Malxas (03.04.2016)
Баку объявил о решении прекратить огонь в Нагорном Карабахе
Իմ կարծիքով, եթե էս իրականությանը համապատասխանում ա, ուրեմն մերոնք մերները լացացնում են։
Մերոնք պնդում են, որ ադրբեջանական 14 տանկ են խփել, կորցնելով ընդամենը մեկը: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա պետք է փաստել, որ ոչ մի անգամ Ադրբեջանը մեկ օրում այսքան տանկ չի կորցրել:
Կանխատեսումներս վայ թե իրականանան: Մի անգամ ասել եմ, որ եթե հայր Ալիևը 7 շրջան է մեզ հանձնել, ապա նրա որդին առնվազն 14- ը կտա:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Lion (03.04.2016)
Ապեր, էտ լրացուցիչ շրջանները կարան իրանց պահեն։ Ալիևը դրանք կարա հատ-հատ մտցնի իրա քամակը։
Կարևորը թուրքերին մառալնի կոտրելն ա էս պահին։ Ասենք էտ խփված տանկերի, ուղղաթիռների, ու վատ բան եմ ասում, բայց նաև սպանված զինվորների նկարները հրապարակել, հատ-հատ քցել ինտեռնետ, էտ ֆեյսբուքները, ու աջ ու ձախ լայքել։ Էս պահին դուխը ավելի կարևոր ա, քանի մի հատ ռայոնի ավել պակաս լինելը։
Lion (03.04.2016)
Ի միջի այլոց, РБК-ի հեռուստատեսային տարբերակը վազող տողով գրում ա, որ հայկական կողմը հերքում ա, որ ադրբեջանցիները միակողմանի կրակը դադարեցնում են։ Էս մեր մեջ ասած ավելի լավ ա, քանի որ նշանակում ա, որ մերոնք վաբշեեեե են մերները լացացնում։
Մուշու (03.04.2016)
Սուտ ա, կրակը դադարեցված չի։ Բայց խոսակցությունները, որ իրանց ձեռին դեռ գրավված հենակետ կա, շարունակվում ա։ Եթե ճիշտ ա, ուրեմն իրանց ձեռ ա տալիս հրադադար հաստատելը, ժողովրդին ցույց տալու համար, որ չնայած մեծ կորուստներին՝ առաջ են գնացել։ Մյուս կողմից եթե ճիշտ ա էդ լուրը, մերոնք մինչև հետ չվերցնեն կանգ չեն առնի ու էդ իրանք էլ գիտեն, դրա համար չէին կարող միակողմանի դադարեցնել։ Հավանաբար լուրն ուտկա ա՝ տրամադրություններ ստուգելու համար։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի հատ հարց տամ, կներեք, եթե կոպիտ կհնչի կամ տհաճ, կամ ոչ տեղին կթվա տվյալ պահի դրությամբ, բայց դե։
Էս ֆեյսբուկյան միջոցառումները (Արյունատվական ակցիա զինվորների համար, Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ) արդյոք տվյալ պահի դրությամբ իմաստ ունեն։ Ես իրոք չեմ հասկանում դրանց անհրաժեշտությունը, առավել ևս, որ արյան կենտրոնից արդեն իսկ հայտարարեցին, որ կարիք չկա արյան, բայց մարդիկ ինչ-որ խանդավառությամբ մեջ են։ Ես չեմ ասում՝ վատ է, չէ, եթե կարիքը կա ու նման բան է կազմակերպվում, շատ լավ է, բայց հիմա ինչի են սենց ինձ համար անհասկանալի բաներ անում։![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Նիկեա (03.04.2016)
1. Ամեն դեպքում դա հոգեբանական աջակցություն ա բանակին
2. Ամեն դեպքում հոգեբանական հարված ա հակառակորդին, ով տեսնում ա ստեղի միասնությունը
3. Ամեն դեպքում վատ չի ունենալ «բազա», թե ասենք անհրաժեշտ դեպքում ումից կարող են արյուն վերցնել
Ու վերջապես, եթե ոմանց համար էս կարող ա փիառի միջոց ա, շատերի համար գոնե ինչ որ կերպ մասնակցելու փորձ, ցանկություն ա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Հիմքը այս վիդեոն է, որտեղ 1:10 վայրկյանից երևում է հրթիռային կայանք: Մասնագետ չեմ, որ դատեմ, բայց կարծես ՞Точка-У՞ է, որն ընկալվել է որպես ՞Искандер՞.
Եթե սենց երկար շարունակվի, լրիվ հավանական սցենար է:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (03.04.2016)
Ժող, մի քիչ խելքին մոտ վերլուծական միտք որտե՞ղ կարդամ: Որ կողմ նայում եմ, սաղ տուֆտում են: Դեռ ամենախելքին մոտ բանը մենակ Սերժ Թանկյանի էջում եմ տեսել:
Չկա: Մերոնք էլ են ակտիվ պրոպագանդայով զբաղվում՝ տեղ-տեղ հարևաններից բեթար: Զեկուցում են որ ոչ մի սանտիմետր չեն նահանջել, հետո պարզվում է մի քանի դիրք տվել են, որոնցից մի-երկուսը հետ են վերցրել, մնացածը՝ ոչ: Զեկուցում են որ 200-ից ավելի թուրք են վերացրել՝ հինգ հոգու դիակ են ցույց տալիս ու այսքանով սահմանափակվում: Վերացրած ուղղաթիռներն ու տանկերը դեռ չենք տեսել՝ ընդամենը մի անօդաչու սարքի նկար է պտտվում ցանցով, այն էլ անհայտ թարմության:
Սա կամ անիմաստ ոգևորություն է կամ էլ պլանավորված ռազմավարություն՝ հաշվի առնելով մարդկանց պանիկային հակված տրամադրությունները (հատկապես նորակոչիկների ծնողների) և թշնամու քարոզչամեքենայի աշխատանքը: Արտերկրի քարոզչական դաշտում՝ մասնավորապես անգլալեզու ԶԼՄ-ներումում ու ռուսական «եվրոպամետ» (իմա՝ ադրբեջանական մանաթներով կաշառված) պարբերականներում գլխովին տանուլ ենք տվել:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ