Տրիբուն-ի խոսքերից
Չուկիտո, ապեր, էս էն բացառիկ դեպքերից ա, որ «վստահում ենք միայն մեր աղբյուրներին» նշանակում ա «վստահում ենք միայն մեր աղբյուրներին», որը նշանակում ա, որ էական չի, թե մեր աղբյուրն ինչն ա ասում, մեկա մենք «վստահում ենք միայն մեր աղբյուրներին», քանի որ տենց ա պետք։ Էտ պատերազմի օրենքն ա։ Սրա մեջ մտնում ա նաև բնակչությանը, այսինքն բոլորիս ոգևորելը, պանիկա չտարածելը, դուխը բարձր պահելը, և այլն։
Տարրական բան ասեմ, էս ֆոնի վրա, իմ 14 տարեկան տղու տարեկիցները դպրոցում ու հայաթում ինչ-որ հավաքվում են, իրանց ավագ ընկերներին, 17-18 տարեկաններին, տո քուչի ախպերներին դուխ են տալիս, մեկը երդում ա տալիս, որ ընգերության հետ դա կանցա գնալու ա ճակատ։ Գնացել մտել են դպրոցի տնօրենի մոտ, բա մեզ ասեք մեն քինչ պիտի անենք։ Ու էս սաղ Հայաստանով մեկ։ Սենց բաներ ․․․ Սենց դեպքերում Էական չի, թե իրականությունը ինչքանով ա 100% համապատասխանում լրատվությանը, եթե իհարկե 180 աստիճան գլխի վրա շուռ տված չի։ Կարևորը ոգևորությունը պահելն ա։ Դուխից ընկած ժողովուրդը արդեն պարտված ժողովուրդ ա, ինչքան ուզում ես զենք ու զինամթերք լցրա մեջը։ Հենա, Ադրբեջանը քեզ օրինակ։ Մի անգամ 91-94-ին կերցրել ենք, մինչև հիմա վախը մեջներն ա։
Էջանիշներ