Չգիտեմ, թե դու ինչ ես լուրջ ուսումնասիրել։
Հայկական բանակը շատ ջահելների համար ժամանակի կարուստ է, մտավոր ու ֆիզիկական դեգրադացիայի վայր։ Իսրայելական բանակը հրեա երիտասարդների համար դպրոց է, նոր հմտություններ ձեռք բերելու, կարիերա սկսելու, մարզվելու ու զարգանալու տեղ։
Այսինքն Իսրայելը բանակը օգտագործել է տարբեր նպատակների համար միաժամանակ, որը ծրագրավորողական լեզվով ասած՝ reusability է, ժամանակի ու ռեսուրսների էֆֆեկտիվ օգտագործում, ինչը արվում է նպատակներին ավելի հեշտ հասնելու համար ու ոչ թե հակառակը։ Այսինքն Իսրայելը ոչ թե կյանքը բարդացրել է ու ընտրել թանկ ու էներգատար ճանապարհ, այլ՝ հեշտացրել է ու ընտրել էֆֆեկտիվ ճանապարհ։
Ու ես մեռնեմ, չեմ հասկանա, թե Հայաստանը ոնց ավելի շուտ տնտեսությունը կզարգացնի ու կանցնի պայմանագրային բանակ ունենալուն, քան թե եղած բանակում բարեփոխումներ կանի, որ երիտասարդները զարգանալն ու ՀՀ սահմանները պաշտպանելը համատեղեն։
Հայաստանում վայթե ոչ մի բան էլ ռեալ չի, տգիտության ու կոռուպցիայի պայմաններում։
Էջանիշներ