեսությունը խթանելով պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը։ Ու որ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու դեպքում, կողքից որոշակի միջոցառումներով, ինչպիսին ա բոլորի զինվորական պատրաստություն կազմակերպելը, խիստ ռեալ ա պինդ ու ամուր բանակ, պաշտպանված պետություն ունենալը։ Մնացածը արդեն գրել եմ, համաձայնել-չհամաձայնելը քո ու մյուսների խնդիրն ա, չեմ հավակնում բացարձակ ճշմարտացի լինելուն։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. #178
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)

    Պրոֆ բանակ ասելով ինչ ես հասկանում? Այսինքն ինչպիսին պետք է լինի բանակը որ ասես պրոֆ.?։

  23. #179
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոֆ բանակ ասելով ինչ ես հասկանում? Այսինքն ինչպիսին պետք է լինի բանակը որ ասես պրոֆ.?։
    Ապեր, դրա շա պարզ սահմանումը կա։ Էտ էն ա, երբ զինվորական գործը լրիվ դառնում ա մասնագիտություն։ Մարդիկ գնում են բանակ, որպես աշխատանքի ու դրա համար փող են ստանում։ Էտ կոչվում ա պրոֆեսինոնալ բանակ։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (10.04.2016)

  25. #180
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դրա շա պարզ սահմանումը կա։ Էտ էն ա, երբ զինվորական գործը լրիվ դառնում ա մասնագիտություն։ Մարդիկ գնում են բանակ, որպես աշխատանքի ու դրա համար փող են ստանում։ Էտ կոչվում ա պրոֆեսինոնալ բանակ։
    Ես չէի ուզի, որ Հայաստանում սպան իր ծառայության նայեր որպես աշխատանքի։
    Եվ վերջ Տրիբուն?? Ու դա պրոֆ բանակն ա?

Էջ 12 25-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՀ Զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներ..
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 289
    Վերջինը: 19.11.2017, 15:55
  2. Գրառումներ: 8
    Վերջինը: 04.10.2013, 22:20
  3. Պայմանագրային զինվորական ծառայություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.04.2011, 00:37
  4. Այլընտրանքային Զինվորական Ծառայություն
    Հեղինակ՝ Նավաստի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.01.2011, 15:52
  5. Բաժնի կանոնները, կարդալը պարտադիր է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.10.2007, 20:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •