Դե մենք սովոր ենք լավ ջրին, դրա համար նույնիսկ կենտրոնինը թերագնահատում ենք։ Իսկ շատ արտասահմանցիների համար դա ճոխություն ա։
Արմավիր֊Դիլիջանի մասով էլ՝ ես չեմ ասում, թե ամենուր լավն ա ջուրը ու հնարավոր ա ծորակինը խմել։ Բայց կան տեղեր (տոկոսային հարաբերությամբ էլ շատ ավելի, ի դեպ), որտեղ դա հնարավոր ա, ու դա գնահատել ա պետք։ Անձամբ ինձ մղձավանջ ա թվում առօրյա խմելու ջուրը խանութից գնել ստիպված լինելու հանգամանքը, հատկապես որ ինքս շատ եմ ջուր խմում։ Որ հանկարծ պատկերացնում եմ՝ մի անկանխատեսելի պատճառով ջուրը վերջացած լինի, գիշերվա կեսին զարթնես ու ծարավ լինես․․․ Բռռռ։ Ու եթե Հայաստանում չես, ապա հավանականությունը, որ էդ ժամին բաց խանութ կգտնես, ձգտում ա 0-ի, դա էլ հաշվի առնենք։
Լավ, ինչ֊որ շատ շեղվեցի անձնական ֆոբիաներիս ուղղությամբ

Էջանիշներ