Համ ուզում եմ չպատասխանեմ, համ չեմ կարում: Լավ, երկու բառով: Նախ նկատենք, որ սա մի կողմի պատմած ա, ու մենակ սրա վրա հիմնվելով եզրակացություններ անելը, մանավանդ հաշվի առնելով հարցազրույց տվողի տարիքն ու ամեն ինչ իրան վերագրելու սինդրոմը, սխալ ա: Բայց նույնիսկ էսքանը հարուստ հիմք ա նորմալ եզրակացություն անելու համար:
Առաջին մեջբերմանդ մասին. 1990-ին մենք սրընթաց գնում էինք անկախացման: Նաև պարզ էր, գրեթե անխուսափելի, որ լինելու է լայնամասշտաբ պատերազմ: Էս պարագայում Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որ տղամարդիկ Հայաստանից չհեռանային: Բարդ գործ էր, որտև դեռ ԽՍՀՄ կազմում էինք, համապատասխան պարտավորություններով: Բայց ներքին որոշում ա լինում բանակ չուղարկել ու ԽՍՀՄ-ն պատվիրակություն ա ուղարկում Լևոնի մոտ: Սրանք չէին եկել զուտ համոզելու, էնպես չի, որ Նորատն եկել էր ու փափուկ բարձեր էր առաջարկում, երանելի պայմաններ: Իրանք եկել էին նաև սպառնալիքներով, պատին դեմ տալու համար: Ու էստեղ հենց կակռազ երևում ա Լևոնի դիվանագիտական հմտությունը, ով կարողանում ա հասնի նրան, որ տղերքը մոտիկ տեղեր լինեն, այլ ոչ թե ուղարկեն ասենք Սիբիրի եսիմ որ գրող ու ծոցը (ի դեպ ԽՍՀՄ-ը կարող ա հենց դիտմամբ հնարավորինս մեր տղամարդկանց հեռացներ երկրից), ու կարծեմ հասնում ա նաև նրան, որ ԽՍՀՄ ներկայացուցիչները համաձայնվեն զինվորենրի թվաքանակի կրճատմանը: Սա կակռազ դիվանագիտական փայլուն հաղթանակ ա:
Ինչ վերաբերում ա Նորատի մեկնաբանությանը, որ տղերքին ուղարկելը հենց մեզ ա ձեռ տալիս, դա քիչ մը պոպուլիզմ ա: Սա բանակային ծառայություն ա, ոչ թե ռազմական կրթություն, որ ամեն գնով ուզեինք լավ ռազմական սպաներ ունենալ:Կրկնում եմ, սրընթաց մոտենում էինք անկախացմանը ու մի տարվա պռիզիվի չափով շատ կամ քիչ ծառայածների քանակը պատկերի վրա բացարձակ չէր ազդելու: Ավելին, պատերազմը ցույց տվեց, որ հաղթանակը բերում են ոչ թե բանակային ծառայության արդյունքում, այլ դուխի, կռվող տղերքից շատերն իսկի ծառայած էլ չէին:
Բայց վստահ եմ, որ էդ խոսակցությունից Լևոնը նաև ուրիշ օգուտ ա քաղել, հենց էդ օրը ֆիքսելով Նորատին ու հավանաբար երկար խոսացրել ա, նաև տպավորություն ստեղծելով, որ Նորատի ասածներին չափազանց մեծ կշիռ ա տալիս (իր ոճն ա), հետո էլ երևի այլ ինֆորմացիա ա քաղել ու հենց էդ օրվանից կատարել ընտրություն, որ հետո իրան պետք ա բերել բանակաշինությանը նպաստելու համար:
Երկրորդ մեջբերմանդ մասին. Ռուսական ռազմաբազան մինչ էսօր ամենատարբեր մեկնաբանություններ տվող որոշումներից մեկն ա: Մինչև էսօր Լևոնի դեմ լուրջ մեղադրանքներից մեկը դրա պահելն ա: Էնպես որ սա մի կողմից միանշանակ հարց չի, մյուս կողմից չեմ կարծում, որ Նորատի գաղափարն ա:
Երրորդ մեջբերմանդ մասնի. Էս մասին արդեն լսել ենք: Մի անգամ էլ կրկնեմ, որ կոնկրետ իմ համար սենց հարցերում զինվորականների կարծիքը երկրորդական է: Էլի կան սենց մտածողներ, հիմնականում «գնայինք Բաքու կոֆե խմեինք» ոճի ֆիդայինների ու զինվորականների մոտ: Բազմաթիվ լուրջ մարդիկ սա համարում են ճիշտ որոշում ու Նորատի կարծիքը չի, որ պետք է լինի անբեկանելին, ամենաճիշտը ու չգիտեմ ինչը:
Էջանիշներ