Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Լրիվ նույն զգացողությունները, հաճելի էր:
Եղե՞լ ես, չե՞նք հանդիպել:

Հիմա շատ կարևոր ա, որ վաղը «ՈՉ»-ն ու «Չեք անցկացնի»-ն կարողանան մասսաների գումարելիությունն ապահովեն, իսկ ամսի 7-ին՝ բազմապատկումը:

Հուսամ էդ ժամանակ «ընդդիմությունը նորից միասնական չի» ասողները ինչ-որ բան կհասկանան ծրագրերից, իսկ ավելի հուսով եմ, որ հետևանքը արդյունավետ կլինի:
ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի հայտարարած հանրահավաքը սկսվեց: Բացման խոսքից հետո առաջին ելույթ ունեցողը Ժիրայրն ա, հիմա դեռ խոսում ա:

Առաջին անգամ պաշտոնապես բացատրվեց մարտավարությունը, որի մասին մի քանի անգամ ստեղ ակնարկել եմ:

Խնդիրը հետևյալն էր: Ընդդիմադիր մասսայի մեջ կա երկու տիպի տրամադրություն՝ կապված հանրաքվեի հետ.
1. Մարդիկ, ովքեր համարում են, որ քվեարկությամբ կարող են խնդիրը լուծել ու ուզում են ուժերը կենտրոնացնել ՈՉ ապահովելու համար
2. Մարդիկ, ովքեր համարում են, որ քվեարկությամբ բան չի փոխվի:

«ՈՉ-ի ճակատը», որի մեջ մտնում են ՀԱԿ-ն ու ՀԺԿ, ուրիշներ իրենց վրա վերցրին 1-ին խմբին կոնսոլիդացնելու գործը, «Նոր Հայաստանը», որի մեջ մտնում են Ժառանգությունը, Հիմնադիր խորհրդարանն, ուրիշներ, իրենց վրա վերցրին 2-րդ խմբին կոնսոլիդացնելու գործը: Նպատակն է վերջնակետում, որը կլինի հանրաքվեի հաջորդ օրը, այս երկու խմբերին միացնելն ու հուժկու բան ստանալն է:

Բարի երթ մեզ: