Sambitbaba (08.04.2016), Աթեիստ (08.04.2016), Նաիրուհի (08.04.2016), Ուլուանա (10.04.2016), Տրիբուն (08.04.2016)
Սամվել ջան, ասեցիր, պատասխանները կտաս, տուր։ Գուգլի տեղն էլ գիտենք, աստվածաշնչինն էլ։
Ես որ ամեն հարց տվողին ուղարկեմ գուգլի մոտ, գլուխ չեմ գովա, թե եկեք սաղ հարցերիդ պատասխանեմ (չնայած էլի տենց բան չեմ արել)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (08.04.2016)
Բայց ես ընդամենը ասել եմ, որ կփորձեմ… Ուղակի երբ տեսա հարցադրումը, ինձ նույնպես հետաքրքրեց հարցի պատասխանը ու երբ գտա, մտածեցի, որ կիսվեմ ձեզ հետ, որովհետև նկատեցի, որ բուռն քննարկումներ են գնացել տվյալ հարցի շուրջ ու ոնց հասկացա, հստակ պատասխան այդպես էլ չի տրվել: Դուք երևի մի քիչ սխալ եք ինձ հասկացել
Աթեիստ (08.04.2016)
Էղավ լավՆախ, սկսենք նրանից, որ եգիպտացիների կյանքը սովից փրկել էր Հովսեփը՝ ազգությամբ հրեա լինելով. Իսկ հետո, երբ հրեաները սկսեցին շատանալ Եգիպտոսում, մի նոր փարավոն բարձրացավ, ով Հովսեփին չէր ճանաչում. Ու երբ տեսավ հրեաները շատանում են իր երկրում, դրա համար որոշեց, որ իսրայելացիներին պետք է տանջի, որպիսի չշատանան. Ինչ անհիմն պատճառ… Իսկ դրանից հետո երբ տեսավ, որ միևնույն է, իսրայելացիները շատանում են, մանկաբարձներին ասեց, որ բոլոր տղա երեխաներին՝ որոնք պետք է ծնվեին, բոլորին սպանեին. Երբ տեսավ դա էլ չի օգնում, արդեն ինքը գործի անցավ ու բոլոր ծնված տղա երեխաներին գետը գցեց. Իսկ հիմա պատկերացրեք, թե այդ ընթացքում իսրայելացիները ինչքան աղոթք բարձրացաց կլինեին առ Աստված. Ու էսքանից հետո, ոնց կարող է ինչ որ մեկը ասել, թե Աստվաց անարդար է վերաբերվել, քանի որ նրանք (ոչ միայն փարավոնը, այլ նաև ամբողջ եգիպտացի ազգը) նախ՝ ուրանանալով այն փաստը, որ հենց հրեաներն են փրկել իրենց ամբողջ ժողովրդի կյանքը, հետո էլ անհիմն պատճառներով անմեղ ժողովրդին սկսում են տանջել, այնուհետև սպանել այդքան անմեղ մանուկների.
Նաիրուհի (08.04.2016)
Շնորհակալ եմ հարցի համար. Քիչ առաջ տվյալ հատվածը ավելի ուշադիր կարդացի, ես գտա այս համարը (Ելից 12 գլուխ 33 համար), որտեղ ասվում է. «Եվ եգիպտացիները ստիպում էին ժողովրդին, որ շտապ այդ երկրից դուրս ուղարկեն նրանց, որովհետև ասում էին. «Բոլորս կմեռնենք»: Այսինքն տեսնում ենք, որ նույնիսկ այսքան հրաշքներ տեսնելուց հետո ժողովուրդը այդպես էլ չհավատաց Աստծուն և հենց իրե՛նք էին իսրայելացիներին վռնում: Նաև ոչ մի տեղ չեք տեսնում, որ ժողովուրդը տրտնջար փարավորնի դեմ, այլ՝ ընդհակարակը, երբ նա հրաման ուղարկեց հետևել Իսրայելին, տեսնում ենք, որ գրված է. «Եվ եգիպտացիները նրանց հետապնդեցին» (Ելից 14:9): ինչպես երևում է հիմք կա ենթադրելու, որ եգիպտացիները կողմ էին փարավոնի արածներին:
John (08.04.2016)
Այսօր՝ երբ մտածում էի այս թեմայի շուրջ, ակամայից սկսեցի համեմատականներ տանել մեր և իսրայելացինրի միջև: Ինչպես եգիպտացիները՝ իսրայելացիներին, այնպես էլ թուրքերը՝ մեզ, անհիմն պատճառներով պարզապես սկսեցին սպանել: Բայց եթե եգիպտացիները բավարարվեցին պարզապես մեկ անգամ նորածինների սպանությամբ, ապա թուրքերը՝ պարբերաբար, անխղճաբար վերացրեցին մի ամբողջ ազգի՝ առանց խտրականությունների: Նաև հիշեցի Աստվածաշնչի այն հատվածը, որտեղ Աստված՝ այրվող մորենու միջից երևաց Մովսեսին և ասաց, թե իր եղբայրների աղաղակը Իրեն հասավ: Այսինքն մենք պետք է սկսենք ավելի շատ աղաղակել Աստծուն՝ մեր երկրի համար, և Աստված՝ ինչպես պաշտպանեց իսրայելացիների իրավունքները, այպես էլ մեր իրավունքները կարող է պաշտպանել: Ես իրոք հավատում եմ այս խոսքերին:
Ուղղակի ի տարբերություն եգիպտացիների, թուրքերին ինչ-որ եսիմինչ վատ բան չի եղել։ Դա ինչի՞ց ա, արդյո՞ք իրոք հրեաներն են Աստծու ընտրյալ ազգը։ Եթե այո, ես, որպես ոչ հրեա, ինչո՞ւ պիտի հույս դնեմ նենց աստծու վրա, ով նման խտրական վերաբերմունք ունի իրա ստեղծած մարդկանց հանդեպ` ըստ ազգության։
John (09.04.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ