Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ՝ ինչպես հասկացա, այս հարցը շատերին է մտատանջում (որոշ իմաստով ինձ էլ էր մտատանջում), դրա համար որոշեցի՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո միայն, պատասխանել ձեր հարցին: Երեկ երկար ժամանակ ուսումնասիրում էի ֆորումում հնչած տեսակետները, մտքերը և շատերը հասցրեցի աչքի տակ անցկացնել: Ինչևիցե, նկատեցի, որ մեծամասնությունը՝ ովքեր թերահավատությամբ էին մոտենում որոշները՝ Աստծուն, որոշները Աստվածաշնչին, հիմնականում դժգոհում էին <Հին Կտակարանյան> Աստծուց, Ով կարծես թե աչքի է ընկնում իր դաժանությամբ: Հարց՝ ինչու՞ այդ նույն Աստվածը Նոր կտակարանում մարդկանց ներկայանում էր որպես բարի, սիրալիր և ներողամիտ Աստված, իսկ Հին Կտակարանում՝ <չար, դաժան և աններողամիտ>: Չգիտեմ ինչքանով կկարողանամ փոխել ձեր՝ Աստծո և Իր Խոսքի հանդեպ դրսևորած թերահավատությունը՝ վստահության, բայց Աստծո օրհնությամբ կփորձեմ:
Երբ Ադամը Աստծո առջև մեղանչեց՝ անհնազանդություն գործելով, ակամայից նրա ամբողջ էությունը դարձավ մեղավոր (ինչպես և Աստված զգուշացրել էր): Այնուհետև, այդ մեղավոր բնությունը տարածվեց իր սերունդների վրա, որից հետո նաև ամբողջ մարդկության վրա: Այսինքն երկրի վրա այլևս ԱՆՄԵՂ մարդ չկար: Բայց միևնույն է, Աստված շարունակեց սիրել մարդուն այնպես, ինպես սիրում էր նրան՝ դեռ չմեղանչած ժամանակ: Դրա վառ ապացույցը այն է, որ Նա Իր որդուն՝ Հիսուսին, մեզ համար զոհեց, որպեսզի ներվի մեր մեղքերը (որպիսի կարողանար մեզ արդարացնել): Բայց մինչ Հիսուսը չէր զոհվել մեր մեղքերի համար, մարդիկ դեռ ամբողջությամբ մեղքի մեջ էին: Իսկ Աստված, բացի Սեր լինելուց, ունի ևս մեկ հիանալի հատկություն՝ Արդարությունը: Նա՝ լինելով Արդար, չէր կարող հանդուրժել ոչ մի անարդարություն, դրա համար էլ Հին կտակարանում տեսնում ենք, որ Աստված՝ առանց խնայելու, պատժում է բոլոր օրինազանցներին և անհնազանդներին: Աստված ինքն էլ շատ կցանկանար ոչ ոքի չպատժել, ոչ ոքի չսպանել, քանի որ հենց Ինքն է ասում, որ չի ցանկանում նույնիսկ ամբարիշտի մահը: Բայց եթե Աստված որոշեր ներել մարդուն, պետք է ինչ որ բավարար հիմք լիներ, ըստ որի Նա կներեր նրան: Եվ ինչպես տեսնում ենք՝ ցավոք սրտի, չկար այդ արդարացումը, այդ պատճառով Աստված <ստիպված էր> պատժել մարդուն՝ յուրաքանչյուր սխալ արարքի համար, քանի որ հակառակ դեպքում այսօր ես և դու կարող եինք Նրան մեղադրել անարդարության մեջ: Ինչևիցե. քանի որ չկար արդարացում, իսկ Աստված ասում է, որ մեղքի վարձքը մահ է, փաստորեն մարդը կանգնած էր ոչնչացման եզրին: Եվ քանզի Աստված՝ սիրելով մարդուն, չէր կարող նման բան թույլ տալ, դրա համար նրան տվեց <զոհ> ասվածը, որի միջոցով կարողանում էր մարդ՝ որոշ իմաստով, արդարանալ Աստծո առջև: Այժմ, երբ կար զոհը, Աստված կարող էր մարդու հանդեպ ավելի ներողամիտ լինել: Բայց կենդանու արյունը ի զորու չէր ջնջելու մարդու ամբողջ մեղքերը: Իսկ քանի որ միայն Իսրայել ազգն էր ընդունում Աստծուն և միայն նա էր զոհ մատուցում, դրա համար Աստված միայն նրանց հանդեպ էր <կարողանում> ներողամիտ լինել, բայց հեթանոսների հարցը ավելի տխուր էր... Եվ քանի որ դա երկար չեր կարող շարունակվել, դրա համար Աստված ուղարկեց Իր որդուն՝ Հիսուսին, որպիսի Նա՝ Իր արյունով, հավիտյան մաքրի ԱՄԲՈՂՋ աշխարհի մեղքը: Իսկ արդեն Հիսուսի հարությունից հետո տեսնում ենք կարծես թե <մեկ ուրիշ Աստծո>, Ով ներում է մարդկանց հանցանքները և ավելի քիչ է պատժում մարդկանց: Իրականում Աստված հենց այսպիսին է, պարզապես մեր մեղքերը թույլ չէին տալիս Աստծուն՝ լինելու այնպիսին, ինչպիսին իրականում կա:
Բայց աստվածաշնչում չի ասվում, որ առաջնեկներին իրենց մեղավոր բնույթ ունենալու համար ա սպանել, այլ հստակ ասվում ա, որ փարավոնի իրեն չենթարկվելու համար ա սպանել։ Այսինքն՝ ուրիշի կոնկրետ մեղքի համար են պատժվել, ու եթե փարավոնը իսրայելացիներին բաց թողներ, աստված առաջնեկներին չէր սպանի։