Հա, ես համարում եմ, որ մինչև Ղարաբաղի հարցի կարգավորումն էլ կարելի ա սկսել պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, ճիշտ հայեցակարգեր մշակելով, ծրագրեր մշակելով, բյուջեն ճիշտ օգտագործելով: Ու համարում եմ, որ դա կլիներ լավագույն լուծումը: Ուրիշ հարց որ ռեալ չի էն առումով, որ ոչ մեկը վիզ չի վերցնի տենց գործ սկսել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (12.04.2016)
Մարտական խաչի ասպետ, հերոս կապիտան Մելսիդայի մասին
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (12.04.2016)
լինկը որ դնեմ՝ շատ կլնի դրանց, բայց վերնագիրը էս թեման հիշեցրեց։ Ասում եմ կարո՞ղ ա հաքին․ազը Ակումբ ա կարդում
Армения мобилизует женщин для войны против Азербайджана
Աթեիստ (16.04.2016)
5 կմ ես էլ չեմ կարում վազեմ :դ
Ծառայել պետք չի, հատուկ պատրաստվածության դասընթացներ անցել պետք ա
Գայլ, տենց մի ասա էլի: Աղջիկների ուղեղը տղաներինին հավասար ա աշխատում: Ի՞նչ գիտես, որ քեզ ավտոմատ քանդել-հավաքել սովորեցնողի հոգին դուրս չի էկել: Կամ գուցե դու՞ ես վատ սովորացնող: Կամ ինչու՞ ես բացառում, որ աղջիկների համար դա ավելի դժվար ա, որովհետև փոքրուց տարբեր բաներ չեն քանդել-հավաքել, ի տարբերություն տղաների: Դու հավասար հնարավորություն տուր աղջիկներին, տեսնեմ՝ ո՞նց չեն անի էդ բոլոր բաները: Ու հազար անգամ կներես, բայց պիտի ասեմ, որ ընդհանրապես ակումբի գրեթե բոլոր աղջիկները քեզնից հազար անգամ ավելի խելոք են:
Իսկ 5կմ մեկը ես հանգիստ վազում եմ նույնիսկ վատ մարզավիճակում եղած ժամանակ:
Ես կիսով չափ ինքս եմ քանդել հավաքել, իսկ էն մի կեսն էլ ցույց են տվել, բայց ընդամենը մեկ անգամ Բյուր։
Հա կարա պատահի, որ ակումբի մեծամասնության աղջիկները ինձանից խելոք են, բայց կներես դու Էդ մեծամասնության մեջ չես մտնում։
5 կմ վազելը ավելի հեշտա քան 3, կարաս լոգիկայով ասես խի ա տենց??? Կարող ա գիտես սիրողական պիտի վազես?? Մեր Պոնչն էլ էր վազում, բայց հաշվում էին, որ չի վազել, իսկ քո դեպքում վստահ եմ որ չես կարա։
Յա լուրջ? Խի որ աղջիկների մոտ պակաս վատ ա ստացվում ու ֆիզիկապես ավելի թույլ են Էդ նշանակում ա որ վիրավորել եմ?? Բյուր կարաս քեզ սուպեր եսիմինչի տեղ չդնես?, զգացել եմ, որ շատ ես սիրում քեզ ներկայացնել, բայց ասածներից կիսով չափ էլ չկաս։
Աղջիկներն էլ կարողանում են շատ ընտիր կրակեն ու տղերքից լավ են անում, Էդ փաստա, բայց դա չի նշանակում, որ տղերքը իրանց վատ են զգում։
Գայլ, դու աղջիկների՝ ավտոմատ հավաքելու մասին էիր ասում, որ «հոգիդ դուրս էկավ», մինչև բացատրեցիր, որ «հաջորդ օրը չի հիշելու»:
Իսկ նորմատիվները տղամարդկանց ու կանանց համար տարբեր են հենց էն պատճառով, որ տարբեր ֆիզիկական առանձնահատկություններ ունեն:
Երբ Հայաստանում էի ապրում, ու քեզ նման տղամարդիկ լիքն էին իմ շրջապատում, ես էլ էի կարծում, որ ուղեղս չի հասնում շատ բաների, որ ֆիզիկապես լիքը բաներ չեմ կարա անեմ: Բայց ընդամենը պետք էր հայտնվել մի հասարակության մեջ, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն, հասկանալու համար, որ կահույք նույնքան ու հաճախ ավելի լավ կարամ հավաքեմ, քան տղամարդիկ, իսկ 5կմ վազելն ու նորմատիվի մեջ տեղավորվելը հեչ էլ բարդ բան չի, նույնիսկ օրդ վազելով չես սկսում:
Իսկ կանանց՝ տղամարդկանցից լավ կրակելու մասին իմացել ենք, որովհետև կանանց կրակելու հնարավորություն տրվել ա, նկատվել ա դա (ի դեպ, էլի ֆիզիոլոգիայի արդյունք. կանանց ձեռքերն ավելի քիչ են դողում): Գուցե հնարավորություն տրվի՞, որ ուրիշ բաներ էլ կանայք անեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ