Թեև դեռ ռուսական լրատվամիջոցները չեն հաստատում, սակայն հայկական լրատվամիջոցներից մեկի պնդմամբ` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը առաջիկա ժամերին կմեկնեն Բաքու: Նպատակը ադրբեջանական կողմի հետ բանակցություններն են: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը հանդես կգա հրադադարի ռեժիմի նոր պայմանգիր կնքելու առաջարկով, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման առաջարկ կարվի:
Նշենք,որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված
- See more at: http://yerevan.today/all/politics/72....0XTD9i4I.dpuf
Էջանիշներ