User Tag List

Էջ 42 45-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142434445 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

  1. #616
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. «Դաժան, արյունարբու և ծիծաղելի մեջբերումներ Աստվածաշնչից» թեման միացվել է այս թեմային։ Երկու թեմաններն էլ փակվել են ծաղրական և վիրավորական համարվող գրառումների առատության պատճառով։ Moonwalker-ի և իմ այլ համամոդերակիցների հետ քննարկումների արդյունքում թեման վերաբացվում է։ Շատ եմ խնդրում քննարկել Աստվածշնչից ՄՏՔԵՐ, ոչ թե քննարկումներին մասնակցող ակումբցիներին։ Մենք այստեղ քննարկում ենք մտքեր և զերծ ենք մնում միմյանց վիրավորելուց և ծաղրելուց։ Նման դեպքերը տուգանվելու են՝ գրառումները խմբագրվելու են և ջնջվելու, իսկ ակումբցիները տուգանվելու և տուգանումներն անտեսելու դեպքում ՝ արգելափակվելու բաժնից։ Ես գիտեմ որ մենք կարող ենք պարզապես քննարկել և գրել կարծիքներ ու ոչ թե վիրավորել։ Վստահ եմ մեր բոլորիս քննարկումներ կատարելու ունակության վրա։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.11.2013), Chuk (05.11.2013), ivy (06.11.2013), Moonwalker (05.11.2013), Skeptic (05.11.2013), VisTolog (05.11.2013), Աթեիստ (05.11.2013), Տրիբուն (05.11.2013)

  3. #617
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ես ուսումնասիրում էի Աստվածաշունչը ես ինքս ինձ հանգստացնելու և Աստծուն ինքս իմ աչքում արդարացնելու համար գտել էի մի քանի հիմնական պատճառներ, թե ինչու է Աստված նման արարքներ կատարել կամ տվել հավանություն.

    1) Աստծու հատկություններ
    2) Վստահություն նրա կատարած քայլերի հանդեպ
    3) Դարաշրջանը, երբ Աստված վարվել է այդպես։ Այլ կերպ ասած՝ ժամանակի առանձնահատկությունները։

    Էս երեք կետերի մեջ կարելի է տեղավորել իմ գտած բոլոր փաստարկները։

    Օրինակ.

    1.Ա Աստված սեր է։ Սա դոգմա է։ Նա ստեղծել է մեզ։ Իր տված օրենքներում պաշտպանվում են անգամ անասունների (կենդանիների) իրավունքները։ Ինքը մեր բարօրության համար զոհել է իր սիրելի որդուն, հետևաբար կասկած Աստծու սիրո մեջ չկա։ Եթե նման քայլերի է ուրեմն դա եղել է արդարությունից դրդված անհրաժեշտություն։

    1.Բ Աստված պաշտպանում է իրեն նվիրված մարդկանց։ Հին Իսրայելի օրերում իրան նվիրված մարդիկ կազմակերպված էին, որպես Իսրայել ազգ։ Դրանից հետո Աստված մերժեց Իսրայելին իր անհավատարմության պատճառով ու կազմակերպեց քրիստոնեությունը ու պաշտպանեց քրիստոնյաներին։ Այսօր համարյա բոլոր քրիստոնեական ուղղությունները իրենց համարում են Աստծու ընտրյալներ։ Հետևաբար այդ ամենը ոչ թե պետք է նայել դաժանության տեսանկյունից, այլ պաշտպանության։

    1.Գ Աստված չի ցանկանում անգամ մեղավորի մահը։ Սա աստվածաշնչյան սկզբունք է, որը հիշելը ինձ օգնում էր հասկանալ, որ Աստված սեր է, նա ցանկանում է անգամ ամենամեղավոր մարդու դարձի գալը, հետևաբար եթե կատարում է նման քայլ ուրեմն ունի հիմքեր։

    2.Ա Համաձայն Աստվածաշնչի մարդ արարածը շատ հեռու է կատարելությունից, խեղաթյուրում է իրականությունը, ի վիճակի չէ տեսնել ողջ պատկերը։ Հետևաբար անհնար է ամբողջությամբ հասկանալ Աստծու՝ այդպես վարվելու պատճառները, բայց վստահում ես, որ եթե ինքը արել է, ուրեմն ունեցել է անհրաժեշտ հիմքերը։

    2.Բ Հիսուս Քրիստոսը մի առիթով ասաց, որ ով որ ուզում է իր հետևորդ լինել, պիտի խմի իր արյունը և ուտի իր մարմինը։ Այս խոսքերը լսելուց հետո Հիսուսի աշակերտներից շատերը լքեցին իրեն և դադարեցին հետևել իրեն։ Երբ մյուս աշակերտները հարցրեցին, թե ինչու է Հիսուսը նման մտքեր արտահայտում նա բացատրեց, որ դրա նպատակներից մեկը մարդկանց զտելն ա։ Այսինքն, նրանք ովքեր կգայթակղվեն նման խոսքերից, թող փասափուսաները հավաքեն ու գնան։ Ուստի պետք է վստահություն։ Վստահություն, որ իրենց արածը ճիշտ է։

    3.Ա Այդ ժամանակաշրջանում Աստծու ընտրած մարդկանց խումբը կազմում էր մի ազգ՝ Իսրայել ազգ։ Ըստ Աստվածաշնչի Աստված այդ ազգը կազմակերպել էր այն նպատակով, որ այնտեղ ծնվեր Հիսուը։ Այսինքն բարենպաստ հող էր պատրաստել Մեսիայի ծծնդյան համար։ Իսկ Իսրայել ազգը շրջապատված էր դաժան ու թշնամաբար տրամադրված ազգերով։ Կան պատմական տեղեկություններ, որ իրենց շրջապատի ազգերը ունեցել են շատ դաժան սովորություններ։ Օրինակ մարդկանց կտրած գլուխներով խաղեր խաղալ, երեխաներին տան պատերի մեջ կենդանի-կենդանի թաղել։ Հետևաբար երբ էտ կոնտեքստով նայում ես Աստծու կատարած քայլը դիտվում է որպես անհրաժեշտություն իր ծառաներին պաշտպանելու համար, այլ ոչ թե դաժանություն կամ արյունարբություն։

    Ու նման լիքը պատճառներ ես ունեի, որոնք չէի կարող գործածել մարդկանց ապացուցելու կամ համոզելու համար, բայց դրանք որոշ ժամանակ դեղի կամ թմրադեղի պես հանգստացնում էին իմ խիղճը և տրամաբանությունը, որ ավել-պակաս հարցեր չտայի՝ մտածելով, որ դա իմ խելքի բանը չի և որ ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում Աստծու արարքները քննելու համար։ Ինքը կատարյալ է, սեր է և արդար է։ Հետևաբար բոլոր քայլերը կատարվում են ՄԻՄԱՅՆ այդ հատկություններից դրդված՝
    Սեր
    Արդարություն
    Իմաստություն
    Զորություն

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.11.2013), VisTolog (05.11.2013), Աթեիստ (05.11.2013)

  5. #618
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կնունքը լներ նենց բան, որը մարդու վրա անդառնալի փոփոխություններ ա առաջացնում (ասենք` ինչպես թլպատությունը), միգուցե համաձայնեի ասածիդ: Բայց քանի որ տենց չի, ցանկացած արգելք կհամարեմ աննորմալ ու մարդու (տվյալ դեպքում` իրենց երեխային կնքող ծնողների) իրավունքների կոպիտ ոտնահարում:
    Ավելի ճիշտ ա չափահասների արգելել կնքվելը: Եթե մարդը չափահաս ա դառել, ու կամովին ուզում ա կնքվի, ուրեմն հասարակության համար վտանգավոր ա:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (06.11.2013), Արամ (05.11.2013)

  7. #619
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցի գնալն ասենք թե: Բայց եթե քրիստոնյան, այն էլ քյոյնա հավատացյալը, Աստվածաշունչ չի կարդացել, ի՞նչ գիտի, ինքը քրիստոնեա է, թե՞ բուդդիստ կամ մահմեդական. ընդամեը Քրիստոսի, Մուհամմեդի ու Կրիշնայի անուններո՞վ...

    Եթե պատմաբանը պատմության դասագրքեր չկարդա, եթե ֆիզիկոսը ֆիզիկայի դասագրքեր չկարդա, ուրեմն դրան ինչպե՞ս կարելի է պատմաբան կամ ֆիզիկոս կոչել... ՈՒրեմն, մեղավո՞ր է արդյոք աթեիստը, եթե թքած ունի այն բանի վրա, թե ինչ է փորձում պնդել տգետ հավատացյալը (նկատի ունեմ՝ Աստվածաշնչի, հավատի հարցում տգետ, - սխալ չհասկանաք), քանզի նրա բոլոր պնդումներն անհիմն են, առավել ևս Ռայի պես աթեիստների առջև, ով հենց Աստվածաշնչից մեջբերումներով նման հավատացյալի բերանը կես վայրկյանում կծեփի...

    Եվ նման պագարայում, ասածդ այդ "անվնաս ազգային պիտակը" Քիբորդ ջան, մեծ հակում ունի դառնալ շատ էլ վտանգավոր թույն...
    Ես չգիտեմ թե դու ինչ մեթոդներով ես Աստվածաշունչը համեմատում ֆիզիկայի ու գիտությունների դոկտորի մակարդակի եղելությունների հետ, բայց մի բան հաստատ գիտեմ Աստված ինձ չի ասել կարդա Աստվածաշունչը, որ Ռայը բերանդ ծեփի դու էլ իրան հակահարված տաս կամ Աստվածաշնչից մեջբերումներ անելով իրան ծեփես կամ որ ավելի վատա մարդու ուղեղը էն բանից անես քո հավատքով ու Աստվածաշնչով, ես ունեմ իմ աղոթքը, որ ուղղված ա Աստծուն. ես էդ աղոթքի մեջ համ հավատացյալների համ աթեիստների համար էլ եմ աղոթում, բոլորի համար, անգամ նրանց համար ում իմ գիտակից ու ֆիզիկական զգայարաններով զզվում ու ատում եմ, բայց եղբայր, ես Աստվածաշունչ չեմ կարդացել, մանուկների Աստվածաշունչն եմ կարդացել երբեմն ու վերջ, ես կարիք չունեմ ստեղ մեջբերում անեմ որ Ռայի գրածները ծեփեմ կամ Ռային սծալ հանեմ ու էսքանը հասկանալով ես տգետ քրիստոնեա չեմ եղբայր, իմ համար կա Աստված, իսկ թե Աստվածաշնչում ինչ բառերով ու արարքներով ա հիշատկվում Բարձրյալը, դա առհասարակ կարևոր չի

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (08.11.2013), Շինարար (08.11.2013)

  9. #620
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեմ թե դու ինչ մեթոդներով ես Աստվածաշունչը համեմատում ֆիզիկայի ու գիտությունների դոկտորի մակարդակի եղելությունների հետ, բայց մի բան հաստատ գիտեմ Աստված ինձ չի ասել կարդա Աստվածաշունչը, որ Ռայը բերանդ ծեփի դու էլ իրան հակահարված տաս կամ Աստվածաշնչից մեջբերումներ անելով իրան ծեփես կամ որ ավելի վատա մարդու ուղեղը էն բանից անես քո հավատքով ու Աստվածաշնչով, ես ունեմ իմ աղոթքը, որ ուղղված ա Աստծուն. ես էդ աղոթքի մեջ համ հավատացյալների համ աթեիստների համար էլ եմ աղոթում, բոլորի համար, անգամ նրանց համար ում իմ գիտակից ու ֆիզիկական զգայարաններով զզվում ու ատում եմ, բայց եղբայր, ես Աստվածաշունչ չեմ կարդացել, մանուկների Աստվածաշունչն եմ կարդացել երբեմն ու վերջ, ես կարիք չունեմ ստեղ մեջբերում անեմ որ Ռայի գրածները ծեփեմ կամ Ռային սծալ հանեմ ու էսքանը հասկանալով ես տգետ քրիստոնեա չեմ եղբայր, իմ համար կա Աստված, իսկ թե Աստվածաշնչում ինչ բառերով ու արարքներով ա հիշատկվում Բարձրյալը, դա առհասարակ կարևոր չի
    Եթե նույնիսկ համարեմ, որ ասածդ յուրաքանչյուր բառ ճիշտ է՝ չնայած ճիշտ չէ ու դու շատ վիճելի բաներ ես ասում, Քիբ ջան, - բայց և այնպես չեմ հասկանում, թե ինչու՞ ես սա ուղղել իմ ասածների դեմ... Որովհետև խոսքն այստեղ գնում է ոչ թե կոնկրետ քո Աստծո մասին՝ մի՞թե ես կամ Ռայը կամ յուրաքանչյուր այլ մեկը գոնե մի խոսքով հիշատակել է քո Աստծոն... Եթե վերանայես ընդամենը թեմայի վերնագիրը, կտեսնես, որ այստեղ քո Աստծո մասին ոչ ոք չի խոսում, այստեղ խոսվում է հենց և հատկապես Աստվածաշնչի Աստծո մասին, էնպես որ դու հանգիստ կարող ես քեզ վիրավորված չզգալ քո Աստծո համար, - չէ՞ որ դու ինքդ ասացիր, որ քո Աստված Աստվածաշնչի հետ ոչ մի կապ չունի, ընդ որում, անկախ այն բանից, թե ինչպիսին է Աստվածաշնչի Աստված, - դա քեզ մինիմում հետաքրքիր չէ: Ստացվումէ, որ այս պահին ես այն մարդը չեմ, ում հետ դու պետք է վիճես:

    Առավել ևս ես շատ լավ գիտեմ, որ դու ճիշտ ես ու քո Աստված լրիվ ուրիշ է: Իսկ դու ինքդ... գիտե՞ս այդ: Ինձ մոտ, օրինակ, հենց այդպես է որ կա:
    Բայց այդ հասկանալու համար ինձ հարկ եղավ առաջին հերթին կարդալ Աստվածաշունչը, որպեսզի ես հասկանամ, արդյո՞ք այնտեղի Աստված իմը չէ... Թե չէ ի՞նչ իմաստ ունի իզուր տեղն Աստված փնտրելու, եթե պատրաստին արդեն կա... Ի՞նչ իմաստ ունի նորից հեծանիվ հորինել:
    Ես խոսում եմ այն մարդու տեսակետից, ում անհրաժեշտ է Աստված: Շատերին Այն ուղղակի պետք չէ և նրանք նույնիսկ ժամանակ չեն ծախսում որոնումների վրա ու շատ էլ լավ յոլա են գնում: Ինձ մոտ այդպես չստացվեց... Երբ ջահել տարիներիս առաջին անգամ առնչվեցի Աստվածաշնչի հետ ու հրաժարվեցի նրանից, - համարեցի, որ գտա այն, ինչ փնտրում եմ, - այսինքն, "գտա", որ աթեիստ եմ: Բայց դրանից հետո ստեղծված ներքին դատարկությունն ինձ շատ շուտ զգալ տվեց, որ ավելի շատ կորցրել եմ, քան "գտել"... Լավ, չերկարացնեմ, էլի շեղվեցի թեմայից...

    Ու հետո, սիրելիս, վերևում դու խոսեցիր մի բանի մասին, ինչ հենց ինքդ էլ կոչեցիր "ազգային պիտակ"... Ուզում ես ասել, որ այդ "ազգային պիտակը" ձևավորվել է քո ինդիվիդուալ Աստծո հիման վրա՞...
    Come one, Քիբ ջան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.11.2013), Աթեիստ (08.11.2013)

  11. #621

    Եթե ես նույնիսկ համարեմ, որ քո այս գրառումը որևէ իմաստ ունի, ես դրան կպատասխանեմ, բայց քանի որ չեմ համարում ուստի չեմ էլ պատասխանում:

    Հ.Գ.
    Coca Cola. դե ես էլ անգլերենից էս երկու բառը գիտեի, ասեցի գրեմ գլամուռնի երևամ էլի, հետ չմնամ անգլերեն տժցնողներից

  12. #622
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ես նույնիսկ համարեմ, որ քո այս գրառումը որևէ իմաստ ունի, ես դրան կպատասխանեմ, բայց քանի որ չեմ համարում ուստի չեմ էլ պատասխանում:

    Հ.Գ.
    Coca Cola. դե ես էլ անգլերենից էս երկու բառը գիտեի, ասեցի գրեմ գլամուռնի երևամ էլի, հետ չմնամ անգլերեն տժցնողներից
    Չէի մտածում, թե կնեղենաս: Ցավում եմ: Բոլորովին քեզ նեղացնելու միտում չունեի...

    Հետո էլ, մի կասկածիր, դու հենց սկզբից էլ գլամուռնի ես: Հակառակ դեպքում նիկդ Ստեղնաշար կլիներ...

    Մենակ թե նորից մի նեղացիր, լա՞վ... Մի բառ էլ գիտեմ, ասեմ ու պրծնեմ. Please...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (09.11.2013)

  14. #623
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ. Առաջին հայացքից միգուցե այս հարցերը անպատասխան են թվում, բայց երբ Աստվացաշունչը ուշադիր կարդում եք, հենց այտեղից ել գտնում եք բոլոր հարցերի պատասխանները. Ես կփորձեմ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը, եթե իհարկե ինձ վստահեցնեք, որ պատասխանները ստանալուց հետո այլևս այսպիսի թերահավատությամբ չեք մոտենա Աստծուն և Նրա արդարությանը.

  15. #624
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Գրավո՞ր պայմանագիր կնքենք: Մարդու թերահավատ լինելը չլինելը ոչ թե կախված է քո կամ մեկ ուրիշի պատասխաններ տալուց, այլ թե որքանով համոզիչ ու սպառիչ կլինեն այդ պատասխանները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.04.2016), Նաիրուհի (08.04.2016), Ուլուանա (10.04.2016), Տրիբուն (08.04.2016)

  17. #625
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրավո՞ր պայմանագիր կնքենք: Մարդու թերահավատ լինելը չլինելը ոչ թե կախված է քո կամ մեկ ուրիշի պատասխաններ տալուց, այլ թե որքանով համոզիչ ու սպառիչ կլինեն այդ պատասխանները:
    Ես նկատի ունեի, սպարիչ պատասխան լսելուց հետո.. գրավոր պայմանագրի կարիք չկա, պարզապես կան մարդիք, ովքեր հարցը տալիս են, բայց միևնույն է պատասխանը չեն ցանկանում լսել: Ես պարզապես դա նկատի ունեի

  18. #626
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձեք, տեսնենք
    I may be paranoid but no android!

  19. #627
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն ուշադրության համար Նախ, կցանկանաի մեջբերել հենց առաջին հարցադրումը «Ինչե՞ս կարող է սեր ու խաղաղություն հանսիսացող Աստված 10 պատիժները ուղարկել եգիպտոս: Ինչի՞ Աստված չպատժեց հենց փարավոնին, այլ ամենադաժան ձևով պատժեց անմեղ եգիպացիներին: Զրկեց նրանց բերքից, ծանր հիվանդույթուններ ուղարկեց վրաները, վերջում էլ դաժանաբար սպանեց բոլոր առաջնեկներին, որոնք անմեղ, հենց նոր աշխարհ եկած նորածիններ էին»: ՈՒզում եմ հիշեցնել, որ այդ «սեր ու խաղաղություն հանսիսացող Աստված» նաև սուրբ և արդար Աստված է. Քանի որ սկզբում նշեցի, որ բոլոր հարցերի պատասխանները կարող ենք գտնել հենց Աստվածաշնչում, դրա համար էլ ուզում եմ հենց այնտեղից ել մեջբերել. Կխնդրեի կարդալ Ելից գրքի, առաջին գլխի, յոթերորդ համարից մինչև քսաներկու համարները.

  20. #628
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս եղավ մեջբերե՞լ )
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.04.2016)

  22. #629
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն ուշադրության համար Նախ, կցանկանաի մեջբերել հենց առաջին հարցադրումը «Ինչե՞ս կարող է սեր ու խաղաղություն հանսիսացող Աստված 10 պատիժները ուղարկել եգիպտոս: Ինչի՞ Աստված չպատժեց հենց փարավոնին, այլ ամենադաժան ձևով պատժեց անմեղ եգիպացիներին: Զրկեց նրանց բերքից, ծանր հիվանդույթուններ ուղարկեց վրաները, վերջում էլ դաժանաբար սպանեց բոլոր առաջնեկներին, որոնք անմեղ, հենց նոր աշխարհ եկած նորածիններ էին»: ՈՒզում եմ հիշեցնել, որ այդ «սեր ու խաղաղություն հանսիսացող Աստված» նաև սուրբ և արդար Աստված է. Քանի որ սկզբում նշեցի, որ բոլոր հարցերի պատասխանները կարող ենք գտնել հենց Աստվածաշնչում, դրա համար էլ ուզում եմ հենց այնտեղից ել մեջբերել. Կխնդրեի կարդալ Ելից գրքի, առաջին գլխի, յոթերորդ համարից մինչև քսաներկու համարները.
    Իսկ եթե կարդացե՞լ ենք կամ հավես չկա՞ կարդալու:

  23. #630
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կխնդրեի կարդալ Ելից գրքի, առաջին գլխի, յոթերորդ համարից մինչև քսաներկու համարները.
    Այսինքն դու կարծում ես, որ քննարկման մասնակիցները չե՞ն կարդացել, թե՞ կարդացել ու չեն հասկացել, թե՞ անուշադիր են կարդացել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 42 45-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142434445 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •