Chuk-ի խոսքերից
Տրիբուն ձյա, եթե ոչ լրիվ, ապա առնվազն 99 տոկոս էս գրածիդ պես եմ մտածում: Բայց մեր մտածելը, դատողություններ փոխանակելը ուրիշ ա, լուրջ վերլուծաբանի կողմից միանշանակ պրագնոզ անելն ուրիշ: Երեկ Բյուրին էլ եմ նույնը ասել էս թեմայում նույնը ասել, որ մի հատ փոքրիկ, մեր չիմացած ինֆոն պատկերը կտրուկ փոխում ա: Կոնկրետ խոսեմ.
Երեկ մենք խոսում ենք հակառակորդի 200-ից ավելի զոհի մասին, էսօր ասում ենք ունենք 22-ի անունն ու 100-ից ավելիի մասին՝ անուն չունենալով:
Երեկ ասում էինք, որ ունենք 18 զոհ, էսօր ասում ենք 20 զինծառայող, երեք քաղաքացիական, 26 անհետ կորած:
Երեկ ասում էինք, որ կորցրել ենք մեկ տանկ, էսօր խոսվում ա 5-ի մասին:
Երեկ ոչինչ չգիտինք կորցրած հենակետերի մասին, հետո պարզվեց, որ հինգն են եղել, բայց ոնց որ սաղ հետ ենք բերել, էսօր իմանում ենք 8՝ դեռևս իրանց ձեռում գտնվող հենակետի ու ինչ-որ քառակուսի մետրերի մասին:
Սրանք պաշտոնական հաղորդված տվյալներն են: Համաձայնվի, որ թեկուզ էլի մեր կորուստը համեմատած քիչ ա, ոգևորությունը կա, տղերքը դուխով են ու կարգին գործ են արել, բայց մեկնարկային ու հիմիկվա տվյալները պատկերը փոխում են՝ փոխելով նաև եզրակացությունների դաշտի պնդությունը:
Բայց դե համաձայն եմ, ամեն ինչը շատ ավելի նման ա քո գրածին:
Էջանիշներ