Եսի՞մ, ինձ համար տհաճ չի, ավելի ճիշտ տհաճության սահմանին չի հասնում։ Ծայրահեղ դեպքերը նկարագրածս իգնորներ են։
Պատահել է, որ մինչև շենքի մոտ հետս եկած լինեն, բայց իմ թույլտվությամբ, զոռով դեպքեր չեն եղել։
Ա՜, գուցե նաև նրանից է, որ ես սովորաբար արագ եմ քայլում, հարմար չեն գտնում էդքան ջանք թափել հետևիցս քայլելու, մանավանդ որ ես էլ չեմ ուզում

Մի խոսքով, ինձ համար անվտանգ ա ու հեչ տհաճ չի, օբյեկտիվ լինել չեմ կարող
Հ․Գ․
Իմիջիայլոց, քանի էս թեմայից խոսք ա գնացել, մի բան էլ ասեմ (կես լուրջ, կես կատակ)․ երբ զգում ես, որ պոտենցիալ տհաճության աղբյուր ա մոտենում, թաշկինակ ես հանում ու քիթդ անկեղծորեն մաքրում (պարտադիր չի բարձրաձայն, ուղղակի սրտանց պիտի լինի, պիտի կենտրոնանաս դրա վրա, էլի)։ Փորձած բան ա, օգնում ա

Էջանիշներ